18.5 C
Yerevan

Հայաստա­նը Փորձում Է Խուսա­փել Կոնֆլիկտից

Սա հայկա­կան կողմի համար ճգնա­ժա­մա­յին կառա­վարման միջոց է՝ փորձե­լու մեղմել պատե­րազմա­կան այն ուլտի­մա­տումը, որն Ալիևն առաջ է քաշել: Ադրբե­ջա­նա­կան պահանջներն այս զիջումնե­րով բնավ չեն ավարտվե­լու, նման ենթադրություն անե­լու որևէ հիմք չկա։

Նարեկ Սուքիասյան

Սա հայկա­կան կողմի ճգնա­ժա­մա­յին կառա­վարման քայլ է՝ մեղմե­լու Ալիևի պատե­րազմա­կան ուլտի­մա­տումը. քաղա­քա­գե­տը՝ Մինսկի խմբի լուծարման մասին

Լուսանկա­րը՝ aua.am

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է Քաղա­քակրթա­կան ու մշա­կութա­յին հետա­զո­տություննե­րի կենտրո­նի գիտաշխա­տող, քաղա­քա­գետ Նարեկ Սուքիասյա­նը

– Պարո՛ն Սուքիասյան, վարչա­պե­տի գրա­սենյա­կից «Ազա­տությա­նը» հայտնել են, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը դիտարկում է Մինսկի խումբը լուծա­րե­լու հարցով ԵԱՀԿ դիմե­լու հնա­րա­վո­րությունը: Հնա­րա­վոր ի՞նչ ռիսկեր, հետև­անքներ կամ արդյունքներ կունե­նա այս գործընթա­ցը, ինչպե՞ս եք գնա­հա­տում հայկա­կան կողմի պատրաստա­կա­մությունն այս հարցում:

– Ցանկա­ցած բանակցա­յին գործընթա­ցում, որի մեջ կան մի քանի բանակցվող կետեր, բանակցող կողմե­րը դասա­կարգում են անում առա­վել կարև­որ ու նվազ կարև­որ ռազմա­վա­րա­կան կետե­րի միջև՝ սահմա­նե­լով հնա­րա­վոր զիջումնե­րի սանդղա­կը: Այս պարա­գա­յում հայկա­կան կողմը կարծես թե ավե­լի կարև­որ է համա­րում «միջանցքի» հարցում դիրքո­րո­շումը, «Արևմտյան Ադրբե­ջա­նի համայնքի վերա­դարձը» և այլն, իսկ Մինսկի խմբի հարցում ադրբե­ջա­նա­կան պահանջը, միջազգա­յին դատա­րաննե­րում միմյանց հանդեպ հայցե­րից հրա­ժա­րումը՝ ավե­լի պակաս կարև­որ ու հնա­րա­վոր զիջման ենթա­կա:

Մենք այսօր տեսնում ենք, որ Ադրբե­ջա­նի կողմից թշնա­մա­կան հռե­տո­րա­բա­նության աճի պայմաննե­րում, երբ հնա­րա­վոր էսկա­լա­ցիա­յի ռիսկն աճում է, հայկա­կան կողմը կարծես թե փորձում է նվա­զեցնել այդ ռիսկը՝ զիջումնե­րի գնա­լով կամ ցույց տալով դրանց գնա­լու պատրաստա­կա­մություն, այն պայմաննե­րում, երբ չկան միջազգա­յին այլ երաշխիքներ, որոնք Ադրբե­ջա­նին հետ կպա­հեն նման գործո­ղություննե­րից:

Սա նոր բան չէ, հայկա­կան կողմը մի քանի անգամ արդեն նման քայլի գնա­լու պատրաստա­կա­մություն է հայտնել, բոլոր դեպքե­րում էլ այդ զիջումնե­րը փորձել են պայմա­նա­վո­րել նաև ադրբե­ջա­նա­կան կողմից որո­շա­կի զիջումնե­րով, ինչին սակայն Ադրբե­ջա­նը չի գնա­ցել, ու սա հանգեցնում է միա­կողմա­նի զիջման:

– Ձեր գնա­հատմամբ՝ Մինսկի համա­նա­խա­գահ երկրներն ինչո՞ւ դիրքո­րո­շում չեն արտա­հայտում այս թեմա­յի վերա­բերյալ:

– Մինսկի խումբն արդեն գոյություն չունե­ցող կառույց է, այն կարող է վերա­կենդա­նա­նալ միայն միջազգա­յին շատ տեկտո­նիկ շարժե­րի արդյունքում, որովհետև այն արդեն դիսֆունկցիո­նալ էր Ուկրաի­նա­յում պատե­րազմի մեկնարկից սկսած, ու եթե անգամ 2020-ից հետո Մինսկի խումբը որո­շա­կի հայտա­րա­րություններ արեց, անգամ ինքնո­րոշման իրա­վունքի մասին էր նշվում, բայց Ադրբե­ջա­նի կողմից այդ կառույցը պատե­րազմից հետո արժեզրկվել էր:

Մենք տեսանք, որ ուկրաի­նա­կան պատե­րազմից ի վեր երեք համա­նա­խա­գահնե­րի միջև որևէ նպա­տա­կի ուղղված բանակցություննե­րը գրե­թե անհա­վա­նա­կան էին: Այսօր արդեն, օրե­ցօր ավե­լի սրվող հակա­մարտության պայմաննե­րում, երբ համա­նա­խա­գահ երկրնե­րի միջև արդեն ավե­լի հաճախ է քննարկվում ատո­մա­յին վտանգը, ապա դժվար է պատկե­րացնել, որ նրանք կվե­րա­դառնան այդ խմբի ձևա­չա­փին, որն անգամ ուկրաի­նա­կան ճգնա­ճա­մից մեկ տասնամյակ առաջ դեռևս մնում էր այն եզա­կի ձևա­չա­փե­րից մեկը, որում կողմե­րը համա­գործակցում էին՝ միմյանց շահե­րը հարգե­լով:

– Այսինքն՝ համա­նա­խա­գահ երկրնե­րը և՞ս դեմ չեն լինե­լու, որ այդ կառույցը լուծարվի, պարո՛ն Սուքիասյան:

– Դե մենք սրան լուրջ արձա­գանքներ չենք տեսել, համա­նա­խա­գահնե­րից Ֆրանսիան արդեն իսկ որդեգրել է շատ ավե­լի պարզ դիրքո­րո­շում՝ ի պաշտպա­նություն Հայաստա­նի՝ ունե­նա­լով իր բազմա­շերտ կոնֆլիկտներն Ադրբե­ջա­նի հետ, իսկ թե՛Մոսկվայից, թե՛ Վաշինգտո­նից անընդհատ հնչում է ձևա­կերպում, որ իրենք աջակցում են բանակցա­յին գործընթա­ցին ու պատրաստ են տրա­մադրել իրենց հարթակնե­րը: Թե՛ պրակտի­կան, թե՛ շահերն արդեն թելադրել են նոր ձևա­չա­փե­րը, որոնք Մինսկի խումբը դարձրել են ավե­լի ոչ այժմեա­կան, թեև Հայաստա­նի շահե­րից էր բխում Մինսկի խմբի օգտա­գործումը՝ որպես բանակցա­յին նախընտրե­լի ձևա­չափ՝ ի համե­մա­տություն բոլոր այն ձևա­չա­փե­րի, որոնք այսօր գոյություն ունեն:

– Այսինքն, եթե անգամ այս կառույցը լուծարվի, Հայաստա­նը, նկա­տի ունեմ նաև Արցա­խը մեծ կորուստ չեն ունե­նա­լու, որովհետև նշվում է, որ Արցա­խի մասով իրա­վա­կան միակ հիմքն այս կառույցն է, եթե այն լուծարվի՝ կորուստը մեծ է լինե­լու: Ունենալո՞ւ ենք այդ կորուստը, թե՞ միևնույն է, այդ կառույցը դադա­րել էր կենսունակ լինե­լուց:

– Արցա­խի սուբյեկտայնության հարցը կապված չէ ու չի էլ եղել Մինսկի խմբի գոյության հետ, եթե անգամ Մինսկի խումբը նման արժեք ունե­ցել է, ապա դա երկրորդա­յին արժեքնե­րից է եղել, Արցա­խի սուբյեկտայնության հարցը ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման իրա­վունքի վրա է խարսխված, այլ ոչ թե՝ բանակցա­յին ձևա­չա­փի:

Այս պահին Մինսկի խումբը թե՛ կողմե­րի, թե՛ հենց համա­նա­խա­գահնե­րի համար դե ֆակտո գոյություն չունե­ցող կառույց է, ապա­գա­յում, եթե բանակցա­յին դիրքերն այնպես ձևա­փոխվեն, և Արևմուտքի ու Ռուսաստա­նի միջև միջազգա­յին իրադրությունն այնպես ձևա­փոխվի, որ այն նորից կենսունակ դարձնի, ապա հնա­րա­վոր է, որ նշա­նա­կություն ունե­նա ու կարող է օգտա­գործվել Հայաստա­նի համար՝ որպես ընդունե­լի ու շահե­կան ձևա­չափ, բայց նման հեռանկա­րը արագ փոփոխվող ու անկա­յուն աշխարհում այնքան էլ իրա­տե­սա­կան չէ:

– Պարո՛ն Սուքիասյան, ասա­ցիք, որ Հայաստանն ընտրում է այն զիջումնե­րը, որոնք նվազ կարև­որ են՝ այդկերպ փորձե­լով զսպել ադրբե­ջա­նա­կան ագրե­սիան: Այս զիջումներն անե­լով, Ադրբե­ջա­նը տեղի տալո՞ւ է, թե՞ սրանց հաջորդե­լու են մյուս պահանջնե­րը՝ «միջանցք», «Արևմտյան Ադրբե­ջա­նի համայնքի վերա­դարձ» և այլն:

– Սա կարճա­ժամկետ ճգնա­ժա­մա­յին կառա­վարման լուծում է, որը որևէ կերպ չի ապա­հո­վում երկա­րա­ժամկետ խաղա­ղություն կամ կայունություն: Այս օրի­նա­չա­փությունը մենք տեսնում ենք արդեն հինգ տարի: Սա հայկա­կան կողմի համար ճգնա­ժա­մա­յին կառա­վարման միջոց է՝ փորձե­լու մեղմել պատե­րազմա­կան այն ուլտի­մա­տումը, որն Ալիևն առաջ է քաշել: Ադրբե­ջա­նա­կան պահանջներն այս զիջումնե­րով բնավ չեն ավարտվե­լու, նման ենթադրություն անե­լու որևէ հիմք չկա:

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ