15.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»


Մաս 5

Հատկա­պես դաժան վերա­բերմունք էր ցուցա­բերվում այն երի­տա­սարդնե­րի նկատմամբ, որ Ղարա­բաղյան շարժման առա­ջին շրջա­նի հովե­րով տարված՝ խորհրդա­յին անձնագրի առա­ջին՝ ադրբե­ջա­նե­րեն էջը պոկել էին, թողել միայն ռուսե­րեն տարբե­րա­կը: Դա որակվում էր «անարգանք Ադրբե­ջա­նի եւ ադրբե­ջա­նա­կան ժողովրդի նկատմամբ»:

Վահրամ Աթա­նեսյան

1991թ. հուլի­սի 3–7‑ին Լեռնա­յին Ղարա­բա­ղի տասնյակ հայկա­կան բնա­կա­վայրե­րում անցկացվեց «անձնագրա­յին ռեժի­մի ստուգում»: Ամե­նուր այն իրա­կա­նացվում էր նույն սցե­նա­րով. վաղ լուսա­բա­ցին բնա­կա­վայրը շրջա­փակվում էր խորհրդա­յին զորքե­րի զրա­հա­տեխնի­կա­յով, ելումուտը դադա­րեցվում էր, ապա տեղ էին հասնում զինվո­րա­կաննե­րը, այնուհե­տեւ՝ Ադրբե­ջա­նի ՆԳՆ հատուկ նշա­նա­կության ջոկա­տա­յիննե­րը: Խորհրդա­յին զինվո­րա­կա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը բարձրա­խո­սով բնակչությա­նը կոչ էին անում մնալ տնե­րում, նախա­պատրաստել անձը հաստա­տող փաստաթղթե­րը, զգուշացնում, որ փախուստը կդիտվի որպես դիմադրության փորձ եւ կարժա­նա­նա համարժեք արձա­գանքի:
Այդ օրե­րին «անձնագրա­յին ռեժի­մը խախտե­լու» պատրվա­կով ձերբա­կալվե­ցին հարյուրա­վոր հայ տղա­մարդիկ: Ռուս զինվո­րա­կաննե­րը եւ Ադրբե­ջա­նի ՆԳՆ հատուկ ջոկա­տա­յիններն «անձնագրա­յին ռեժի­մի խախտում» էին որա­կում փաստաթղթա­յին ցանկա­ցած թերություն: Հատկա­պես դաժան վերա­բերմունք էր ցուցա­բերվում այն երի­տա­սարդնե­րի նկատմամբ, որ ղարա­բաղյան Շարժման առա­ջին շրջա­նի հովե­րով տարված՝ խորհրդա­յին անձնագրի առա­ջին՝ ադրբե­ջա­նե­րեն էջը պոկել էին, թողել միայն ռուսե­րեն տարբե­րա­կը: Դա որակվում էր «անարգանք Ադրբե­ջա­նի եւ ադրբե­ջա­նա­կան ժողովրդի նկատմամբ»: Ոչ պակաս դաժան էր նաեւ այն անձանց նկատմամբ վերա­բերմունքը, ովքեր ուսման կամ աշխա­տանքի բերումով մի քանի տարի ապրել էին Հայաստա­նում եւ անձնագրում ունեին այդ մասին համա­պա­տասխան նշումներ: Նրանք տեղում որակվում էին «Հայաստա­նից Ադրբե­ջա­նի տարածք գործուղված գրո­հա­յիններ»:

Ծայրա­հեղ ծանր էր Ստե­փա­նա­կերտում ապրող՝ Շարժման առա­ջին հանրա­հա­վաքնե­րի կազմա­կերպիչնե­րի եւ մասնա­կիցնե­րի վիճա­կը: Այդ օրե­րին պարզվեց, որ զանգվա­ծա­յին միջո­ցա­ռումնե­րը ՊԱԿ‑ի մարզա­յին վարչության եւ Բաքվից գործուղված աշխա­տա­կիցնե­րի կողմից ամե­նա­վերջին մանրա­մասնություննե­րով տեսագրվել եւ լուսանկարվել են: Շարժման հայտնի դեմքե­րը հարկադրված էին ամեն օր փոխել գիշե­րա­կա­ցի վայրը, չներկա­յա­նալ աշխա­տանքի, տնից դուրս չգալ, մի խոսքով՝ ապրել ընդհա­տա­կա­յին կյանքով: Անվտանգության նկա­տա­ռումնե­րից ելնե­լով՝ շատերն ստիպված էին Ստե­փա­նա­կերտից տեղա­փոխվել ծայրա­մա­սա­յին գյուղեր:

Ընդհա­տա­կի հետ կապված առա­ջին կամա­վո­րա­կան ջոկատնե­րի մասնա­կիցներն այդ ամիսնե­րին ճամբարներ էին ստեղծել լեռնե­րում եւ անտառնե­րում: Նրանց սննդի եւ այլ կարիքնե­րը հոգում էին մերձա­կա գյուղե­րի վստա­հե­լի մարդիկ: «Կոլցո» ռազմա­գործո­ղությունը բացի ֆիզի­կա­կան բռնություննե­րից, հետապնդում էր նաեւ մարզի հայ բնակչության շրջա­նում ներքին տարա­ձայնություններ եւ հակա­սություններ սադրե­լու նպա­տակ: ՊԱԿ‑ի գործա­կալնե­րը լուրեր էին տարա­ծում, որ Շարժման առաջնորդնե­րը «համա­գործակցում են Պոլյա­նիչկո­յի եւ Սաֆո­նո­վի հետ, իսկ շարքա­յին մարդկանց մատնում դժվա­րություննե­րի եւ փորձանքնե­րի»:
Կասկա­ծամտությունը տարածվում էր արա­գո­րեն: Դրան նպաստում էր նաեւ սոցիա­լա­կան ծանր վիճա­կը: Խորհրդա­յին զինվո­րա­կա­նությունը հայ բնակչությանն առա­ջարկում էր անհրա­ժեշտ մթերքներ հասցնել Ադրբե­ջա­նից: Կարի­քից դրդված՝ որոշ մարդիկ ընդունում էին այդ առա­ջարկությունը, վճա­րում եռա­պա­տիկ եւ միա­ժա­մա­նակ արժա­նա­նում հանրա­յին պարսա­վանքի: Հյուծիչ խոսակցություննե­րի կենտրո­նը, բնա­կա­նա­բար, Ստե­փա­նա­կերտն էր, որտեղ առանձնա­կի քննարկման թեմա էր, թե ով է կարո­ղա­ցել ընտա­նի­քը տեղա­փո­խել Հայաստան: Երեւան-Ստե­փա­նա­կերտ չվերթի տոմս ձեռք բերե­լու եւ անվտանգ օդա­նավ նստե­լու համար, ինչպես իրա­զեկ մարդիկ էին վկա­յում, խորհրդա­յին զինվո­րա­կաննե­րը պահանջում էին խոշոր գումարներ: Այդ կասկա­ծամտությունը, շարունակվող բռնություննե­րը, Մոսկվա­յի կատարյալ լռությունը չէին կարող քաղա­քա­կան հետեւանքներ չունե­նալ:

Գրե­թե էքզիստենցիալ այդ իրա­վի­ճա­կում հուլի­սի հուլի­սի 19-ին Ստե­փա­նա­կերտում գումարվում է մարզխորհրդի նիստ: Այն անցկացնե­լու թույլտվություն տվել էր արտա­կարգ դրության շրջա­նի զինվո­րա­կան պարե­տությունը՝ նախա­պես Մոսկվա­յից ստա­ցած հրա­հանգով: Մարզխորհրդի այդ նիստը հայտնի է «առճա­կա­տումից՝ համա­գործակցության անցնե­լու» կարգա­խո­սով: Որո­շում է ընդունվում Բաքու՝ Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րության հետ բանակցություննե­րի համար պատվի­րա­կություն կազմա­վո­րե­լու մասին:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ