18.5 C
Yerevan

Եվրո­պան Խուսափո՞ւմ Է Ռազմա­կան Ծախսե­րի Ավե­լա­ցումից

Գնա­ցեք և այցե­լեք Գազա։ Այցե­լեք Ուկրաի­նա։ Այցե­լեք Եմեն։ Գնա­ցեք Սիրիա և տեսեք։ Դուք կտեսնեք, թե ինչի է հանգեցնում պատե­րազմը։

The Financial Times-ը գրում է այն մասին, որ ՆԱՏՕ‑ի ներկա­յա­ցուցչի կարծի­քով արևմտյան ներդրողնե­րը «հիմա­րություն են անում», խուսա­փե­լով զինա­գործա­կան արդյունա­բե­րությունից

Արևմտյան վարկա­նի­շա­յին գործա­կա­լություննե­րը, բանկերն ու կենսա­թո­շա­կա­յին հիմնադրամնե­րը «հիմա­րություն են անում», երբ խուսա­փում են պաշտպա­նա­կան ոլորտում ներդրումնե­րից, զգուշացնում է ՆԱՏՕ‑ի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րից մեկը՝ կոչ անե­լով ֆինանսա­կան հաստա­տություննե­րին հարմարվել անվտանգության աճող սպառնա­լիքնե­րին:

Դաշինքի ռազմա­կան կոմի­տեի նախա­գահ, ծովա­կալ Ռոբ Բաուե­րը Financial Times-ին հայտնել է, որ ներդրողնե­րի անկա­րո­ղությունը հասկա­նա­լու իրենց դերը «համա­տեղ պաշտպա­նության» գործում նշա­նա­կում է, որ Ուկրաի­նա­յում պատե­րազմի սկսվե­լուց հետո նրանք կարող են բաց թողնել պետության զգա­լի ֆինանսա­վո­րումը:

«Ինչո՞ւ ձեզ չեն համո­զում տրի­լիո­նա­վոր դոլարնե­րը։ Ի՞նչ պատա­հեց ձեր գործա­րար բնազդին։ Դուք իսկապե՞ս հիմար եք։ Նույնը կասեմ կենսա­թո­շա­կա­յին հիմնադրամնե­րին։ Դուք հիմար եք… Եթե դուք նայեք ներդրումնե­րի եկամտա­բե­րությա­նը… առա­ջի­կա 20 տարի­նե­րի ընթացքում աներև­ա­կա­յե­լի մեծ գումարներ կծախսվեն»,- ասել է Բաուե­րը:

«Խոսքը վերա­բե­րում է ուժե­րի վերա­բաշխմա­նը Չինաստա­նի և ԱՄՆ‑ի միջև։ Երբ տեկտո­նա­կան շերտերն են շարժվում, լինում են երկրա­շարժեր։ Երբ շարժվում են գեո­պո­լի­տի­կա­կան ուժե­րի շերտե­րը, սկսվում են պատե­րազմներ… Չեմ կարծում, որ կլի­նեն համաշխարհա­յին պատե­րազմներ, բայց տարա­ծաշրջա­նա­յին պատե­րազմնե­րը, ինչպես այժմ տեսնում ենք, հավա­նա­բար մեր մոտա­կա ապա­գա­յի մասն են»,- կարծում է Բաուե­րը:

Վերջին տարվա ընթացքում խոշոր եվրո­պա­կան պաշտպա­նա­կան ընկե­րություննե­րի, ներառյալ գերմա­նա­կան Rheinmetall‑ի և նորվե­գա­կան Kongsberg Gruppen‑ի բաժնե­տոմսե­րը կտրուկ աճել են՝ պայմա­նա­վորված տանկե­րի, հրթիռնե­րի և հրե­տա­նու պետա­կան պատվերնե­րի ավե­լացմամբ: Ներդրողնե­րը նաև ակնկա­լում են, որ ՆԱՏՕ‑ի վերա­զի­նումը մոտա­կա տարի­նե­րին կբարձրացնի եկա­մուտնե­րը:

Այնուա­մե­նայնիվ, որոշ եվրո­պա­կան բանկեր դեռ չեն ցանկա­նում վարկեր տրա­մադրել զենքի արտադրողնե­րին՝ արտադրա­կան ծավալներն ավե­լացնե­լու համար: Հատկա­պես այս հարցը սուր է փոքր արտադրողնե­րի համար, որոնք վճռա­կան նշա­նա­կություն ունեն մատա­կա­րարման ամբողջ շղթա­յի համար:

Չնա­յած 2019 թվա­կա­նից ՆԱՏՕ‑ի երկրնե­րում պաշտպա­նա­կան ստարտափնե­րի վենչուրա­յին ներդրումնե­րը չորս անգամ աճել են, մի քանի ինստի­տուցիո­նալ հիմնադրամնե­րի Եվրո­պա­յում դեռ արգելվում է ներդրումներ կատա­րել զենքի արտադրության մեջ՝ էկո­լո­գիա­յի, սոցիա­լա­կան պաշտպա­նության և կառա­վարման (ESG) նկա­տա­ռումնե­րով:

Եվրա­միության ընդհա­նուր բյուջեում նույնպես գործում է արգելք պաշտպա­նության ուղղա­կի ներդրումնե­րի վրա:

Նիդերլանդնե­րի ռազմա­ծո­վա­յին ուժե­րի սպա Բաուե­րը, որը այս ամսվա վերջին թողնե­լու է ՆԱՏՕ‑ի իր պաշտո­նը երեք տարվա ժամկե­տից հետո, նշել է, որ այս կանոննե­րը հնա­ցել են:

«Մինչ օրս կան կենսա­թո­շա­կա­յին հիմնադրամներ և բանկեր, որոնք ասում են, որ պաշտպա­նության կարո­ղություննե­րի մեջ ներդրումնե­րը անբա­րո­յա­կան են, քանի որ դա մարդկանց մահվան է հանգեցնում… Եվ հետո հարց է առա­ջա­նում կայուն զարգացման նպա­տակնե­րի մասին, իսկ ես նրանց ասում եմ՝ գնա­ցեք և այցե­լեք Գազա։ Այցե­լեք Ուկրաի­նա։ Այցե­լեք Եմեն։ Գնա­ցեք Սիրիա և տեսեք։ Դուք կտեսնեք, թե ինչի է հանգեցնում պատե­րազմը»,- ասել է նա:

«Պաշտպա­նության մեջ ներդրումնե­րը՝ զսպման նպա­տա­կով, կայուն զարգացման ապա­հովման լավա­գույն միջոցն են»,- հավե­լել է նա:

Վերջին շաբաթնե­րի ընթացքում Եվրա­հանձնա­ժո­ղո­վը և ԵՄ ավե­լի քան մեկ տասնյակ կառա­վա­րություններ ուժե­ղացրել են ճնշումը Եվրո­պա­կան ներդրումա­յին բանկի վրա՝ պահանջե­լով չեղարկել զենքի ֆինանսա­վորման գրե­թե ամբողջա­կան արգելքը և օգնել ամրապնդել եվրո­պա­կան պաշտպա­նա­կան արդյունա­բե­րությունը:

Աղբյուրը‘

https://www.ft.com/content/8c351d57-d5b7-4578-bc63-956a690c360f

Թարգմա­նեց‘

Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ