12.7 C
Yerevan

«Փետրվարյան Ապստամբությունը» Պետք Է Կրկնվե՞ր

ՀՅԴ‑ն եւ նրա կոա­լի­ցիոն գործընկեր ՀՀԿ‑ն չգիտեի՞ն, որ Գարե­գին Նժդե­հը նույնպես բոլշեւիկյան իշխա­նության դեմ է պատե­րազմ մղել, չէի՞ն տեսնում, որ պուտինյան Ռուսաստա­նը գնա­լով ավե­լի ու ավե­լի է հակվում խորհրդա­յին անցյա­լի իրո­ղություննե­րի վերա­կանգնման ուղեգծին: Այդ տարի­նե­րի ռուսա­կան առա­ջա­տար լրատվա­մի­ջոցնե­րը գրե­թե ամեն օր գրում էին, որ իր «ներկա­յիս սահմաննե­րի համար Հայաստա­նը պարտա­կան է բոլշեւիկյան իշխա­նությա­նը»:

Վահրամ Աթա­նեսյան

Հայաստա­նի ինստի­տուցիո­նալ ընդդի­մությունը Նիկոլ Փաշինյա­նին մեղադրում է իշխա­նության գալուց Ռուսաստա­նի հետ «ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունից հրա­ժարվե­լու, անվտանգա­յին համա­կարգը խարխլե­լու, արկա­ծախնդիր հայտա­րա­րություննե­րով Ադրբե­ջա­նին դավագրգռե­լու, պատե­րազմ հրահրե­լու եւ արդյունքում Արցա­խը կորցնե­լու» մեջ:
Փաշինյանն իշխա­նության է եկել 2018 թվա­կա­նին: Մինչ այդ Մոսկվան Հայաստա­նին քննա­դա­տել է Երեւա­նում «ֆաշիստա­կան կոլա­բորցիո­նիստ» Գարե­գին Նժդե­հի արձա­նը կանգնեցնե­լու եւ «ազգայնա­կա­նությունը պետա­կան մակարդա­կով հովա­նա­վո­րե­լու» համար: Այդ տարի­նե­րին իշխող ՀՀԿ‑ն թույլ հակա­դարձում էր, որ Նժդե­հը հայ ժողովրդի ազա­տագրա­կան պայքա­րի խորհրդա­նիշն է, նրա պատմա­կան հիշո­ղության մեջ մնա­ցել է որպես Սյունի­քի ազա­տա­րար, հակա­թուրքա­կան պատե­րազմի հերոս:
Նույն շրջա­նում Հայաստա­նի հանրա­յին-քաղա­քա­կան կյանքում սկսվեց 1921թ. «փետրվարյան ապստամբության» պանծա­ցումը: Խոսքը Երեւա­նում բոլշեւիկյան իշխա­նությունը տապա­լե­լու, Փրկության կոմի­տե ստեղծե­լու եւ Հայաստա­նում Ռուսաստա­նի բանա­կի դեմ պատե­րազմի մասին է:
Ռազմա-աշխարհա­քա­ղա­քա­կան ի՞նչ հաշվարկով էին առաջնորդվել «ապստամբության» կազմա­կերպիչնե­րը՝ կարող են ասել իրա­զեկ պատմա­բաննե­րը: Հետա­հա­յացք գնա­հատմամբ դա, իրոք, «դաշնակցա­կան արկա­ծախնդրություն» էր, ինչպես խորհրդա­յին շրջա­նում էին այդ իրա­դարձություննե­րը գնա­հա­տում: Մի քանի ամիս առաջ քեմա­լա­կան Թուրքիա­յի հետ պատե­րազմում պարտված, երկրի տարածքի կեսից ավե­լին կորցրած Հայաստա­նը, որ արտա­քին աջակցության նույնիսկ տեսա­կան հեռանկար չուներ, չէր կարող հաղթել բոլշեւիկյան Ռուսաստա­նին եւ վերա­հաստա­տել իր անկա­խությունը: Ավե­լին, եթե Մուստաֆա Քեմա­լը միա­նար բոլշեւիկնե­րին, ապա Երեւա­նը կգրա­վեր եւ հայկա­կան պետությունը կոչնչա­նար:
«Փետրվարյան ապստամբությունը» սկսվել է մի իրա­վի­ճա­կում, երբ Մոսկվա­յում պետք է սկսվեին ռուս-թուրքա­կան բանակցություններ: Հնա­րա­վո­րություն կար, որ դրանց մասնակցի նաեւ Հայաստա­նը: Խորհրդա­յին Ադրբե­ջա­նի Հեղկո­մը հայտա­րա­րել էր, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը, ամբողջա­կան Զանգե­զուրը եւ Նախի­ջեւա­նը ճանա­չում է խորհրդայնա­ցած Հայաստա­նի մաս: «Ապստամբությունը» պատճառ հանդի­սա­ցավ, որ Հայաստա­նի պատվի­րա­կությունը բանակցություննե­րին չմասնակցի, հարցե­րը լուծվե­ցին ռուս-թուրքա­կան համա­ձայնությամբ: Իսկ «փետրվարյան ապստամբության» պանծա­ցումը, որ նախա­ձեռնել էր ՀՅԴ‑ն եւ հասել պետա­կան մակարդա­կով այդ իրա­դարձության «ոգե­կոչմա­նը»,- քաղա­քա­կան, քաղա­քակրթա­կան առումով Ռուսաստա­նի շահե­րին դե՞մ չէր: Չէ՞ որ Ռուսաստանն իրեն ճանա­չել է ԽՍՀՄ, ուրեմն նաեւ՝ բոլշեւիկյան իշխա­նության, իրա­վա­հա­ջորդ: Քաղա­քա­կան առումով «փետրվարյան ապստամբության» պանծա­ցումը մի բան էր նշա­նա­կում՝ Հայաստա­նը չի մոռա­ցել, որ ժամա­նա­կին ըմբոստա­ցել է բոլշեւիկյան Ռուսաստա­նի դեմ, տապա­լել նրա հաստա­տած իշխա­նությունը, կռվել նրա օկուպա­ցիոն բանա­կի դեմ ու թեեւ պարտվել է, բայց համա­րում է, որ դա իր պատմության փառա­վոր էջե­րից մեկն է: Իսկ ինչ որ փառա­վոր է, հերո­սա­կան, պանծացման արժա­նի՝ նաեւ ընդօ­րի­նա­կե­լի է, ուղե­ցույց է:
ՀՅԴ‑ն եւ նրա կոա­լի­ցիոն գործընկեր ՀՀԿ‑ն չգիտեի՞ն, որ Գարե­գին Նժդե­հը նույնպես բոլշեւիկյան իշխա­նության դեմ է պատե­րազմ մղել, չէի՞ն տեսնում, որ պուտինյան Ռուսաստա­նը գնա­լով ավե­լի ու ավե­լի է հակվում խորհրդա­յին անցյա­լի իրո­ղություննե­րի վերա­կանգնման ուղեգծին: Այդ տարի­նե­րի ռուսա­կան առա­ջա­տար լրատվա­մի­ջոցնե­րը գրե­թե ամեն օր գրում էին, որ իր «ներկա­յիս սահմաննե­րի համար Հայաստա­նը պարտա­կան է բոլշեւիկյան իշխա­նությա­նը»: Դա պարզ ուղերձ էր, որ իրա­վա­հա­ջորդ Ռուսաստա­նը «կարող է վերա­նա­յել այդ սահմաննե­րը»: Նիկոլ Փաշինյա­նը 2018թվականին կարո՞ղ էր այդ «խոցը բացել»: Կարող էր, ինքն է խոստո­վա­նել եւ շարունա­կում է խոստո­վա­նել: Չի գնա­ցել վճռա­կան քայլի: Ճակա­տագրա­կան վրի­պում է թույլ տվել: Բայց եթե այսօր ընդդի­մա­դիր «Հայաստան» խմբակցության նախկին անդամն ասում է, որ պատե­րազմի եւ պարտության միակ մեղա­վո­րը եւ պատասխա­նա­տուն Նիկոլ Փաշինյա­նը չէ, պետք է նրա դեմ հակա­քա­րոզչություն սկսել: Մենք պարտադրված ենք իրո­ղություննե­րին նայել բաց աչքե­րով, իրա­կա­նությունը գնա­հա­տել սթափ: Եւ փորձել հասկա­նալ, թե «սրբա­զան շարժումն» ինչու՞ էր անպատճառ իշխա­նա­փո­խություն քարո­զում: «Փետրվարյան ապստամբությունը» պետք է կրկնվե՞ր:

Առնչվող Հոդվածներ