14.8 C
Yerevan

Նոր Ճնշումներ, Նոր Լարվա­ծություն

Թրամփի ընտրած մոտե­ցումը վճռո­րոշ ազդե­ցություն կունե­նա համաշխարհա­յին նավթի շուկա­յի վրա։ Brent տեսա­կի նավթի ֆյուչերսնե­րը թանկա­ցել են գրե­թե 5 դոլա­րով մեկ բարե­լի համար՝ Բայդե­նի միջո­ցա­ռումնե­րի մասին հայտա­րա­րությունից հետո։ Որոշ վերլուծա­բաններ կանխա­տե­սում են գնե­րի հետա­գա աճ, ինչը կհանգեցնի վառե­լի­քի համաշխարհա­յին թանկացման։

Bloomberg-ը գրում է, որ Թրամփի թիմը նավթա­յին պատժա­մի­ջոցնե­րի պլան է պատրաստում՝ Ռուսաստա­նի հետ գործարքի և Իրա­նի վրա ճնշման համար։
Նորընտիր նախա­գահ Դոնալդ Թրամփի խորհրդա­կաննե­րը մշա­կում են լայնա­ծա­վալ պատժա­մի­ջոցնե­րի ռազմա­վա­րություն՝ նպաստե­լու Ռուսաստա­նի և Ուկրաի­նա­յի միջև դիվա­նա­գի­տա­կան համա­ձայնագրի ձեռքբերմա­նը մոտ ապա­գա­յում, միա­ժա­մա­նակ ճնշում գործադրե­լով Իրա­նի և Վենե­սուե­լա­յի վրա, հայտնում են հարցին ծանոթ անձինք։
Ուրբաթ օրը Բայդե­նի պաշտո­նա­թող վարչա­կազմը կիրարկեց ռուսա­կան նավթի առևտրի նկատմամբ արևմտյան երկրնե­րի կողմից մինչ օրս ամե­նա­կործա­նա­րար պատժա­մի­ջոցնե­րը։ Այս քայլը հարց է առա­ջացնում, թե ինչպես է Թրամփը վերա­բերվում այս միջոցնե­րին՝ հաշվի առնե­լով նրա ձգտումը շուտա­փույթ ավարտե­լու Ուկրաի­նա­յի հակա­մարտությունը։
Թրամփի թիմը դիտարկում է երկու հիմնա­կան մոտե­ցում‘
Քաղա­քա­կան առա­ջարկություննե­րի մի փաթե­թը՝ նախա­տեսված այն դեպքի համար, երբ նոր վարչա­կազմը կգնա­հա­տի, որ Ուկրաի­նա­յի հակա­մարտության լուծումը մոտ է, ներա­ռում է որոշ բարե­հաճ քայլեր՝ ուղղված պատժա­մի­ջոցնե­րի տակ գտնվող ռուսա­կան նավթա­յին արտադրողնե­րին, որոնք կարող են նպաստել խաղաղ համա­ձայնագրի կնքմա­նը, հայտնում են անա­նուն աղբյուրնե­րը։
Երկրորդ տարբե­րա­կը ենթադրում է պատժա­մի­ջոցնե­րի ընդլայնում և ճնշման էլ ավե­լի ուժե­ղա­ցում։
Թրամփի ընտրած մոտե­ցումը վճռո­րոշ ազդե­ցություն կունե­նա համաշխարհա­յին նավթի շուկա­յի վրա։ Brent տեսա­կի նավթի ֆյուչերսնե­րը թանկա­ցել են գրե­թե 5 դոլա­րով մեկ բարե­լի համար՝ Բայդե­նի միջո­ցա­ռումնե­րի մասին հայտա­րա­րությունից հետո։ Որոշ վերլուծա­բաններ կանխա­տե­սում են գնե­րի հետա­գա աճ, ինչը կհանգեցնի վառե­լի­քի համաշխարհա­յին թանկացման։
Աղբյուրնե­րի համա­ձայն, Թրամփի թիմի պլաննե­րը դեռ նախնա­կան փուլում են և վերջնա­կան առումով կախված են հենց նորընտիր նախա­գա­հի որո­շումից։ Անցած շաբաթ Թրամփը հայտա­րա­րեց Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նի հետ հանդիպման նախա­պատրաստման մասին, ինչը մեծացնում է հակա­մարտության շուտա­փույթ լուծման բանակցություննե­րի հեռանկա­րը։ Ի վերջո, Թրամփի խորհրդա­կաննե­րը կբախվեն նույն խնդրին, ինչ Բայդե­նի վարչա­կազմը՝ ինչպես խուսա­փել մատա­կա­րարման լուրջ խափա­նումնե­րից և նավթի շուկա­յում գնե­րի աճից այն պայմաննե­րում, երբ Վաշինգտո­նը պատժա­մի­ջոցներ է կիրա­ռում համաշխարհա­յին առա­ջա­տար երեք արտադրողնե­րի նկատմամբ։
Մեկ այլ խնդիր է՝ գտնել ճիշտ հավա­սա­րակշռություն տնտե­սա­կան պատե­րազմի գործիքնե­րի օգտա­գործման և դոլա­րի՝ որպես համաշխարհա­յին պահուստա­յին արժույթի կարգա­վի­ճա­կի պահպանման միջև։
Թրամփի թիմի ներկա­յա­ցուցիչնե­րի խոսքով՝ Ռուսաստա­նի ավե­լի ագրե­սիվ քաղա­քա­կա­նությունը կարող է հանգեցնել նավթի առևտրի նկատմամբ երկրորդա­յին պատժա­մի­ջոցնե­րի ավե­լի ակտիվ կիրառման։ Խոսքը վերա­բե­րում է եվրո­պա­կան բեռնա­փո­խադրողնե­րին պատժե­լուն, ինչպես նաև ասիա­կան գնորդնե­րին, ներառյալ Չինաստա­նի և Հնդկաստա­նի խոշոր ընկե­րություննե­րը։
Մեկ այլ հնա­րա­վոր մոտե­ցում կարող է ներա­ռել ավե­լի վճռա­կան գործո­ղություններ այն տանկերնե­րի նկատմամբ, որոնք տեղա­փո­խում են ռուսա­կան նավթը կենսա­կան նշա­նա­կություն ունե­ցող դանիա­կան և թուրքա­կան նեղուցնե­րով։ Ավե­լի մեղմ սցե­նա­րը կարող է ենթադրել ընդհա­նուր լիցենզիա­նե­րի տրա­մադրում և գնի սահմա­նա­փակման վերա­ցում մինչև 60 դոլա­րից բարձր մակարդակ՝ քայլեր, որոնք կնպաստեն, որ ռուսա­կան նավթը շարունա­կի մուտք գործել շուկա։
Թրամփի թիմը նաև գնա­հա­տում է Իրա­նի և Վենե­սուե­լա­յի նկատմամբ քաղա­քա­կա­նության տարբե­րակնե­րը։
Աղբյուրնե­րի համա­ձայն՝ նրա հիմնա­կան խորհրդա­կաննե­րի շրջա­նում կա համա­ձայնություն վերա­դառնա­լու Թեհրա­նի վրա առա­վե­լա­գույն ճնշման ռազմա­վա­րությա­նը։ Նրանք կարող են սկսել պատժա­մի­ջոցնե­րի մեծ փաթե­թից, որը հարված կհասցնի նավթա­յին արդյունա­բե­րության խոշոր խաղա­ցողնե­րին, և որը հնա­րա­վոր է կիրառվի արդեն փետրվա­րին։ Թրամփի առա­ջին ժամկե­տի ընթացքում նման մոտե­ցումը էապես սահմա­նա­փա­կեց Իրա­նի նավթի արտա­հա­նումը, թեև նախա­գահ Ջո Բայդե­նի պաշտո­նա­վարման ընթացքում այն աճել է։
Վենե­սուե­լա­յում իրա­վի­ճա­կը ավե­լի բարդ է։ Այստեղ, ընտրություննե­րի բազմա­թիվ կեղծիքնե­րի ֆոնին, երկա­րամյա ղեկա­վար Նիկո­լաս Մադուրոն կրկին երդվեց։ Միևնույն ժամա­նակ, երկրում գործում են ամե­րիկյան նավթա­յին ընկե­րություններ, ինչպի­սիք են Chevron Corp‑ը։
Մադուրոն դիմա­ցավ Թրամփի վարչա­կազմի առա­վե­լա­գույն ճնշման ռազմա­վա­րությա­նը, նույնիսկ երբ այն սահմա­նա­փա­կեց երկրի նավթի արտա­հա­նումը, ինչպես նաև դիմա­կա­յեց Բայդե­նի պաշտոնյա­նե­րի ջանքե­րին՝ խթա­նե­լու ազատ և արդար ընտրություննե­րի անցկա­ցումը։
Թրամփի առա­ջին ժամկե­տի ազդե­ցիկ խորհրդա­կան Մաուրի­սիո Կլա­վեր-Կարո­նեն կվե­րա­դառնա Լատի­նա­կան Ամե­րի­կա­յում իր կարև­որ դերին։ Աղբյուրնե­րը նշում են, որ կա ցանկություն վերա­կանգնե­լու ավե­լի ագրե­սիվ դիրքո­րո­շումը, որը նա օգնեց ձևա­վո­րել 2019 թվա­կա­նին, երբ ԱՄՆ‑ն դադա­րեց ճանա­չել Մադուրո­յին որպես Վենե­սուե­լա­յի օրի­նա­կան նախա­գահ։
Աղբյուրը՝Bloomberg

Թարգմա­նեց՝
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ