15.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 6

«Կոլցո» ռազմա­գործո­ղության միջո­ցով հայկա­կան երկու տասնյա­կից ավե­լի գյուղեր գրա­ված, մի քանի հազար մարդու բռա­նա­տե­ղա­հա­նած Ադրբե­ջա­նը ԼՂ ներկա­յա­ցուցիչնե­րի հետ խաղաղ կարգա­վորման որեւէ տարբե­րակ քննարկե­լու իրա­կան մտադրություն չուներ: Մութա­լի­բո­վը պարզա­պես ենթարկվել է Գորբա­չո­վի հրա­հանգին:

Վահրամ Աթա­նեսյան

ԼՂ մարզխորհրդի որոշմամբ Բաքու մեկնող պատվի­րա­կությունն ի՞նչ լիա­զո­րություններ է ստա­ցել՝ մինչ այժմ այս հարցին հստակ պատասխան չկա: Ընդունված որո­շումը չի հրա­պա­րակվել, նիստի մասնա­կիցնե­րը հակա­սա­կան վկա­յություններ են թողել: Հայտնի է, որ քննարկումնե­րին մասնակցել են ոչ միայն մարզխորհրդի, այլեւ ԽՍՀՄ ժողովրդա­կան եւ Հայաստա­նի Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վորներ:

Ըստ որոշ տեղե­կություննե­րի, «առճա­կա­տումից՝ երկխո­սություն» քաղա­քա­կան ուղեգծի առա­ջարկություն մարզխորհրդի գործկո­մին ներկա­յացրել է մարզկո­մի նախկին առա­ջին քարտուղար Հենրիկ Պողոսյա­նը: Իրա­դարձություննե­րին տեղյակ մի քանի անձինք համոզված են, որ Մոսկվա­յից Ստե­փա­նա­կերտ ճանա­պարհին նա Երեւա­նում հանդի­պել է Գերա­գույն խորհրդի նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նին եւ ստա­ցել նաեւ նրա համա­ձայնությունը:

Լեռնա­յին Ղարա­բա­ղում այդ օրե­րին իրա­վի­ճակն իրոք ճգնա­ժա­մա­յին էր: Ադրբե­ջա­նը դադա­րեցրել էր բոլոր տեսա­կի ապրանքնե­րի մատա­կա­րա­րումը, գյուղատնտե­սա­կան կոլեկտիվ եւ պետա­կան տնտե­սություննե­րում աշխա­տանքնե­րը գրե­թե դադա­րել էին վառե­լի­քի բացա­կա­յության պատճա­ռով: Մարզի տասնյակ բնա­կա­վայրեր զրկված էին էլեկտրա­կա­նությունից՝ հարեւան ադրբե­ջա­նա­կան շրջաննե­րի համա­պա­տասխան ծառա­յություննե­րի սահմա­նած արգելքի պատճա­ռով:

Իրա­դարձություննե­րից ավե­լի քան տասը տարի անց, արդեն զբա­ղեցնե­լով ԼՂՀ Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նը, Օլեգ Եսա­յա­նը վկա­յել է, որ Մոսկվա­յից դրվել է երկու պահանջ՝ մասնակցել Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ընտրություննե­րին եւ վերա­կանգնել Ադրբե­ջա­նին սահմա­նադրա­կան ենթա­կա­յությունը: Ըստ Եսա­յա­նի՝ առա­ջին պահանջը մերժվել է, երկրորդի շուրջ բանակցություններ սկսե­լու գաղա­փարն՝ ընդհա­նուր առմամբ համարվել հնա­րա­վոր: «Անձամբ ես կողմ էի Ադրբե­ջա­նի հետ բանակցություննե­րին, բայց հրա­ժարվել եմ լինել պատվի­րա­կության անդամ»,- ասել է Օլեգ Եսա­յա­նը:

Նրա վկա­յումնե­րում ամե­նաուշագրավն այն է, որ Բաքու մեկնե­լու որոշմա­նը «տեղյակ են եղել Շարժման առաջնորդնե­րը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյա­նը եւ Սերժ Սարգսյա­նը»: Այլ աղբյուրներ ասել են, որ պատվի­րա­կություն կազմե­լու եւ Բաքվում բանակցություննե­րի գնա­լու հարցը «քննարկվել է ընդհա­տակյա առաջնորդնե­րի կողմից եւ արժա­նա­ցել նրանց հավա­նությա­նը»:

Ովքե՞ր էին «ընդհա­տակյա առաջնորդնե­րը»՝ փաստա­կան տեղե­կություններ չկան: Քաղա­քա­կան առումով կարեւոր է, որ այդ քննարկումներն ընթա­ցել են, երբ գրե­թե երկու տարի առաջ կայա­ցել էր Լեռնա­յին Ղարա­բա­ղի եւ ՀԽՍՀ միա­վորման որո­շումը: Այն Լեռնա­յին Ղարա­բա­ղի միակ օրի­նա­կան իշխա­նություն էր ճանա­չում Ազգա­յին խորհուրդը: Փաստա­ցի, սակայն, ԼՂ համար կարեւոր նշա­նա­կության որո­շումն ընդունել է մարզա­յին խորհուրդը, որի լիա­զո­րություննե­րը ԽՍՀՄ ԳԽ նախա­գա­հության հրա­մա­նագրով կասեցված էին 1989թ. հունվա­րի 12-ից:

Ի՞նչն է ստի­պել, որ Ազգա­յին խորհուրդն իր լիա­զո­րություննե­րը զիջի մարզխորհրդի գործկո­մին, որի անդամնե­րի զգա­լի մասն, ի դեպ, Ազգա­յին խորհրդի եւ նրա նախա­գա­հության անդամ էր: Այդ կառույցում ներկա­յացված էին նաեւ մարզի բոլոր շրջաննե­րի, բացի Շուշիից, գործա­դիր իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը:
Կարե­լի է վստա­հա­բար ասել, որ ԼՂ Ազգա­յին խորհրդի հավա­քա­կան «պաշտո­նանկությունը» պայմա­նա­վորված էր նրա­նով, որ Խորհրդա­յին Միության կենտրո­նա­կան իշխա­նություննե­րը նրա օրի­նա­կա­նությունը չէին ճանա­չում, համա­րում էին ոչ սահմա­նադրա­կան մարմին: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, նրա ներկա­յա­ցուցիչնե­րի հետ որեւէ հարց քննարկե­լու ցանկություն չի ունե­ցել նաեւ Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րությունը:

Այսպես, թե այնպես՝ մարզա­յին խորհուրդն ընդունել է Բաքու պատվի­րա­կություն գործուղե­լու որո­շում: Եւ, ըստ Օլեգ Եսա­յա­նի, պատվի­րա­կությունն ունե­ցել է մի լիա­զո­րություն՝ քննարկել մարզխորհրդի եւ նրա գործա­դիր կոմի­տեի լիա­զո­րություննե­րի վերա­կանգնման հարցը: Ստույգ է, որ պատվի­րա­կությունը գլխա­վո­րել է մարզգործկո­մի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Լեո­նարդ Պետրոսյա­նը:

Պատվի­րա­կության Բաքու մեկնե­լու երթուղու մասին եւս պաշտո­նա­պես հաստատված տեղե­կություններ չկան: Ամե­նա­հա­վա­նա­կան է թվում այն տարբե­րա­կը, որ ԼՂ ներկա­յա­ցուցիչնե­րին Ստե­փա­նա­կերտից Կիրովաբադ/Գյանջա են ուղեկցել արտա­կարգ դրության շրջա­նի պարե­տա­տան բարձրաստի­ճան սպա­ներ: Կիրո­վա­բա­դից նրանք Բաքու են մեկնել ԽՍՀՄ ՆԳՆ ենթա­կա­յության ուղղա­թի­ռով:

Ի՞նչ հանդի­պումներ եւ քննարկումներ են կայա­ցել Բաքվում՝ նույնպես մանրա­մասնությամբ հայտնի չեն: ԼՂ պատվի­րա­կությունը, հավա­նա­բար, ընդունե­լության է եղել Ադրբե­ջա­նի ղեկա­վար Մութա­լի­բո­վի մոտ: Ադրբե­ջա­նում այդ հանդի­պումը պահվել է գաղտնի: Իրա­վի­ճակն այնպի­սին էր, որ «Կոլցո» ռազմա­գործո­ղության միջո­ցով հայկա­կան երկու տասնյա­կից ավե­լի գյուղեր գրա­ված, մի քանի հազար մարդու բռա­նա­տե­ղա­հա­նած Ադրբե­ջա­նը ԼՂ ներկա­յա­ցուցիչնե­րի հետ խաղաղ կարգա­վորման որեւէ տարբե­րակ քննարկե­լու իրա­կան մտադրություն չուներ: Մութա­լի­բո­վը պարզա­պես ենթարկվել է Գորբա­չո­վի հրա­հանգին:

Անդրա­դառնա­լով Բաքու պատվի­րա­կություն գործուղե­լու որոշման շարժա­ռի­թին, Օլեգ Եսա­յա­նը բացատրել է, որ «հարկա­վոր էր ինչ-որ ձեւով ժամա­նակ շահել»: Իրա­կա­նում Բաքու-Ստե­փա­նա­կերտ այդ «երկխո­սության» շոշա­փե­լի արդյունքն այն էր, որ «Կոլցո» ռազմա­գործո­ղությունը որո­շա­կիո­րեն մեղմա­ցել է: Քաղա­քա­կան որեւէ հետեւանք այդ բանակցություննե­րը չեն ունե­ցել. ոչ Լեռնա­յին Ղարա­բաղն է մասնակցել Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ընտրություննե­րին, ոչ Ադրբե­ջանն է պաշտո­նա­պես ճանա­չել մարզգործկո­մի եւ մարզա­յին խորհրդի լիա­զո­րություննե­րը: Ստե­փա­նա­կերտում, սակայն, այդ «երկխո­սությունը» ներքա­ղա­քա­կան սուր ճգնա­ժա­մի առիթ դարձավ:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ