16.2 C
Yerevan

Անկախ Քողարկումից՝ Ադրբե­ջա­նը Մնում Է Բռնա­պե­տություն

Կլի­մա­յի հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղովն ավարտվել է, հյուրերն Ադրբե­ջա­նի մայրա­քա­ղա­քից հեռա­ցել են ծանր տպա­վո­րությամբ, իսկ Իլհամ Ալիեւը ոչ միայն շարունա­կում է ճնշումնե­րը, այլեւ ավե­լի է խստացնում։ Որտե՞ղ է կոտրվե­լու «սեղմված զսպա­նա­կը»։

Վահրամ Աթա­նեսյան

Կլի­մա­յի հարցե­րով ՄԱԿ‑ի միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վին ընդա­ռաջ ԱՄՆ պետա­կան դեպարտա­մենտը, ԵՄ անդամ մի շարք երկրներ, Եվրա­խորհրդա­րա­նը, ԵԽԽՎ‑ն, միջազգա­յին իրա­վա­պաշտպան կազմա­կերպություննե­րը Բաքվի իշխա­նություննե­րին հորդո­րել են քաղբանտարկյալնե­րին ազատ արձա­կել, դադա­րեցնել այլա­խոհնե­րի եւ քաղհա­սա­տա­րա­կության ակտի­վիստնե­րի դեմ հետապնդումնե­րը, վերջ տալ խոսքի ազա­տության եւ հավաքնե­րի անցկացման սահմա­նա­փա­կումնե­րին։
Խորհրդա­ժո­ղո­վի բացման խոսքում Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը հայտա­րա­րեց, որ Եվրո­պան չպետք է միջամտի իր երկրի ներքին գործե­րին։ Նա Եվրա­խորհրդա­րա­նը եւ ԵԽԽՎ‑ն անվա­նեց «քաղա­քա­կան կոռուպցիա­յի կառույցներ» եւ Եվրա­միությա­նը մեղադրեց «երկա­կի ստանդներ կիրա­ռե­լու» մեջ։ Ադրբե­ջա­նում ոչ մի քաղբանտարկյալ ազատ չի արձակվել, կալա­նա­վորված ոչ մի լրագրո­ղի նկատմամբ քրեա­կան հետապնդումը չի կասեցվել։ Բաքվի շրջա­նա­յին դատա­րաններն, ընդհա­կա­ռա­կը, տասնյակ անձանց կալանքը երկա­րաձգե­լու որո­շումներ են կայացրել, ինչը նշա­նա­կում է, որ նրանք կդա­պարտվեն երկա­րա­ժամկետ ազա­տազրկման։
Նոյեմբե­րի 29-ին ընդդի­մա­դիր «Ժողովրդա­կան ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին իր բնա­կա­րա­նում մի քանի լրագրողնե­րի համար մամուլի ասուլիս է անցկացրել եւ հայտա­րա­րել, որ իշխա­նություննե­րի ուղղա­կի հրա­հանգով համա­ցանցա­յին ծառա­յություն մատուցող ընկե­րությունը խզել է իր հետ պայմա­նա­գի­րը եւ անջա­տել լարա­յին կապը։ Քերիմլին տեղե­կացրել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ինքը եւ ընտա­նի­քի անդամնե­րը զրկված են նաեւ բջջա­յին կապի հավելվածներն օգտա­գործե­լու հնա­րա­վո­րությունից։ Նրա եւ ընտա­նի­քի անդամնե­րի բջջա­յին հեռա­խոսներն օրվա մեջ սովո­րա­կան զանգեր են կատա­րում եւ ընդունում ընդա­մե­նը մի քանի ժամ։
«Ես քաղա­քա­կան գործիչ եմ, կուսակցության ղեկա­վար եւ պետք է տեղյակ լինեմ իմ երկրում եւ աշխարհում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին, պետք է կարո­ղա­նամ մշտա­կան կապի մեջ լինել քաղա­քա­կան համա­խոհնե­րի, մամուլի ներկա­յա­ցուցիչնե­րի, արտերկրի գործընկերնե­րի հետ, մինչդեռ հինգե­րորդ տարին է՝ անձնա­գիր չունեմ եւ զրկված եմ հանգա­մանքնե­րի բերումով արտա­սահմա­նում բնակվող երկու զավակնե­րիս անգամ այցե­լե­լու հնա­րա­վո­րությունից»- ասել է Քերիմլին, որի խոսքը մեջբե­րում է Բաքվի «Թուրան» գործա­կա­լությունը։
Քերիմլին նաեւ անդրա­դարձել է իր դեմ հարուցված քրեա­կան գործին։ Դատա­վա­րությունը, նրա ասե­լով, հետաձգվել է, քանի որ իշխա­նություննե­րը խուսա­փել են համա­ժո­ղո­վի օրե­րին նման քայլի դիմել։ Քերիմլին մեղադրվում է իր նախկին կուսա­կիցնե­րից մեկին անձնա­կան վիրա­վո­րանք հասցնե­լու մեջ։ Ադրբե­ջա­նում զրպարտությունը դեռեւս քրեո­րեն հետապնդե­լի արարք է համարվում։ Մեղադրանքի հիմքում ընկած է Քերիմլիի հայտա­րա­րությունը, որ Այդին Ալիեւը Ժողովրդա­կան ճակատ կուսակցության շարքե­րից հեռացվում է, քանի որ համա­գործակցում է իշխա­նություննե­րի հետ։
«Եթե դատա­րա­նը որո­շի, որ իշխա­նության հետ համա­գործակցության բացա­հայտումը վիրա­վո­րում է մարդու արժա­նա­պատվությունը, ապա պատրաստ եմ կրել ամե­նա­խիստ պատի­ժը»- ասել է Քերմլին եւ ավե­լացրել, որ այդ դեպքում Ադրբե­ջա­նի բնակչության իննսուն տոկո­սը պիտի իր արժա­նա­պատվությունը խոցված համա­րի, քանի որ քվեարկել է Իլհամ Ալիեւի օգտին։ Կլի­մա­յի հարցե­րով միջազգա­յին խորհրդա­ժո­ղովն ավարտվել է, հյուրերն Ադրբե­ջա­նի մայրա­քա­ղա­քից հեռա­ցել են ծանր տպա­վո­րությամբ, իսկ Իլհամ Ալիեւը ոչ միայն շարունա­կում է ճնշումնե­րը, այլեւ ավե­լի է խստացնում։ Որտե՞ղ է կոտրվե­լու «սեղմված զսպա­նա­կը»։
Եվրո­պա­յում ադրբե­ջա­նա­կան վտա­րանդիության աղբյուրնե­րը հայտնում են մի քանի օր առաջ Ալիեւի նստա­վայրի մոտ բոողքի ակցիա են անցկացրել պատե­րազմի հաշմանդամ սպա­նե­րը։ Նրանք բողո­քել են, որ պահեստա­զոր են արձակվել՝ չստա­նա­լով սահմանված փոխհա­տուցումնե­րը։ Նրանք սպառնա­ցել են, որ եթե խնդի­րը չկարգա­վորվի՝ կդի­մեն ինքնահրկիզման։

Առնչվող Հոդվածներ