26.5 C
Yerevan

Սիրիա­հա­յե­րի Ճակա­տա­գիրն Առաջնա­յին Է

Լարվա­ծությունն արդեն իսկ ակնհայտ է այդ հարա­բե­րություննե­րում, բավա­կա­նա­չափ մեծ անվստա­հությունն ու լարվա­ծությունը արդեն իսկ երև­ում են, բայց իրա­վի­ճակն այնպի­սին է, որ մրցակցություն է ընթա­նում, այդ դերա­կա­տարնե­րը պատմա­կա­նո­րեն իրար հետ մրցա­կիցներ են եղել։ Թուրքիան պարզա­պես օգտվում է իրա­վի­ճա­կից և աշխարհա­քա­ղա­քա­կան ու տարա­ծաշրջա­նա­յին փոփո­խություննե­րի ազդե­ցությամբ ավե­լի է բարե­լա­վում իր դիրքե­րը։

Արմեն Պետրոսյան

Առաջնա­յի­նը սիրիա­հա­յե­րի ճակա­տա­գիրն է, հետո արդեն՝ աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րի ուղիղ ազդե­ցությունը մեզ վրա. Արմեն Պետրոսյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է տարա­ծաշրջա­նա­յին հարցե­րով փորձա­գետ Արմեն Պետրոսյա­նը

– Պարո՛ն Պետրոսյան, Սիրիա­յում 24 տարվա նախա­գահ Բաշար ալ Ասա­դի իշխա­նությունը տապալվեց, նա լքել է երկի­րը, քաղա­քա­կան ապաստան ստա­ցել Ռուսաստա­նում։ Ինչպե՞ս ու ինչո՞ւ տեղի ունե­ցավ այս ամե­նը Սիրիա­յում։

– Աշխարհա­քա­ղա­քա­կան ու նաև Մերձա­վոր Արև­ելքում ընթա­ցող տարա­ծաշրջա­նա­յին փոփո­խություննե­րի համա­տեքստում 2019–2020 թթ. Սիրիա­յում հաստատված հրա­դա­դարն անակնկալ կերպով խախտվեց, ու Բաշար ալ Ասա­դի կառա­վա­րության դեմ հանդես եկող մի շարք խմբա­վո­րումներ՝ տարբեր գաղա­փա­րա­կան ուղղվա­ծություննե­րով, տարբեր արտա­քին հովա­նա­վո­րություններ ունե­ցող, անցան բավա­կա­նա­չափ գրա­գետ ու լավ կազմա­կերպված գործո­ղության, որի արդյունքում էլ բավա­կա­նա­չափ, դարձյալ անկանխա­տե­սե­լի արա­գությամբ վարչա­կարգը տապալվեց: Այս պահին, փաստա­ցի, Սիրիա­յում փորձ է արվում հաստա­տել նոր կառա­վա­րություն՝ դեռևս մեծ անո­րո­շության պայմաննե­րում։

– Թուրքիա­յի դերա­կա­տա­րումն այս գործընթա­ցում որքա՞ն էր, և արդյոք Թուրքիա­յին կհա­ջողվի՞ վերահսկել Սիրիա­յում իրա­վի­ճակն այս ամե­նից հետո։

– Թուրքիա­յի ազդե­ցությունը բավա­կա­նա­չափ մեծ էր այս ողջ գործընթա­ցում։ Այս գործո­ղությունը, ինչպես նշե­ցի, բավա­կա­նա­չափ հաջողված էր, ու ակնհայտ էր, որ այդ զինյալ խմբա­վո­րումնե­րը միայնակ չեն գործել: Նրանք առնվազն ունե­ցել են մի քանի կարև­որ երկրնե­րի հետա­խուզա­կան ծառա­յություննե­րի համա­կողմա­նի աջակցություն՝ և՛ հետա­խուզա­կան տվյալնե­րի, և՛ ռազմա­կան գործո­ղութուննե­րի կազմա­կերպման ու առհա­սա­րակ լոգիստիկ տեսանկյուննե­րից։

Դրանցում բավա­կա­նա­չափ կարև­որ դեր ուներ նաև Թուրքիան, որովհետև այդ խմբա­վո­րումնե­րից մի քանի­սը գործում են անմի­ջա­պես Թուրքիա­յի ազդե­ցության ներքո, խոսքը հատկա­պես այս պահին Սիրիա­յի հյուսի­սում ակտի­վա­ցած խմբա­վո­րումնե­րի մասին է՝ Սիրիա­յի ազգա­յին բանա­կը, որն ուղիղ կերպով գործում էր Թուրքիա­յի հովա­նա­վո­րությամբ և աջակցությամբ։

Ինչ վերա­բե­րում է մյուս խմբա­վո­րումնե­րին, ապա ոչ բոլորն են, բնա­կա­նա­բար, այն աստի­ճա­նի գտնվել Թուրքիա­յի ազդե­ցության ներքո, որչափ Սիրիա­յի ազգա­յին բանա­կը, դրանց վրա ազդել են ԱՄՆ‑ի, Մեծ Բրի­տա­նիա­յի, Իսրա­յե­լի հատուկ ծառա­յություննե­րը: Խոսքը, իհարկե, առանցքա­յին խմբա­վորման մասին է՝ «Հայաթ Թահրիր ալ Շամ», որը, մեծ հաշվով, գլխա­վո­րում էր այս հարձա­կումը։

Բնա­կա­նա­բար, Թուրքիան կարծես թե փորձե­լու է առա­վե­լա­պես կենտրո­նա­նալ Սիրիա­յի հյուսի­սի վրա՝ այնտեղ իրեն ձեռնտու ու հովա­նա­վորյալ կառա­վա­րում ապա­հո­վե­լու, որովհետև միանշա­նակ չէ, որ Սիրիան կմնա միասնա­կան: Մեծ հաշվով չի բացառվում այդ երկրի մասնա­տումը՝ ըստ ազդե­ցության գոտի­նե­րի ու հյուսի­սի մասով:

Թուրքիան ձգտե­լու է, որ իրեն լոյալ կառա­վա­րում լինի այնտեղ և փորձե­լու է լուծել մյուս կարև­որ խնդի­րը՝ այնտեղ քրդա­կան ինքնա­կա­ռա­վարման միա­վորնե­րի բացա­ռում։ Ներկա­յում էլ, կարծես թե, հենց այդ գործընթացն է գնում, ու դա իրա­կա­նացրել են ռազմա­կան եղա­նա­կով, այսինքն՝ թուրքա­կան զինված ուժե­րի, ընդդի­մա­դիր խմբա­վո­րումնե­րի, ինչպես նաև, չի բացառվում՝ ԱՄՆ‑ի հետ համա­գործակցությամբ, դիվա­նա­գի­տա­կան առևտրի միջո­ցով։

– Պարո՛ն Պետրոսյան, Հայաստա­նի վրա ի՞նչ ազդե­ցություն է ունե­նա­լու այս ամե­նը։

– Այս պահին առա­ջին հերթին սիրիա­հա­յե­րի ճակա­տա­գիրն է, որը չի կարող նաև անմասն թողնել Հայաստա­նին: Մոտ 20 հազար մեր հայրե­նա­կիցնե­րի ճակա­տա­գիրն այս պահին բավա­կան անո­րոշ վիճա­կում է, ու կամա թե ակա­մա Հայաստա­նը որևէ ձևա­չա­փով պետք է ներգրավվա­ծություն ունե­նա այս խնդրի լուծմա­նը։

Սա առանցքա­յին խնդիր է, ու պետք է հիմիկվա­նից փորձ արվի կապեր հաստա­տել տարբեր պետություննե­րի հետ, որպեսզի նրանց միջո­ցով, հնա­րա­վո­րության դեպքում, փորձ արվի ապա­հո­վել մեր հայրե­նա­կիցնե­րի անվտանգությունը ու, իհարկե, պատրաստ լինել նրանց հնա­րա­վոր ներգաղթին Հայաստան։ Սա ամե­նանկա­տե­լի խնդիրն է այս պահին։

Երկրորդն արդեն այդ աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություննե­րի ուղիղ հետև­անքներն են, որոնք ազդե­լու են նաև մեր տարա­ծաշրջա­նի վրա։ Նույն Իրա­նի դիրքե­րի թուլա­ցումը, Ռուսաստա­նի դիրքե­րի թուլա­ցումը ու դրան զուգա­հեռ նաև Թուրքիա­յի դիրքե­րի էլ ավե­լի ամրապնդումը:

Եթե նախկի­նում Իրա­նը բավա­կա­նա­չափ էական գործոն էր՝ կանգնեցնե­լու թուրք-ադրբե­ջա­նա­կան համա­տեղ ջանքե­րը միջանցքի ստեղծման համար, ապա հիմա նրա դիրքե­րը բավա­կա­նա­չափ թուլա­ցած են, ինչն ուղիղ կերպով ազդե­լու է մեզ վրա, ու կարճա­ժամկետ հեռանկա­րում այս բոլոր զարգա­ցումներն ազդե­լու են նաև Ադրբե­ջա­նի վարքագծի ու դիրքո­րոշման վրա, որն ավե­լի կարծրա­նա­լու ու ապա­կա­ռուցո­ղա­կան է դառնա­լու։ Այնպես որ, համակ ուշադրությամբ պետք է հետև­ենք բոլոր գործընթացնե­րին ու ամե­նա­տարբեր սցե­նարնե­րի համար լուծումներ ունե­նանք։

– Իրան-Ռուսաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րում ի՞նչ զարգա­ցումներ կլի­նեն սիրիա­կան դեպքե­րից հետո։

– Լարվա­ծությունն արդեն իսկ ակնհայտ է այդ հարա­բե­րություննե­րում, բավա­կա­նա­չափ մեծ անվստա­հությունն ու լարվա­ծությունը արդեն իսկ երև­ում են, բայց իրա­վի­ճակն այնպի­սին է, որ մրցակցություն է ընթա­նում, այդ դերա­կա­տարնե­րը պատմա­կա­նո­րեն իրար հետ մրցա­կիցներ են եղել։ Թուրքիան պարզա­պես օգտվում է իրա­վի­ճա­կից և աշխարհա­քա­ղա­քա­կան ու տարա­ծաշրջա­նա­յին փոփո­խություննե­րի ազդե­ցությամբ ավե­լի է բարե­լա­վում իր դիրքե­րը։ Կանխա­տե­սե­լի զարգա­ցումներ են, այն անվստա­հությունը, որ եղել է պատմա­կա­նո­րեն, հիմա շարունակվե­լու է։

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ