26.5 C
Yerevan

Իսրա­յե­լը Կաջակցի՞ Բաշար Ասա­դին

Իսրա­յե­լի ռազմա­կան կաբի­նե­տի նիստից մամուլի հիմնա­կան տպա­վո­րությունն այն է, որ Նաթանյա­հուի կառա­վա­րությունը «չի հանդուրժի եւ թույլ չի տա, որ Իրա­նը Սիրիա­յում ռազմա­կան ուղղա­կի ներկա­յություն հաստա­տի»: Արա­բա­կան աղբյուրնե­րի տվյալնե­րով՝ իսրա­յե­լա­կան կործա­նիչներն արդեն իսկ ստի­պել են, որ Իրա­նից Դամասկոս թռչող ռամա-տրանսպորտա­յին ինքնա­թիռնե­րը «վերա­դառնան բազա­վորման օդա­նա­վա­կա­յաններ»:

Վահրամ Աթա­նեսյան

Դեկտեմբե­րի 5‑ին, գրե­թե նույն ժամե­րին, երբ Թուրքիա­յում գումարվել է Ազգա­յին անվտանգության խորհրդի նիստ, որի օրա­կա­րա­գի ամե­նաա­ռանցքա­յին հարցը վերա­բերվել է Սիրիա­յում իրա­վի­ճա­կին եւ կարգա­վորման թուրքա­կան տեսլա­կա­նին, Իսրա­յե­լի վարչա­պետ Նաթանյա­հուն հրա­վի­րել է ռազմա­կան կաբի­նե­տի նիստ:
Մինչ այդ, ինչպես իսրա­յե­լա­կան լրատվա­մի­ջոցներն են հայտնում, պաշտպա­նության նախա­րար Կացի եւ ԳՇ պետ Հալիեւի գլխա­վո­րությամբ իրա­վի­ճա­կը քննարկել են զինվո­րա­կաննե­րը: Այնուհե­տեւ նրանց միա­ցել են Ընդհա­նուր անվտանգության ծառա­յության եւ «Մոսա­դի» ղեկա­վարնե­րը:
Ընդհա­նուր առմամբ արձա­նագրվել է, որ Սիրիա­յում իրա­վի­ճակն Իսրա­յե­լի համար մտա­հո­գիչ է: «Վարչա­պետ Նաթանյա­հուն մինչեւ ապստամբա­կան ուժե­րի հարձկման անցնելն ուղղա­կի զգուշացրել է Բաշար Ասա­դին, որ Իրա­նի եւ «Հեզբոլլա­յի» հետ Սիրիա­յի կապե­րի ամրապնդումը կրա­կի հետ խաղ է»,- գրում է իսրա­յե­լա­կան vesty.go.il կայքը:
Ըստ լրատվա­մի­ջո­ցի՝ «Երուսա­ղե­մում ուշի-ուշով հետեւում են Սիրիա­յի իրա­դարձություննե­րին, բայց չեն արձա­գանքի՝ ելնե­լով ազգա­յին անվտանգության նկա­տա­ռումնե­րից»: Այլ աղբյուրներ, մինչդեռ, հայտնում են, որ Իսրա­յե­լի օդուժը Սիրիա­յի տարածքում «ռազմա­կան նշա­նա­կության ենթա­կա­ռուցվածքներ է ոչնչացնում, որպեսզի գրո­հա­յիննե­րի տրա­մադրության տակ ոչ կոնվենցիո­նալ սպա­ռա­զի­նություններ չհայտնվեն»:
Իսրա­յե­լի ռազմա­կան կաբի­նե­տի նիստից մամուլի հիմնա­կան տպա­վո­րությունն այն է, որ Նաթանյա­հուի կառա­վա­րությունը «չի հանդուրժի եւ թույլ չի տա, որ Իրա­նը Սիրիա­յում ռազմա­կան ուղղա­կի ներկա­յություն հաստա­տի»: Արա­բա­կան աղբյուրնե­րի տվյալնե­րով՝ իսրա­յե­լա­կան կործա­նիչներն արդեն իսկ ստի­պել են, որ Իրա­նից Դամասկոս թռչող ռամա-տրանսպորտա­յին ինքնա­թիռնե­րը «վերա­դառնան բազա­վորման օդա­նա­վա­կա­յաններ»:
Նաթանյա­հուի կառա­վա­րությունը մտա­հոգված է, որ, ընդա­ռա­ջե­լով ռազմա­կան օգնության մասին Սիրիա­յի կառա­վա­րության խնդրանքին, Իրա­նը ոչ միայն Ասա­դի զորքե­րին կաջակցի, այլեւ «կապի նոր ուղի­ներ կստեղծի, որպեսզի վերա­զի­նի լիբա­նանյան «Հեզբոլլա­յին» եւ նախա­պատրաստի Իսրա­յե­լի դեմ պատե­րազմի»: Հետա­խուզա­կան ծառա­յություննե­րին մոտ աղբյուրնե­րի տեղե­կացվա­ծությամբ՝ Երուսա­ղե­մում «գտնում են, որ ուկրաի­նա­կան պատե­րազմում հյուծված Ռուսաստա­նը Սիրիա­յին օգնե­լու ռեսուրսներ չունի եւ հանուն Ասա­դի իրեն կրա­կի մեջ չի նետե­լու»:
Իսրա­յե­լը միա­ժա­մա­նակ խիստ զգուշա­նում է, որ Սիրիա­յում թուրքա­մետ ուժե­րը կարող են շարժվել նաեւ Դամասկո­սի ուղղությամբ եւ մոտե­նալ հրեա­կան պետության սահմաննե­րին: Ռազմա­կան կաբի­նե­տի գնա­հատմամբ՝ «իսլամ ջիհա­դա­կաննե­րի զինված ներկա­յությունը սպառնա­լիք է»:
Այսպի­սով, Նաթանյա­հուի կառա­վա­րությունը սպառնա­լիք չի տեսնում Ռուսաստա­նին, համա­րում է, որ Ասա­դի «ռեժի­մը չափա­զանց թույլ է» եւ վտանգ է տեսնում Սիրիա­յում ինչպես Իրա­նի, այնպես էլ Թուրքիա­յի ռազմա­կան ներկա­յությունից: Իրա­վի­ճա­կի հետա­գա բարդացման դեպքում, բացառված չէ, թուրքա­մետ եւ Իրա­նի հովա­նու ներքո գործող ռազմա­կան խմբա­վո­րումնե­րը կարող են զինված հակա­մարտության մեջ մտնել: Այդ դեպքում ու՞մ կաջակցի Իսրա­յե­լը: Գուցե՝ Սիրիա­յի նախա­գահ Բաշար Ասադի՞ն:

Առնչվող Հոդվածներ