18.5 C
Yerevan

2023թ. Ստե­փա­նա­կերտում Կրկնվել Է «Փետրվարյան Ապստամբությունը»

Մաս Ա

Ինչու՞ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից առաջ «Ազատ հայրե­նի­քը» եւ ՔՄԴ‑ն դաշինք են կազմել՝ ԼՂ ներքա­ղա­քա­կան կյանքի վերջին շրջա­նի գաղտնիքնե­րից է, որ, հավա­նա­բար, կբա­ցա­հայտվի միայն ապա­գա­յի անա­չառ ուսումնա­սի­րողնե­րի կողմից:

Վահրամ Աթա­նեսյան

Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին ժողո­վի նախկին պատգա­մա­վոր, տարածքա­յին կառա­վարման նախկին նախա­րար Հայկ Խանումյանն «Ալիքմե­դիա­յի» գլխա­վոր խմբա­գիր Թաթուլ Հակոբյա­նի հետ հարցազրույցում հայտա­րա­րել է, որ անցյալ տարվա սեպտեմբե­րի 9‑ին Ստե­փա­նա­կերտում ոչ թե հեղաշրջում է տեղի ունե­ցել, այլ՝ իշխա­նության փոխանցում: Իր տեսա­կե­տը նա հիմնա­վո­րել է նրա­նով, որ ԱԺ-ում ամե­նա­մեծ խմբակցություն ուներ Արա­յիկ Հարությունյա­նը, եւ, իբր, հենց նրանք էլ Սամվել Շահրա­մանյա­նին նախա­գահ են ընտրել:

Առե­րեւույթ այդպես է: Բայց այդ խմբակցությունը ոչ թե Արա­յիկ Հարությունյա­նի «Ազատ հայրե­նիք» կուսակցությունն էր ներկա­յացնում, այլ՝ «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքը, իսկ ՔՄԴ‑ն իրա­կա­նում ձեւա­վորվել են մի խումբ անձինք, որ նախկի­նում հանդի­սա­ցել են ՀՅԴ Արցա­խի երի­տա­սարդա­կան կառույցի անդամներ: Թե ինչու՞ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից առաջ «Ազատ հայրե­նի­քը» եւ ՔՄԴ‑ն դաշինք են կազմել՝ ԼՂ ներքա­ղա­քա­կան կյանքի վերջին շրջա­նի գաղտնիքնե­րից է, որ, հավա­նա­բար, կբա­ցա­հայտվի միայն ապա­գա­յի անա­չառ ուսումնա­սի­րողնե­րի կողմից:

Բայց, ինչպես ասում են՝ «վերա­դառնանք մեր ոչխարնե­րին»: Արա­յիկ Հարությունյա­նին հեռացնե­լու առա­ջին փորձն արվել է 2020 թ. նոյեմբե­րի 10-ին, նույն օրը, երբ Երեւա­նում «մի խումբ հայրե­նա­սերներ» գրո­հել են կառա­վա­րության նստա­վայրը, ամա­ռա­նո­ցը, որպեսզի հաշվե­հարդար տեսնեն Նիկոլ Փաշինյա­նի հետ, մի խումբ էլ դաժան ծեծի է ենթարկել ԱԺ նախա­գահ Արա­րատ Միրզո­յա­նին: Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի պահանջով տարածված հայտա­րա­րությունը նախա­պես ստո­րագրել են խորհրդա­րա­նի ՀՅԴ, «Արդա­րություն», «Միասնություն» եւ «Ժողովրդա­վա­րություն» խմբակցություննե­րը, որ ընդհա­նուր թվով ունեին 17 պատգա­մա­վոր:
Սահմա­նադրության համա­ձայն՝ Ազգա­յին ժողո­վը կարող է նախա­գա­հին անվստա­հություն հայտնել եւ պաշտո­նանկ անել պատգա­մա­վորնե­րի ընդհա­նուր թվի ձայնե­րի մեծա­մասնությամբ, այսինքն՝ 17 «կողմ» քվեով: Հայտա­րա­րության հրա­պա­րա­կումից ժամեր անց, սակայն, «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցությունն իր խմբակցության ստո­րագրությունը չեղյալ է ճանա­չել: Այսինքն, ետ է վերցրել Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նի պահանջը: Եթե դա տեղի չունե­նար, նույն օրը կգումարվեր ԱԺ արտա­հերթ նիստ, եւ Արա­յիկ Հարությունյա­նը կպաշտո­նազրկվեր:

Երկրորդ անգամ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին ժողո­վի ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «Ժողովրդա­վա­րություն» խմբակցություններն Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը պահանջել են 2021 թ. մայի­սին՝ Հայաստա­նի արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի քարո­զարշա­վի վերջին փուլում: Այդ փաստաթղթով նրանք Արա­յիկ Հարությունյա­նից պահանջել են «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցությա­նը ոչ մի աջակցություն չցուցա­բե­րել:

Ստե­փա­նա­կերտը 2022 թվա­կա­նը դիմա­վո­րել է քաղա­քա­կան ծայրա­հե­ղա­կա­նության հերթա­կան սրա­ցումով. Ազգա­յին ժողո­վի քննարկմանն է ներկա­յացվել «Օկուպացված տարածքնե­րի մասին» օրենքի նախա­գիծ, ըստ որ քառա­սունչորսօրյա պատե­րազմից հետո Ադրբե­ջա­նի վերահսկո­ղությանն անցած բոլոր տարածքնե­րը ճանաչվում են «օկուպացված» եւ երբեւէ «վերա­դարձի ենթա­կա»:

Այդ նախագծի քննարկումնե­րին ընդա­ռաջ ՀՅԴ‑ն բարձրացրել է Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Արթուր Թովմասյա­նի պաշտո­նանկության հարցը: Թովմասյա­նը փորձա­ռու քաղա­քա­կան գործիչ է, խորհրդա­րա­նի խոսնա­կի պաշտոնն զբա­ղեցրել է նաեւ 1995–1997 թվա­կաննե­րին: Նա միա­ժա­մա­նակ «Ազատ հայրե­նիք» կուսակցության հիմնա­դիր եւ հեղի­նա­կա­վոր անդամնե­րից է: Տեւա­կան քննարկումնե­րի արդյունքում Արա­յիկ Հարությունյա­նին հաջողվել է Թովմասյա­նին պահել ԱԺ նախա­գա­հի պաշտո­նում, ինչի դիմաց «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» դաշինքը կողմ է քվեարկել «Օկուպացված տարածքնե­րի մասին» օրենքին:

Սահմա­նադրության համա­ձայն՝ հանրա­պե­տության նախա­գա­հը մեկամսյա ժամկե­տում կամ ստո­րագրում եւ հրա­պա­րա­կում է Ազգա­յին ժողո­վի կողմից ընդունված օրենքը, եւ այն մտնում է ուժի մեջ, կամ առարկություննե­րով եւ առա­ջարկություննե­րով ետ է վերա­դարձնում, որպեսզի խորհրդա­րա­նը վերստին քննարկի եւ քվեարկի: «Օկուպացված տարածքնե­րի մասին» օրենքն Արա­յիկ Հարությունյա­նը պաշտո­նա­պես չի ստո­րագրել եւ չի հրա­պա­րա­կել, բայց եւ առարկություննե­րով կամ առա­ջարկություննե­րով խորհրդա­րա­նի կրկնա­կի քննարկմա­նը չի վերա­դարձրել:

(շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ