14.7 C
Yerevan

Ինստի­տուցիո­նալ Ընդդի­մությունը Կվե­րա­դա­սա­վորվի՞

Իսկ ինչու՞ չէր գիտակցում: Բացատրությունը, կարծես, մեկն է. որովհե­տեւ նա, ով գիտեր, որ Հայաստա­նը մատնվում է կամ արդեն իսկ մատնված է աղե­տի, ժողովրդին այդ մասին ոչինչ չէր ասում:

Վահրամ Աթա­նեսյան

-Հայաստա­նի ներկա­յիս ընդդի­մությունը պետք է միայն հայ ժողովրդին: Հայաստա­նի կործա­նումը կանխե­լու հարցում հայ ժողո­վուրդը չունի դաշնա­կիցներ՝ գուցե նախեւա­ռաջ այն պատճա­ռով, որ լիո­վին չի գիտակցում իր կործա­նումը,- գրել է ՀՀԿ փոխնա­խա­գահ Արմեն Աշոտյա­նը՝ մինչ այդ հիշեցնե­լով Սերժ Սարգսյա­նի խոստո­վա­նությունը. “Ես պարտվել եմ ավե­լի հզոր ուժե­րի„:

ՀՀԿ փոխնա­գա­հի մեջբերված միտքը հիշեցնում է Լեւոն Տեր-Պետրոսյա­նի ձեւա­կերպումը, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում Հայաստա­նը դաշնա­կիցներ չունի: 1998–2018 թվա­կաննե­րին Երեւա­նը խնդրին մոտե­ցել է այն ելա­կե­տից, որ, պատճա­ռը ՀՀՇ «պարտվո­ղա­կա­նությունն է»: Եւ փորձել է դաշնա­կիցներ գտնել: Սերժ Սարգսյա­նը նաեւ ասել է, որ վարչա­պե­տի պաշտոնն ստանձնել է, որպեսզի կանխի աղե­տը: Այսինքն, ԼՂ հարցում դաշնա­կիցներ գտնե­լու քսա­նամյա քաղա­քա­կա­նությունը հասցրել է նրան, որ 2018թ.-ին Հայաստանն արդեն աղե­տի եզրին էր:

Հետեւում է, որ ուժա­յին բոլոր կենտրոննե­րը շահագրգռված էին, որ Հայաստա­նը մատնվի աղե­տի: Վեց տարի հետո ՀՀԿ փոխնա­խա­գահն ասում է, որ Հայաստա­նը կործա­նումից փրկե­լու հարցում հայ ժողո­վուրդը չունի դաշնա­կիցներ՝ գուցե նախեւա­ռաջ այն պատճա­ռով, որ լիո­վին չի գիտակցում իր կործա­նումը: Ստացվում է, որ վեց տարի առաջ հայ ժողո­վուրդը Հայաստա­նի աղե­տը կանխե­լու հարցում դաշնա­կիցներ չուներ, որովհե­տեւ, գուցե, նախեւա­ռաջ լիո­վին չէր գիտակցում, որ մատնվում է աղե­տի:

Իսկ ինչու՞ չէր գիտակցում: Բացատրությունը, կարծես, մեկն է. որովհե­տեւ նա, ով գիտեր, որ Հայաստա­նը մատնվում է կամ արդեն իսկ մատնված է աղե­տի, ժողովրդին այդ մասին ոչինչ չէր ասում: Ավե­լին, պետա­կան-իշխա­նա­կան քարոզչությունը «քիրվա­յության քարոզ» որա­կեց 2017‑ի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին Հայ ազգա­յին կոնգրե­սի կարգա­խո­սը, որ խաղա­ղության, հաշտության եւ բարիդրա­ցիության կոչ էր եւ հիմնա­վորվում էր կոնցեպտուալ վերլուծություննե­րով:

Իսկ հայ ժողո­վուրդն ինչու՞ այսօր «լիո­վին չի գիտակցում կործա­նումը»: Որովհե­տեւ ինստի­տուցիո­նալ ընդդի­մությունը, որ նախկին իշխա­նությունն է, չի բացա­հայտում, թե ինչու՞ «հզոր ուժե­րը» Սերժ Սարգսյա­նին հաղթե­ցին եւ ինչու՞ Հայաստա­նի ինստի­տուցիո­նալ ընդդի­մությունը միայն հայ ժողովրդին է պետք, իսկ արտա­քին բոլոր դերա­կա­տարնե­րը Հայաստա­նի «կործանման շահա­ռու են»: Արմեն Աշոտյա­նի դիտարկումնե­րը փաստա­ցի ապա­լե­գի­տի­մացնում են «Նիկոլն ասաց՝ Արցա­խը Հայաստան է եւ վերջ ու պատե­րազմ հրահրեց» եւ «Նիկոլն է հանձնել Արցա­խը եւ կազմա­կերպել հայ բնակչության բռնա­տե­ղա­հա­նությունը» խոսույթը:

Արմեն Աշոտյա­նը գտնում է, որ Արեւմուտքը Փաշինյա­նին կպատժի, եթե խաբված զգա, իսկ Ռուսաստա­նը՝ երբ Փաշինյա­նը նրա ազգա­յին անվտանգությա­նը կներկա­յացնի իրա­կան սպառնա­լիք: Այս դիտարկումն, իհարկե, հակա­սության մեջ է Հայաստա­նի «կործանման» նրա տեսլա­կա­նի հետ, բայց քաղա­քա­կան իմաստով բացա­ռում է այս փուլում արտա­քին ուժե­րի հովա­նա­վո­րությամբ իշխա­նա­փո­խության հնա­րա­վո­րությունը: Ստացվում է, որ ներքին ռեսուրսներ էլ չկան, որովհե­տեւ «ժողո­վուրդը լիո­վին չի գիտակցում կործանումը»,-այսինքն ընդվզման չի գնում:

Ի՞նչ նպա­տակ է նա հետապնդում: Արձա­նագրում է ինստի­տուցիո­նալ ընդդի­մության անգործունա­կությունը եւ ներկուսակցա­կան բանա­վեճ բացու՞մ, հրա­պա­րա­կայնացնում է «սրբա­զան շարժման» քաղա­քա­կան ֆիասկո՞ն, թե առա­ջարկում է, որ Հայաստա­նը «կործա­նումից փրկե­լու» գերնպա­տա­կի շուրջ լայն կոնսո­լի­դա­ցիա՞ ձեւա­վորվի, մի այնպի­սի շարժում, որի հանդեպ արտա­քին դերա­կա­տարներն անտարբեր չե՞ն գտնվի: Ամեն դեպքում նա համարձակ քայլ է արել, եւ նրա դիտարկումնե­րը, եթե դրանք բխում են ՀՀԿ‑ի քաղա­քա­կան դիրքա­վո­րումից, անկասկած ավե­լի խորը եւ համա­կողմա­նի վերլուծության են արժա­նի:

Առնչվող Հոդվածներ