16.9 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 3

Գրե­թե դադա­րել էր Ստե­փա­նա­կերտի եւ շրջաննե­րի միջեւ հաղորդակցությունը, բոլոր ճանա­պարհնե­րին տեղադրվել էին հսկիչ անցա­կե­տեր, որտեղ խորհրդա­յին բանա­կի սպա­նե­րի թույլտվությամբ հայտնվել էին ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության ջոկա­տա­յիններ: Ամե­նա­ծանր վիճակ էր Ստե­փա­նա­կերտի օդա­նա­վա­կա­յա­նում, որտեղ ԼՂԻՄ եւ հարա­կից շրջաննե­րի զինվո­րա­կան պարե­տի հրա­մա­նով տեղա­բաշխվել էր Ադրբե­ջա­նի ՆԳՆ խումբը՝ նախկի­նում կաշա­ռա­կե­րության համար դատված Ալեֆ Հաջիեւի հրա­մա­նա­տա­րությամբ:

Վահրամ Աթա­նեսյան

Լեռնա­յին Ղարա­բա­ղում եւ Շահումյա­նի շրջա­նում Խորհրդա­յին Միության Զինված ուժե­րի Գլխա­վոր շտա­բի, ՊԱԿ‑ի եւ ՆԳ նախա­րա­րության կողմից մշակված «Կոլցո»/ «Օղակ» ռազմա­գործո­ղության անցկա­ցումը միջազգայնո­րեն հիմնա­վո­րե­լու նպա­տա­կով Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը կայացրել էին լրա­ցուցիչ որո­շում, որը ֆորմալ առումով թույլ էր տալիս արտա­կարգ դրության գոտում անցկացնել այսպես կոչված «անձնագրա­յին ռեժի­մի ստուգում»:
Բաքվի քարոզչությունը, որ լայնո­րեն տարա­ծում էին խորհրդա­յին առա­ջա­տար թերթե­րը, հեռուստա­տե­սությունը, ռադիոն եւ պետա­կան ՏԱՍՍ եւ ԱՊՆ լրատվա­կան գործա­կա­լություննե­րը, կառուցված էր այն թեզի վրա, որ «Լեռնա­յին Ղարա­բա­ղի եւ Շահումյա­նի շրջա­նում հաստատվել են Հայաստա­նից գործուղված զինված խմբեր, որոնք ահա­բեկչություններ են իրա­կա­նացնում հարեւան ադրբե­ջա­նա­կան գյուղե­րի խաղաղ բնակչության դեմ»: Իրա­կա­նում ինքնա­վար մարզի ադրբե­ջա­նաբնակ համայնքնե­րում տեղա­բաշխվել էին Ադրբե­ջա­նի ՆԳՆ ենթա­կա­յության հատուկ նշա­նա­կության ստո­րա­բա­ժա­նումներ, ստեղծվել էր ներքին գործե­րի նախա­րա­րի տեղա­կա­լի պաշտոն, որի գլխա­վոր խնդի­րը ԼՂ հայկա­կան քաղաքնե­րում, ավաննե­րում եւ գյուղե­րում պատժիչ գործո­ղություննե­րի իրա­կա­նա­ցումն էր: Այդ պաշտո­նում նշա­նակվել էր Ռովշան Ջավա­դո­վը, որ ամե­նօրյա կապ ուներ ԼՂԻՄ «կազմկո­մի­տեի» նախա­գահ Պոլյա­նիչկո­յի եւ արտա­կարգ դրության շրջա­նի զինվո­րա­կան պարետ Սաֆո­նո­վի հետ:
1991թվականի մայի­սին խորհրդա­յին զորքե­րը երկու խոշոր պատժիչ ռազմա­գործո­ղություն իրա­կա­նացրին Շուշիի շրջա­նի Բերդա­ձոր, Մեծ Շեն, Եղցա­հող եւ Կանաչ թալա գյուղե­րում: Բնակչությունը ենթարկվեց ծաղրուծա­նա­կի, կողո­պուտի եւ վայրե­նի բռնա­տե­ղա­հա­նության, ձերբա­կալվե­ցին եւ Բաքու տեղա­փոխվե­ցին տասնյակ տղա­մարդիկ: Մի քանի օր անց խորհրդա­յին զորքե­րը եւ ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության ջոկատնե­րը հարձակման անցան Հադրութի շրջա­նի հարա­վա­յին եւ Հայաստա­նի հետ սահմա­նա­մերձ գյուղե­րում: Երեք օր տեւած բռնություննե­րի հետեւանքով մի քանի տասնյակ տղա­մարդիկ ձերբա­կալվե­ցին, բնակչությունը բռնա­տե­ղա­հանվեց Գորի­սի շրջան: Այդ ընթացքում զոհվեց մոտ մեկ տասնյակ խաղաղ բնա­կիչ, հիմնա­կա­նում՝ կանայք եւ ծերեր: Հադրութի շրջա­նի տասնչորս գյուղ դատարկվեց տոհմիկ բնակչությունից, ենթարկվեց կողո­պուտի, ապա հրկիզվեց: Ստե­փա­նա­կերտում պարե­տա­յին ռեժի­մը խստացվեց, մտցվեց ռազմա­կան գրաքննություն: Զինվո­րա­կան պարե­տությունը գրա­վեց մարզա­յին ռադիո­յի եւ նորաստեղծ հեռուստա­տե­սության շենքը:
«Խորհրդա­յին Ղարա­բաղ» թերթը լույս էր տեսնում ընդհա­տումնե­րով, այն էլ պարե­տության գրաքննի­չի կողմից արտոնվե­լուց հետո: Լրագրողնե­րի համար սահմանված էր ազատ տեղա­շարժի խստա­գույն սահմա­նա­փա­կում: Մարզա­յին թերթի, ռադիո­յի եւ հեռուստա­տե­սության աշխա­տա­կիցնե­րին արգելված էր առանց զինվո­րա­կան պարե­տի թույլտվության լինել մարզի բնա­կա­վայրե­րում, ձայնագրություններ եւ տեսա­լուսանկա­րա­հա­նումներ անել: Գրե­թե դադա­րել էր Ստե­փա­նա­կերտի եւ շրջաննե­րի միջեւ հաղորդակցությունը, բոլոր ճանա­պարհնե­րին տեղադրվել էին հսկիչ անցա­կե­տեր, որտեղ խորհրդա­յին բանա­կի սպա­նե­րի թույլտվությամբ հայտնվել էին ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության ջոկա­տա­յիններ: Ամե­նա­ծանր վիճակ էր Ստե­փա­նա­կերտի օդա­նա­վա­կա­յա­նում, որտեղ ԼՂԻՄ եւ հարա­կից շրջաննե­րի զինվո­րա­կան պարե­տի հրա­մա­նով տեղա­բաշխվել էր Ադրբե­ջա­նի ՆԳՆ խումբը՝ նախկի­նում կաշա­ռա­կե­րության համար դատված Ալեֆ Հաջիեւի հրա­մա­նա­տա­րությամբ: Նա ծնունդով Խոջա­լու գյուղից էր, ծառա­յել էր մարզա­յին միլի­ցիա­յում որպես տեղա­մա­սա­յին տեսուչ եւ Լեռնա­յին Ղարա­բա­ղում հայտնի մարդկանց գիտեր անձամբ: Հաջիեւը գլխա­վո­րում էր օդա­նա­վա­կա­յա­նի մարդորսությունը:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ