15.1 C
Yerevan

Ո՞վ Եւ Ինչո՞ւ Պայթեցրեց «Հյուսի­սա­յին Հոսքը»

Մաս 1‑ին

«Եվրո­պա­յի պատմության մեջ խոշո­րա­գույն դիվերսիա­յի համար պատասխա­նա­տու էին մոտ մեկ տասնյակ տղա­մարդ և մեկ կին Ուկրաի­նա­յից», ըստ բազմա­թիվ աղբյուրնե­րի։ Նրանցից ոմանք քաղա­քա­ցիա­կան անձինք էին, մյուսնե­րը՝ զինվո­րա­կաններ։ Նրանք հավա­քագրվել և պատրաստվել էին հատուկխմբի կողմից, որը տարի­ներ շարունակ կազմա­կերպում և իրա­կա­նացնում էր գաղտնի գործո­ղություններ ուկրաի­նա­կան անվտանգության համա­կարգի համար։ Նրանցից ոմանք կապեր ունեն ԿՀՎ‑ի հետ։ 

Der Spiegel

Ներկա­յացնում ենք գերմա­նա­կան Der Spiegel‑ի. «Ինչպես ուկրաի­նա­կան գաղտնի ջոկա­տը պայթեցրեց «Հյուսի­սա­յին հոսքը» լայնա­ծա­վալ ուսումնա­սի­րությունը

2022 թվա­կա­նի սեպտեմբե­րին գործա­կալնե­րի և սիրո­ղա­կան ջրա­սուզակնե­րի ջոկա­տը ոչնչացրեց «Հյուսի­սա­յին հոսք» գազա­տա­րի խողո­վա­կա­շա­րը։ SPIEGEL‑ի հետա­զո­տություննե­րը ցույց են տալիս, որ նրանց անհրա­ժեշտ էր միայն համարձա­կություն և մահվան նկատմամբ արհա­մարհանք։  

«Սա գաղտնի գործո­ղություն էր» , որը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, չի արժա­նա­նա ոչ արա­րո­ղության, ոչ ռազմա­կան շքերթի, ոչ էլ հուշարձա­նի։ Թեև 2022 թվա­կա­նի սեպտեմբե­րի 26-ին ջրա­սուզակնե­րի, գործա­կալնե­րի և զինվո­րա­կաննե­րի ջոկատն ամրապնդեց իր տեղը պատմության մեջ։ Այդ օրը ռուսա­կան «Հյուսի­սա­յին հոսք — 1» և «Հյուսի­սա­յին հոսք — 2» գազա­տարնե­րի երեք խողո­վակներ պայթե­ցին Բալթիկ ծովի հատա­կում՝ մոտա­վո­րա­պես 300 կիլո­մետր հեռա­վո­րության վրա Ռոստոկ-Վարնեմյունդե նավա­հանգստից։  

«Եվրո­պա­յի պատմության մեջ խոշո­րա­գույն դիվերսիա­յի համար պատասխա­նա­տու էին մոտ մեկ տասնյակ տղա­մարդ և մեկ կին Ուկրաի­նա­յից», ըստ բազմա­թիվ աղբյուրնե­րի։ Նրանցից ոմանք քաղա­քա­ցիա­կան անձինք էին, մյուսնե­րը՝ զինվո­րա­կաններ։ Նրանք հավա­քագրվել և պատրաստվել էին հատուկ խմբի կողմից, որը տարի­ներ շարունակ կազմա­կերպում և իրա­կա­նացնում էր գաղտնի գործո­ղություններ ուկրաի­նա­կան անվտանգության համա­կարգի համար։ Նրանցից ոմանք կապեր ունեն ԿՀՎ‑ի հետ։  

«Պայթյուննե­րից հետո ջոկա­տի անդամնե­րը անհե­տա­ցան», սակայն SPIEGEL‑ը, երկու տարի Եվրո­պա­յում, գաղտնի ծառա­յություննե­րի մութ աշխարհում և ռազմա­կան գոտի­նե­րում տևած հետաքննություննե­րից հետո, վերջերս նաև Կիև­ում, բացա­հայտել է նրանց ինքնություննե­րը։ Այժմ հնա­րա­վոր է առա­ջին անգամ պատմել «Հյուսի­սա­յին հոսքի» վրա հարձակման ողջ պատմությունը։  

SPIEGEL-ին հայտնի են մասնա­կիցնե­րի մեծ մասի ինքնություննե­րը, բայց նրանց անուննե­րը հրա­պա­րա­կել չի կարե­լի։ Նրանք կարող են թիրախ դառնալ ռուս վարձկաննե­րի համար։ Նրանց կյանքին վտանգ է սպառնում նաև ուկրաի­նա­կան անվտանգության համա­կարգի ներսում գոյություն ունե­ցող ինտրիգնե­րի պատճա­ռով։  

Երկար ժամա­նակ առեղծված էր մնում, թե ով և ինչու պայթեցրեց խողո­վա­կա­շա­րե­րը։ Ոստի­կա­նությունը, հետա­խուզությունը և դատա­խազնե­րը գրե­թե մեկ տասնյակ երկրնե­րից փնտրում էին մեղա­վորնե­րին։ Ոմանք կասկա­ծում էին Մոսկվա­յին՝ մատնանշե­լով ռուսա­կան նավե­րը, որոնք Բալթիկ ծովում շարժվում էին հարձա­կումնե­րից առաջ։ Մյուսնե­րը ենթադրում էին, որ հարձակման հետև­ում կանգնած են ամե­րիկյան մարտա­կան ջրա­սուզակնե­րը։  

«Սակայն այժմ պարզ է, որ «Հյուսի­սա­յին հոսքը» պայթեցվել է ոչ թե բարձր տեխնո­լո­գիա­նե­րով զինված էլի­տար ստո­րա­բա­ժանման , այլ ընդա­մե­նը 300,000 ԱՄՆ դոլար բյուջեով մի խայտաբղետ խմբի կողմից»։  Սա խելա­հեղ պլան էր, որը կարող էր հաջողվել միայն կատա­ղի հաստա­տա­կա­մության, հսկա­յա­կան հաջո­ղության, ինչպես նաև անվտանգության մարմիննե­րի անկա­րո­ղության և քաղա­քա­կան ինտրիգնե­րի շնորհիվ։ Հոլի­վուդը հավա­նա­բար այս ամե­նը կներկա­յացներ որպես ուկրաի­նա­ցի հայրե­նա­սերնե­րի խիզախ պատմություն, ովքեր հարված են հասցնում գերա­կա թշնա­մուն։  Սակայն «Հյուսի­սա­յին հոսք» գազա­տա­րի պայթե­ցումը հարձա­կում էր նաև Գերմա­նիա­յի էներգե­տիկ երկա­րա­ժամկետ մատա­կա­րա­րումնե­րի վրա՝ «Պետության ներքին անվտանգության դեմ ոտնձգություն», ինչպես արտա­հայտվել է Դաշնա­յին դատա­րա­նի մի դատա­վոր։ Ներկա­յումս Դաշնա­յին դատա­խա­զությունը հետաքննում է երկու անձանց՝ սահմա­նադրա­կան սաբո­տաժ իրա­կա­նացնե­լու կասկա­ծանքով։  

Օպե­րա­ցիա­յի մասնա­կիցնե­րը այլևս գերմա­նա­կան անվտանգության մարմիննե­րի համար անհայտ չեն։ Հետքե­րը կան։ Օրի­նակ՝ դրանք տանում են դեպի «Անդրո­մե­դա» առա­գաստա­նավ, որը կայանված էր Ռոստոկ-Վառնեմյունդե նավա­հանգստում։ SPIEGEL‑ը և ZDF‑ը այն անցյալ տարի նույնա­կա­նացրել էին որպես այն նավը, որը գործածվել էր օպե­րա­ցիա­յի ժամա­նակ։ Հետաքննողներն այնտեղ հայտնա­բե­րել էին պայթուցիկ նյութե­րի հետքեր։ «Անդրո­մե­դան», որ վարձա­կալված էր 11 900 եվրո­յով՝ 2022 թվա­կա­նի օգոստո­սի 27-ից մինչև սեպտեմբե­րի 24‑ը, մաշված չարթե­րա­յին առա­գաստա­նավ էր։ Չնա­յած այն առանձնա­պես գեղե­ցիկ չէր, բայց աննկատ ու գործնա­կան էր՝ 15,57 մետր երկա­րությամբ և 4,61 մետր լայնությամբ Bavaria Cruiser 50 մոդե­լի։ 2023 թվա­կա­նի ամռա­նը SPIEGEL‑ը և ZDF‑ը վարձե­ցին «Անդրո­մե­դան», որը մինչ այդ ենթարկվել էր Գերմա­նիա­յի քրեա­կան ոստի­կա­նության դաշնա­յին վարչության փորձաքննությա­նը։

Նավի տախտա­կա­մա­ծի տակ կա հինգ փոքրիկ խցիկ՝ առա­վե­լա­գույնը 12 հոգու համար, եթե նեղվածքը ձեզ չի անհանգստացնում։ Կրկնա­կի մահճա­կալնե­րի լայնությունը հազիվ հասնում է 1.20 մետրի։ Սակայն, պահեստա­յին տարածքը, գազօ­ջա­խով մինի-խոհա­նո­ցը և հանգստի գոտին փայլուն լաքա­պատ փայտե սեղա­նով բավա­կան ընդարձակ են։ Լողա­նա­լու հարթա­կը հետին մասում հեշտացնում է ջրի մեջ մտնե­լը՝ հարմա­րա­վետ դարձնե­լով այն ծանր սուզվե­լու սարքա­վո­րումնե­րով սուզորդնե­րի համար։ 2022 թվա­կա­նի սեպտեմբե­րին սաբո­տա­ժա­յին խումբը մի քանի շաբաթ շրջում էր Բալթիկ ծովով՝ Սանդհամնի և Ռյուգե­նի միջև՝ անցնե­լով լեհա­կան, գերմա­նա­կան, դանիա­կան և շվե­դա­կան ջրե­րով։ Նրանք որո­նում էին հարմար պահ և վայր՝ ոչ շատ խոր ծովա­յին մակե­րես, որտեղ նավագնա­ցությունը շատ ակտիվ չէր։ Նման վայր գտնվեց դանիա­կան Քրիստիանսյո կղզու հյուսիս-արև­ելքում՝ 55° 32′ 27″ հյուսի­սա­յին լայնությամբ և 15° 46′ 28,2″ արև­ելյան երկայնությամբ։

Մոտ 80 մետր խորության վրա կարող եք տեսնել միայն այն, ինչ ցույց է տալիս սոնա­րը(ջրա­յին տեղո­րո­շիչ- խմբ․)։ Չորս խողո­վակ՝ 1,15 մետր տրա­մագծով։ Դրսից՝ մինչև 11 սանտի­մետր հաստությամբ բետո­նե պատյան, որը ամրացնում է դրանք ծովի հատա­կին։ Հետո՝ հակա­կո­ռո­զիոն(հակա­քայքա­յիչ, հակա­նե­խիչ- խմբ․)պաշտպա­նություն, իսկ դրա տակ՝ մինչև 4 սանտի­մետր հաստությամբ պողպատ։ Եվ վերջա­պես՝ ծածկույթ, որը նվա­զեցնում է գազիշփումը Ռուսաստա­նից մինչև Գերմա­նիա տանող երկար ճանա­պարհի ընթացքում։ 2022 թվա­կա­նի սեպտեմբե­րի 26-ին, գիշե­րը՝ ժամը 2։03-ին, Բալթիկ ծովի հատա­կը թնդաց: Շվե­դա­կան սեյսմո­մետրե­րը արձա­նագրե­ցին ճնշման ալի­քը հարյուրա­վոր կիլո­մետրե­րի վրա։ «Հյուսի­սա­յին հոսք — 2»-ի գազա­տա­րի A գիծը պայթեց խողո­վակնե­րի միացման կետում։ 19։04-ին, 17 ժամ անց, ծովի հատակն այլ վայրում կրկին ցնցվեց։ Այս անգամ՝ մոտ 75 կիլո­մետր դեպի հյուսիս։ Մի քանի պայթյուններ տեղի ունե­ցան։ Ջրի վրա­յից լսվում էր խուլ բաբախյուն։ Այս անգամ վնասվե­ցին «Հյուսի­սա­յին հոսք — 2»-ի երկու խողո­վակնե­րը՝ A գիծը՝ 200 մետր երկա­րությամբ, B գիծը՝ 290 մետր։ Ջրի տակ արված նկարնե­րը և սոնա­րա­յին 3D-վիզուա­լի­զա­ցիան ցույց էին տալիս խորը խառնա­րաններ, փլա­տակնե­րի լեռներ և խողո­վակնե­րի մնա­ցորդներ, որոնք թեքվել էին ինչպես ծղոտներ։ Գազա­տարներն այլևս չեն գործում։ Ռուսա­կան գազը՝ Մոսկվա­յի հսկա­յա­կան եկամտի և ճնշման գործի­քը, սպառվեց, հնա­րա­վոր է՝ ընդմիշտ։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝ spiegel

Թարգմա­նեց՝

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ