14.6 C
Yerevan

Ռուս-Իրա­նա­կան Նոր Պայմա­նա­գիր

Ռուսաստա­նը և Իրա­նը պատկա­նում են այն երկրնե­րի խմբին, որը «Նոր ամե­րիկյան անվտանգության կենտրո­նի» վերլուծա­բաննե­րը կոչել են «դիմադրության առանցք»։ Այդ խմբում ընդգրկված են նաև Չինաստա­նը և Հյուսի­սա­յին Կորեան, որոնք ավե­լի հաճախ են հանդես գալիս որպես արևմտյան տերություննե­րի հակա­ռա­կորդներ։

Newsweek

Newsweek‑ը հայտնում է, որ Ռուսաստանն ու Իրա­նը հավա­նա­բար նոր, ստրա­տե­գիա­կան մակարդա­կի պայմա­նա­գիր կստո­րագրվի
Այս մասին հայտնել է Իրա­նի ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Էսմա­յիլ Բաղա­յին, ով երկուշաբթի օրը լրագրողնե­րին ասաց, որ հույս ունի, որ երկու երկրնե­րի առաջնորդնե­րը «հունվա­րի վերջում» կստո­րագրեն համա­ձայնա­գի­րը, հայտնում է ռուսա­կան պետա­կան «Sputnik» գործա­կա­լությունը։
Նոր պայմա­նա­գի­րը, որը կարող է կնքվել ընդա­մե­նը մի քանի օր առաջ՝ մինչև 2024 թվա­կա­նի հունվա­րի 20-ին Թրամփի պաշտո­նա­կա­լությունը, ցույց է տալիս երկու երկրնե­րի փորձը՝ միա­վո­րե­լու ուժե­րը համաշխարհա­յին ասպա­րե­զում աճող մեկուսացման պայմաննե­րում։
Ռուսաստա­նը և Իրա­նը պատկա­նում են այն երկրնե­րի խմբին, որը «Նոր ամե­րիկյան անվտանգության կենտրո­նի» վերլուծա­բաննե­րը կոչել են «դիմադրության առանցք»։ Այդ խմբում ընդգրկված են նաև Չինաստա­նը և Հյուսի­սա­յին Կորեան, որոնք ավե­լի հաճախ են հանդես գալիս որպես արևմտյան տերություննե­րի հակա­ռա­կորդներ։
Ռուսաստա­նի ԱԳՆ տվյալնե­րով՝ Իրա­նի հետ պայմա­նագրի վրա աշխա­տանքը տարվում է արդեն մի քանի տարի։ 2022 թվա­կա­նի սկզբին Ռուսաստա­նի ԱԳՆ‑ը հայտա­րա­րել էր «նոր խոշոր միջպե­տա­կան համա­ձայնագրի» մշակման ավարտի մասին՝ առանց կոնկրետ տեղե­կատվություն տրա­մադրե­լու։
Նոր երկկողմ պայմա­նա­գի­րը կփո­խա­րի­նի 2001 թվա­կա­նին ստո­րագրված և 2020 թվա­կա­նին երկա­րաձգված 20-ամյա ռազմա­վա­րա­կան համա­ձայնա­գի­րը։ Ըստ հաղորդումնե­րի՝ այն կնե­րա­ռի համա­գործակցության խոստումներ էներգե­տի­կա­յի, արտադրության, տրանսպորտի և գյուղատնտե­սության ոլորտնե­րում, հայտնում է Իրա­նի պետա­կան «Mehr News Agency» գործա­կա­լությունը։
Իրա­նա­կան լրատվա­մի­ջոցնե­րի տվյալնե­րով՝ երկուշաբթի օրը ռուսա­կան պատվի­րա­կությունը՝ փոխվարչա­պետներ Ալեքսեյ Օվերչուկի և Վիտա­լի Սավելևի գլխա­վո­րությամբ, ժամա­նել է Թեհրան՝ հանդի­պե­լու Փեզեշկյա­նի հետ։ Հանդի­պումնե­րի ընթացքում կքննարկվի համա­պարփակ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության նոր համա­ձայնա­գի­րը, հայտնում է «Iran International»-ը։
Աղբյուրը՝ Newsweek
Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ