23 C
Yerevan

Կարև­ո­րի Հետքե­րով

Նիկոլ Փաշինյա­նը հիշեցրեց. «Եվրա­միության կամ ընդհանրա­պես վերպե­տա­կան կազմա­կերպությանն անդա­մագրվե­լու որո­շում մեր Սահմա­նադրության համա­ձայն կարե­լի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջո­ցով և եթե հանրաքվեին սահմանված չափով կողմ ձայներ ստացվեն»։

Անա­հիտ Ադամյան

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9‑Ը
Կառա­վա­րությունը հավա­նություն տվեց ԵՄ-ին Հայաստա­նի անդա­մակցության գործընթա­ցի մեկնարկի օրենքի նախագծին, որ առա­ջին օրի­նա­գիծն է՝ իբրև քաղա­քա­ցիա­կան նախա­ձեռնություն ԱԺ քննարկմա­նը ներկա­յացված:
Ի՞նչ փաստարկներ ներկա­յացրեց ԱԳ նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նը.
1.Վերջին տարի­նե­րին ՀՀ‑ի և ԵՄ‑ի դինա­միկ և զարգա­ցող հարա­բե­րություննե­րը։
2.ԵՄ‑ն տարբեր առիթնե­րով ընդգծված քաղա­քա­կան աջակցություն է հայտնել Հայաստա­նի ժողովրդա­վա­րությա­նը:
3.ԵՄ‑ն պատրաստա­կա­մություն է հայտնել և ներգրավվել է ՀՀ‑ի շուրջ անվտանգա­յին միջա­վայրի ապա­հովմա­նը:
4.ԵՄ‑ն պատրաստա­կա­մություն է հայտնել աջակցել ՀՀ‑ի տնտե­սա­կան դիմա­կա­յունության ամրապնդմա­նը:
5.Արարատ Միրզո­յա­նը կոնկրետ չասաց, բայց ԵՄ դիտորդներն են ՀՀ տարածքում դարձել ագրե­սիա­նե­րի կանխման գործոն:
6.Արարատ Միրզո­յա­նը չասաց, բայց ԵՄ‑ն սկսել է ՀՀ‑ի հետ առանց վիզա­յին ռեժի­մի երթուդարձի գործընթա­ցը:
7.Արարատ Միրզո­յա­նը դարձյալ կոնկրետ չասաց, բայց 2024‑ի ապրի­լի 5‑ին ԱՄՆ պետքարտուղար Էնտո­նի Բլինկե­նի, ԵՄ ԱԳ նախա­րար Ժոզեպ Բորե­լի, Եվրա­հանձնա­ժո­ղո­վի նախա­գահ Ուրսուլա ֆոն դեր Լյա­յե­նի և ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի հանդիպմա­նը ՀՀ տնտե­սա­կան դիմա­կա­յունության ծրա­գիր է ներկա­յացվել՝ ֆինանսա­վո­րումով:
8.Արարատ Միրզո­յա­նը չէր կարող ասել և չասաց, որ ԵՄ անդամ Ֆրանսիան Հայաստա­նին զենք է վաճա­ռում և Հայաստա­նի հետ կոնկրետ պայմա­նագրեր է կնքում:
9.ԱԳ նախա­րա­րը չէր կարող ասել և չասաց, որ ՀՀ‑ն պարտա­վոր էր ռազմա­վա­րա­կան և ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցության համա­ձայնագրեր կնքել Հունաստա­նի, Կիպրո­սի, Լեհաստա­նի հետ, բայց հայտնի պատճառնե­րով չի կարո­ղա­ցել ու չի կարո­ղա­նա, քանի դեռ սառեցված է ՀԱՊԿ-ում:
10.ԱԳ նախա­րա­րը չէր կարող ասել և չասաց, որ 2024-ին հայտնի պատճառնե­րով կրճատվել է ԵՄ‑ի հետ ապրանքաշրջա­նա­ռությունը:
Փոխա­րե­նը Նիկոլ Փաշինյա­նը հիշեցրեց. «Եվրա­միության կամ ընդհանրա­պես վերպե­տա­կան կազմա­կերպությանն անդա­մագրվե­լու որո­շում մեր Սահմա­նադրության համա­ձայն կարե­լի է կայացնել միայն ու միայն հանրաքվեի միջո­ցով և եթե հանրաքվեին սահմանված չափով կողմ ձայներ ստացվեն», իսկ մինչ այդ «Այս օրենքի ընդունումից հետո մենք Եվրա­միության հետ պետք է քննարկենք այն ճանա­պարհա­յին քարտե­զը, որն իրենք են պատկե­րացնում և որը մենք ենք պատկե­րացնում, և մենք պետք է իրար հետ ճանա­պարհա­յին քարտեզ մշա­կենք։ Իմ ընկալմամբ, մինչև ճանա­պարհա­յին քարտե­զի ստեղծման շուրջ բանակցություննե­րի մեկնարկը Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, գոնե այս պահին որևէ այլ գործո­ղություն չունի անե­լու։ Եվ սա ինչի եմ ասում՝ հանրության շրջա­նում ակնկա­լիքնե­րը ճիշտ ձևա­կերպե­լու համար»:
ՙՀանրության շրջա­նում ակնկա­լիքնե­րը ճիշտ ձևա­կերպե­լու՚ նույն նպա­տա­կով ճշտեմ.
1.Անգամ հանրաքվեի անցկա­ցումը և անգամ հանրաքվեում 100 տոկո­սի արդյունքի հասնե­լը ԵՄ անդա­մակցության բավա­րար պայման չէ, կան չափա­նիշներ, որոնց պետք է բավա­րա­րի ԵՄ անդամ դառնալ ցանկա­ցող ցանկա­ցած երկիր:
2.ԵՄ‑ի հետ ճանա­պարհա­յին քարտեզ քննարկե­լը իմաստ ունի օրի­նա­գիծն Աժ-ում ընդունե­լուց հետո:
3.Օրենքի ընդունունից հետո ու հընթացս ճանա­պարհա­յին քարտե­զի ձևա­վորման՝ Հայաստա­նում պետք է ստեղծվի աշխա­տանքնե­րը համա­կարգող կառույց՝ նախա­րա­րություն, որը կզբաղվի ՍԵՊԱ‑ի կատարմամբ և ԵՄ‑ի հետ ծրագրե­րի մշակմամբ, և դա պետք է լինի հստակ ժամա­նա­կա­ցույցով գործող մեխա­նիզմ:
Հ.Գ.
Պատա­հա­կա­նություն է, թե ոչ, բայց հարցը ՀՀ կառա­վա­րությունը քննարկեց հունվա­րի 9‑ին՝ ՀՀ առա­ջին նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նի 80-ամյա­կի օրը: Հենց այդ օրը փակե­լով որո­շա­կի էպո­խա ու բացե­լով որո­շա­կի էպո­խա­յի նախա­դուռը, ու դա նաև խորհրդանշա­կան է…
Պատահակա՞ն էր, թե՞ օրի­նա­չափ, որ ՀՀ կառա­վա­րության նիստում ընդունված որոշման առա­ջին շահա­ռուն իրեն համա­րեց… ՌԴ‑ն՝ անմի­ջա­պես արձա­գանքե­լով, որ դա ՀՀ ներքին գործն է, իհարկե, բայց հնա­րա­վոր չէ համա­տե­ղել ԵՄ‑ն ու ԵԱՏՄ‑ն: Միանշա­նակ է, որ հիմա ՌԴ-ում որո­նում են քաղա­քա­կան, դիվա­նա­գի­տա­կան, տնտե­սա­կան, ռազմա­կան տարբե­րակներ՝ իրենց չվնա­սե­լով՝ Հայաստա­նին պահե­լու ոչ պատե­րազմ, ոչ խաղա­ղություն, ոչ զարգա­ցում, ոչ անվտանգություն շրջագծում: Իսկ դա այսօրվա Ռուսաստա­նում դժվար է: Բազմիցս քննարկված հակա­հարվածնե­րի բոլոր տարբե­րակնե­րում տուժե­լու են նաև իրենք: Երկրորդ շահա­ռուն, իհարկե, Ադրբե­ջանն է, որ սպա­սարկում է ռուսա­կան ու սեփա­կան շահե­րը՝ տարա­ծաշրջա­նում խաղա­ղության ու զարգացման հնա­րա­վո­րություննե­րը սպա­նե­լով: Ռուս-ադրբե­ջա­նա­կան շահե­րի բացարձակ համընկնումը թելադրում է, որ Հայաստա­նը չպի­տի լինի ինքնիշխան, զինվե­լու ու բանակ վերա­կանգնե­լու հնա­րա­վո­րություն չպետք է ունե­նա՝ չունե­նա­լով անվտանգություն, և գլխա­վո­րը՝ տնտե­սության զարգացման շանս չպի­տի ունե­նա՝ փակ ճանա­պարհնե­րով ու միայնակ: Ու այս կետում նրանք ունեն ընդհանրա­կան թշնա­մի՝ ԵՄ‑ն ու հավա­քա­կան Արևմուտքը, որ բնա­կա­նո­րեն ու տրա­մա­բա­նո­րեն դարձել են ՀՀ դաշնա­կից ու բարե­կամ՝ ելնե­լով իրենց և ՀՀ շահե­րի համընկնումից: Ու սա արդեն աքսիո­մա է:
Իսկ ընդհանրա­պես՝ նաև ՀՀ-ում դեռ պետք է հասկա­նան, որ Արևմուտքի հետ համա­գործակցությամբ է հնա­րա­վոր ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ զարգացնե­լը՝ թե տեխնո­լո­գիա­նե­րի, թե ներդրումնե­րի առումով, բայց պետք է նախ՝ քաղա­քա­կան կամք, հետո՝ ծրա­գիր: Ռուսաստա­նը այդ խնդրի լուծման ոչ միայն ցանկություն, այլև հնա­րա­վո­րություն չունի: Սա ևս աքսիո­մա է, բայց նաև իշխա­նությանն է թվում ապա­ցուցման կարիք ունե­ցող թեո­րե­մա, այլա­պես ՀԱՊԿ-ին վաղուց հրա­ժեշտ տված կլի­նեինք և նախադրյալներ կստեղծեինք ԵԱՏՄ-ից դուրս գալու՝ տնտե­սության կառուցվածք ու տրա­մա­բա­նություն փոխե­լով, դիվերսիֆի­կացնե­լով, արդյունա­բե­րություն աշխա­տացնե­լով, աշխա­տա­տե­ղեր ստեղծե­լով, ժողովրդագրություն փոխե­լով, ռուսա­կան մոնո­պո­լիա­նե­րը վերացնե­լով, մրցունակ ապրանքներ արտադրել-արտա­հա­նե­լով, նոր լոգիստի­կա ձևա­վո­րե­լով… Ու սա այն ճանա­պարհա­յին քարտեզն է, որ մեր առաջ ոչ թե ԵՄ‑ն պետք է դնի, այլ՝ հենց մենք, եթե ուզում ենք Ադրբե­ջա­նը ինքը խաղա­ղության համա­ձայնա­գիր խնդրի մեզնից, իրա­կան խաղա­ղություն հաստատվի ու կենսա­մա­կարդա­կի այն նորմե­րը, որոնց պարա­գա­յում Հայաստա­նից չեն հեռա­նա՝ տուն պահե­լու: Ու քանի դեռ այս աքսիո­ման իշխա­նության համար մնում է թեո­րե­մա, ոչ ռուսնե­րը, ոչ ադրբե­ջանցի­նե­րը անհանգստա­նա­լու պատճառ չունեն՝ իրենց համա­տեղ ծրագրե­րը իրա­կա­նացնե­լու ճանա­պարհին: Թերևս մինչև 2026‑ը…

Գրա­ռումը՝ Անա­հիտ Ադամյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ