14 C
Yerevan

Ո՞վ Եւ Ինչո՞ւ Պայթեցրեց «Հյուսի­սա­յին Հոսքը»

Մաս 3‑րդ

Նրանք ոչ թե զինվո­րա­կաններ կամ գործա­կալներ են, այլ սիրո­ղա­կան դայվերներ, օդո­րակման տեխնիկներ ու IT ադմի­նիստրա­տորներ։ Պատրա՞ստ են արդյոք նրանք իրենց երկրի համար ինչ-որ բան անել։ Բոլո­րը պատասխա­նում են՝ «այո»։

Der Spiegel. Ինչպես ուկրաի­նա­կան գաղտնի ջոկա­տը պայթեցրեց «Հյուսի­սա­յին հոսք»-ը։
Մեկնա­բաննե­րից մեկը շատ լավ գիտի իր գործը։ Նա ասում է, որ մասնա­գի­տա­կան դայվերնե­րի համար նույնիսկ ավե­լի քան 100 մետր խորությունը հասա­նե­լի է։ Բայց ինչպե՞ս պայթեցնել օվկիա­նո­սի խորքում գտնվող բետո­նա­պատ պողպա­տե խողո­վա­կը:
Պատասխա­նը կարե­լի է գտնել Ուկրաի­նա­յի նահանգնե­րում։ 2024 թվա­կա­նի ամռա­նը Անդրե­յը SPIEGEL‑ի լրագրողնե­րին մեծ արա­գությամբ տանում է ավտո­բաննե­րով ու փոսե­րով լցված գյուղա­կան ճանա­պարհնե­րով։ Վերջա­պես, նրանք մոտե­նում են մի լճի։ Ափը գրե­թե տեսա­նե­լի չէ։
«Մենք դիմել ենք բազմա­թիվ մասնա­գետնե­րի, շատ, շատ շատե­րին», — ասում է հատուկջո­կա­տա­յիննե­րի փորձա­գե­տը։ Բայց նրանցից ոչ ոք չկա­րո­ղա­ցավ կամ չցանկա­ցավ օգնել։ Վերջում դիմե­ցին պայթյունա­գետ թոշա­կա­ռուի, ով այս հակա­մարտության ընթացքում կորցրել էր իր որդուն։ Անդրե­յը նրան կոչում է «պապիկ»։ «Նա մի գաղա­փար ուներ։ Բայց նրան պայթուցիկ նյութ էր հարկա­վոր, որը Ուկրաի­նա­յում չի արտադրվում»։ Ուրեմն որտեղի՞ց հայտնվեց պայթուցի­կը։ «Ես դրա մասին խոսել չեմ ուզում։ Ամեն դեպքում, այն կար այնտեղ», — ասաց Անդրե­յը։
Պայթյունա­գե­տի գաղա­փա­րը՝ դայվերնե­րի սեղմված օդով լցված տարան վերա­ծել ռումբի։ Անդրե­յը լճի ափին ձողով էսքիզ է նկա­րում։ Դայվինգի տարա­յում տեղադրվում է միջնա­պատ, որը ստեղծում է տարա­ծություն այսպես կոչված կտրող լիցքի համար։ Մնա­ցած մասը լցվում է օկտո­գե­նով՝ հատուկ ստորջրյա պայթուցի­կով, իսկ վերջում՝ հեքսո­գե­նով։ Պողպա­տե խողո­վա­կի վրա պայթյունի առա­վե­լա­գույն ազդե­ցություն ունե­նա­լու համար պայթյունա­գե­տը խորհուրդ է տալիս ռումբե­րը տեղադրել խողո­վակնե­րի միացման կետում։ Միա­ցումը ծածկված է ոչ թե բետո­նով, այլ BASF‑ի կոշտ պոլիուրե­թա­նա­յին նյութով, ինչը կարե­լի է գտնել ինտերնե­տում։ «Փորձա­գետներն ասա­ցին, որ եթե մենք արտա­քին պատին փոքր անցք բացենք, գազի ճնշումը ներսից կանի մնա­ցա­ծը», — ասում է տղա­մարդը։
Այնպես կոչված տեխնի­կա­կան դայվերնե­րի որո­նումը կատարվում է ռումբե­րի պատրաստման հետ միա­ժա­մա­նակ։ Ուկրաի­նա­յում նրանք շատ չեն։ Ինչպես հիշում են ներսի աղբյուրնե­րը, մոտ 20 հավա­նա­կան օգնա­կաննե­րի են դիմում։ Նրանք ոչ թե զինվո­րա­կաններ կամ գործա­կալներ են, այլ սիրո­ղա­կան դայվերներ, օդո­րակման տեխնիկներ ու IT ադմի­նիստրա­տորներ։ Պատրա՞ստ են արդյոք նրանք իրենց երկրի համար ինչ-որ բան անել։ Բոլո­րը պատասխա­նում են՝ «այո»։ Վերջում ընտրում են հինգ հոգու և թեստա­վո­րում։ Նրանց թվում, ինչպես ասվում է, եղել է Վլա­դի­միր Շ.-ն։ Սա միակ անունն է, որ կարե­լի է այստեղ նշել, քանի որ նա միակն է, ում գերմա­նա­կան քննիչնե­րը որո­նում են հրա­մա­նի համա­ձայն։ Ավե­լին՝ հետա­գա­յում։ Կա նաև մի կին, որպեսզի հետա­գա­յում հատուկջո­կա­տա­յիննե­րը կարո­ղա­նան ավե­լի լավ քողարկվել որպես զբո­սաշրջիկնե­րի խումբ։ Նա իրեն անվա­նում է Դարյա Կորմա­կո­վա, բայց նրա իսկա­կան անունը այլ է։
Ապրի­լին պարզ է դառնում, որ գաղա­փա­րը կվե­րածվի իրա­կան գործո­ղության։ Այն այնքան մասշտա­բա­յին է, որ առանց ուկրաի­նա­կան գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի հավա­նության անհնար է իրա­կա­նացնել։ Խմբի ղեկա­վա­րին հանդի­պում է նշա­նակվում գենե­րալ Վալե­րի Զալուժնիի հետ։ Նա գլխա­վոր հրա­մա­նա­տա­րին ներկա­յացնում է օպե­րա­ցիոն պլա­նը։ Փաստա­թուղթը, ենթադրա­բար, ընդա­մե­նը մեկուկես էջից է բաղկա­ցած։
Զալուժնին տպա­վորված էր պլա­նով։ Գլխա­վոր հրա­մա­նա­տարն ուներ միայն մեկ հարց՝ արդյո՞ք Զելենսկին տեղյակ է։ «Ո՛չ, ո՛չ», — պնդում է զրուցա­կի­ցը։ Գենե­րա­լին դա դուր է գալիս։ Տղա­մարդիկ չեն վստա­հում նախա­գա­հին և նրա շրջա­պա­տին։
Այսպե՞ս է եղել իրա­կա­նում։ Ամե­նա­քի­չը դժվար է պատկե­րացնել, որ այսպի­սի բարդ գործո­ղությունը, որը ներա­ռում էր հայտնի հատուկ ջոկա­տա­յիննե­րին, կարող էր գաղտնի մնալ ուկրաի­նա­կան գլխա­վոր հրա­մա­նա­տա­րից։ Իսկ Զելենսկին՞։ 2023 թվա­կա­նի հունի­սին նա միանշա­նակ հերքել էր․ «Ես նախա­գահ եմ և տալիս եմ համա­պա­տասխան հանձնա­րա­րություններ։ Ուկրաի­նան նման բան չի արել։ Ես երբեք այդպես չէի վարվի»։ Հարցումնե­րը մնում են անպա­տասխան։
Այնուա­մե­նայնիվ, ինչպես պնդում են, գլխա­վոր հրա­մա­նա­տար Զալուժնին այնքան էր հավա­նել «Դիա­մետր» գործո­ղության ծրա­գի­րը, որ նույնիսկ ցանկա­նում էր այն ընդլայնել։ Ենթադրվում է, որ Զալուժնին առա­ջարկել է զբաղվել նաև Սև ծովով։ Այնտեղ ռուսա­կան գազը անցնում է մեկ այլ խողո­վա­կա­շա­րով դեպի ՆԱՏՕ‑ի երկիր։ «Թուրքա­կան հոսքը» միացնում է Ռուսաստա­նը և Թուրքիան։ Հրա­մա­նա­տարնե­րը լի են էնտուզիազմով, իսկ գենե­րալ Զալուժնին, ըստ երև­ույթին, մտա­ծում է նույնիսկ ավե­լի հեռուն։ Այժմ նրանք պլա­նա­վո­րում են երկու միա­ժա­մա­նակյա գործո­ղություն։ Սակայն «Թուրքա­կան հոսքի» վրա հարձա­կումը հետա­գա­յում կձա­խողվի։ Արդյունքում, ամբողջ ուշադրությունը կենտրո­նա­նում է «Հյուսի­սա­յին հոսքի» վրա։
Դիվերսիոն գործո­ղության բյուջեն կազմում է մինչև 300,000 ԱՄՆ դոլար, որի մեծ մասը նվի­րա­բե­րել է ուկրաի­նա­կան հատուկ ջոկա­տին մոտ կանգնած մի ձեռնարկա­տեր։ Խոշոր հարձակման համար դա մեծ գումար չէ։ Ծախսե­րի մեծ մասը ծախսվում է սարքա­վո­րումնե­րի և նավակնե­րի վարձա­կա­լության վրա։ Դայվերնե­րը վարձատրություն չեն ստա­նում։ Ինչպես հրա­մա­նա­տարնե­րը, նրանք նույնպես ներդրում են կատա­րում իրենց սեփա­կան խնա­յո­ղություննե­րից։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝ Spiegel

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ