16.5 C
Yerevan

Պուտին-Թրամփ «Քիմիան» Չի Ստացվում

Վլա­դի­միր Պուտի­նը պնդում է, որ այդ տարածքնե­րում ուկրաի­նա­կան զորքեր չպետք է լինեն:
Ստացվում է փակուղի: Ոչ Ուկրաի­նան, ոչ աշխարհի որեւէ երկիր Ռուսաստա­նի տարածքա­յին նվա­ճումնե­րի օրի­նա­կա­նությունը, այսինքն՝ ուկրաի­նա­կան մարզե­րի օկուպա­ցիան եւ անեքսիան երբեք չի ճանա­չի:

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստա­նի ընդդի­մության պատրանքնե­րը
ԱՄՆ նախա­գա­հի պաշտո­նում Դոնալդ Թրամփի ընտրության շուրջ Հայաստա­նի ինստի­տուցիո­նալ ընդդի­մության եւ նրա հետ աֆի­լացված փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րի ոգեւո­րությունը բավա­կան բարձր եւ այնքան ակնհայտ էր, որ կարե­լի էր տպա­վո­րություն ունե­նալ, թե կանխո­րոշվում է Նիկոլ Փաշինյա­նի հրա­ժա­րա­կա­նի կամ նրան իշխա­նությունից հեռացնե­լու հարցը:

Անցնող ժամա­նա­կը ցույց է տալիս, որ Պուտին-Թրամփ “քիմիա­յի” մասին հայաստանյան պատկե­րա­ցումներն իրա­կա­նությունից չափա­զանց հեռու են: Սպա­սումնե­րը, որ նախա­գա­հի պաշտո­նում ընտրվե­լու հենց հաջորդ օրը Թրամփը Պուտի­նին հարմար պայմաննե­րով կկանգնեցնի ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը, ինչը թույլ կտա, որ Ռուսաստանն անցնի հետխորհրդա­յին տարածքի “անա­ռակ որդի­նե­րին կարգի հրա­վի­րե­լու” հարցով, չեն արդա­րա­նում:
Միջազգա­յին մամուլի քիչ թե շատ արժա­նա­հա­վա­տություն ներշնչող հրա­պա­րա­կումնե­րից դատե­լով՝ ԱՄՆ ընտրված նախա­գահն Ուկրաի­նա­յի հարցում դեռեւս սկզբունքա­յին որո­շում չի կայացրել, իսկ նրա թիմի որոշ առանցքա­յին դեմքե­րի հայտա­րա­րություննե­րից կարե­լի է ենթադրել, որ քննարկվող հիմնա­կան գաղա­փարն այն է, որ ներկա­յիս շփման գծով հաստատվի հրա­դա­դար, ստեղծվի բուֆե­րա­յին գոտի, որտեղ պետք է տեղա­բաշխվեն բաժա­նա­րար զորքեր:

Ուկրաի­նան պետք է հայտա­րա­րի, որ առա­ջի­կա տասը-քսան տարի­նե­րին ՆԱՏՕ-ին անդա­մակցության հարց չի բարձրացնի, փոխա­րե­նը Միացյալ Նահանգնե­րը, ՆԱՏՕ‑ի անդամ այլ երկրնե­րը պարտա­վորված կլի­նեն Կիեւին ինքնա­պաշտպա­նության համար անհրա­ժեշտ սպա­ռա­զի­նություններ մատա­կա­րա­րել:

Որոշ փորձա­գետներ այդ “ծրա­գի­րը” նույնացնում են Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո Գերմա­նիան արեւելյան եւ արեւմտյան հատվածնե­րի բաժա­նե­լու հետ, որը, սակայն, երբեք միջազգայնո­րեն չի ճանաչվել եւ ի վերջո հանգեցրել է Բեռլի­նի պատի փլուզմա­նը, Գերմա­նիա­յի միա­վորմա­նը:

Ռուսաստա­նը Թրամփի “ծրա­գի­րը” սկզբունքո­րեն մերժել է եւ պնդում է, որ տարածքա­յին նվա­ճումնե­րը պետք է իրա­վա­կան ճանա­չում ստա­նան: Խոսքը Ղրի­մի, ամբողջա­կան Դոնբա­սի եւ ուկրաի­նա­կան եւս երկու մարզե­րի մասին է, որ անցյալ տարի ստա­ցել են Ռուսաստա­նի սահմա­նադրա­կան տարածքի կարգա­վի­ճակ:

Վլա­դի­միր Պուտի­նը պնդում է, որ այդ տարածքնե­րում ուկրաի­նա­կան զորքեր չպետք է լինեն:
Ստացվում է փակուղի: Ոչ Ուկրաի­նան, ոչ աշխարհի որեւէ երկիր Ռուսաստա­նի տարածքա­յին նվա­ճումնե­րի օրի­նա­կա­նությունը, այսինքն՝ ուկրաի­նա­կան մարզե­րի օկուպա­ցիան եւ անեքսիան երբեք չի ճանա­չի:
Թրամփի “ծրա­գի­րը” Եվրո­պա­յում պատե­րազմը կանգնեցնե­լու, իրա­վի­ճա­կը սառեցնե­լու, ոչ թե Պուտի­նի “հողա­հա­վա­քը” ճանա­չե­լու մասին է:

Ասել, թե Հայաստա­նի ինստի­տուցիո­նալ ընդդի­մությունն աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը չի գնա­հա­տում, նշա­նա­կում է թերագնա­հա­տել նրան: Երկու տասնամյակ իշխած քաղա­քա­կան ուժե­րը չեն կարող պատրանքնե­րի տրվել: Մանա­վանդ որ Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի ռազմա­կան հաջո­ղություններն ուղղա­կիո­րեն ազդում են հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րում Բաքվի դիրքո­րոշման կոշտացմա­նը:

Այս իրո­ղության համա­տեքստում ո՞րն է Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի հաղթա­նա­կից հայաստանյան ընդդի­մության սպա­սումնե­րի մոտի­վա­ցիան: Միայն Նիկոլ Փաշինյա­նի հեռացմամբ, նրա ղեկա­վա­րած ուժի կազմա­լուծմամբ շահագրգռվածությու՞նը: Իսկ գաղա­փա­րա-քաղա­քա­կան, քաղա­քակրթա­կան ի՞նչ համա­կարգ է փոխա­րի­նե­լու “սորո­սա­կա­նությա­նը”։

ԻՆստի­տուցիո­նալ ընդդի­մությունը մերժում է Հայաստա­նի եվրո­պա­կան ընտրությունը եւ մի նպա­տակ ունի՝ “վերա­կանգնել ռազմա­վա­րա­կան դաշնա­կից Ռուսաստա­նի հետ նախկին հարա­բե­րություննե­րը”։
Բայց չէ՞ որ Հայաստա­նի խնդիրնե­րը մի շատ զգա­լի մասով բարդա­ցել են հենց Ռուսաստա­նի հետ ամե­նա­ջերմ հարա­բե­րություննե­րի շրջա­նում: Վկա­յություններ կարե­լի է թվարկել: Իսկ ամե­նաէա­կանն այն է, որ Ուկրաի­նա­յում իր պայմաննե­րով “խաղա­ղություն հաստա­տե­լուց” հետո Ռուսաստա­նը հետխորհրդա­յին ոչ մի երկրի դաշնա­կից կամ գործընկեր չի ճանա­չե­լու:

Թրամփ-Պուտին “քիմիան կաշխա­տի՞”: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ ոչ: Միացյալ Նահանգնե­րը սեփա­կան ‚“մահվան դատավճիռ” չի ստո­րագրի:

Առնչվող Հոդվածներ