26.1 C
Yerevan

Ռուս-Իրա­նա­կան Ալյա՞նս Է Ձեւա­վորվում

Սիրիա­յում թուրքա­մետ «ընդդի­մությունը» զինված պայքար է սկսել, որովհե­տեւ արձա­նագրել են Ռուսաստա­նի եւ Իրա­նի դիրքե­րի թուլա­ցում:

Վահրամ Աթա­նեսյան

Մոսկվա­յում Իրա­նի դեսպա­նա­տունը թելեգրամյան գրա­ռում է կատա­րել, որ դեկտեմբե­րի 4‑ին Իսլա­մա­կան հեղա­փո­խության առաջնորդ այա­թոլլա Ալի Խամե­նիի միջազգա­յին հարցե­րով տեղա­կալ այա­թոլլա Մոհսեն Ղումին պատվի­րա­կության ուղեկցությամբ ժամա­նել է Ռուսաստա­նի մայրա­քա­ղաք: Նրան դիմա­վո­րել է Մոսկվա­յում Իրա­նի արտա­կարգ եւ լիա­զոր դեսպան Կազեմ Ջալա­լին: Այլ տեղե­կություն դեռեւս հայտնի չէ:

Նախօ­րեին Կատա­րի լրատվա­մի­ջոցնե­րին տված հարցազրույցում Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Աբաս Արաղչին ասել է, որ պատրաստվում է այցե­լել Մոսկվա՝ Դամասկո­սում եւ Անկա­րա­յում բանակցություննե­րից հետո «գնա­հա­տե­լու Սիրիա­յի իրա­վի­ճա­կը»: Մինչ այդ նույն հարցի շուրջ կայա­ցել է ՌԴ եւ ԻԻՀ նախա­գահնե­րի հեռա­խո­սազրույցը:

Դամասկո­սում եւ Անկա­րա­յում Իրա­նի արտգործնա­խա­րա­րի բանակցություննե­րից հետո Սիրիա­յում իրա­վի­ճա­կը ոչ միայն չի կայունա­ցել, այլեւ ավե­լի է սրվել. Թուրքիա­յի հովա­նու ներքո գործող «ապստամբա­կան ուժե­րը» նոր բնա­կա­վայրեր են գրա­վել: Ըստ երեւույթին, Թեհրա­նը Սիրիա­յի նախա­գահ Ասա­դի հետա­գա ճակա­տագրի եւ այդ երկրի ամբողջա­կա­նության պահպա­նության հարցում չափա­զանց խոր մտա­հո­գություններ ունի:

Ընդ որում, կարե­լի է ենթադրել, որ այդ մակարդա­կով Թեհրան-Մոսկվան «կրի­զիս-կոմունի­կա­ցիա­յի» համար կողմե­րը հիմնա­վոր պատճառներ ունեն՝ կապված Սիրիա­յում Թուրքիա­յի հետա­գա քայլե­րի հետ կամ, թերեւս, Ռուսաստա­նին պետք են ավե­լի բարձր եւ հուսա­լի երաշխիքներ, քան կարող է տալ Իրա­նի նախա­գա­հը, առա­վել եւս՝ արտա­քին գործե­րի նախա­րար Արաղչին:

Միջազգա­յին հեղի­նա­կա­վոր փորձա­գի­տա­կան հաստա­տություննե­րը համա­կարծիք են, որ Սիրիա­յում թուրքա­մետ «ընդդի­մությունը» զինված պայքար է սկսել, որովհե­տեւ արձա­նագրել են Ռուսաստա­նի եւ Իրա­նի դիրքե­րի թուլա­ցում: Ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը մարդկա­յին, նյութա­կան, ֆինանսա­կան եւ քաղա­քա­կան ու դիվա­նա­գի­տա­կան ռեսուրսներ է խժռում: Որքան էլ Վլա­դի­միր Պուտի­նը եւ Կրեմլի քարոզչա­մե­քե­նան պնդեն, որ Արեւմուտքին «չի հաջողվել Ռուսաստա­նին մեկուսացնել», փաստ է, որ Մոսկվան հուսա­լի հարա­բե­րություններ ունի միայն մի քանի երկրի հետ:

Ընդ որում, Պուտի­նի հետ հեռա­խո­սազրույցի ընթացքում Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը շատ թափանցիկ ակնարկել է, որ Սիրիա­յի հարցով նախկի­նում ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րը մնա­ցել են անցյա­լում: Անկա­րան առայժմ գոնե առե­րեւույթ հանդես է գալիս Բաշար Ասա­դի հետ քննարկումնե­րի պատրաստա­կա­մությամբ: Բայց խորքա­յին առումով Թուրքիա­յին Սիրիա­յում ձեռնտու է այնպի­սի իշխա­նություն, որ կբա­վա­րա­րի թուրքո­մաննե­րի պահանջնե­րը:

Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Էրդո­ղա­նի ծրա­գի­րը հանգում է նրան, որ Սիրիա­յի հյուսի­սում հռչակվի թուրքո­մա­նա­կան ինքնա­վա­րություն՝ Հալեպ «մայրա­քա­ղա­քով»: Թուրքիա­յի «Ազգայնա­կան շարժում» կուսակցության առաջնորդ Բահչե­լին հիշեցրել է, որ «Ռուսաստա­նը եւ Իրա­նը Հալե­պում սուննի մուսուլմաննե­րի սպանդ են կազմա­կերպել»: Դա պատա­հա­կան հիշե­ցում չէ:

Բահչե­լին Էրդո­ղա­նի կոա­լի­ցիոն գործընկերն է, ասում է այն, ինչ Թուրքիան իրոք ցանկա­նում է: Իսկ դա նախկին օսմանյան տարածքնե­րի նկատմամբ առնվազն պրո­տեկտո­րա­տի հաստա­տումն է, քաղա­քա­կան ուղե­գիծ, որ Ուկրաի­նա­յի եւ հետխորհրդա­յին մյուս երկրնե­րի նկատմամբ Ռուսաստա­նի կայսե­րա­կան նկրտումնե­րի հայե­լա­յին պատասխանն է կամ՝ շարունա­կությունը:

Սիրիա­յի գործող նախա­գա­հը վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ չի արձա­գանքել բանակցություններ սկսե­լու՝ Էրդո­ղա­նի առա­ջարկությա­նը: Թուրքա­կան կողմի փորձա­գի­տա­կան գնա­հատմամբ՝ Ասա­դի այդ որո­շումը «պայմա­նա­վորված է Մոսկվա­յի եւ Թեհրա­նի ազդե­ցությամբ»: Իրա­նի հոգեւոր առաջնորդի տեղա­կա­լը, Մոսկվա­յում ի՞նչ մակարդա­կի ընդունե­լության է արժա­նա­նա­լու:

Եթե բանակցություններ կայա­նան Վլա­դի­միր Պուտի­նի հետ, ուրեմն Թեհրա­նը Մոսկվա­յին շատ լուրջ ուղերձ է փոխանցում: Այդ դեպքում Սիրիա­յի թուրքա­մետ ուժե­րը կմե­ծացնեն Ասա­դի նկատմամբ ճնշումը, որպեսզի նա ընդունի «կարգա­վորման» թուրքա­կան առա­ջարկություննե­րը: Ռուսաստա­նը եւ Իրա­նը Բաշար Ասա­դին ռազմա­կան օժանդա­կություն կտրամադրե՞ն: Եթե հանգա­մանքնե­րը թելադրեն, որ Սիրիա ռուսա­կան եւ իրա­նա­կան զորքեր մտնեն, Թուրքիան կգնա՞ նրանց հետ ուղղա­կի առճա­կատման:

Առնչվող Հոդվածներ