16.5 C
Yerevan

Ուկրաի­նա­յով Փոխա­հա­տուցել Սիրիա­յի Կորուստը

Վերլուծա­բաննե­րը նշում են, որ Պուտի­նի 25-ամյա իշխա­նության ամե­նա­կա­յուն առանձնա­հատկություննե­րից մեկն այն է, որ նա չի ցանկա­նում գործել ակնհայտ թուլության դիրքե­րից կամ ենթարկվել արտա­քին ճնշմա­նը։ Պուտի­նի կողմից Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի հաղթա­նա­կի տեսլա­կա­նի նկա­րագրություննե­րը միշտ եղել են անո­րոշ։

The New York Times

Սիրիա­յում նվաստա­ցած Պուտի­նը արդա­րա­ցումներ է որո­նում Ուկրաի­նա­յում:
Սիրիա­յի դաշնակցի անկումը Ռուսաստա­նում խթա­նել է վերջնա­կան հաղթա­նա­կի կոչեր՝ ավե­լի մոտ տարա­ծաշրջա­նում:
Սիրիա­յի նախա­գահ Բաշար Ասա­դի անկումը նվաստացրեց նրա գլխա­վոր աջա­կից Ռուսաստա­նին՝ բացա­հայտե­լով Կրեմլի ռազմա­կան հզո­րության և գլո­բալ ազդե­ցության սահմա­նա­փա­կումնե­րը: Սակայն Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի համար Մերձա­վոր Արև­ելքի ամե­նա­մոտ դաշնակցի կորուստը կարող է լինել միայն ժամա­նա­կա­վոր ձախո­ղում՝ նրա ավե­լի մեծ աշխարհա­քա­ղա­քա­կան նպա­տա­կի՝ Ուկրաի­նա­յում հաղթա­նա­կի ճանա­պարհին: Զինվո­րա­կան և քաղա­քա­կան վերլուծա­բաննե­րի խոսքով՝ Ուկրաի­նա­յում հակա­մարտությունում հաղթա­նա­կը Պուտի­նի համար դարձել է գերա­կա նպա­տակ: Նրանք նշում են, որ նման ելքը կարդա­րացնի Ռուսաստա­նի առաջնորդի համար այս հակա­մարտության պատճա­ռով կրած մարդկա­յին և տնտե­սա­կան հսկա­յա­կան կորուստնե­րը, կպահպա­նի Ռուսաստա­նի հեղի­նա­կությունն ու ազդե­ցությունը աշխարհում և կփոխհա­տի ռազմա­վա­րա­կան ձախո­ղումնե­րը այլ երկրնե­րում, ինչպի­սիք են Սիրիան:
«Ուկրաի­նա­կան պատե­րազմում դրված խաղադրույքը այնքան բարձր է, որ կարծես Ռուսաստա­նի պատմա­կան վերա­կանգնումն է, նրա վերջնա­կան փորձությունը… Եթե աշխարհի ճակա­տա­գի­րը որոշվում է Դոնի և Դնեպրի միջև, ապա այնտեղ է որոշվում նաև Սիրիա­յի ապա­գան»,- գրում է Ռուսաստան-Եվրա­սիա Քարնե­գի կենտրո­նի քաղա­քա­կան վերլուծա­բան Ալեքսանդր Բաունո­վը:
Կարճա­ժամկետ հեռանկա­րում, մինչ Մոսկվան փորձում է պահպա­նել իր ռազմա­կան բազա­նե­րը Սիրիա­յում, Պուտի­նը կարող է ակտի­վացնել ծախսա­տար հարձա­կումը Ուկրաի­նա­յում՝ իր հեղի­նա­կությունը վերա­կանգնե­լու համար: Պրո­ռազմա­կան ռուսա­կան մեկնա­բաննե­րը հենց այս կոչով են դիմում Պուտի­նին՝ պահանջե­լով Ուկրաի­նա­յում ավե­լի կոշտ պայմաննե­րով խաղա­ղություն, որպեսզի խուսա­փեն Ասա­դի անկմա­նը հանգեցրած նման անարդյունա­վետ հրա­դա­դա­րից: Երկու սցե­նարն էլ կբարդացնեն ապա­գա Թրամփի վարչա­կազմի՝ Ուկրաի­նա­յում ռազմա­կան գործո­ղություննե­րը արագ դադա­րեցնե­լու խոստման կատա­րումը:
Ասա­դի ռեժի­մի անկման ժամա­նակ Դոնալդ Թրամփը ծաղրում էր Ռուսաստա­նին՝ դաշնակցին փրկե­լու անկա­րո­ղության համար, և Պուտի­նին կոչ էր անում Ուկրաի­նա­յի վերա­բերյալ գործարք կնքել՝ առանց պարզա­բա­նե­լու, թե ինչ տեսք կարող է ունե­նալ այդ գործարքը:
«Ռուսաստա­նը հիմա թուլա­ցած վիճա­կում է», գրել է Թրամփը կիրա­կի օրը իր Truth Social հարթա­կում, «Ուկրաի­նա­յի և վատ տնտե­սության պատճա­ռով»: «Ես լավ գիտեմ Վլա­դի­մի­րին։ Հիմա նրա գործո­ղություննե­րի ժամա­նակն է»,- հավե­լել է Թրամփը:

Վերլուծա­բաննե­րը նշում են, որ Պուտի­նի 25-ամյա իշխա­նության ամե­նա­կա­յուն առանձնա­հատկություննե­րից մեկն այն է, որ նա չի ցանկա­նում գործել ակնհայտ թուլության դիրքե­րից կամ ենթարկվել արտա­քին ճնշմա­նը։ Պուտի­նի կողմից Ուկրաի­նա­յում Ռուսաստա­նի հաղթա­նա­կի տեսլա­կա­նի նկա­րագրություննե­րը միշտ եղել են անո­րոշ։ Անցյալ տարի ռուսա­կան բանա­կը դադա­րեցրեց մեծա­ծա­վալ հարձա­կո­ղա­կան գործո­ղություննե­րի անհա­ջող փորձե­րը, որոնք կարող էին տապա­լել ուկրաի­նա­կան պետությունը։ Փոխա­րե­նը, բանա­կը կենտրո­նա­ցավ երկրի արև­ելքում՝ միա­ժա­մա­նակ ճնշում գործադրե­լով Կիևի զորքե­րի վրա տարբեր ճակատնե­րում և հարվածներ հասցնե­լով ուկրաի­նա­կան քաղաքնե­րին ու կարև­ո­րա­գույն ենթա­կա­ռուցվածքնե­րին։
Ռազմա­կան փորձա­գետնե­րը այս ռազմա­վա­րությունը մեկնա­բա­նում են որպես փորձ՝ ուկրաի­նա­կան զինված ուժերն ու հասա­րա­կությունը հյուծե­լու և Կիև­ին բանակցություննե­րի սեղան նստեցնե­լու համար։ Պուտի­նը ակնարկել է, որ ցանկա­ցած խաղաղ համա­ձայնա­գիր պետք է թույլ տա Ռուսաստա­նին պահպա­նել առնվազն արդեն գրավված տարածքնե­րը և երաշխա­վո­րի Ուկրաի­նա­յի ռազմա­կան չեզո­քությունը, ինչը նշա­նա­կում է ՆԱՏՕ-ին միա­նա­լու հնա­րա­վո­րությունից հրա­ժա­րում։ Ռուսաստա­նը նաև ցանկա­նում է թուլացնել Ուկրաի­նա­յի ռազմա­կան կարո­ղությունը։ Ուկրաի­նա­կան կառա­վա­րությունը բազմիցս մերժել է ցանկա­ցած խաղաղ պայման, որը կհաստա­տի տարածքա­յին կորուստը կամ կարգե­լի ՆԱՏՕ-ին միա­նա­լու ձգտումը։ Կարճա­ժամկետ հեռանկա­րում, Մոսկվա­յի ձախո­ղումը Սիրիա­յում կարող է ավե­լի սահմա­նա­փա­կել փոխզիջման հնա­րա­վո­րությունը։
Ռուսա­կան պրո­ռազմա­կան մեկնա­բաննե­րը արձա­գանքել են Ասա­դի անկմա­նը շփո­թությամբ և զայրույթով՝ ողբա­լով հարյուրա­վոր ռուս զինվորնե­րի կյանքե­րը, որոնք զոհվել էին Սիրիա­յի բանա­կին աջակցե­լիս, բայց այն ավարտվեց ապստամբնե­րի ճնշման տակ։ Ուկրաի­նա­յում հակա­մարտության զբա­ղեցրած ռեսուրսնե­րը նվա­զեցրել են Ռուսաստա­նի հնա­րա­վո­րություննե­րը՝ կանխե­լու Սիրիա­յի փլուզումը։
Ռուս հայտնի ուլտրաազգայնա­կաննե­րից մեկը՝ Զախար Պրի­լե­պի­նը, Սիրիան անվա­նել է «մեր աղե­տը»։ Մեկնա­բաննե­րից շատե­րը նշել են, որ Ռուսաստա­նը պետք է սովո­րի Ասա­դի սխալնե­րից։
«Եզրա­կա­ցությունը պարզ է. ավե­լի լավ է չթողնել սառեցված հակա­մարտություններ… Եթե հակա­մարտությունը սառեցված է, թշնա­մին անպայման կօգտվի ձեր թուլության պահից», — ասել է պրո­ռուսա­կան նախկին ուկրաի­նա­ցի պատգա­մա­վոր Օլեգ Ցարևը, որը ներկա­յումս գտնվում է Ռուսաստա­նում։ «Վիճե­լի տարածքնե­րը մշտա­կան հակա­մարտություննե­րի պատճառ են», — հավե­լել է նա։
Որոշ ռուսա­կան պրո­ռազմա­կան մեկնա­բաններ անցել են Ցարևի տեսա­կե­տից այն կողմ՝ կոչ անե­լով ավե­լի մեծ դաժա­նություն ցուցա­բե­րել Ուկրաի­նա­յում՝ որպես Սիրիա­յի ֆիասկո­յի պատասխան։
«Իրա­կա­նում, հենց հիմա է ճիշտ ժամա­նա­կը ցուցադրել ծայրա­հեղ կոշտություն և նույնիսկ դաժա­նություն», — գրել է ռուս պատմա­բան-ուլտրա­նա­ցիո­նա­լիստ Ալեքսեյ Պիլկոն Telegram-ում։ Նա կոչ է արել թիրա­խա­վո­րել ուկրաի­նա­ցի պաշտոնյա­նե­րին և մեծացնել ռուսա­կան ավիա­հարվածնե­րը՝ ուղղված ուկրաի­նա­կան կառա­վա­րա­կան շենքե­րին և էներգե­տիկ ենթա­կա­ռուցվածքնե­րին։
Պուտի­նի նման, ուլտրա­նա­ցիո­նա­լիստա­կան մեկնա­բաննե­րը քիչ մանրա­մասներ են ներկա­յացրել, թե ինչպես կարող է հյուծված ռուսա­կան բանա­կը հասնել Ուկրաի­նա­յի կապի­տուլյա­ցիա­յի՝ բավա­րա­րե­լով իրենց պահանջնե­րը։ Բայց նրանք միասնա­կան են իրենց կոչե­րում՝ ուժե­ղացնել բանա­կի հարձա­կո­ղա­կան գործո­ղություննե­րը։
Արդյոք Պուտի­նը կհետևի այս կամ այլ տեսա­կետնե­րին՝ դա արդեն այլ հարց է։
Մոսկվա­յի Բարձրա­գույն տնտե­սա­գի­տության դպրո­ցի քաղա­քա­կան վերլուծա­բան Վասի­լի Կաշի­նը Սիրիա­յի ֆիասկո­յից հետո նացիո­նա­լիստա­կան կրա­կի աճը անվա­նել է «մեդիա աղմուկ»։ Նա նշել է, որ Կրեմլը շարունա­կե­լու է գործել իր ծրագրին համա­պա­տասխան և, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, չի շեղվի ծայրա­մա­սա­յին իրա­դարձություննե­րից, որոնք էական ազդե­ցություն չունեն ռազմա­կան գործո­ղություննե­րի ընթացքի վրա։
Պուտի­նը, որը երկար ժամա­նակ կառուցել է մեծ ռազմա­վա­րի կերպա­րը, կարծես անտարբեր է առօրյա իրա­դարձություննե­րի ալիքնե­րի հանդեպ։ Սակայն Ասա­դի անկման հետև­անքով ռուսա­կան առաջնորդի համաշխարհա­յին հեղի­նա­կությա­նը հասցված հարվա­ծը կարող է ստի­պել նրան Ուկրաի­նա­յում ցուցադրել ուժ, կարծում է Կառնե­գիի կենտրո­նի Ռուսաստա­նի և Եվրա­սիա­յի ուսումնա­սի­րություննե­րի բաժնի քաղա­քա­կան վերլուծա­բան Տատյա­նա Ստա­նո­վա­յան։
«Նրան կարող է գայթակղել ցույց տալ, որ Ռուսաստա­նը չպարտվեց և գիտի, թե ինչ է անում… Եվ դա կարող է ստի­պել նրան չնա­հանջել Ուկրաի­նա­յում», — նշել է Ստա­նո­վա­յան։
Ուժ ցուցադրե­լու համար Պուտի­նը կարող է առաջ քաշել խաղաղ բանակցություննե­րի նոր պայմաններ կամ ուժե­ղացնել ավիա­հարվածնե­րը՝ իր հաճա­խա­կի սպառնա­լիքներն իրա­կա­նացնե­լով։ Մի ամե­րիկյան պաշտոնյա, ով խոսել է անա­նուն, ասել է, որ Ռուսաստա­նը առա­ջի­կա օրե­րին կարող է Ուկրաի­նա­յում իրա­կա­նացնել «Օրեշնիկ» անվա­նումով նոր հարված։ Որոշ ռուս վերլուծա­բաննե­րի կարծի­քով, Պուտի­նի հնա­րա­վոր արձա­գանքի վերա­բերյալ վեճե­րը թաքցնում են Սիրիա­յի 13-ամյա քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի ավե­լի կարև­որ դասը՝ երկա­րատև հակա­մարտության հաղթա­նա­կի բարդությունը։ Ասա­դի հակա­ռա­կորդնե­րին անկլավներ մղե­լու ռուսա­կան ռազմա­կան արշա­վը, ի վերջո, ապարդյուն էր՝ դառնա­լով հաղթա­նա­կի պատրանք, որը կարող է ռեզո­նանս տալ Ուկրաի­նա­յում։
«Ժամա­նա­կա­կից աշխարհում հաղթա­նա­կը հնա­րա­վոր է միայն արագ և կարճատև պատե­րազմում… Եթե դուք չեք կարող ապա­հո­վել հաջո­ղություն ռազմա-քաղա­քա­կան ոլորտում, ապա ի վերջո պարտվե­լու եք, ինչ էլ որ անեք», — գրել է ռուս ռազմա­կան փորձա­գետ Ռուսլան Պուխո­վը։
Աղբյուրը՝NYTimes

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ