16.5 C
Yerevan

Թուրքիա­յում Արտա­ռոց Իրա­վի­ճակ Է

Ստացվում է ներքա­ղա­քա­կան արտա­ռոց իրա­վի­ճակ. մի կողմից ընդդի­մության առաջնորդը տեղե­կացվում է պետա­կան գաղտնիք պարունա­կող ծրագրե­րի, ընդ որում՝ նրանց անձամբ այցե­լում է հետա­խուզության տնօ­րե­նը, մյուս կողմից նույն կուսակցության նախկին ղեկա­վա­րը նախա­գա­հի հասցեին զրպարտության մեղադրանքով քրեա­կան հետապնդման է ենթարկվում: Թուրքիա­յում տեղա­կան մարմիննե­րի ընտրություննե­րից հետո մամուլում տեսա­կետ է հնչել, որ Էրդո­ղանն ամեն ինչ անե­լու է, որպեսզի Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության ղեկա­վա­րությունը պառակտի:

Վահրամ Աթա­նեսյան

Թուրքիա­յի հետա­խուզա­կան ծառա­յության՝ MIT‑ի տնօ­րեն Իբրա­հիմ Քալը­նը, որ մինչ այդ պաշտո­նին նշա­նակվե­լը նախա­գահ Էրդո­ղա­նի գլխա­վոր խորհրդա­կանն էր, օրերս մի շարք բարձրաստի­ճան աշխա­տա­կիցնե­րի հետ այցե­լել է ընդդի­մա­դիր Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության կենտրո­նա­կան գրա­սենյակ, որտեղ փակ հանդի­պում է ունե­ցել ԺՀԿ առաջնորդ Օզգյեր Օզե­լի հետ: Այդ առթիվ «Անա­դո­լու» գործա­կա­լությունը հայտնել է, որ Քալը­նը ներկա­յացրել է Թուրքիա­յի «հակաահբեկչա­կան գործո­ղություննե­րի անհրա­ժեշտությունը»:
Մինչ այդ Ազգայնա­կան շարժում կուսակցության առաջնորդ Բահչե­լին խորհրդա­րա­նում քննա­դա­տել է ընդդի­մությա­նը եւ հռե­տո­րա­կան հարցադրում արել. «Քրդա­կան ահա­բեկչության հետ ի՞նչ ընդհանրություն ունի Մուստաֆա Քեմալ Աթա­թուրքի հիմնադրած կուսակցությունը»:
Հետա­խուզության ծառա­յության ղեկա­վա­րին գործուղե­լով հիմնա­կան ընդդի­մա­դիր ուժի առաջնորդի մոտ՝ Էրդո­ղա­նը, հավա­նա­բար, Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցությա­նը նախազգուշացրել է, որ քրդա­մետ ուժե­րի հետ քաղա­քա­կան համա­գործակցությունը ոչինչ չի տա, բացի բարդություննե­րից: Ավե­լի վաղ ԺՀԿ առաջնորդի հետ Էրդո­ղանն ինքն է երկու հանդի­պում ունե­ցել: Այս ֆոնին թուրքա­կան մամուլը տեղե­կություն է տարա­ծել, որ նոյեմբե­րի 22-ին Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության նախկին առաջնորդ Քըլըչդա­րօղլուն կկանգնի Ստամբուլի շրջա­նա­յին դատա­րա­նի առաջ: Նրա դեմ քրեա­կան հետապնդում է հարուցել Ստամբուլի դատա­խա­զությունը՝ նախա­գահ Էրդո­ղա­նի հայցի հիման վրա: Թուրքիա­յի արդա­րա­դա­տության նախա­րար Թունչը մամուլին տեղե­կացրել է, որ քրեա­կան գործի հիմքում նախա­գա­հա­կան վերջին ընտրություննե­րի քարո­զարշա­վի ընթացքում Էրդո­ղա­նի հասցեին Քըլըչդա­րօղլուի թույլ տված «զրպարտիչ եւ վիրա­վո­րա­կան արտա­հայտություններն են, որ հավաքվել են մեկ ընդհա­նուր էլեկտրո­նա­յին թղթա­պա­նա­կում»: Ըստ Թունչի՝ գործն ավե­լի վաղ դատա­րան չի ներկա­յացվել, քանի որ Քըլըչդա­րօղլուն խորհրդա­րա­նի պատգա­մա­վոր էր եւ օժտված էր անձեռնմխե­լիությամբ: Եթե դատա­րա­նը բավա­րա­րի Էրդո­ղա­նի հայցը, ապա Քըլըչդա­րօղլուին սպասվում է տասնմեկ տարվա ազա­տազրկում: Դատա­րա­նը նրան կարգե­լի որո­շա­կի ժամա­նա­կա­հատվա­ծում քաղա­քա­կա­նությամբ զբաղվել:
Ստացվում է ներքա­ղա­քա­կան արտա­ռոց իրա­վի­ճակ. մի կողմից ընդդի­մության առաջնորդը տեղե­կացվում է պետա­կան գաղտնիք պարունա­կող ծրագրե­րի, ընդ որում՝ նրանց անձամբ այցե­լում է հետա­խուզության տնօ­րե­նը, մյուս կողմից նույն կուսակցության նախկին ղեկա­վա­րը նախա­գա­հի հասցեին զրպարտության մեղադրանքով քրեա­կան հետապնդման է ենթարկվում: Թուրքիա­յում տեղա­կան մարմիննե­րի ընտրություննե­րից հետո մամուլում տեսա­կետ է հնչել, որ Էրդո­ղանն ամեն ինչ անե­լու է, որպեսզի Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության ղեկա­վա­րությունը պառակտի:
Ըստ երեւույթին, Քըլըչդա­րօղլուի դեմ քրեա­կան հետապնդումն այդ քաղա­քա­կա­նության դրսեւո­րումնե­րից է: Մամուլը տեղե­կացնում է, որ մինչ նույն կուսակցության անդամ, Անկա­րա­յի քաղա­քա­պետ Մանսուր Յավա­շը հայտա­րա­րել է, որ կմասնակցի Քըլըչդա­րօղլուի դատա­վա­րությա­նը եւ կպաշտպա­նի նրան, Ստամբուլի քաղա­քա­պետ Իմա­մօղլուն «մեկնել է Գերմա­նիա եւ ոչ մի հայտա­րա­րություն չի տարա­ծել»:
Ի պաշտպա­նություն Քըլըչդա­րօղլուի՝ սոցցանցա­յին գրա­ռում է արել Ժողովրդա-հանրա­պե­տա­կան կուսակցության առաջնորդ Օզե­լը: Մամուլը, սակայն, կասկա­ծում է, որ նա կներկա­յա­նա դատա­րան եւ իր նախկին աջա­նորդին կպաշտպա­նի: Թուրքիա­յի իրա­վա­պահնե­րը տասնյակ անձանց դեմ քրեա­կան հետապնդում են նախա­ձեռնել: Նրանցից շատե­րը մեղադրվում են Քրդա­կան բանվո­րա­կան կուսակցության խորհրդանշաննե­րը հարգե­լու, իրենց աշխա­տա­վայրե­րում ՔԲԿ ցմահ դատա­պարտված առաջնորդ Օջա­լա­նի լուսանկա­րը պահե­լու մեջ: Այդ խմո­րումնե­րը վկա­յում են, որ Թուրքիան նախա­պատրաստվում է ՔԲԿ դեմ լայնա­ծա­վալ ռազմա­կան գործո­ղություննե­րի: Նոր պատե­րազմի թատե­րա­բե­մի կվե­րածվեն, հավա­նա­բար, Իրա­քը եւ Սիրիան: Թուրքիա­յի ռադի­կա­լիզմն, անկասկած, հետեւանքներ կունե­նա նաեւ Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րում եւ բացա­սա­բար կազդի Հարա­վա­յին Կովկա­սի իրա­վի­ճա­կին:

Առնչվող Հոդվածներ