16.9 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի «Սփյուռքացում»ը

Մաս 8

Քսանչորս ժամ անց Սամվել Շահրա­մանյանն ստո­րագրեց լիա­կա­տար կապի­տուլյա­ցիա­յի փաստա­թուղթը, որտեղ ամե­նավտանգա­վոր ձեւա­կերպումն այն է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղից «դուրս են բերվում ՀՀ ԶՈՒ ստո­րա­բա­ժա­նումնե­րը»: Նույն օրն Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Դավիթ Մելքումյա­նը մեկնեց Եվլախ եւ ընդունեց ադրբե­ջա­նա­կան կողմի ներկա­յացրած բոլոր պահանջնե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Սեպտեմբե­րի 9‑ին Սամվել Շահրա­մանյա­նը երդմամբ ստանձնեց Արցա­խի Հանրա­պե­տության նախա­գա­հի պաշտո­նը: Այդպի­սին էր Ազգա­յին ժողո­վի 22 պատգա­մա­վո­րի որո­շումը: Շահրա­մանյա­նը նախա­գահ ընտրվեց ոչ մրցակցա­յին քվեարկությամբ, ԱԺ նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Գագիկ Բաղունցը, որ պատգա­մա­վոր էր ընտրվել «Միասնա­կան հայրե­նիք» կուսակցության համա­մասնա­կան ցուցա­կով, մերժեց նույն կուսակցության նախա­գահ, Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի թեկնա­ծության գրանցումը:
Ազգա­յին ժողո­վի նիստի նախօրյա­կին ԱՀ նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար, ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նը հայտա­րա­րեց, որ խորհրդա­րա­նի բնա­կա­նոն աշխա­տանքը տապա­լե­լու փորձի մասին տեղե­կություններ ունեն եւ խստո­րեն զգուշացրեց, որ «անկարգություններ հրահրողնե­րի նկատմամբ օրենքով սահմանված քայլեր կձեռնարկվեն»: Իշխանյա­նը տեղե­կացված էր, որ Սամվել Բաբա­յա­նի մի քանի հազար աջա­կիցներ մտա­դիր են շրջա­փա­կել խորհրդա­րա­նի նստա­վայրը, պահանջել, որ Սամվել Բաբա­յա­նը գրանցվի նախա­գա­հի թեկնա­ծու եւ կայա­նա իրա­կան ընտրություն:
Բաբա­յա­նին իշխա­նությունը «նույնիսկ մոտ չթողնե­լու» որո­շումը, սակայն, Դավիթ Իշխանյա­նի հնա­րա­վո­րություննե­րից դուրս էր, այն կայացվել էր նախկին նախա­գահնե­րի, նախկին պետա­կան նախա­րար Ռուբեն Վարդանյա­նի եւ «Արցա­խի դիմադրության եւ զարգացման ճակա­տի» համա­խոհ վճռով: Եւ ԱԺ նիստի օրը Ստե­փա­նա­կերտի կենտրո­նա­կան հրա­պա­րա­կը շրջա­փակված էր ոստի­կա­նության եւ ԱԱԾ հատուկ նշա­նա­կության հարյուրա­վոր աշխա­տա­կիցնե­րի կողմից, կառա­վա­րա­կան շենքե­րի տանիքնե­րին «նստած էին» դիպուկա­հարնե­րը: Այդ պայմաննե­րում նախա­գահ ընտրված Սամվել Շահրա­մանյա­նը երդում ընդունե­լուց հետո հայտա­րա­րեց, որ ծանրա­գույն իրա­վի­ճա­կում նախա­գա­հի պաշտոնն ստանձնում է եւ խոստա­նում, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղը «կունե­նա կարգա­վի­ճակ եւ Հայաստա­նի հետ երաշխա­վորված ցամա­քա­յին կապ»:
Ո՞վ էր նրան նման երաշխիքներ տվել՝ առայսօր հայտնի չէ: Ստույգ է, որ հաջորդ օրն «Ազա­տություն» ռադիո­կա­յա­նի ռուսա­կան ծառա­յությունը հայտնեց, որ Ադրբե­ջա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղում ծրագրում է «հատուկ գործո­ղություն սկսել»: Ըստ ոչ պաշտո­նա­կան աղբյուրնե­րի, նախա­պես ծրագրված էր, որ ԼՂ ՊԲ ստո­րա­բա­ժա­նումնե­րը «զենքը ցած կդնեն եւ ադրբե­ջա­նա­կան կողմին կհանձնեն Մարտա­կերտ քաղա­քը, Սարսանգի հէկ‑ը, ջրամբա­րը, Դրմբո­նի եւ Կաշե­նի հանքա­վայրե­րը՝ հարա­կից հայկա­կան գյուղե­րով, մյուս տարածքնե­րը կմնան հայաբնակ»:
Սեպտեմբե­րի 19 –ին Ադրբե­ջա­նի հատուկ նշա­նա­կության զորա­խումբը, սակայն, հարձակման անցավ շփման գծի ողջ երկայնքով եւ առա­ջի­նը թիրա­խա­վո­րեց Ստե­փա­նա­կերտն ու մերձա­կա պաշտպա­նա­կան դիրքե­րը: Քսանչորս ժամ անց Սամվել Շահրա­մանյանն ստո­րագրեց լիա­կա­տար կապի­տուլյա­ցիա­յի փաստա­թուղթը, որտեղ ամե­նավտանգա­վոր ձեւա­կերպումն այն է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղից «դուրս են բերվում ՀՀ ԶՈՒ ստո­րա­բա­ժա­նումնե­րը»: Նույն օրն Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր Դավիթ Մելքումյա­նը մեկնեց Եվլախ եւ ընդունեց ադրբե­ջա­նա­կան կողմի ներկա­յացրած բոլոր պահանջնե­րը: Չորս օր անց Մարտա­կերտ քաղա­քից սկսվեց խաղաղ բնակչության բռնա­տե­ղա­հա­նությունը: Սեպտեմբե­րի 25-ին Ստե­փա­նա­կերտ-Գորիս ճանա­պարհը բացվեց, եւ առա­ջի­նը հեռա­նա­լու թույլտվություն ստա­ցավ Մարտա­կերտի շրջա­նի բնակչությունը: Կա՞ր պայմա­նա­վորվա­ծություն, որ Ստե­փա­նա­կերտի, Ասկե­րա­նի եւ Մարտունու շրջաննե­րի հայ բնակչությունը պետք է կամ կարող է մնալ: Չնա­յած լրատվա­մի­ջոցնե­րի համառ պնդումնե­րին, Եվլա­խում ադրբե­ջանցի­նե­րի հետ բանակցած Դավիթ Մելքումյանն այդպես էլ հարցազրույց չի տվել:
Ամեն ինչ մնում է ենթադրություննե­րի դաշտում: Ակա­նա­տեսնե­րը, սակայն, վկա­յում են, որ սեպտեմբե­րի 20‑ի օրվա երկրորդ կեսին սկսվել է պետա­կան եւ համայնքա­յին հաստա­տություննե­րի արխիվնե­րի ոչնչա­ցումը: Բնակչության համար դա ազդանշան էր, որ Ստե­փա­նա­կերտում այլեւս հայկա­կան իշխա­նություն չկա, դադա­րել է գործել անգամ քաղա­քա­պե­տա­րա­նը, եւ ոչ ոք իր անվտանգության համար այլեւս պատասխա­նա­տու չէ: Այդ իրա­վի­ճա­կում մարդկանց այլ բան չէր մնում, քան միա­նալ բռնա­տե­ղա­հանված մարտա­կերտցի­նե­րին եւ լքել հայրե­նի­քը:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ