12.7 C
Yerevan

Թուրքիան Եւ Իսրա­յե­լը Սիրիա­յում Կպատերազմե՞ն

Հայտնի է դարձել, որ թուրքա­մետ խմբա­վո­րումնե­րը Սիրիա­յի հյուսի­սում հանդի­պում են քրդա­կան ուժե­րի դիմադրությա­նը: Կատա­ղի մարտեր են ընթա­նում, մասնա­վո­րա­պես, Մանջիբ քաղա­քում եւ շրջա­կա մի քանի բնա­կա­վայրե­րում:

Վահրամ Աթա­նեսյան

Դեկտեմբե­րի 8‑ին Իսրա­յե­լի վարչա­պաետ Նաթանյա­հուն պաշտպա­նության նախա­րար Կացի եւ ԶՈՒ ԳՇ պետ Հալեւիի ուղեկցությամբ այցե­լել է Գոլա­նի բարձունքներ: Իսրա­յե­լա­կան զինված ուժե­րը զբա­ղեցրել են այսպես կոչված «բուֆե­րա­յին գոտին», որ Սիրիա­յի հետ սահմա­նին հաստատվել է 1974թվականին: Պետք է արձա­նագրել, որ Իսրա­յելն այդպի­սով վերահսկո­ղություն է սահմա­նում ամբողջ Գոլա­նի բարձունքնե­րի նկատմամբ:

Այդ տարածքն ունի ռազմա­վա­րա­կան գերկա­րեւոր նշա­նա­կություն, փաստա­ցի չորս պետության՝ Սիրիա­յի, Իսրա­յե­լի, Հորդա­նա­նի եւ Լիբա­նա­նի «բաժա­նա­րար գիծն» է, որի մի զգա­լի հատվա­ծը մինչ այդ էլ իսրա­յե­լա­կան հսկո­ղության տակ էր: Նախա­գա­հության առա­ջին շրջա­նում Դոնալդ Թրամփը Գոլա­նի բարձունքնե­րի նկատմամբ Իսրա­յե­լի հսկո­ղությունը ճանա­չել է օրի­նա­կան, ինչպես նաեւ ԱՄՆ դեսպա­նա­տունը Թել-Ավի­ցից տեղա­փո­խել Երուսա­ղեմ:

Ասա­դի վարչախմբի անկումից մեկ օր առաջ ԱՄՆ Կոնգրե­սի Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տում շրջա­նա­ռության է դրվել օրի­նա­գիծ, որ առա­ջարկում է Միացյալ Նահանգնե­րի պաշտո­նա­կան փաստաթղթե­րում եւ ռազմա­կան քարտեզնե­րում «Արեւմտյան ափի» փոխա­րեն պաշտո­նա­պես գործա­ծել «Հուդեա եւ Սամա­րիա» պատմա­կան անվա­նումնե­րը: Հորդա­նան գետի արեւմտյան ափը ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի 1947թ. բանա­ձեւով ճանաչված է պաղեստինյան տարածք, որ երկու տասնամյակ անց Իսրա­յե­լը գրա­վել է եւ վերաբնա­կեցրել հայրե­նա­դարձ հրեա­նե­րով:

Իսրա­յե­լա­կան մամուլը հայտնում է Սիրիա­յի տարածքում ռազմա­կան օդա­նա­վա­կա­յաննե­րի, հրա­մա­նա­տա­րա­կան կետե­րի, ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության այլ ենթա­կա­ռուցվածքնե­րի եւ զինա­պա­հեստնե­րի զանգվա­ծա­յին ռմբա­կո­ծումնե­րի մասին, որ իրա­կա­նացնում է ՑԱՀԱԼ‑ի օդուժը: Ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության տասնյակ թիրախներ են խոցվել անգամ Դամասկո­սում եւ նրա արվարձաննե­րում:

Իսրա­յե­լի կառա­վա­րությա­նը մոտ աղբյուրնե­րը հայտնել են, որ նման որո­շում ընդունել է ռազմա­կան կաբի­նե­տը: Խնդիր է դրված ոչնչացնել Սիրիա­յի տարածքի բոլոր կարեւոր օբյեկտնե­րը, որպեսզի Թուրքիա­յի հովա­նա­վո­րությունը վայե­լող զինված խմբա­վո­րումնե­րին արդիա­կան ոչ մի սպա­ռա­զի­նություն չանցնի: Ըստ տեղե­կություննե­րի, իսրա­յե­լա­կան օդուժը ոչնչացրել է քիմիա­կան զենքի եւ «երկիր-երկիր» հրթիռնե­րի բոլոր պահեստնե­րը:

Վարչա­պետ Նաթանյա­հուն Գոլա­նի բարձունքնե­րում հայտա­րա­րել է, որ Ասա­դի վարչա­խումբը տապալվել է «Հեզբոլլա­յի» դեմ իսրա­յե­լա­կան ուժե­րի ջախջա­խիչ հարվածնե­րի շնորհիվ: Նա, կարծես, փորձում է միջազգա­յին հիմնա­կան դերա­կա­տարնե­րից Սիրիա­յի նկատմամբ հսկո­ղության իրա­վունք ստա­նալ: Այս իմաստով բավա­կան ուշագրավ է, որ Իրա­նի հսկո­ղությամբ գործող «Հեզբոլլան» Սիրիա­յից դուրս է բերել իր մարտա­կան խմբե­րը եւ զրա­հա­տեխնի­կան:

Ընդ որում, բավա­կան ինտրի­գա­յին է, որ իսրա­յե­լա­կան օդուժը «Հեզբոլլա­յի» զրա­հա­տեխնի­կա­յի մի շարասյուն գրո­հե­լուց հետո այլեւս չի միջամտել եւ շուրջ 150 զրա­հա­մե­քե­նա­նե­րից կազմված շարասյունն անարգել անցել է Լիբա­նան: Միա­ժա­մա­նակ հայտնի է դարձել, որ թուրքա­մետ խմբա­վո­րումնե­րը Սիրիա­յի հյուսի­սում հանդի­պում են քրդա­կան ուժե­րի դիմադրությա­նը: Կատա­ղի մարտեր են ընթա­նում, մասնա­վո­րա­պես, Մանջիբ քաղա­քում եւ շրջա­կա մի քանի բնա­կա­վայրե­րում:

Հստակ ուրվագծվում է, որ Իսրա­յե­լը թուրքա­մետ զինված խմբա­վո­րումնե­րին զրկում է սիրիա­կան բանա­կի զինա­նո­ցին տիրա­նա­լու հնա­րա­վո­րությունից: Իսկ դա նշա­նա­կում է, որ այդ խմբա­վո­րումնե­րը հետկոնֆլիկտա­յին իրա­վի­ճա­կում չեն կարող թելադրող լինել կամ Իսրա­յելն ամեն ինչ անում է, որ իսլա­մա­կան արմա­տա­կա­նությունն ապա­գա Սիրիա­յում որո­շիչ չլի­նի: Ռուսաստանն արդեն իսկ առա­ջարկել է, որ Սիրիա­յի հարցով Ժնեւում բանակցություններ սկսվեն՝ բոլոր կողմե­րի մասնակցությամբ:

Բարդ է կանխա­տե­սել, թե ընդհա­նուր ի՞նչ սկզբունքներ կարող են քննարկվել, եթե նման բանակցություններ իրոք նախա­ձեռնվեն եւ սկսեն, բայց ակնհայտ է, որ ազդե­ցիկ է լինե­լու այն կողմը, որ գետնի վրա իրա­վի­ճա­կում առարկա­յա­կան ուժ ունի: Թուրքիան կփորձի՞ իր հովա­նու ներքո գործող խմբա­վո­րումնե­րին արդիա­կան սպա­ռա­զի­նություններ տրա­մադրել: Իսրա­յե­լի վարչա­պե­տը հայտա­րա­րել է, որ նման սցե­նա­րը բացառվում է: Իրա­նը եւ Ռուսաստա­նը համարյա լիո­վին հեռա­ցել են Սիրիա­յից: Հնարավո՞ր է, որ Մոսկվան եւ Թեհրա­նը վակուում են ստեղծում, որպեսզի Սիրիա­յում Իսրա­յե­լը եւ Թուրքիան բախվեն: Իսկ եթե ամեն ինչ կառուցված է այնպես, որ թոյւրք-իսրա­յե­լա­կան «ռազմա­կան բախումն անխուսա­փե­լի» ներկա­յացնե­լու միջո­ցով Մերձա­վոր Արեւելքում Ռուսաստա­նի եւ Իրա­նի ազդե­ցությա­նը վերջ տրվի՞: Մոտա­կա շաբաթնե­րի իրա­դարձություննե­րը թույլ կտան որո­շա­կի կռա­հումներ անել:

Առնչվող Հոդվածներ