23 C
Yerevan

Հայաստա­նը Պետք Է Աչա­լուրջ Լինի

Սա շատ կարև­որ արձա­նագրում է, բայց նաև կախված է երկու կողմե­րից, թե յուրա­քանչյուրն ինչ հանձնա­ռությամբ առաջ կտա­նի գործընթա­ցը: Շատ կարև­որ է նաև, թե ինչ հանձնա­խումբ պետք է ստեղծվի, ովքեր կնե­րառվեն, ինչ կշիռ ունե­ցող պաշտոնյա­ներ: Մի խոսքով՝ սա կարև­որ մեկնարկ է և Հայաստա­նի համար՝ աննա­խա­դեպ:

Վիգեն Հովսեփյան


ՀՀ‑ն պետք է խուսա­փի «թեթև խաղա­քարտի» կարգա­վի­ճա­կում հայտնվե­լուց, նոր փաստա­թուղթը վկա­յում է ԱՄՆ‑ի ազդե­ցության գոտու ընդլայնման մասին. Վիգեն ՀովսեփյանՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ‑ի և ԱՄՆ‑ի միջև ստո­րագրվել է Ռազմա­վա­րա­կան գործընկե­րության կանո­նադրություն: Ի՞նչ է այն իրե­նից ներկա­յացնում, արդյոք ստո­րագրված կանո­նադրությունը կարող է փոխել տարա­ծաշրջա­նա­յին ուժե­րի հարա­բե­րակցությունը և այլ հարցե­րի շուրջ Tert.am‑ը զրուցել է ամե­րի­կա­հայ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան գործիչ Վիգեն Հովսեփյա­նի հետ:

  • Պարո՛ն Հովսեփյան, Հայաստա­նի և Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի միջև Ռազմա­վա­րա­կան գործընկե­րության կանո­նադրություն է ստո­րագրվել: Սա նման մակարդա­կի առա­ջին փաստա­թուղթն է երկու երկրնե­րի միջև, ի՞նչ է այն իրե­նից ենթադրում: Ի՞նչ քաղա­քա­կան և դիվա­նա­գի­տա­կան ազդե­ցություն կարող է ունե­նալ այս համա­ձայնա­գի­րը Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության վրա։
  • Առա­ջին հերթին եկեք հստա­կեցնենք, որ նման փաստա­թուղթն ինքնին դինա­միկ գործընթա­ցի մասին է հուշում, որը հնա­րա­վոր է ժամա­նա­կի ընթացքում զգա­լիո­րեն խորա­նալ կամ հակա­ռա­կը՝ մնալ թղթի վրա արձա­նագրված ցանկություննե­րի ամբողջություն և չունե­նա գործնա­կան և խորքա­յին լուրջ հետև­անքներ: Փաստա­թուղթն ինքնին խոսում է կարև­որ հանգրվա­նի մասին՝ երկու կողմե­րը ցանկություն են հայտնում հարա­բե­րություննե­րը խորանցել մինչև այնտեղ, ուր կցանկա­նան: Այսինքն, սա ինքնին ազդանշան է, որ երկու կողմե­րը՝ այս դեպքում՝ ՀՀ‑ն ու ԱՄՆ‑ն հայտա­րա­րում են, որ սկզբունքա­յին սահմա­նա­փա­կումներ չկան գործընկե­րությունը հասցնե­լու ավե­լի խորը մակարդա­կի տարբեր ուղղություննե­րով:
    Սա շատ կարև­որ արձա­նագրում է, բայց նաև կախված է երկու կողմե­րից, թե յուրա­քանչյուրն ինչ հանձնա­ռությամբ առաջ կտա­նի գործընթա­ցը: Շատ կարև­որ է նաև, թե ինչ հանձնա­խումբ պետք է ստեղծվի, ովքեր կնե­րառվեն, ինչ կշիռ ունե­ցող պաշտոնյա­ներ: Մի խոսքով՝ սա կարև­որ մեկնարկ է և Հայաստա­նի համար՝ աննա­խա­դեպ: Մեկնարկ, որն իր դրսև­ո­րումնե­րը պետք է ունե­նա և որոնց վրա կարող են ազդել միջազգա­յին նոր և ապա­գա­յի իրադրություններ, երկու կողմե­րից նշա­նակված հանձնախմբի անդամնե­րի գործունեության որա­կը և բնա­կա­նա­բար, կողմե­րի հարա­փո­փոխ շահե­րը:
  • Արդյո՞ք, ստո­րագրված կանո­նադրությունը կարող է փոխել տարա­ծաշրջա­նա­յին ուժե­րի հարա­բե­րակցությունը, մասնա­վո­րա­պես՝ Ռուսաստա­նի և Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րի համա­տեքստում։
  • Տեսե՛ք, ըստ իս, հանրա­յին հայտա­րա­րություննե­րը մի կողմ, երրորդ կողմե­րը՝ լինի դա Ռուսաստա­նը, Իրա­նը, Թուրքիան թե Ադրբե­ջա­նը, յուրա­քանչյուրը կողմնո­րոշվե­լու է ստո­րագրված փաստաթղթի գործնա­կա­նացման հիման վրա։ Այսինքն, հաշվի առնե­լով այն հանգա­մանքը, որ ապա­գան ցույց կտա, թե այս ռազմա­վա­րա­կան համա­գործակցությունն ինչպի­սի շոշա­փե­լի դրսև­ո­րումներ կունե­նա, երրորդ երկրնե­րը համա­պա­տասխան դիրքո­րո­շում կձև­ա­վո­րեն։ Ինձ թվում է՝ միանշա­նակ և ավե­լի կտրուկ հակա­դարձողնե­րը կլի­նեն Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը, քանի որ նրանք երկուսն էլ կարող են ունե­նալ «անմի­ջա­կան կորուստներ» այս իրա­վի­ճա­կում։
    Իրա­նը, որը փորձում է՝ թեև ոչ այնքան տեսա­նե­լի, ընդհա­նուր մերձե­ցում ապա­հո­վել արևմուտքի հետ, այդքան կտրուկ չի լինի իր դիրքո­րոշման մեջ, հատկա­պես եթե այս գործընկե­րությունը ՀՀ-Իրան սահմա­նին նոր իրադրություններ չի ստեղծում։ Թուրքիան, առայժմ, հետև­ում է իրա­վի­ճա­կին և չի արտա­հայտում շեշտված կարծիք։
    Հետև­ա­բար, վերա­դառնա­լով հիմնա­կան հարցին՝ դեռ շատ շուտ է խոսել տարա­ծաշրջա­նա­յին հետև­անքնե­րի մասին, քանի դեռ խոսք չկա ռազմա­կան բազա­նե­րի կամ նոր ռազմա­կան դասա­վո­րություննե­րի մասին։ Այն, որ ԱՄՆ-ՀՀ հարա­բե­րություննե­րի խորա­ցումը սկզբունքա­յին և ակնհայտ հարված է Ռուսաստա­նի շահե­րին, այստեղ որևէ կասկած չկա, հատկա­պես այսօրվա լարված՝ ԱՄՆ-Ռուսաստան հարա­բե­րություննե­րի ֆոնին։
    Ռուսաստա­նի արձա­գանքը, ինչպես արդեն տեսանք Լավրո­վի հայտա­րա­րություննե­րից, կլի­նի համե­մա­տա­բար մեղմ՝ ձևացնե­լով, թե այս փաստա­թուղթն ինքնին նշա­նա­կա­լի բան չի ներկա­յացնում և այլն։
  • Պաշտպա­նության և անվտանգության ոլորտում մի շարք կետեր կան, բայց կարծես չի խոսվում ռազմա­կան աջակցության մասին: Նշվել է, որ Միացյալ Նահանգնե­րը մտա­դիր է աջակցել Հայաստա­նի սահմա­նա­պահ զորքե­րի և Պետա­կան եկա­մուտնե­րի կոմի­տեի կարո­ղություննե­րի զարգացմա­նը: Սա որքանո՞վ կարող է օգտա­կար լինել Հայաստա­նի համար, քանի որ խոսք չկա զենք տրա­մադրե­լու մասին:
  • Նույնիսկ եթե որոշ տեսա­կի զենքեր, պաշտպա­նա­կան սարքեր կամ տեխնո­լո­գիա­ներ պետք է տրա­մադրվեն, դժվար թե դա հայտա­րարվի պաշտո­նա­կան հայտա­րա­րությամբ։ Այստեղ կարող է խոսք լինել նաև հակաա­հա­բեկչա­կան կամ թմրա­մի­ջոցնե­րի տարածման դեմ պայքա­րի միջոցնե­րի տրա­մադրման մասին, որոնք նույնպես պաշտպա­նության և անվտանգության, ինչպես նաև սահմա­նա­յին անվտանգության ապա­հովման միջոցներ են։ Չի բացառվում նաև, որ որոշ մեխա­նիզմներ, որոնք վերա­բե­րում են բանկա­յին համա­կարգին և ամե­րիկյան կողմի համար անվտանգության ոլորտի սարքեր են, նույնպես ներառված լինեն։ Վերջա­պես, ինչպես արդեն նշե­ցի, սա դինա­միկ հարա­բե­րություննե­րի մեկնարկ է, որը կարող է հանգեցնել ռազմա­կան բնույթի որոշ համա­գործակցության։ Դա ոչ անպայման ծանր ամե­րիկյան զենքե­րի և զինամթերքի տրա­մադրմամբ, այլ հատկա­պես բարձր տեխնո­լո­գիա­կան սարքա­վո­րումնե­րի և ծրագրե­րի, GPS տիպի սարքե­րի, որոնք նպաստում են սահմաննե­րի ավե­լի արդյունա­վետ պաշտպա­նությա­նը։
  • Ըստ Ձեզ, ստո­րագրված կանո­նադրությունն ի՞նչ նշա­նա­կություն ունի ԱՄՆ համար, որն է ԱՄՆ շահն այստեղ, գուցե տարա­ծաշրջա­նում դիրքերն ամրապնդե­լու առումով է շահագրգռված, կամ այլ ի՞նչ շահեր կարող է ունե­նալ:
  • ԱՄՆ‑ի համար այստեղ կորցնե­լու բան չկա, հատկա­պես եթե հաշվի առնենք, որ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի և Վրաստա­նում վերջերս տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րի ֆոնին Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի խորա­ցումը թե՛ խորհրդանշա­կան, թե՛ հնա­րա­վո­րություննե­րի առումով, նոր դռներ է բացում։ Քանի դեռ խոսքը սահմա­նա­փակ ծավա­լի հանձնա­ռություննե­րի մասին է, որոնք ԱՄՆ-ին լուրջ ծախսե­րի կամ պարտա­վո­րություննե­րի առաջ չեն կանգնեցնի, այս փաստա­թուղթը և դրա խորհրդանշա­ծը վկա­յում են ԱՄՆ‑ի ազդե­ցության գոտու ընդլայնման մասին, հատկա­պես մի տարա­ծաշրջա­նում, որտեղ Ռուսաստա­նը եղել է հիմնա­կան դերա­կա­տա­րը։
    Հետև­ա­բար, Հայաստա­նի համար գլխա­վոր մարտահրա­վե­րը կլի­նի՝ խուսա­փել «թեթև խաղա­քարտի» կարգա­վի­ճա­կում հայտնվե­լուց և, ժամա­նա­կա­վոր ու մակե­րե­սա­յին օգտա­գործվե­լուց հետո, մեկ կողմ չնետվե­լուց։ Ուստի հայկա­կան կողմը պետք է շատ արագ կարո­ղա­նա կորզել շոշա­փե­լի առա­վե­լություններ, հատկա­պես տնտե­սա­կան և տեխնո­լո­գիա­կան ոլորտնե­րում, որպեսզի այս հնա­րա­վո­րությունից ստա­նա շոշա­փե­լի օգուտներ և ներդրումներ։ Եթե ԱՄՆ‑ն ինչ-որ ձեռքբե­րում արձա­նագրի այս փաստաթղթի միջո­ցով, Հայաստա­նի ջանքե­րը պետք է ուղղված լինեն այն դեկլա­րա­տիվ և խորհրդանշա­կան մակարդա­կից արագ տեղա­փո­խել այնպի­սի փուլեր, որտեղ հնա­րա­վոր կլի­նի ստա­նալ ավե­լի շոշա­փե­լի և կայուն բնույթի առա­վե­լություններ։

Հոդվա­ծը՝ tert.am կայքից։

Առնչվող Հոդվածներ