28.2 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի «Սփյուռքա­ցումը»

Մաս 3‑րդ

Ըստ էության դա նշա­նա­կում էր, որ Ստե­փա­նա­կերտը չի ճանա­չում քառա­սունչորսօրյա պատե­րազմը դադա­րեցնե­լու մասին Ռուսաստա­նի, Ադրբե­ջա­նի եւ Հայաստա­նի միջեւ ձեռք բերված համա­ձայնությունը եւ գտնում է, որ պետք է վերա­դարձվեն ոչ միայն Հադրութի շրջա­նը եւ Շուշին, այլեւ այն բոլոր շրջաննե­րը, որ 1994թ. մայի­սի 12‑ի դրությամբ գտնվել են հայկա­կան զինուժի վերահսկո­ղության ներքո:

Վահրամ Աթա­նեսյան

Ֆրանսիա­յի նախա­գա­հի ընդդի­մա­դիր թեկնա­ծու Պեկրե­սի Ստե­փա­նա­կերտ այցից կարճ ժամա­նակ անց քաղա­քա­կան շրջա­նակնե­րից «տեղե­կատվա­կան արտա­հոսք տարածվեց»,- իրա­կա­նում դա ՀՅԴ տեղա­կան կառույցի նախա­ձեռնությունն էր եւ ուղղորդվում էր նրա կողմից,- որ Դաշնակցության Բյուրոն «Արա­յիկ Հարությունյա­նից պահանջել է Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նից հեռացնել Արթուր Թովմասյա­նին եւ խորհրդա­րա­նի խոսնակ ընտրել Դավիթ Իշխանյա­նին»:
«Հիմնա­վո­րումն» այն էր, որ Թովմասյա­նը նույն պաշտոնն զբա­ղեցրել է նաեւ 1995–97 թվա­կաննե­րին, երբ Ստե­փա­նա­կերտում «բոլոր պաշտոնյա­նե­րին նշա­նա­կում էր ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը, շարունա­կում է մնալ նրա ազդե­ցության տակ, իսկ Բաբա­յա­նը Նիկոլ Փաշինյա­նի կամա­կա­տարն է»: Կուլիսնե­րում պնդում էին, որ Արթուր Թովմասյա­նը «չարա­շա­հում է պաշտո­նեա­կան դիրքը, խոչընդտում խորհրդա­րա­նի ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան գաղա­փարներ կրող խմբակցություննե­րի օրենսդրա­կան նախա­ձեռնություննե­րի իրացմա­նը»:
Թովմասյա­նի ընդդի­մա­խոսնե­րը մասնա­վո­րա­պես ասում էին, որ ՀՅԴ, «Արդա­րություն» եւ «Ժողովրդա­վա­րություն» խմբակցություննե­րը «փորձել են քննարկման ներկա­յացնել Ադրբե­ջա­նի կողմից գրավված տարածքնե­րի իրա­վա­կան կարգա­վի­ճա­կը սահմա­նող օրենքի նախա­գիծ, բայց ԱԺ նախա­գա­հը դեմ է արտա­հայտվել»: Ներքին տարա­ձայնություննե­րը բացա­հայտեց Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վի նախկին պատգա­մա­վոր Թեւան Պողոսյա­նը, երբ ֆեյսբուքյան գրա­ռում կատա­րեց եւ հրա­պա­րա­կայնացրեց, որ հեռա­խո­սազրույց է ունե­ցել Արթուր Թովմասյա­նի հետ, եւ նա խոստա­ցել է, որ «Բռնա­զավթված տարածքնե­րի մասին» օրի­նա­գիծն անպայման կընդգրկվի ԱԺ նստաշրջա­նի օրա­կարգում:
«Հույս ունեմ, որ այդ օրենքը կընդունվի փետրվա­րին՝ արցախյան շարժման հերթա­կան տարե­դարձին ընդա­ռաջ»,- Ֆեյսբուքում գրել էր Թեւան Պողոսյա­նը, ինչից պարզ հասկացվում էր, որ Արթուր Թովմասյա­նը փոխել է դիրքո­րո­շումը: Իսկ դա նշա­նա­կում էր, որ «Բռնա­զավթված տարածքնե­րի մասին» օրենք ընդունե­լուն համա­ձայնություն է տվել խորհրդա­րա­նի թվա­քա­կա­նա­կով ամե­նա­մեծ՝ «Ազատ հայրե­նիք-ՔՄԴ» խմբակցությունը, որ համարվում էր նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի քաղա­քա­կան հենա­րա­նը:
Այդ օրենքի ընդունման ամե­նաե­ռանդուն քարո­զիչներ էին պետա­կան նախա­րար Արտակ Բեգլարյա­նը եւ արտա­քին գործե­րի նախա­րար Դավիթ Բաբա­յա­նը: Ի վերջո ԱԺ աշխա­տա­կազմը պաշտո­նա­կան հաղորդագրություն տարա­ծեց, որ խորհրդա­րա­նա­կան բոլոր խմբակցություննե­րը միասնա­բար հեղի­նա­կել են «Բռնա­զավթված տարածքնե­րի մասին» օրենքի նախա­գիծ, որ ստա­ցել է պրոֆի­լա­յին հանձնա­ժո­ղովնե­րի դրա­կան եզրա­կա­ցությունը եւ ընդգրկվել Ազգա­յին ժողո­վի նստաշրջա­նի օրա­կարգում: Ինչպես «հույս էր հայտնել» Թեւան Պողոսյա­նը, հիշյալ նախա­գի­ծը երկու ընթերցմամբ քննարկվեց եւ վերջնա­կան քվեարկության դրվեց 2022թվականի փետրվա­րի 18-ին՝ ղարա­բաղյան Շարժման մեկնարկի տարե­դարձից երկու օր առաջ:
Օրենքն Ազգա­յին ժողո­վում ընդունվեց միա­ձայն, նիստին ներկա էին բոլոր 33 պատգա­մա­վորնե­րը: Այն սահմա­նում է, որ Արցա­խի իրա­վա­զո­րության ներքո գտնված եւ քառա­սունչորսօրյա պատե­րազմում Ադրբե­ջա­նի կողմից գրավված եւ նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությամբ նրան վերա­դարձված անխտիր բոլոր տարածքնե­րը ժամա­նա­կա­վո­րա­պես բռնա­զավթված են եւ ենթա­կա են վերա­դարձի: Որպես իրա­վա­կան հիմք վկա­յա­կոչվել է «Վարչա­տա­րածքա­յին բաժանման մասին» Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության օրենքը:
Ըստ էության դա նշա­նա­կում էր, որ Ստե­փա­նա­կերտը չի ճանա­չում քառա­սունչորսօրյա պատե­րազմը դադա­րեցնե­լու մասին Ռուսաստա­նի, Ադրբե­ջա­նի եւ Հայաստա­նի միջեւ ձեռք բերված համա­ձայնությունը եւ գտնում է, որ պետք է վերա­դարձվեն ոչ միայն Հադրութի շրջա­նը եւ Շուշին, այլեւ այն բոլոր շրջաննե­րը, որ 1994թ. մայի­սի 12‑ի դրությամբ գտնվել են հայկա­կան զինուժի վերահսկո­ղության ներքո:
Ստե­փա­նա­կերտում իշխա­նա­փո­խություն իրա­կա­նացնե­լու, ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նին Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նում նշա­նա­կե­լու առա­ջին փորձն, այսպի­սով, ավարտվեց ԼՂ կարգա­վորման հարցի շուրջ ներքա­ղա­քա­կան համե­րաշխությամբ, որ տեղե­կատվա-քարոզչա­կան մակարդա­կում ձեւա­կերպվեց որպես «համա­խոհ կառա­վարման հաստա­տում»: Փաստա­ցի Արա­յիկ Հարությունյա­նը զրկվեց ինքնուրույն արտա­քին քաղա­քա­կա­նություն իրա­կա­նացնե­լու սահմա­նադրա­կան լիա­զո­րությունից, իսկ եթե ավե­լի հասկա­նա­լի ասվի, ապա գործնա­կա­նում ձեւա­վորվեց երկիշխա­նություն:
«Բռնա­զավթված տարածքնե­րի մասին» օրենքի ընդունումը համաձայնեցվա՞ծ էր ԼՂ-ում ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության հետ, թե՞ քաղա­քա­կան ինքնա­գործունեություն էր՝ տեսա­կետնե­րը տարբեր են, իրա­րա­մերժ: Մի բան ակնհայտ է. այդ որո­շումը շրջա­դարձա­յին էր եւ կանխո­րո­շեց Բաքու-Ստե­փա­նա­կերտ սուր դիմա­կա­յությունը, որ դրսեւորվեց հաջորդ ամիսնե­րին՝ ի վերջո հանգե­լով Գորիս-Ստե­փա­նա­կերտ ավտո­ճա­նա­պարհի ռուս-ադրբե­ջա­նա­կան շրջա­փակմա­նը։

Առնչվող Հոդվածներ