16.9 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի «Սփյուռքացում»-ը

Մաս 10

Փաստը, որ նախկին երեք նախա­գահնե­րից երկուսն ապա­վի­նել են ռուսա­կան զորախմբին, իսկ երրորդ՝ ոչ, ոչ միայն չափա­զանց խորհրդանշա­կան է, այլեւ, ուզենք արձա­նագրել դա, թե ոչ, վկա­յում է, որ վերջին օրե­րին նրանք կամ սուր տարա­ձայնություններ են ունե­ցել, կամ՝ փոխա­դարձա­բար անհաղթա­հա­րե­լի անվստա­հություն:

Վահրամ Աթա­նեսյան

Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության լուծարման մասին հրա­մա­նա­գի­րը, ըստ պաշտո­նա­կան հաղորդագրության, ԱՀ վերջին նախա­գահ Սամվել Շահրա­մանյանն ստո­րագրել է սեպտեմբե­րի28-ին, երբ Ստե­փա­նա­կերտում այլեւս հայ բնակչություն չկար: Հոկտեմբե­րի 3‑ին նաեւ եւ մի քանի այլ անձինք ռուսա­կան զորախմբին պատկա­նող ուղղա­թի­ռով վայրէջք են կատա­րել Սիսիա­նի օդա­նա­վա­կա­յա­նում:
Նույն օրը Ստե­փա­նա­կերտում առեւանգվել են ԼՂՀ նախկին նախա­գահներ Արկա­դի Ղուկասյա­նը, Բակո Սահակյա­նը եւ Արա­յիկ Հարությունյա­նը: Չճշտված տվյալնե­րով՝ Արկա­դի Ղուկասյա­նը, Բակո Սահակյա­նը եւ Ազգա­յին ժողո­վի նախա­գահ, ՀՅԴ Բյուրո­յի անդամ Դավիթ Իշխանյա­նը մի քանի օր գտնվել են Ստե­փա­նա­կերտի օդա­նա­վա­կա­յա­նի տարածքում, որտեղ հաստատված էր ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րությունը, իսկ Արա­յիկ Հարությունյա­նը՝ «իրեն պատկա­նող կոնյա­կի գործա­րա­նում»:

Փաստը, որ նախկին երեք նախա­գահնե­րից երկուսն ապա­վի­նել են ռուսա­կան զորախմբին, իսկ երրորդ՝ ոչ, ոչ միայն չափա­զանց խորհրդանշա­կան է, այլեւ, ուզենք արձա­նագրել դա, թե ոչ, վկա­յում է, որ վերջին օրե­րին նրանք կամ սուր տարա­ձայնություններ են ունե­ցել, կամ՝ փոխա­դարձա­բար անհաղթա­հա­րե­լի անվստա­հություն:

Պաշտպա­նության բանա­կի նախկին հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը մի քանի անգամ հարցազրույց է տվել եւ այդ կապակցությամբ ասել, որ Արկա­դի Ղուկասյա­նը, Բակո Սահակյա­նը եւ Դավիթ Իշխանյա­նը ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րա­կան կետից Ստե­փա­նա­կերտ են տեղա­փոխվել, որովհե­տեւ ադրբե­ջա­նա­կան կողմը Հակա­րիի «անցա­կե­տում» արգե­լա­փա­կել է նրանց անվտանգության աշխա­տա­կիցնե­րի, այսպես ասած՝ «թիկնա­զո­րի» Հայաստան ելքը:

Բարդ է ասել, թե նման տեղե­կության աղբյուրն ո՞վ է կամ այն որքա­նով է հավաստի: Փաստ է, որ վերջին նախա­գահ Շահրա­մանյա­նը, Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րը, ՆԳ նախա­րա­րը, ԱԱԾ տնօ­րե­նը նույն ուղղա­թի­ռով տեղա­փոխվել են Հայաստան իսկ նախկին երեք նախա­գահնե­րը եւ խորհրդա­րա­նի խոսնակն՝ առեւանգվել:

Ի՞նչ է կատարվել Ստե­փա­նա­կերտում ԼՂՀ –ն լուծա­րե­լու մասին Սամվել Շահրա­մանյա­նի հրա­մա­նագրին հաջորդած չորս-հինգ օրե­րին՝ ոչ ոք չգի­տի: Այդ մասին համա­ռո­րեն լռում են նաեւ ակա­նա­տեսնե­րը, իրա­դարձություննե­րի անմի­ջա­կան մասնա­կիցնե­րը, որ որո­շա­կի իմաստով նաեւ դերա­կա­տար են եղել:
Երեւա­նում Սամվել Շահրա­մանյա­նի հաստատվե­լուց կարճ ժամա­նակ անց մամուլում եւ սոցիա­լա­կան ցանցե­րում տարածվել է Արցա­խի քաղա­քա­կան ուժե­րի, ՀԿ-երի եւ մի քանի տասնյակ անձանց «Հայտա­րա­րությունը»: Այդ փաստա­թուղթի հիմնա­կան ասե­լիքն այն է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչությունը եւ նրա ներկա­յա­ցուցիչնե­րը «հայրե­նի­քում ստրկությունից» գերա­դա­սել են «ազա­տությունը»:

Խորքա­յին առումով փաստա­թուղթը կազմված է այնպես, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչությունը մեկ ընտրություն է ունե­ցել՝ կամ ընդունել Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցիություն, ճանա­չել այդ երկրի սահմա­նադրությունը եւ օրենքնե­րը եւ մնալ մշտա­կան բնա­կության վայրում, կամ մերժել այդ ճանա­պարհը եւ տեղա­փոխվել Հայաստան: Ընտրվել է երկրորդ տարբե­րա­կը:

Բռնա­տե­ղա­հանված հազա­րա­վոր մարդիկ, մինչդեռ, վկա­յում են, որ իրենց որեւէ առա­ջարկություն չի արվել ոչ Ադրբե­ջա­նի, ոչ ԼՂ իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րի կողմից: Հարյուր հազար մարդ պարզա­պես թողել է ամեն ինչ եւ բռնել Ստե­փա­նա­կերտ-Գորիս ճանա­պարհը՝ ոչ մի երաշխիք չունե­նա­լով, որ անվտանգ անցնե­լու է Հակա­րիի ադրբե­ջա­նա­կան «անցա­կե­տը» կամ այնտեղ ծաղրուծա­նա­կի չի ենթարկվե­լու:
Պետա­կան եւ համայնքա­յին ոչ մի պաշտոնյա բնակչության տեղա­հա­նություն չի կազմա­կերպել, ամեն ընտա­նիք ինքն է հոգա­ցել իր կարիքնե­րը: Առայսօր ստույգ վիճա­կագրություն չկա, թե հինգ օր տեւած այդ Գողգո­թա­յի ճանա­պարհին մարդկա­յին, նյութա­կան եւ այլ կարգի ինչ կորուստներ ենք ունե­ցել: Երեւա­նում հանգրվա­նած Սամվել Շահրա­մանյա­նը, կառա­վա­րության անդամնե­րը, խորհրդա­րա­նի պատգա­մա­վորնե­րը որեւէ մասնակցություն չեն ունե­ցել հարյուր հազար մարդու տեղա­վորման, առա­ջին կարիքնե­րը հոգա­լու գործին:

Նրանք շարունա­կում են լռել: Ոչ ոք չի հակա­դարձել Ադրբե­ջա­նի նախա­գա­հի հոխորտանքնե­րին: Ոչ ոք նրան հայրե­նիք վերա­դարձի իրա­վունքն ապա­հո­վե­լու պահանջ չի ներկա­յացրել: Քաղա­քա­կան Ստե­փա­նա­կերտը դադա­րել է եւ, երեւում է, «վերա­կենդա­նա­նա­լու» դույզն իսկ ցանկություն չունի: Բայց դա ԼՂ «մահը չէ»: Հայրե­նիք վերա­դարձի եւ անվտանգ ու արժա­նա­պա­տիվ ապրե­լու իրա­վունքն անժամկետ է:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ