26.5 C
Yerevan

Ռուսնե­րի Դիրքե­րը Թուլա­նում Են Նաև Աֆրի­կա­յում

Թեև Ռուսաստանն աջակցում է Լիբիա­յի արև­ելքում իշխա­նություննե­րին և ունի գործո­ղություննե­րի ներուժ չորս լիբիա­կան ավիա­բա­զա­նե­րում՝ Ալ-Հադիմ, Ալ-Ջուֆրա, Գարդա­բիա և Բրակ աշ-Շատի, բոլորն էլ չափա­զանց հեռու կլի­նեն Մոսկվա­յից նոր կամրջի կառուցման համար՝ հաշվի առնե­լով Եվրո­պա­յի օդա­յին տարածքի սահմա­նա­փա­կումնե­րը

Bloomberg

Բաշար Ասա­դի ռեժի­մի արագ անկումը Սիրիա­յում վտանգի տակ է դնում այս երկրում գտնվող Ռուսաստա­նի կարև­ո­րա­գույն ավիա­բա­զան, որն անհրա­ժեշտ է Մոսկվա­յին՝ Աֆրի­կա­յում իր ազդե­ցությունը տարա­ծե­լու համար։
Ռուսաստանն օգտա­գործում է Հմեյմիմ ավիա­բա­զան՝ անձնա­կազմ և ռազմա­կան բեռներ ուղարկե­լու Մալի, Բուրկի­նա Ֆասո և Նիգեր՝ երկրներ, որտեղ վերջերս տեղի են ունե­ցել հեղաշրջումներ, և որոնք խզել են կապե­րը Արևմուտքի հետ՝ մոտե­նա­լով Մոսկվա­յին։ Այս օդա­յին «կամուրջը» թույլ է տվել Ռուսաստա­նին վերա­կանգնել իր ազդե­ցության մի մասը, որը ժամա­նա­կին ուներ սառը պատե­րազմի տարի­նե­րին, հատկա­պես Կենտրո­նաֆրիկյան Հանրա­պե­տությունում և Սուդա­նում։
Հմեյմիմ ավիա­բա­զան և Տարտուսի նավա­հանգստա­յին ռազմա­բա­զան, որը ծառա­յում է որպես ռուսա­կան վառե­լի­քի և բեռնե­րի վերա­լիցքա­վորման վայր, թույլ են տվել Ռուսաստա­նին էժան և արդյունա­վետ կերպով ընդլայնել իր ռազմա­կան, քաղա­քա­կան և տնտե­սա­կան ազդե­ցությունը Աֆրի­կա­յում։ Այժմ այս ցանցը, որը պահպա­նում է Ռուսաստա­նի գործո­ղություննե­րը մայրցա­մա­քում՝ լրացնե­լով Արևմուտքի հեռա­ցող զորքե­րի թողած վակուումը, կարող է պահանջել հիմնո­վին վերա­կազմա­կերպում։
«Առանց վստա­հե­լի օդա­յին կամուրջի՝ Ռուսաստա­նի կարո­ղությունը ուժի ցուցադրման Աֆրի­կա­յում կփլուզվի… Ռուսաստա­նի ողջ ռազմա­վա­րությունը Միջերկրա­կա­նում և Աֆրի­կա­յում կախված է մազից»,- ասում է Անաս էլ-Գոմա­տին, Լիբիա­յում տեղա­կայված «Սադե­կա» ինստի­տուտի տնօ­րե­նը։
Թեև Ռուսաստանն աջակցում է Լիբիա­յի արև­ելքում իշխա­նություննե­րին և ունի գործո­ղություննե­րի ներուժ չորս լիբիա­կան ավիա­բա­զա­նե­րում՝ Ալ-Հադիմ, Ալ-Ջուֆրա, Գարդա­բիա և Բրակ աշ-Շատի, բոլորն էլ չափա­զանց հեռու կլի­նեն Մոսկվա­յից նոր կամրջի կառուցման համար՝ հաշվի առնե­լով Եվրո­պա­յի օդա­յին տարածքի սահմա­նա­փա­կումնե­րը, նշել է էլ-Գոմա­տին։ Սիրիա­կան ավիա­բա­զան Աֆրի­կա­յում գործո­ղություննե­րի համար «էական կորուստ» կլի­նի, ասում է Մոսկվա­յի ռազմա­վա­րության և տեխնո­լո­գիա­նե­րի վերլուծության կենտրո­նի ղեկա­վար Ռուսլան Պուխո­վը։ «Բոլոր մատա­կա­րա­րումնե­րը կատարվում էին Հմեյմի­մի միջո­ցով։ Սա հատկա­պես կարև­որ է այնպի­սի երկրի համար, ինչպի­սին է Կենտրո­նաֆրիկյան Հանրա­պե­տությունը, որը չունի նավա­հանգիստ»։
Աղբյուրը՝ Bloomberg

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Մոսկվա­յի ջանքե­րը Աֆրի­կա­յում ազդե­ցության վերա­կանգնման ուղղությամբ իրա­կա­նում սկսվել են 2018 թվա­կա­նին, երբ Կրեմլի հետ կապված «Վագներ» խմբի վարձկաննե­րը ուղարկվե­ցին Կենտրո­նաֆրիկյան Հանրա­պե­տություն (ԿԱՀ), որը չունի ծովա­յին ելք, նախա­գա­հին ապստամբնե­րի հարձա­կումնե­րից պաշտպա­նե­լու համար։
2019 թվա­կա­նին այս վարձկաննե­րը կարև­որ դեր խաղա­ցին Լիբիա­յի արև­ելքի առաջնորդ Խալիֆա Հաֆթա­րի՝ մայրա­քա­ղաք Տրի­պո­լին գրա­վե­լու փորձի ընթացքում։
Այդ ժամա­նա­կից ի վեր, Ռուսաստա­նը զինված ուժեր է ուղարկում Մալի, Նիգեր և Բուրկի­նա Ֆասո՝ զենքի հետ միա­սին, ընդլայնե­լով իր ամե­նա­խո­շոր ներկա­յությունը նախկին խորհրդա­յին բլո­կի սահմաննե­րից դուրս։ Այս աջակցությունը վտանգի տակ է, սակայն այս երկրնե­րի կառա­վա­րություննե­րի հետ կապված անձինք պնդում են, որ Ռուսաստա­նը կգտնի միջոց շարունա­կե­լու իր աջակցությունը։
Ռուսաստանն ունի «Պլան Բ», որը թույլ կտա պահել Աֆրի­կա­յի մատա­կա­րարման ուղի­նե­րը՝ լինի դա Լիբիան ավե­լի հուսա­լի տարանցիկ կետ դարձնե­լու միջո­ցով, թե ԿԱՀ մուտք գործե­լով Կամե­րունի կամ Կոնգո-Բրազզա­վի­լի նավա­հանգիստնե­րից, ասում է ԿԱՀ նախա­գա­հի խորհրդա­կան Ֆիդել Գուանդժի­կան։ «ԿԱՀ‑ի համար հետև­անքներ չեն լինի»,- հավե­լել է նա։ Գուանդժի­կան նշել է, որ ԿԱՀ պատրաստ է աջակցել Կրեմլին՝ բեռներ և զինվորներ ուղարկե­լու Սահե­լի երկրնե­րի կառա­վա­րություննե­րին, եթե դա անհրա­ժեշտ լինի։
Նիգե­րի ռազմա­կան խունտա­յի կողմից 2023 թվա­կա­նին նշա­նակված վարչա­պետ Ալի Լամին Զեյնի մամուլի բաժնի ղեկա­վար Իբրա­հիմ Համի­դուն նույնպես աջակցել է այս տեսա­կե­տին։ «Ասա­դի անկումը չի փոխի մեր հարա­բե­րություննե­րը… Ռուսաստա­նը կարող է գտնել այլ ուղի­ներ, օրի­նակ՝ Թուրքիա­յի միջո­ցով, Նիգե­րին աջակցե­լու համար»,- ասել է նա։
Թեև ՆԱՏՕ‑ի անդամ Թուրքիան թույլատրել է որոշ ռուսա­կան բեռնա­տար թռիչքնե­րի Լիբիա անցնել իր օդա­յին տարածքով, ոչ մի հիմք չկա ենթադրե­լու, որ այն կփո­խա­րի­նի Սիրիա­յի օդա­յին կամուրջին։ Հատկա­պես եթե հաշվի առնենք, որ այս երկու երկրնե­րի հետաքրքրություննե­րը Աֆրի­կա­յում հաճախ չեն համընկնում։
Բուրկի­նա Ֆասո­յի քաղա­քա­կան գործիչ Մոնիկ Ելի Կամը, որը պաշտպա­նում է ռազմա­կան խունտա­յին և դրա ամրապնդվող կապե­րը Ռուսաստա­նի հետ, նույնպես առա­ջարկել է Լիբիան որպես տարբե­րակ, որը կօգնի Մոսկվա­յին «պահպա­նել իր ազդե­ցությունը մայրցա­մա­քում»։ Ռուսաստա­նը նաև առանցքա­յին դեր է խաղում Սուդա­նի 20-ամսյա քաղա­քա­ցիա­կան պատե­րազմում՝ վերջերս աջակցե­լով ազգա­յին բանա­կին՝ Օպե­րա­ցիոն արագ արձա­գանքման ուժե­րի զինյալնե­րի դեմ պայքա­րում։ Այն շարունա­կում է պնդել Կարմիր ծովի ափին ռազմա­բա­զա ստեղծե­լու ուղղությամբ՝ մի երա­զանք, որը տեսա­կա­նո­րեն կընդլայնի Մոսկվա­յի լոգիստիկ ցանցը։
Այնուա­մե­նայնիվ, Կոնրադ Ադե­նաուե­րի հիմնադրա­մի «Սահել» ծրագրի ղեկա­վար Ուլֆ Լեսինգի կարծի­քով, Ռուսաստա­նը դժվա­րությամբ կկա­րո­ղա­նա պահպա­նել իր ընդլայնված ազդե­ցության ցանցը Աֆրի­կա­յում։
«Ասա­դի անկումը զգա­լիո­րեն կբարդացնի Ռուսաստա­նի ռազմա­կան գործո­ղություննե­րը Աֆրի­կա­յում… Բոլոր թռիչքնե­րը, որոնք իրա­կա­նացվում էին վարձկաննե­րի մատա­կա­րարման, զորքե­րի ռոտա­ցիա­յի, նոր զինամթերքի և զենքի տեղա­փոխման համար, կատարվում էին Սիրիա­յի միջո­ցով։ Լիո­վին բեռնված տրանսպորտա­յին ինքնա­թի­ռով Ռուսաստա­նից Աֆրի­կա թռիչքը չափա­զանց հեռու է»,- նշել է Լեսինգը։ «Ռուսաստա­նը ստիպված կլի­նի կրճա­տել իր ներկա­յությունը Աֆրի­կա­յում, և դա շատ ավե­լի թանկ կլի­նի»,- ավե­լացրել է նա։

Առնչվող Հոդվածներ