14.7 C
Yerevan

Թուրքե­րը Կկարողանա՞ն Պահել Հալե­պը

Որքան էլ Իրա­նի դիրքե­րը թուլա­ցած են Սիրիա­յում, բայց Իրա­նի համար Սիրիան շատ կարև­որ է այն առումով, որ Սիրիա­յի միջո­ցով Իրա­նը նախ միջանցք է ապա­հո­վել իր համար դեպի Միջերկրա­կան ծով ու չի ուզե­նա դա կորցնել։ Ռուսաստա­նի համար էլ Սիրիան կարև­որ է այն առումով, որ Միջերկրա­կան ծովում հնա­րա­վո­րություն է տալիս Ռուսաստա­նին ներկա­յություն ունե­նա­լու իր ռազմա­բա­զա­յի միջո­ցով։

Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիա­յի նպա­տա­կը Հալեպն է, բայց չեմ կարծում, թե հնա­րա­վոր կլի­նի այդ պրոքսի ուժե­րով երկար պահել Հալեպն իր ձեռքում. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է թուրքա­գետ Ռուբեն Սաֆրաստյա­նը

– Պարո՛ն Սաֆրաստյան ինչո՞ւ սրվեց իրա­վի­ճա­կը Սիրիա­յում, ի՞նչ դերա­կա­տա­րում ունի Թուրքիան այդ ամե­նում։

– Ջիհա­դիստա­կան ընդդի­մա­դիր ուժե­րը, որոնք հարձակվել ու կարո­ղա­ցել են գրա­վել Հալե­պը, շարունա­կում են իրենց հարձա­կումը, արդեն հաղորդագրություններ կան նոր գրա­վումնե­րի մասին: Երկրորդ՝ Թուրքիա­յի դերա­կա­տա­րումը այստեղ, իմ կարծի­քով, որո­շիչ է այն առումով, որ եթե նայում ենք այդ զինված ջոկատնե­րի գործո­ղություննե­րին, ըստ էության, դրանք ստա­ցել են Թուրքիա­յի նաև զինամթերքով աջակցությունը:

Հաղորդագրություններ կան, որ 30 կմ խորությամբ Սիրիա­յի հյուսի­սա­յին շրջաննե­րը գրա­ված թուրքա­կան զորքե­րը այնտեղ գոտի են ստեղծել, հատուկ միջանցք են բացել ու այդ միջանցքով զենք ու զինամթերք են մատա­կա­րա­րել այդ կազմա­կերպություննե­րին, ջիհա­դիստնե­րին: Կան նաև հաղորդագրություններ, որ Թուրքիա­յի զինված ուժերն են ներգրավվա­ծություն ունե­ցել ռազմա­կան գործո­ղություննե­րում, օրի­նակ՝ ապա­հո­վել են հրե­տա­նա­յին աջակցություն այդ հարձա­կումնե­րի համար։

Եթե աշխարհա­քա­ղա­քա­կան առումով նայենք, ապա ակնհայտ է, որ Թուրքիան խախտեց այն ձևա­չա­փի պայմա­նա­վորվա­ծություննե­րը, որոնք կոչվում են Աստա­նա­յի գործընթաց՝ երեք երկրի՝ Թուրքիա­յի, Ռուսաստա­նի, Իրա­նի մասնակցությամբ։ Թուրքիան, որը ստեղծել է որո­շա­կի ստա­տուս քվո Սիրիա­յում, ինքն էլ խախտեց դա, օգտվե­լով այն հանգա­մանքից, որ Իրա­նը հիմա զբաղված է Իսրա­յե­լի հետ հակա­մարտությամբ, ու «Հըզբոլլա­հը» թուլա­ցած է: Հայտնի է, որ Սիրիա­յում կան Իրա­նի ազդե­ցության տակ գտնվող «Հըզբոլլա­հի» ջոկատներ, որոնք հանդես են գալիս որպես Սիրիա­յի կառա­վա­րա­կան ուժե­րի կողմնա­կից։ Մի կողմից Թուրքիան սա հաշվի առավ, մյուս կողմից՝ որ Ռուսաստա­նը զբաղված է Ուկրաի­նա­յում տեղի ունե­ցող ռազմա­կան գործո­ղություննե­րով ու դրա համար չի կարող մեծ աջակցություն ցույց տալ Ասա­դին: Թուրքիա­յի հաշվարկով՝ Ասա­դի կառա­վա­րա­կան ուժե­րը չէին կարող ստա­նալ այն աջակցությունը, ինչը ստա­նում էին։

Թուրքիան օգտվեց այս իրադրությունից և որո­շեց ինքը խախտել այդ ստա­տուս քվոն ու նաև այն համա­ձայնություննե­րը, որոնք ձեռք էին բերվել Աստա­նա­յի գործընթա­ցի շրջա­նակնե­րում Ռուսաստա­նի ու Իրա­նի հետ, որը սահմանվել էր ու մի քանի տարի հիմնա­կա­նում ապա­հո­վում էր Սիրիա­յում խաղա­ղությունը, բանակցա­յին գործընթացներ էին սկսվել տարբեր կառա­վա­րա­կան ուժե­րի և որոշ այլ ուժե­րի ջանքով։

Ես սա բնութագրում եմ Թուրքիա­յի կողմից որպես մի գործո­ղություն, որը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Թուրքիան չի պահում իր իսկ ստանձնած պարտա­վո­րություննե­րը։ Կարև­որ է հասկա­նալ, որ Թուրքիան օգտվում է առի­թից, մյուս կողմից, երբ գնա­հա­տում ենք, թե հիմա ինչ է տեղի ունե­նում Սիրիա­յում Թուրքիա­յի աջակցությամբ, ապա ես կարծում եմ, որ Թուրքիան սխալ գործեց, որովհետև որքան էլ Ռուսաստանն ու Իրա­նը զբաղված են այն հարցե­րով, որոնց մասին ասա­ցի, այնուա­մե­նայնիվ, Թուրքիա­յին չի հաջողվի հասնել իր նպա­տակնե­րին։

Իսկ Թուրքիա­յի նպա­տակնե­րը հետևյալն են․ մի կողմից հարված հասցվի քրդա­կան ուժե­րին, որովհետև վերջիններս այնտեղ բավա­կան ուժեղ դիրքեր ունեն: Հետաքրքիր է, որ քրդա­կան ուժերն ունեն և՛ ԱՄՆ‑ի, և՛ Ռուսաստա­նի աջակցությունը, բայց Թուրքիան չի կարող հասնել իր նպա­տակնե­րին, իսկ նպա­տա­կը, ինչպես ասա­ցի, Հալեպն է, որը Սիրիա­յի երկրորդ քաղաքն է, շատ կարև­որ կենտրոն: Ես չեմ կարծում, թե Թուրքիան կկա­րո­ղա­նա այդ պրոքսի ուժե­րով իր ձեռքում երկար պահել Հալե­պը, որովհետև կան արդեն հաղորդագրություններ, որ ռուսա­կան օդուժը հարվածներ է հասցրել Իդլի­բին՝ ջիհա­դիստա­կան ուժե­րի կենտրո­նին։ Այնպես որ, Թուրքիա­յի նպա­տակնե­րը Սիրիա­յում չեն կարող իրա­կա­նա­նալ։

Ներկա փուլում դժվար է վերջնա­կան գնա­հա­տա­կան տալ, որովհետև իրադրությունը դեռ զարգա­նում է, բայց գնա­հա­տա­կա­նը ռազմա­վա­րա­կան է, որ Թուրքիան չի հասնի հաջո­ղության, որովհետև, իմ կարծի­քով, հարև­ան երկրնե­րը, աշխարհի ուժա­յին կենտրոննե­րը, նույնիսկ Թուրքիան են շահագրգռված, որ Սիրիա­յում Ասա­դի իշխա­նությունը պահպանվի, որովհետև եթե Ասա­դը կորցնի իշխա­նությունը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կսկսվի Սիրիա­յում:

Այնտեղ այնքան տարբեր ուժեր կան, ու դա էլ ավե­լի է մեծացնում մեծ պատե­րազմի վտանգը, որ հիմա կա Մերձա­վոր Արև­ելքում։ Հաշվի առնե­լով այս ամե­նը՝ կարծում եմ, որ աշխարհի ուժա­յին կենտրոննե­րը կփորձեն պահել Ասա­դին իշխա­նության, իսկ դա նշա­նա­կում է, որ Թուրքիան, որ այդքան ուզում էր պահել Հալեպն իր ձեռքում, քրդե­րին հարված հասցնել, չեմ կարծում, որ իր այդ նպա­տակնե­րին կհասնի։

– Իսկ Թուրքիա­յի այս քայլն ինչպե՞ս է անդրա­դառնա­լու Թուրքիա-Իրան, Թուրքիա-Ռուսաստան հարա­բե­րություննե­րի վրա։

– Շփումներ արդեն տեղի են ունե­ցել ու տեղի են ունե­նում, Թուրքիա­յի արտգործնա­խա­րա­րը հեռա­խո­սազրույց է ունե­ցել Ռուսաստա­նի արտգործնա­խա­րա­րի հետ, ներկա­յումս Իրա­նի արտգործնա­խա­րարն է այցե­լել Թուրքիա, ու այնտեղ բանակցություններ են ընթա­նում։ Դեռ լուր չունեմ, թե ի՛նչ եզրա­կա­ցություններ են եղել այդ քննարկումնե­րում, չկա տեղե­կություն այդ մասին, բայց եթե ընդհա­նուր առմամբ գնա­հա­տենք, ապա և՛ Ռուսաստա­նը, և՛ Իրա­նը շատ լավ հասկա­նում են, որ Թուրքիան խախտեց այն պայմա­նա­վորվա­ծություննե­րը, որ իրենք երե­քով ձեռք են բերել։ Սա է փաստը, թե բանակցություննե­րը հիմա ինչպես են ընթա­նում, դժվար է ասել։

Որքան էլ Իրա­նի դիրքե­րը թուլա­ցած են Սիրիա­յում, բայց Իրա­նի համար Սիրիան շատ կարև­որ է այն առումով, որ Սիրիա­յի միջո­ցով Իրա­նը նախ միջանցք է ապա­հո­վել իր համար դեպի Միջերկրա­կան ծով ու չի ուզե­նա դա կորցնել։ Ռուսաստա­նի համար էլ Սիրիան կարև­որ է այն առումով, որ Միջերկրա­կան ծովում հնա­րա­վո­րություն է տալիս Ռուսաստա­նին ներկա­յություն ունե­նա­լու իր ռազմա­բա­զա­յի միջո­ցով։ Այնպես որ, չեմ կարծում, թե այս երկու երկրնե­րը, հաշվի առնե­լով, որ Թուրքիան խախտեց պայմա­նա­վորվա­ծություննե­րը, համա­գործակցեն Թուրքիա­յի հետ Սիրիա­յի իրա­դարձություննե­րում, կփորձեն հակա­դարձել, ու այդ մասին արդեն իսկ կան տվյալներ։

Թե քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան առումով ի՛նչ որո­շումներ կընդունվեն, կարծում եմ, դեռ վաղ է այդ մասին խոսել և դժվար է ասել, որովհետև իրադրությունը դեռ զարգացման մեջ է, միայն կայունա­նա­լուց հետո մենք կարող ենք հասկա­նալ, թե Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռանկյունին՝ Աստա­նա­յի այդ գործընթա­ցը, ի՛նչ ձևա­չափ կունե­նա հետա­գա­յում՝ կպահպանվի՞, թե՞ ոչ, դա ինչպե՞ս կազդի Թուրքիա- Ռուսաստան, Թուրքիա-Իրան հարա­բե­րություննե­րի վրա:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ