15.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 7

Տարի­ներ անց Զորի Բալա­յա­նը Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նության մեջ ուղղա­կի մեղադրել է Ստե­փա­նա­կերտում ադրբե­ջա­նա­կան Կազմկո­մի­տեի նախա­գահ Վիկտոր Պոլյա­նիչկո­յին: Նրա ներկա­յացմամբ՝ ԼՂ պատվի­րա­կության Բաքու այցից հետո Պոլյա­նիչկոն մի քանի անգամ հրա­պա­րա­կա­յին դրվա­տել է Վալե­րի Գրի­գորյա­նին՝ ակնհայտո­րեն հույս ունե­նա­լով, որ «իրա­կան գործը կանեն հայ վրի­ժա­ռունե­րը»:

Վահրամ Աթա­նեսյան

1991թ. օգոստո­սի 10-ին Ստե­փա­նա­կերտում սպանվեց Վալե­րի Գրի­գորյա­նը: Դա ցուցադրա­կան հաշվե­հարդար էր. Վալե­րի Գրի­գորյա­նը «Կալաշնի­կով» ավտո­մա­տի կրա­կա­հերթի զոհ դարձավ աշխա­տա­վայրից տունդարձի ճանա­պարհին՝ իր բնա­կա­րա­նից ընդա­մե­նը երկու-երեք հարյուր մետր հեռա­վո­րության վրա:
Ծնունդով ԼՂ Հարդրութի շրջա­նի Խծա­բերդ գյուղից, Վալե­րի Գրի­գորյա­նը գյուղա­կան մտա­վո­րա­կա­նից հասել էր նախ կոմե­րի­տա­կան, ապա կուսակցա­կան աշխա­տանքնե­րում պաշտո­նեա­կան լուրջ առաջխա­ղացման: Ղարա­բաղյան Շարժման արշա­լույսին նա կուսակցության Լեռնա­յին Ղարա­բա­ղի մարզկո­մի բաժնի վարիչ էր: Գրե­թե նույն կարգա­վի­ճա­կով Վալե­րի Գրի­գորյա­նը պաշտո­նա­վա­րել է նաեւ ԼՂԻՄ Հատուկ կառա­վարման կոմի­տեում: Ժամա­նա­կա­կիցնե­րի վկա­յությամբ՝ այդ պաշտո­նում նա վայե­լել է Մոսկվա­յից Ստե­փա­նա­կերտ գործուղված Արկա­դի Վոլսկու վստա­հությունը: Որոշ տեղե­կություննե­րով՝ 1988‑ի փետրվա­րին քննարկվել է Վալե­րի Գրի­գորյա­նին կուսակցության ԼՂ մարզկո­մի առա­ջին քարտուղար նշա­նա­կե­լու հարցը, բայց վերջնա­կան եզրա­կա­ցություն չի կայացվել:
Ըստ վստա­հություն ներշնչող աղբյուրնե­րի, այդ պաշտո­նում Հենրիկ Պողոսյա­նի ընտրությունը միջանկյալ որո­շում էր: Նրան պետք է փոխա­րի­ներ կամ կուսակցության Ադրբե­ջա­նի Կենտկո­մի հրա­հանգիչ Վալե­րի Աթա­ջանյա­նը, կամ Բաքու քաղա­քի Կիրովյան շրջկո­մի առա­ջին քարտուղար Վալե­րի Ներսիսյա­նը: Վերջինս համարվում էր մարզկո­մի առա­ջին քարտուղա­րի ամե­նա­հա­վա­նա­կան թեկնա­ծու: Նախկի­նում նա պաշտո­նա­վա­րել է կոմե­րիտմիության ԼՂ մարզկո­մի առա­ջին քարտուղար: Նրա մայրն էթնիկ ադրբե­ջա­նուհի էր, հանգա­մանք, որ էական նշա­նա­կություն պիտի ունե­նար նրան Լեռնա­յին Ղարա­բա­ղի փաստա­ցի առաջնորդ նշա­նա­կե­լու հարցում: Հետա­գա­յում, սակայն, կապված Ստե­փա­նա­կերտում տիրող մթնո­լորտի հետ, Հենրիկ Պողոսյա­նին փոխա­րի­նող գտնե­լու որո­նումնե­րը դադա­րեցվել են. մարզի էլի­տան Բաքվից երաշխա­վորված որեւէ մարդու հանդուրժել չէր կարող:
Ի՞նչ դերա­կա­տա­րություն է ունե­ցել Վալե­րի Գրի­գորյա­նը Բաքվում ԼՂ ներկա­յա­ցուցիչնե­րի եւ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի միջեւ բանակցություննե­րում՝ փաստա­կան վկա­յումներ չկան: Չափա­զանց կարեւոր է, որ Վալե­րի Գրի­գորյա­նը սպանվել է օգոստո­սի 10-ին՝ Սեւրի պայմա­նագրի եւ բոլշեւիկյան Ռուսաստա­նի ու անկախ Հայաստա­նի միջեւ պայմա­նագրի ստո­րագրման օրը: Որեւէ առարկա­յա­կան փաստ չկա՝ այդ սպա­նությունը Սեւրի պայմա­նագրի հերթա­կան տարե­լի­ցի հետ կապե­լու համար:
Տարի­ներ անց Զորի Բալա­յա­նը Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նության մեջ ուղղա­կի մեղադրել է Ստե­փա­նա­կերտում ադրբե­ջա­նա­կան Կազմկո­մի­տեի նախա­գահ Վիկտոր Պոլյա­նիչկո­յին: Նրա ներկա­յացմամբ՝ ԼՂ պատվի­րա­կության Բաքու այցից հետո Պոլյա­նիչկոն մի քանի անգամ հրա­պա­րա­կա­յին դրվա­տել է Վալե­րի Գրի­գորյա­նին՝ ակնհայտո­րեն հույս ունե­նա­լով, որ «իրա­կան գործը կանեն հայ վրի­ժա­ռունե­րը»:
Ըստ էության, Զորի Բալա­յա­նը խոստո­վա­նել է, որ Բաքու մեկնած պատվի­րա­կության անդամնե­րից Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի համար ամե­նաընդունե­լի դեմքը Վալե­րի Գրի­գորյանն էր, ում հետ Մութա­լի­բո­վը եւ Մոսկվան կարող էին ԼՂ-ում սահմա­նադրա­կան կարգի վերա­կանգնման, այսինքն՝ ինքնա­վար մարզն Ադրբե­ջա­նի ենթա­կա­յությա­նը վերա­դարձնե­լու հարց քննարկել: Բալա­յա­նի ակնարկից հասկացվում է, որ Վալե­րի Գրի­գորյա­նի այդ «կարգա­վի­ճա­կը» Շարժման եւ նրա «ընդհա­տա­կի» համար, մեղմ ասած, խնդրա­հա­րույց էր: Բազմիցս եւ հրա­պա­րա­կա­յին դրվա­տե­լով Վալե­րի Գրի­գորյա­նին՝ Վիկտոր Պոլյա­նիչկոն, ըստ Զորի Բալա­յա­նի, պարզա­պես «դավագրգռել է» ղարա­բաղյան Շարժման ընդհա­տա­կին, որպեսզի վերջինս, ինչպես հայկա­կան ավանդույթն է պահանջում, «ազգա­յին դավա­ճա­նի նկատմամբ հաշվե­հարդար տեսնի»: Բացառված չէ, որ այդ սպա­նությունը լիո­վին համա­պա­տասխա­նում էր նաեւ Բաքվի շահե­րին: Մեկնա­բա­նությունը միայն մեկը կարող էր լինել.«Ահա մենք ընադռա­ջում ենք առճա­կա­տումից երկխո­սության անցնե­լու քաղա­քա­կա­նությա­նը, Բաքվում ընդունում ենք Լեռնա­յին Ղարա­բա­ղի ներկա­յա­ցուցիչնե­րին, քննարկում մարզխորհրդի եւ նրա գործկո­մի լիա­զո­րություննե­րի վերա­կանգնման, նոր ընտրություննե­րի անցկացման հարցե­րը, իսկ ծայրա­հե­ղա­կաններն Ստե­փա­նա­կերտում հրա­պա­րա­կա­յին հաշվե­հարդար են տեսնում հաշտության ուղեգծի կողմնա­կիցնե­րի հետ»:
Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նությունից տարի­ներ անց ղարա­բաղյան Շարժման դեմքե­րից մեկն ասել է, որ եթե նա ապրեր, պայքա­րը բոլո­րո­վին այլ ընթացք կունե­նար: Եթե այս միտքն ապա­կո­դա­վո­րենք, ապա կստացվի, որ Վալե­րի Գրի­գորյանն սպանվել է, որպեսզի Բաքու-Ստե­փա­նա­կերտ երկխո­սությունը ձախողվի, իրա­վի­ճա­կի քաղա­քա­կան կարգա­վորման վերջին հնա­րա­վո­րությունը սպառվի:
Ահա­վոր է, բայց՝ փաստ. Ղարա­բաղյան Շարժման հայտնի դեմքե­րից Ժաննա Գալստյա­նը 1999 թվա­կա­նին ասել է, որ «ով էլ Ադրբե­ջա­նի հետ հաշտության փաստա­թուղթ ստո­րագրեր, կնքե­լու էր սեփա­կան մահա­խո­սա­կա­նը, եթե անգամ մեր ամե­նամտե­րիմ ընկե­րը լիներ»:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ