26.4 C
Yerevan

Խուլի Եւ Համրի Զրույցը

Մաս 2‑րդ

Բաբա­յա­նը հայտա­րա­րեց, որ եթե Բաքվի հետ երկխո­սություն չսկսվի եւ հարցե­րը համա­ձայնեցված լուծումներ չգտնեն, ապա մնում է մի տարբե­րակ՝ «հավա­քել ճամպրուկնե­րը եւ բռնել արտա­գաղթի ճանա­պարհը»: «Արցա­խի զարգացման եւ դիմադրության ճակա­տը» Բաբա­յա­նի առա­ջարկությունը որա­կեց «նիկո­լա­կան պատվեր» եւ անցավ բացա­հայտ հակա­քա­րոզչության:

Վահրամ Աթա­նեսյան

Պետա­կան նախա­րա­րի պաշտո­նում Գուրգեն Ներսիսյա­նին գրե­թե բոլոր քաղա­քա­կան ուժե­րը, ներգրավված դերա­կա­տարներն առա­ջին իսկ օրվա­նից համա­րում էին «անցումա­յին» կամ «ժամա­նա­կա­վոր»: Ռուբեն Վարդանյա­նը հայտա­րա­րել էր, որ պաշտո­նա­թո­ղությունից հետո չի հեռա­նա Ստե­փա­նա­կերտից, քաղա­քա­կան գործունեությունը չի դադա­րեցնի: Ավե­լին, նրա նախա­ձեռնությամբ, նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նի եւ Բակո Սահակյա­նի, ՀՅԴ, «Արցա­խի արդա­րություն» եւ «Արցա­խի ժողովրդա­վա­րա­կան» կուսակցություննե­րի, մի քանի ՀԿ-երի եւ հանրա­յին գործիչնե­րի աջակցությամբ ձեւա­վորվեց «Արցա­խի զարգացման եւ դիմադրության ճակատ» կառույցը, որ մի քանի օր անց հայտա­րա­րեց «գործա­դիր մարմին» ստեղծե­լու մասին:

Փաստա­ցի դա «խորքա­յին» կամ «այլընտրանքա­յին իշխա­նություն» ստեղծե­լու մասին ծանուցում էր, որի հասցեա­տե­րը ֆորմալ առումով Լեռնա­յին Ղարա­բա­ղի, բայց իրա­կա­նում միջազգա­յին հանրությունն էր, առա­ջին հերթին՝ Ադրբե­ջա­նը: Մինչ այդ, պետա­կան նախա­րա­րի պաշտո­նից Ռուբեն Վարդանյա­նի հեռա­ցումից հետո, Ադրբե­ջա­նի նախա­գա­հի աշխա­տա­կազմի անունից հայտա­րա­րություն տարածվեց, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչության ներկա­յա­ցուցիչնե­րը հրա­վիրվում են Բաքու՝ քննարկե­լու «վերաինտեգրման հետ կապված հարցեր»:

Ստե­փա­նա­կերտն Իլհամ Ալիեւի դիվա­նա­գի­տա­կան խարդա­խամտությանն արձա­նա­գեց ավանդա­կան կեցվածքով եւ փաստա­ցի մերժեց Բաքվի հետ առանց միջնորդնե­րի երկխո­սության հնա­րա­վո­րությունը: ԱԳՆ տարա­ծած պաշտո­նա­կան հաղորդագրությունը ԼՂ համար անընդունե­լի էր որա­կում «վերաինտեգրումը»: Ինչպես բնո­րոշ է Իլհամ Ալիեւին, Բաքուն պահպա­նեց սառնասրտությունը եւ մոտ տասը օր անց կրկնեց «Ղարա­բա­ղի հայ բնակչության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ վերաինտեգրման օրա­կարգով քննարկումներ սկսե­լու» առա­ջարկությունը: Ստե­փա­նա­կերտը մերժեց երկրորդ անգամ:

Ավե­լի քան ակնհայտ էր, որ նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը կորցրել է իրա­վի­ճա­կը վերահսկե­լու, այն բանակցություննե­րի հունում պահե­լու բոլոր հնա­րա­վո­րություննե­րը եւ այլեւս փաստա­ցի իշխա­նություն չունի, ԼՂ հայ բնակչության ճակա­տա­գի­րը տնօ­րի­նում է«Արցախի զարգացման եւ դիմադրության ճակա­տը», որ միա­ժա­մա­նակ մերժում է նաեւ քաղա­քա­կան գործընթացնե­րին Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի մասնակցությունը:

Չափա­զանց ծանր, արդեն գրե­թե էքզիստենցիալ իրա­վի­ճա­կում պետա­կան նախա­րար Գուրգեն Ներսիսյա­նը հանդես եկավ «սոցիա­լա­կան արդա­րության հաստատման» նախա­ձեռնությամբ: Ուժա­յին կառույցնե­րը մի քանի տնտեսվա­րողնե­րի պահեստնե­րում ստուգումներ անցկացրին, կառա­վա­րությունը մտցրեց առա­ջին անհրա­ժեշտության ապրանքնե­րի վաճառքի կտրո­նա­յին համա­կարգ, որ իրա­կա­նում չէր գործում:

Այդ եւ Արցա­խի ներդրումա­յին հիմնադրա­մի գումարնե­րի վերա­դարձի նախա­ձեռնությունն, ըստ էության, ամբո­խա­հա­ճո, իրա­վի­ճա­կից բացարձա­կա­պես կտրված, մարդկանց իրա­կան մտա­հո­գություննե­րի հետ հեռա­վոր իսկ առնչություն չունե­ցող «քաղա­քա­կա­նություն» էր, որը, սակայն, չէր կարող ցանկա­լի արդյունքի հասնել, քանի որ պաշարման օղա­կում հայտնված հարյուր քսան հազար մարդու այդ պահին հետաքրքրում էր ոչ թե Ներդրումա­յին հիմնադրա­մի գումարնե­րի փոշիա­ցումը, այլ՝ իր զավա­կի անվտանգությունը, նրան հանա­պա­զօրյա հաց հասցնե­լու հոգսը:

Մայի­սի 15‑ը Ստե­փա­նա­կերտում կարող էր արմա­տա­կան շրջա­դարձի եւ քաղա­քա­կան պրագմա­տիզմի հաստատման սկիզբ լինել. այդ օրը Վերածննդի հրա­պա­րա­կում ՊԲ նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը հանրա­հա­վաք էր հրա­վի­րել: «Արցա­խի զարգացման եւ դիմադրության ճակա­տը», որ փաստա­ցի իրա­վի­ճա­կի տերն էր, ամեն ինչ արեց, որպեսզի այդ հանրա­հա­վա­քը սակա­վա­մարդ լինի: Իշխա­նության կողմից նույնիսկ հնչեցվել էր ուժի կիրառման սպառնա­լիք: Հանրա­հա­վաքն, այնուա­մե­նայնիվ, կայա­ցավ:

Բաբա­յա­նը հայտա­րա­րեց, որ եթե Բաքվի հետ երկխո­սություն չսկսվի եւ հարցե­րը համա­ձայնեցված լուծումներ չգտնեն, ապա մնում է մի տարբե­րակ՝ «հավա­քել ճամպրուկնե­րը եւ բռնել արտա­գաղթի ճանա­պարհը»:
«Արցա­խի զարգացման եւ դիմադրության ճակա­տը» Բաբա­յա­նի առա­ջարկությունը որա­կեց «նիկո­լա­կան պատվեր» եւ անցավ բացա­հայտ հակա­քա­րոզչության: Երեք շաբաթ անց Իլհամ Ալիեւը եղավ Լաչի­նում, հիշեցրեց, որ մարտին երկու անգամ «Ղարա­բա­ղի հայ բնակչության ներկա­յա­ցուցիչնե­րին երկխո­սության հրա­վեր է արել եւ մերժվել»:

-Երրորդը չի լինե­լու,- հայտա­րա­րեց նա եւ առա­ջին անգամ հրա­պա­րա­կա­յին պահանջեց, որպեսզի Ստե­փա­նա­կերտում «անջա­տո­ղա­կան իշխա­նության ապօ­րի­նի մարմիննե­րը լուծարվեն»:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ