14 C
Yerevan

Ի՞նչ Արժե Աբխա­զիան

Քաղա­քա­կան ուժե­րը հասկա­նում են, որ առանց արտա­քին ներդրումնե­րի իրա­վի­ճա­կը կառա­վա­րել հնա­րա­վոր չէ: Իսկ ներդրումներ կարող է անել միայն Ռուսաստա­նը: Երկրորդ ճանա­պարհը Վրաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի քայլ առ քայլ կարգա­վո­րումը կարող է լինել:

Վահրամ Աթա­նեսյան

Աբխա­զիա­յի արդեն նախկին «նախա­գահ» Ասլան Բժա­նիան «մի քանի օրով» մեկնել է Մոսկվա: Այդ մասին նա լրատվա­մի­ջոցնե­րին տեղե­կացրել է անձամբ: Բժա­նիան մտա­դիր է մասնակցել «նախա­գա­հա­կան» արտա­հերթ ընտրություննե­րին, որ ենթադրա­բար տեղի կունե­նան եկող տարվա փետրվա­րին:
Աբխա­զիա­յի նախկին դե-ֆակտո առաջնորդը քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րին մեղադրել է Վրաստա­նի նախա­գահ Սալո­մե Զուրա­բիշվի­լիի հետ համա­գործակցության մեջ: Ըստ երեւույթին, նա ակնկա­լում է այդ մեղադրանքն օգտա­գործել Մոսկվա­յի հետ շփումնե­րում, որպեսզի արտա­հերթ «ընտրություննե­րում» աջակցություն ստա­նա: Ռուսաստա­նի պատկան մարմիննե­րը, սակայն, իրա­վի­ճա­կը համա­րում են «Աբխա­զիա­յի ներքին գործ» եւ վստա­հեցնում, որ «այդ երկրի» ներքա­ղա­քա­կան կյանքին չեն միջամտում: Ռուսաստանյան մամուլը բացա­հայտել է աբխա­զա­կան ընդդի­մության բոողքի պատճառ հանդի­սա­ցած, ռուս-աբխա­զա­կան այսպես կոչված «ներդրումա­յին համա­ձայնագրի» ամե­նասկզբունքա­յին դրույթը:
Ըստ այդմ, եթե օտա­րերկրյա իրա­վա­բա­նա­կան կամ ֆիզի­կա­կան անձը կատա­րի երկու միլիարդ ռուբլու ներդրում, ապա նա կստա­նա Աբխա­զիա­յի տարածք անսահմա­նա­փակ քանա­կի շինանյութեր ներկրե­լու եւ աշխա­տուժ ներգրա­վե­լու իրա­վունք, կունե­նա էլեկտրաէ­ներգիա­յի օգտա­գործման արտո­նություն: Աբխա­զիա­յի կառա­վա­րությունը կպարտա­վորվի ութ տարի հետո նրան վերա­դարձնել վճա­րած ավե­լա­ցած արժե­քի հարկի կեսը: Համա­ձայնա­գի­րը երկու միլիարդ ռուբլու ներդրում կատա­րող անձին իրա­վունք կվե­րա­պա­հի լինել հողի սեփա­կա­նա­տեր: Այդ համա­ձայնա­գիրն ստո­րագրվել է հոկտեմբե­րին եւ նոյեմբե­րի 15-ին պետք է խորհրդա­րա­նա­կան վավե­րա­ցում անցներ, սակայն ընդդի­մությա­նը հաջողվել է իրա­վա­կան գործընթա­ցը տապա­լել:
Իրա­վի­ճա­կը, սակայն, խիստ ինտրի­գա­յին է. պաշտո­նա­վարման վերջին օրը Բժա­նիան համա­ձայնա­գի­րը խորհրդա­րա­նա­կան քննարկումից ետ չի կանչել, նման քայլ չի արել նա նրա հաջորդը: Ընդդի­մությունը, որ ֆորմալ առումով Բժա­նիա­յին հրա­ժա­րա­կան է պարտադրել հենց այդ համա­ձայնագրի պատճա­ռով, այն չեղարկե­լու կամ խորհրդա­րա­նա­կան քննարկումից ետ կանչե­լու խնդիր չի առա­ջադրում: Աբխա­զիա­յում սոցիալ-տնտե­սա­կան ճգնա­ժամ է, ավե­լի քան հիսուն հազար մարդ գործա­զուրկ է, էլեկտրաէ­ներգիա­յի մատա­կա­րա­րումն իրա­կա­նացվում է հովհա­րա­յին անջա­տումնե­րով, այդ թվում՝ մայրա­քա­ղաք Սուխումում:
Քաղա­քա­կան ուժե­րը հասկա­նում են, որ առանց արտա­քին ներդրումնե­րի իրա­վի­ճա­կը կառա­վա­րել հնա­րա­վոր չէ: Իսկ ներդրումներ կարող է անել միայն Ռուսաստա­նը: Երկրորդ ճանա­պարհը Վրաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի քայլ առ քայլ կարգա­վո­րումը կարող է լինել: Ըստ երեւույթին, փորձա­գի­տա­կան կարծիքնե­րը, որ Ռուսաստա­նը «Վրա­ցա­կան երա­զանք» իշխող կուսակցության հետ քննարկում է «կոնֆե­դե­րա­տիվ Վրաստա­նի» նախա­գիծ կամ չափա­զանցված են, կամ քննարկումներ, իրոք, եղել են, բայց կողմե­րը շփման եզրեր չեն գտել:
Ամե­նավտանգա­վո­րը, թերեւս, այն է, որ Աբխա­զիա­յի քաղա­քա­կան ուժե­րը մրցակցում են ոչ թե քաղա­քա­կան հեռանկա­րի, այլ՝ տնտե­սա­կան եւ ֆինանսա­կան հնա­րա­վո­րություննե­րի համար: Ընդ որում, ոչ աբխազ բնակչության մոտե­ցումնե­րը հաշվի չեն առնվում: Վրա­ցի փորձա­գետ Թենգիզ Աբլո­յան համա­րում է, որ «տիտղո­սա­յին ազգի համախտա­նի­շը Սուխումի գլխա­վոր խնդիրն է, որ մնում է չհաղթա­հարված»:
Իհարկե, այդ հավակնություննե­րը հիմնա­կա­նում սնուցվել են Ռուսաստա­նի կողմից: Բայց Մոսկվա­յին այդպես էլ չի հաջողվել ձեւա­վո­րել աբխա­զա­կան քաղա­քա­կան համա­կարգ, ամեն ինչ մնա­ցել է միջկլա­նա­յին պայքա­րի տիրույթում: Այդ է պատճա­ռը, որ վերջին տասը տարի­նե­րին Աբխա­զիա­յում պետա­կան երեք հեղաշրջում է տեղի ունե­ցել: Իրա­վի­ճա­կի բարդությունը նրա­նում է, որ հերթա­կան սրա­ցումը կարող է հանգեցնել միջէթնիկ բախումնե­րի՝ վտանգե­լով նաեւ մի քանի տասնյակ հազար հայե­րի կյանքը, իսկ ավե­լի խորքա­յին իմաստով աբխա­զա­կան դեգրա­դա­ցիան հղի է Հարա­վա­յին Կովկա­սում անկա­յունության սպառնա­լի­քով:

Առնչվող Հոդվածներ