16.5 C
Yerevan

Ի՞նչ Են Խոսել Զելենսկին Եւ Թրամփը

Ո՛չ Թրամփը, ո՛չ Ուկրաի­նա­յի հարցով զբաղվող նրա մերձա­վոր պաշտոնյա­նե­րը չեն նշել, թե ինչպես են պատկե­րացնում խնդրի լուծումը, ինչպես նաև չեն պարզա­բա­նել՝ ինչ երաշխիքներ է պահանջում Ուկրաի­նան որևէ կարգա­վորման շրջա­նակնե­րում։

Reuters

Զելենսկին ներկա­յացրել է անվտանգության երաշխիքնե­րի հիմնա­վո­րումնե­րը Թրամփի հետ հանդիպման ժամա­նակ
Վլա­դի­միր Զելենսկին օգտա­գործել է իր առա­ջին հանդի­պումը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-ում կայա­ցած ընտրություննե­րից հետո՝ բացատրե­լու համար Ուկրաի­նա­յի անվտանգության երաշխիքնե­րի անհրա­ժեշտությունը՝ ցանկա­ցած բանակցա­յին եղա­նա­կով հակա­մարտության կարգա­վորման դեպքում։ Այս մասին հայտնել են երկու աղբյուրներ, որոնք տեղյակ են եղել դեկտեմբե­րի 7‑ին Փարի­զում տեղի ունե­ցած հանդիպմա­նը։
Reuters‑ը զրուցել է հանդիպման վերա­բերյալ տեղե­կացված հինգ մարդկանց հետ։
Չորս մարդու խոսքե­րով՝ երեք առաջնորդնե­րը, որոնք զրուցել են 35 րոպե առանց խորհրդա­կաննե­րի, չեն քննարկել որևէ խաղա­ղության կոնկրետ ծրա­գիր։ Սակայն Թրամփը կրկնել է, որ ցանկա­նում է անհա­պաղ հրա­դա­դար և բանակցություններ՝ հակա­մարտությունը շուտա­փույթ ավարտե­լու համար։ Հանդի­պումը տվեց առա­ջին հուշումնե­րը, թե ինչպես կարող են ընթա­նալ հակա­մարտության դադա­րեցման բանակցություննե­րը։ Այնուա­մե­նայնիվ, գործընթա­ցը, որում պետք է ներգրավվի Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը, կունե­նա բարդություններ, իսկ ԱՄՆ‑ի դերը դեռևս անհստակ է։
Աղբյուրնե­րից մեկի խոսքե­րով՝ Թրամփն իրեն դրսև­ո­րել է բարե­կա­մա­բար, հարգա­լից և բաց՝ կարծես պատրաստ լինե­լով լսել զրուցա­կիցնե­րին։ Ո՛չ Թրամփը, ո՛չ Ուկրաի­նա­յի հարցով զբաղվող նրա մերձա­վոր պաշտոնյա­նե­րը չեն նշել, թե ինչպես են պատկե­րացնում խնդրի լուծումը, ինչպես նաև չեն պարզա­բա­նել՝ ինչ երաշխիքներ է պահանջում Ուկրաի­նան որևէ կարգա­վորման շրջա­նակնե­րում։ Սա Կիև­ում առա­ջացրել է աճող անո­րո­շության զգա­ցում, որը սրվում է Ռուսաստա­նի ամիսներ շարունակվող տարածքա­յին նվա­ճումնե­րով Դոնբա­սի արև­ելքում և գիշե­րա­յին անօ­դա­չու սարքե­րի հարձա­կումնե­րով՝ առաջնագծից հեռու գտնվող քաղաքնե­րի վրա։
«Հանդիպման ընթացքում հիշա­տակվել են մի շարք կարև­որ հարցեր, օրի­նակ՝ նշվել է, որ աշխարհին անհրա­ժեշտ են երաշխիքներ, որովհետև միայն հրա­դա­դա­րը բավա­րար չէ։ Պուտի­նը կարող է նորից խախտել այն, ինչպես արդեն արել է նախկի­նում, առանց պատշաճ երաշխիքնե­րի», — ասել է Ուկրաի­նա­յի նախա­գա­հի գրա­սենյա­կի աղբյուրը։
Հարցին, թե ինչպես է դա ընկալվել, աղբյուրը պատասխա­նել է՝ նկա­տի ունե­նա­լով Թրամփին. «Նա մտա­ծում է բոլոր մանրա­մասնե­րի շուրջ»։ Զելենսկին ընդունել է, որ դիվա­նա­գի­տա­կան ճանա­պարհով հակա­մարտության դադա­րե­ցումը կարող է փրկել մարդկանց կյանքեր և մեղմացրել է իր նախկին կարծի­քը, որ խաղա­ղության հասնե­լու համար բոլոր ռուսա­կան զորքե­րը պետք է դուրս բերվեն Ուկրաի­նա­յից։
Թրամփին մոտ կանգնած մի քանի պաշտոնյա­ներ հայտա­րա­րել են, որ նրա հանդի­պումնե­րի նպա­տակն անձնա­կան փոխըմբռնում հաստա­տելն է, ինչը նրա դիվա­նա­գի­տության առանցքա­յին մասն է։ Վերջնա­կան որո­շումը՝ ինչպես գործել, կախված կլի­նի նրա­նից։
Թրամփի և Զելենսկու միջև ուղղա­կի շփումնե­րի ընդհա­նուր բարե­կա­մա­կան բնույթը տարբերվում է ԱՄՆ‑ի ընտրված նախա­գա­հի նախընտրա­կան արշա­վի ընթացքում Ուկրաի­նա­յի առաջնորդի վերա­բերյալ որոշ հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րություննե­րից։ Մակրոնն ու Զելենսկին համա­ձայն էին Փարի­զում կայա­ցած հանդիպման ժամա­նակ, բայց փորձում էին չթվա, թե անկյուն են մղում Թրամփին, ասաց մի պաշտոնյա։
Ֆրանսիա­յի առաջնորդը, որն իր կարիե­րա­յի տարի­նե­րին սովո­րել է անձնա­կան հարա­բե­րություններ օգտա­գործել դիվա­նա­գի­տա­կան ջանքե­րի առաջմղման համար, և Զելենսկին համա­գործակցա­բար աշխա­տում էին՝ ներկա­յացնե­լով իրենց տեսլա­կա­նը։ Նրանք ընդգծում էին, որ առանց ԱՄՆ‑ի աջակցության Կիևի համար շատ դժվար կլի­նի, հավե­լել է պաշտոնյան։ Զելենսկին կարծում է, որ Պուտինն միջազգա­յին հարթա­կում վախե­նում է միայն Թրամփից և հնա­րա­վոր է՝ Չինաստա­նից, և որ երկա­րատև խաղա­ղության հասնե­լու համար Վաշինգտոնն անհրա­ժեշտ է «իրա­կա­նում ուժեղ» լինի, ասել է ուկրաի­նա­կան պաշտոնյան։
Թրամփը պարբե­րա­բար մեղադրում է եվրո­պա­կան պետություննե­րին, որ նրանք չեն կատա­րում իրենց պարտա­կա­նություննե­րը ՆԱՏՕ‑ի անվտանգության հարցե­րում։ Մակրոնն օգտա­գործել է հանդի­պումը՝ ցույց տալու համար, որ եվրո­պա­ցի­նե­րը արդեն շատ բան են արել Ուկրաի­նա­յին աջակցե­լու համար և պատրաստ են ավե­լի հավա­սա­րա­պես կիսել անվտանգության բեռը Միացյալ Նահանգնե­րի հետ, հայտնել են երկու աղբյուրներ։
Մեկ այլ պաշտոնյա­յի խոսքե­րով՝ Մակրոնն ու Զելենսկին Թրամփին բացատրել են, որ Պուտի­նը 2024-ին արդեն այլ է, քան 2017-ին, երբ ԱՄՆ‑ի ընտրված նախա­գա­հը շփվում էր Կրեմլի առաջնորդի հետ։ Նույն պաշտոնյան հավե­լել է, որ Սիրիա­յի նախա­գահ Բաշար Ասա­դի իշխա­նության արագ անկումն ու դրա պատճա­ռած վնա­սը՝ Ռուսաստա­նի՝ նրա դաշնակցին, նույնպես օգտա­գործվել են որպես հիմնա­վո­րում՝ Մոսկվա­յի նկատմամբ ավե­լի խիստ դիրքո­րոշման համար ապա­գա խաղաղ ջանքե­րում։
«Հիմնա­կան նպա­տակն էր բացատրել, առանց Թրամփին անկյուն մտցնե­լու», — նշել է նա։
Աղբյուրը՝ Reuters

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ