25.8 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 4

Տասնյակ հայ տղա­մարդիկ սպանվել են ադրբե­ջա­նա­կան ՆԳ նախա­րա­րության հատուկ ջոկա­տա­յիննե­րի եւ խորհրդա­յին զինվորնե­րի դիմա­հար կրա­կից:
Ինքնա­վար մարզի գրե­թե բոլոր բնա­կա­վայրե­րում անցկացվել են «անձնագրա­յին ռեժի­մի ստուգումներ»:

Վահրամ Աթա­նեսյան

1991թ. հունի­սի 2‑ին ԼՂ Ներքին գործե­րի վարչության Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­յին բաժնի հերթա­պահ մաս է ներխուժել խորհրդա­յին պատժիչ զորքե­րի մի խումբ եւ ծառա­յության վայրից առեւանգել միլի­ցիա­յի մայոր Հրա­չիկ Շահբազյա­նին: Ծնունդով Ասկե­րա­նի շրջա­նի Սարդա­րա­շեն գյուղից՝ Հրա­չիկ Շահբազյա­նը կնոջ եւ երեք երե­խա­նե­րի հետ ապրում էր Ստե­փա­նա­կերտում, ծառա­յում էր որպես տեղա­մա­սա­յին տեսուչ:

Նույն գիշե­րը Շահբազյա­նը տեղա­փոխվել է Շուշիի բանտ, որտեղ ենթարկվել է անմարդկա­յին կտտանքնե­րի: Ըստ որոշ տեղե­կություննե­րի, Ադրբե­ջա­նի ՊԱԿ‑ի աշխա­տա­կիցնե­րը նրան մեղադրել են երկու տարի առաջ Ստե­փա­նա­կերտի ադրբե­ջանցի բնա­կիչնե­րին «իրենց տնե­րից եւ բնա­կա­րաննե­րից բռնությամբ տեղա­հա­նե­լու գործո­ղությունը կազմա­կերպե­լու մեջ»: Իրա­կա­նում Ստե­փա­նա­կերտից ադրբե­ջանցի մի քանի հարյուր բնա­կիչ հեռա­ցել է, երբ Շուշիից բռնա­տե­ղա­հանվել են վերջին հայե­րը:

Մեկշա­բաթյա որո­նումնե­րից հետո ԼՂ ՆԳ վարչության աշխա­տա­կիցնե­րին հաջողվել է պարզել, որ Հրա­չիկ Շահբազյա­նը գտնվում է Շուշիի բանտում: Նրան պատանդա­ռությունից ազատ արձա­կե­լու հարցով սկսվել են բանակցություններ: Դրանց մասնակցել է նաեւ արտա­կարգ դրության շրջա­նի զինվո­րա­կան պարե­տությունը:
Վերջին պահին, սակայն, երբ պետք է Հրա­չիկ Շահբազյա­նը զինվո­րա­կան մեքե­նա­յով հասներ Ստե­փա­նա­կերտ, ադրբե­ջա­նա­կան կողմը հայտնել է, որ նա «բանտախցում ինքնասպա­նություն է գործել»: Շահբազյա­նի դիա­կը հայկա­կան կողմին է հանձնվել հունի­սի 11-ին: Դատաբժշկա­կան փորձաքննություն իրա­կա­նացվել է Ստե­փա­նա­կերտում՝ ԽՍՀՄ ՆԳՆ Հատուկ քննչա­կան խմբի աշխա­տա­կիցնե­րի մասնակցությամբ:

Լրագրող Նվարդ Սողո­մոնյա­նին հաջողվել է երկու տարի անց ԼՂ դատա­խա­զության արխիվնե­րից հայտնա­բե­րել Շահբազյա­նի դիա­կի երկու լուսանկար: Դրանք հրա­պա­րակված են նրա «Կոլցո» գրքում: Նույնիսկ այդ շատ անո­րակ լուսանկարնե­րը վկա­յում են, որ Շահբազյա­նը ոչ թե ինքնասպա­նություն է գործել, այլ մահա­ցել կյանքի հետ անհա­մա­տե­ղե­լի վերքե­րից, որ նրան պատճա­ռել են Շուշիի բանտի պահնորդա­կան ծառա­յության աշխա­տա­կիցնե­րը:

Մեկ ամիս անց ադրբե­ջա­նա­կան կողմից Մարտա­կերտի շրջա­նա­յին հիվանդա­նոց է տեղա­փոխվել Կիչան գյուղի բնա­կիչ երե­սունամյա Յուրի Ղուլյա­նը: Մեկ շաբաթ առաջ նա հայրե­նի գյուղում ձերբա­կալվել էր խորհրդա­յին զինվո­րա­կաննե­րի կողմից եւ հանձնվել Ադրբե­ջա­նի ՆԳՆ Աղդա­մի շրջբաժնի աշխա­տա­կիցնե­րին:
Յուրի Ղուլյա­նը պահվել է Շահբուլա­ղի «ուղղիչ աշխա­տանքա­յին գաղութում», որ այդ փուլում ծառա­յում էր որպես «Կոլցո» գործո­ղության ընթացքում ձերբա­կալված հայազգի անձանց համար համա­կենտրո­նացման ճամբար: Դաժան ծեծի հետեւանքով Յուրի Ղուլյա­նը Մարտա­կերտի շրջա­նա­յին հիվանդա­նոց է տեղա­փոխվել արդեն մահա­ցած վիճա­կում: Դատաբժշկա­կան փորձաքննության արդյունքնե­րով՝ նա ստա­ցել է կողոսկրե­րի ջարդվածք, ինչի հետեւանքով ունե­ցել է ներքին սուր արյունա­հո­սություն:

Հրա­չիկ Շահբազյա­նի եւ Յուրի Ղուլյա­նի սպա­նության դեպքե­րը Լեռնա­յին Ղարա­բա­ղում «Կոլցո» ռազմա­գործո­ղության հետեւանքով մարդկա­յին կորուստնե­րի շղթա­յի երկու օղակ են ընդա­մե­նը: Տասնյակ հայ տղա­մարդիկ սպանվել են ադրբե­ջա­նա­կան ՆԳ նախա­րա­րության հատուկ ջոկա­տա­յիննե­րի եւ խորհրդա­յին զինվորնե­րի դիմա­հար կրա­կից:
Ինքնա­վար մարզի գրե­թե բոլոր բնա­կա­վայրե­րում անցկացվել են «անձնագրա­յին ռեժի­մի ստուգումներ»: Այդ ընթացքում ձերբա­կալվել եւ բանտ են նետվել հարյուրա­վոր տղա­մարդիկ: Նրանցից ոմանց ճակա­տա­գիրն առայսօր մնում է չպարզված եւ երբեւէ այլեւս չի պարզվի: Բաքվի բանտում մահկա­նա­ցուն է կնքել Բերդա­ձո­րի ինքնա­պաշտպա­նության կազմա­կերպիչ Առնո Մկրտչյա­նը: Տասնյակ հայ տղա­մարդիկ 1992թ. գարնա­նը փոխա­նակվել են ԼՂ-ում գերված ադրբե­ջանցի գրո­հա­յիննե­րի հետ եւ վերա­դարձել: Նրանցից ամե­նա­հայտնին Նորայր Դանիելյանն է, որ կարճ ժամա­նակ անց դարձել է Մարտա­կերտի պաշտպա­նա­կան շրջա­նի հրա­մա­նա­տար, ՊԲ քաջա­րի զորա­կաննե­րից մեկը: Նորայր Դանիելյա­նը 1993թ. աշնա­նը սպանվեց դավա­դիր կրա­կո­ցով:

Ցավոք, ղարա­բաղյան առա­ջին պատե­րազմից հետո «Կոլցո» ռազմա­գործո­ղության հետ կապված որեւէ հետաքննություն չի անցկացվել: Այդ թեման առհա­սա­րակ փակ էր անգամ մամուլի եւ հեռուստա­տե­սության, լրագրո­ղա­կան հետաքննության համար: Բոլոր դիմումնե­րին տրվում էր մի պատասխան. «Հեռա­նա­լով Ստե­փա­նա­կերտից՝ ադրբե­ջա­նա­կան Կազմկո­մի­տեն, արտա­կարգ դրության շրջա­նի պարե­տությունը ոչնչացրել են արխիվնե­րը»: Իսկ ԼՂ պատկան մարմիններն իրենց արխիվնե­րը չունեի՞ն: Այս հարցը «Ղարա­բա­ղի գաղտնիքնե­րից» մեկն է:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ