12.7 C
Yerevan

2023թ. Ստե­փա­նա­կերտում Կրկնվել Է «Փետրվարյան Ապստամբությունը»

Մաս Բ

Ապրի­լի 14-ին, Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին ժողո­վը միա­ձայն ընդունել է հայտա­րա­րություն: Այն Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին զրկել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի հարցով բանակցություններ վարե­լու լիա­զո­րությունից եւ միանշա­նա­կո­րեն պնդել, որ ԼՂ‑ն չի կարող «անկախ Ադրբե­ջա­նի մաս կազմել»:

Վահրամ Աթա­նեսյան

Ազգա­յին ժողո­վում «Օկուպացված տարածքնե­րի մասին» օրենքի քվեարկությունից մեկ շաբաթ անց, 2022 թ. փետրվա­րի 22-ին Մոսկվա­յում կայա­նում է Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի նախա­գահնե­րի հանդի­պումը: Բանակցություննե­րի արդյունքում կողմերն ստո­րագրում են դաշնակցա­յին-ռազմա­վա­րա­կան համա­գործակցության մասին հռչա­կա­գիր: Նույն օրը Ռուսաստա­նի Դաշնա­յին ժողո­վի երկու պալատնե­րը հաստա­տում են Դոնեցկի եւ Լուգանսկի «հանրա­պե­տություննե­րի անկա­խությունը» ճանա­չե­լու մասին Վլա­դի­միր Պուտի­նի հրա­մա­նա­գի­րը: Փետրվա­րի 24-ին Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը հայտա­րա­րում է Ուկրաի­նա­յում «հատուկ ռազմա­կան գործո­ղություն սկսե­լու» մասին: Ուկրաի­նա­յում լայնա­ծա­վալ պատե­րազմի մեկնարկից ոչ ավե­լի, քան տասը օր անց տեղի է ունե­նում Լեռնա­յին Ղարա­բա­ղը սնուցող գազա­տա­րի պայթյուն: Ստե­փա­նա­կերտում Արա­յիկ Հարությունյա­նի քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րը լուրեր են տարա­ծում, որ գազի մատա­կա­րա­րումը վերա­կանգնե­լու դիմաց Ադրբե­ջա­նը պահանջում է հանձնել Քարագլուխ բարձունքը եւ Փառուխ գյուղը: Մարտի 22-ին Բաքու է ժամա­նում Ռուսաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րության բարձրաստի­ճան պատվի­րա­կությունը, որ գլխա­վո­րում է գենե­րալ-գնդա­պետ Կիմը: Երկու օր անց՝ մարտի 24‑ի ժամը 11:00‑ի սահմաննե­րում Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի լրատվա­մի­ջոցնե­րը տարա­ծում են բլո­գեր Միկա Բադալյա­նի գրա­ռումը, որ «ադրբե­ջանցի­նե­րը մտել են Փառուխ, ուղղությա­նը Քարագլուխ բարձունքն է»:
Իրա­կա­նում այդ օրն Ասկե­րա­նի շրջա­նի Փառուխ գյուղում ի՞նչ է տեղի ունե­ցել՝ ոչ մի մանրա­մասնություն հայտնի չէ: Ըստ չճշտված տեղե­կություննե­րի՝ ադրբե­ջա­նա­կան բանա­կի մի ստո­րա­բա­ժա­նում, շրջանցե­լով ռուսա­կան խաղա­ղա­պահնե­րի դիտա­կե­տը, անարգել մտել է Փառուխ եւ բնա­կիչնե­րին «խնդրել», որ հեռա­նան, որպեսզի «անի­մաստ արյուն չհեղվի»: Քարագլխի բարձունքում, մինչդեռ, Պաշտպա­նության բանա­կը դիմադրություն է կազմա­կերպել, որի հետեւանքով ունե­ցել ենք զոհեր եւ տասնյակ վիրա­վորներ: Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին ժողո­վի պաշտպա­նության հարցե­րով մշտա­կան հանձնա­ժո­ղովն Քարագլխի մարտա­կան գործո­ղություննե­րից եւ Փառուխի կորստից հետո հանդես է եկել «ծառա­յո­ղա­կան հետաքննություն անցկացնե­լու» նախա­ձեռնությամբ, բայց որեւէ քննարկում այդպես էլ չի անցկացվել:
2022թ, ապրի­լի 6‑ին Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը խորհրդա­րա­նում հայտա­րա­րել է, որ ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցում պետք է իջեցնել նշա­ձո­ղը, որ թույլ կտա տեղաշրջա­նի հայ բնակչության իրա­վունքնե­րի հարցում հասնել միջազգա­յին կոնսենսուսի: Երկու օր հետո Լեռնա­յին Ղարա­բա­ղում գումարվել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասին պաշտո­նա­կան տեղե­կատվություն չի տարածվել: Ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի, ԱԽ նիստին մասնակցել են խորհրդա­րա­նա­կան բոլոր քաղա­քա­կան ուժե­րի առաջնորդնե­րը, քննարկվել ԼՂ կարգա­վի­ճա­կի հարցում «նշա­ձող իջեցնե­լու» մասին Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րությունը: Անվտանգության խորհրդի անդամնե­րից եւ խորհրդա­րա­նա­կան կուսակցություննե­րի առաջնորդնե­րից ոչ ոք Փաշինյա­նի տեսա­կե­տը չի պաշտպա­նել: Բոլո­րը միա­ձայն պնդել են, որ ԼՂ‑ն պետք է հասնի անկա­խության միջազգա­յին ճանաչման: Այդ մոտե­ցումը քաղա­քա­կան առումով հիմնա­վո­րե­լու համար մեկ շաբաթ անց՝ ապրի­լի 14-ին, Լեռնա­յին Ղարա­բա­ղի Ազգա­յին ժողո­վը միա­ձայն ընդունել է հայտա­րա­րություն: Այն Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին զրկել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի հարցով բանակցություններ վարե­լու լիա­զո­րությունից եւ միանշա­նա­կո­րեն պնդել, որ ԼՂ‑ն չի կարող «անկախ Ադրբե­ջա­նի մաս կազմել»:
ԼՂ Ազգա­յին ժողո­վը սահմա­նել է, որ Արցա­խի ժողովրդի համար միակ ընդունե­լի կարգա­վի­ճա­կը միջազգայնո­րեն ճանաչված անկա­խությունն է: Այդ նպա­տա­կին հասնե­լու համար խորհրդա­րա­նա­կաննե­րը դիմել են Հայաստա­նի հանրությա­նը, աշխարհասփյուռ հայությա­նը՝ խնդրե­լով սատար կանգնել Արցա­խի անկա­խությա­նը, նրա անվտանգությա­նը: Այդ հայտա­րա­րությամբ Ստե­փա­նա­կերտում փաստա­ցի ձեւա­վորվել է իշխա­նության վերսահմա­նադրա­կան մարմին՝ Անվտանգության խորհուրդ, որտեղ ներգրավվել են նաեւ խորհրդա­րա­նա­կան կուսակցություննե­րի առաջնորդնե­րը, արտա­խորհրդա­րա­նա­կան քաղա­քա­կան որոշ ուժե­րի ներկա­յա­ցուցիչներ: Իշխա­նության այդ փոխա­կերպումը հիմնա­վորվել է նրա­նով, որ Արա­յիկ Հարությունյա­նը «նիկո­լա­կան է, կատա­րում է նրա հրա­հանգնե­րը, ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան ուժե­րը ներգրավվել են, որպեսզի թույլ չտան, որ նա շեղվի ժողովրդի կողմից ընդունված դիմադրության քաղա­քա­կան ուղեգծից»:
(շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ