15.1 C
Yerevan

Ստե­փա­նա­կերտի «Սփյուռքացում»ը

Մաս 11

Սամվել Շահրա­մանյա­նին նախա­գահ ընտրած քսա­ներկու պատգա­մա­վորնե­րի մասին «չար լեզուներն» ասում են, որ քվեարկության դիմաց յուրա­քանչյուրը հարյուր միլիոն դրամ «հոնո­րար է ստա­ցել»: Այդպես է Ստե­փա­նա­կերտը սփյուռքացվել:

Վահրամ Աթա­նեսյան

Գարե­գին Նժդե­հը պատմում է, որ Սյունի­քից Պարսկաստան անցնե­լու առա­ջին օրն Արաքսի ափին մտրա­կա­ծեծ է արել Սիմոն Վրացյա­նի «Փրկության կոմի­տեի» երկու անդա­մի: Նժդե­հը մանրա­մասնություններ չի ասում, ակնարկնե­րից, սակայն, հասկացվում է, որ նա Հայաստա­նի անկախ հանրա­պե­տության վերջին կառա­վա­րության անդամնե­րին կասկա­ծել է գանձա­գո­ղության մեջ: Մեկ անգամ էլ նա հիշում է իր եւ Սիմոն Վրացյա­նի նամա­կագրությունը եւ դարձալ ակնարկի ձեւով հասակցնում է, որ երբ փորձել է պարզել Երեւա­նից Սյունիք, ապա Պարսկաստան հասցված գումարնե­րի հարցը, իրեն սպառնա­ցել են ոչ միայն զրկել նպաստից, այլեւ հաշվե­հարդա­րի ենթարկել: Այդ առթիվ մի հիշա­տա­կում էլ Լեւոն Շանթն ունի. երբ Վրացյա­նը նրան խնդրում է հիշել 1920թվականի ամռա­նը Ռուսաստա­նի հետ բանակցություննե­րից մի կարեւոր դրվագ, Բեյրութում ապաստա­նած գրո­ղը պատասխա­նում է շատ դժկամ, ապա հիշեցնում, որ «Փրկության կոմի­տեի» նախա­գա­հը խոստա­ցել էր լուծել Փարի­զում հաստատվե­լու հարցը, բայց այդպես էլ ոչինչ չի ձեռնարկում:
2023 թվա­կա­նի հոկտեմբե­րի 3‑ին Լեռնա­յին Ղարա­բա­ղի իշխա­նության վերջին ներկա­յա­ցուցիչնե­րը ոչ թե Արաքսը հատել՝ անցել են Իրան, այլ ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության կողմից արժա­նա­ցել են ուղղա­թի­ռով անվտանգ Սիսիան հասնե­լու պատվի: Ըստ վստա­հե­լի աղբյուրնե­րի, ուղղա­թի­ռում գտնվել են Սամվել Շահրա­մանյա­նը, Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Կամո Վարդանյա­նը եւ ներքին գործե­րի նախա­րար Կարեն Սարգսյա­նը: Մինչ այդ Հակա­րիի ադրբե­ջա­նա­կան «անցա­կե­տը» հատել եւ Երեւան են հասել Ազգա­յին ժողո­վի բոլոր պատգա­մա­վորնե­րը, պետա­կան նախա­րար Արթուր Հարությունյա­նը, կառա­վա­րության բոլոր անդամնե­րը, ոստի­կա­նության, ԱԱԾ, դատա­խա­զության եւ Քննչա­կան կոմի­տեի բարձրաստի­ճան աշխա­տա­կիցնե­րը:
Նրանք, իհարկե, Սիմոն Վրացյա­նի օրի­նա­կին չեն հետեւի եւ երբեք չեն հրա­պա­րա­կայնացնի, թե Ստե­փա­նա­կերտից իրենց հետ որքան կանխիկ գումար, թանկարժեք իրեր, ոսկու ձուլակտորներ եւ ադա­մանդներ են բերել: Չկա Նժդե­հի նման մեկը, որ Երեւա­նի Ազա­տության հրա­պա­րա­կում նրանց մտրա­կա­ծեծ անի: Չկա Լեւոն Շանթ, որ նամա­կով դժգո­հի, թե իրեն էլ խոստա­ցել էին փափուկ կյանք, բայց ոչինչ չտվե­ցին: Բռնա­տե­ղա­հանված հարյուր հիսուն հազար մարդ լռում է: Իհարկե, սոցիա­լա­կան մեդիա­յում դժգո­հում են, երբեմն՝ նույնիսկ անի­ծում, բայց հարցն այդպես էլ չի հասունա­նում որպես օրի­նա­կան պահանջ, թե այդ ինչպե՞ս եղավ, որ ազատ, անկախ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տություն քարո­զող մարդիկ տարի­նե­րի, տասնամյակնե­րի ընթացքում խլուրդի լռությամբ Երեւա­նում եւ երեւա­նա­մերձ էլի­տար «գյուղե­րում փորե­ցին իրենց որջը», եկան ու արդեն մեկուկես տարի է՝ անվրդով ապրում են:
Մարդկանց փոխա­րեն խոսում են երեւանյան ցուցա­նակնե­րը, որ համալրվել են Ստե­փա­նա­կերտից բերվածնե­րով: Գործում են խանութնե­րի, սուպերմարկետնե­րի, հանգստյան եւ զվարճանքի գոտի­նե­րի, «հացատնե­րի» ցանցեր: Գործում են խոշոր շինա­րա­րա­կան կազմա­կերպություններ, որ Հայաստա­նի «սորո­սա­կան» կառա­վա­րության ազդե­ցիկ կապա­լա­ռուներ են, մրցույթներ են շահում, ներգրավված են ասֆալտա­պատման, կամրջա­շի­նա­րա­րության ծրագրե­րում: Ավե­լի փոքր տրա­մա­չա­փի «ձեռնե­րեցնե­րը» Երեւա­նում խորո­վա­ծա­նոցներ են բացել, ժենգյա­լով հացի եւ ղարա­բաղյան քաղցրե­ղե­նի խանութներ:
Քառորդ դար առաջ, երբ արդեն վտա­րանդի էր, Վանո Սիրա­դեղյա­նը կանխա­տե­սել է, որ ղարա­բաղցի­նե­րը Երեւան կգան նախնա­կան կապի­տա­լի իրենց ազդե­ցիկ «քեյսով» եւ կներգրվեն այն համա­կարգին, որ ստեղծում էր այդ օրվա իշխա­նությունը: Ցավոք, այդպես էր, որովհե­տեւ Քիուեսթյան բանակցություննե­րի մի փուլում Հայաստա­նի իշխա­նությունը որո­շեց, որ Պաշտպա­նության բանա­կի գենե­րալնե­րը Երեւա­նում բնա­կա­րան պիտի ունե­նան: «Մարդիկ շաբա­թը մեկ-երկու անգամ գործուղման են լինում, հո հյուրա­նոցնե­րում չպի­տի մնա՞ն»,- սա էր հիմնա­վո­րումը:
Օրենքով Հայաստա­նի Զինված ուժե­րի գենե­րա­լը մինչեւ 65 տարե­կա­նը պետք է ծառա­յության մեջ լինի կամ առա­ջին կարգի պահեստա­զո­րում: Ստե­փա­նա­կերտից Երեւան տեղա­փոխված գենե­րալներն այսօր կամ Հայաստա­նում չեն, կամ զբաղվում են ձեռնարկա­տի­րա­կան խոշոր գործունեությամբ: Սամվել Շահրա­մանյա­նին նախա­գահ ընտրած քսա­ներկու պատգա­մա­վորնե­րի մասին «չար լեզուներն» ասում են, որ քվեարկության դիմաց յուրա­քանչյուրը հարյուր միլիոն դրամ «հոնո­րար է ստա­ցել»: Այդպես է Ստե­փա­նա­կերտը սփյուռքացվել:
(Վերջ)

Առնչվող Հոդվածներ