14.7 C
Yerevan

Ի՞նչ Գիտենք Սիրիա­կան Պատե­րազմի Մասին

Մերձա­վոր Արև­ելքի ինստի­տուտի վերլուծա­բան Չարլզ Լիստե­րի խոսքով, տարի­ներ շարունակ հակա­մարտող կողմե­րի միջև աննշան տարածքա­յին փոփո­խություննե­րից հետո, այս մարտե­րը կարող են «շատ նշա­նա­կա­լից և հնա­րա­վոր է որո­շիչ լինել», եթե Սիրիա­յի կառա­վա­րա­կան զորքե­րը չկա­րո­ղա­նան պահել իրենց դիրքե­րը։

Associated Press

13-ամյա քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը Սիրիա­յում կրկին արա­գություն է հավա­քում ապստամբնե­րի անսպա­սե­լի հարձակման շնորհիվ Ալեպպո­յի վրա՝ Սիրիա­յի ամե­նա­խո­շոր քաղաքնե­րից մեկը և հնա­գույն առևտրա­յին կենտրոն։ Այս հարձա­կումը պատե­րազմում 2016 թվա­կա­նից ի վեր ամե­նահզորնե­րից մեկն է, որի ապա­կա­յունացնող հետև­անքնե­րը դուրս են գալիս երկրի սահմաննե­րից։
Ինչո՞ւ են Հալե­պի մարտե­րը կարև­որ

Մարտա­կան գործո­ղություննե­րի ակտի­վա­ցումը Մերձա­վոր Արև­ելքում բռնության նոր ճակատ է ավե­լացրել, այն դեպքում, երբ ԱՄՆ‑ի աջակցությամբ Իսրա­յելն պայքա­րում է Գազա­յում «ՀԱՄԱՍ»-ի և Լիբա­նա­նում «Հեզբոլլահ»-ի հետ, որոնք երկուսն էլ կապված են Իրա­նի հետ։
ԱՄՆ‑ի վերջին դեսպան Ռոբերտ Ֆորդը մատնանշել է Իսրա­յե­լի ամիսներ տևած հարվածնե­րը Սիրիա­յի և «Հեզբոլլահ»-ի թիրախնե­րին, ինչպես նաև այս շաբաթ Իսրա­յե­լի և «Հեզբոլլահ»-ի հրա­դա­դա­րի դադա­րե­ցումը՝ որպես գործոններ, որոնք թույլ են տվել Սիրիա­յի ապստամբնե­րին առաջ շարժվել։
Մերձա­վոր Արև­ելքի ինստի­տուտի վերլուծա­բան Չարլզ Լիստե­րի խոսքով, տարի­ներ շարունակ հակա­մարտող կողմե­րի միջև աննշան տարածքա­յին փոփո­խություննե­րից հետո, այս մարտե­րը կարող են «շատ նշա­նա­կա­լից և հնա­րա­վոր է որո­շիչ լինել», եթե Սիրիա­յի կառա­վա­րա­կան զորքե­րը չկա­րո­ղա­նան պահել իրենց դիրքե­րը։ Լիստե­րի խոսքով՝ վտանգ կա, որ «Իսլա­մա­կան պետության» զինյալնե­րը կօգտվեն այս հնա­րա­վո­րությունից։ Ֆորդի կարծի­քով՝ Հալե­պի մարտե­րը ավե­լի ապա­կա­յունացնող կլի­նեն, եթե ներքա­շեն Ռուսաստա­նին և Թուրքիա­յին, որոնցից յուրա­քանչյուրը սեփա­կան շահերն ունի Սիրիա­յի ծանր մարտե­րի մեջ։
Ի՞նչ է հայտնի Հալե­պի հարձա­կումը գլխա­վո­րող խմբա­վորման մասին

ԱՄՆ‑ն և ՄԱԿ‑ը Հալե­պի հարձա­կումը գլխա­վո­րող ընդդի­մա­դիր ուժե­րին վաղուց համա­րում են հատկա­պես «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբա­վորմա­նը, որպես ահա­բեկչա­կան կազմա­կերպություն։ Դրա առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ղոլա­նին 2011-ին, Սիրիա­յում պատե­րազմի առա­ջին ամիսնե­րին, եղել է «Ալ-Քաիդա»-ի սիրիա­կան ստո­րա­բա­ժանման ղեկա­վա­րը։ Վերջին տարի­նե­րին Ղոլա­նին և «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը փորձել են վերա­կազմա­վորվել՝ կենտրո­նա­նա­լով իրենց վերահսկո­ղության տակ գտնվող տարածքնե­րում քաղա­քա­ցիա­կան կառա­վարման առաջխա­ղացման վրա, նշում է Վաշինգտո­նի Մերձա­վոր Արև­ելքի քաղա­քա­կա­նության ինստի­տուտի գիտաշխա­տող Ահա­րոն Զելի­նը։
2016-ին խմբա­վո­րումը խզեց կապե­րը «Ալ-Քաիդա»-ի հետ։ Ղոլա­նին իր տարածքում վերացրեց որոշ ծայրա­հե­ղա­կան խմբեր և ավե­լի հաճախ ներկա­յա­նում է որպես այլ կրոննե­րի պաշտպան։ Մասնա­վո­րա­պես, անցած տարի նա առա­ջին անգամ տարի­ներ անց Իդլի­բում քրիստո­նեա­կան պատա­րագ թույլատրեց։
Զելի­նի խոսքով՝ 2018-ին Թրամփի վարչա­կազմը ընդունեց, որ այլևս ուղղա­կի հարձա­կումներ չի իրա­կա­նացնում Ղոլա­նի դեմ։ Սակայն «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը թույլ է տվել որոշ հետա­խուզման ենթա­կա զինված խմբե­րի շարունա­կել գործել իր տարածքում և, ըստ տեղե­կություննե­րի, 2022-ին կրա­կել է ամե­րիկյան հատուկ ջոկատնե­րի ուղղությամբ։

Ի՞նչ է հայտնի Հալե­պի պատե­րազմի պատմության մասին
Հազա­րամյակներ շարունակ Ալեպպոն եղել է առևտրի և կայսրություննե­րի խաչմե­րուկում՝ դառնա­լով Մերձա­վոր Արև­ելքի առևտրի և մշա­կույթի կենտրոննե­րից մեկը։ Պատե­րազմից առաջ Հալե­պում բնակվում էր 2.3 միլիոն մարդ։ 2012-ին ապստամբնե­րը գրա­վե­ցին քաղա­քի արև­ելյան հատվա­ծը։
2016-ին կառա­վա­րա­կան զորքե­րը ռուսա­կան օդա­յին հարվածնե­րի աջակցությամբ պաշա­րե­ցին քաղա­քը։ Ռուսա­կան ռումբե­րը, հրթիռնե­րը և «բարե­լա­յին ռումբե­րը»՝ վառե­լի­քով կամ մետաղնե­րով լցված պայթուցիկ տարա­նե­րը, մեթո­դա­բար ոչնչացնում էին թաղա­մա­սե­րը։ Նույն տարում ապստամբնե­րը հանձնում են Հալե­պը՝ սոված և պաշարված վիճա­կում։
Այս տարի, անկախ մոնի­թո­րինգի խմբի տվյալնե­րով, Հալե­պի վրա իսրա­յե­լա­կան օդա­յին հարվածնե­րը հարվա­ծել են «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստնե­րին և սիրիա­կան զորքե­րին, ինչպես նաև այլ թիրախնե­րին։

Աղբյուրը՝
https://apnews.com/article/syria-hts-assad-aleppo-fighting-2be43ee530b7932b123a0f26b158ac22

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ