Ազատ բեմ

Հայ Յեղափոխական Դաշնակցություն 24-րդ Ընդհանուր Ժողովից Մինչև 35-րդը Ոչինչ Չի Փոխվել…

Այն հակասում է ինքն իրեն, քանի որ կոչ է անում միաժամանակ և՛ ենթարկվել Կրեմլին, և՛ հզորացնել այսպես կոչված ազգային բանակը։ Բայց Ռուսաստանը երբեք չի պաշտպանի Երևանը Բաքվից։

Ռոբերտ Այդաբիրյան

Լինելով Հայ Յեղափոխական Դաշնակցության 24-րդ Ընդհանուր Ժողովի (1988թ. օգոստոս) Ֆրանսիայի տարածաշրջանի պատգամավոր, առաջին երեք օրերին սարսափով էի դիտում երկու առաջնորդների (Հրայր Մարուխյանի և Էդիկ Հովհաննիսյանի) ծամածռությունները ֆաքսի ապարատի առջև (այն ժամանակ ինտերնետ չկար): Երեք օրում նրանք խորհրդային դավադրական որջերն ուղարկեցին գորբաչովյան ԽՍՀՄ-ին հավատարմության մեկ տասնյակից ավելի հաղորդագրություններ։ ՀՅԴ Բյուրոյի պատրաստած այդ հաղորդագրությունների բովանդակությունն իրականում երբեք չի քննարկվել կուսակցության պատգամավորների կողմից: Մարզային ժողովներում մանրազնին ընտրված պատգամավորները քվեարկում էին՝ հետևելով ընկեր Հրայրի օրինակին՝ ձեռքերը բարձրացրած՝ առանց այլ ընթացակարգի։
Հենց այդ երեք օրերից հետո՝ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների ժխտմամբ և Երևանի փողոցներում ծավալված համաժողովրդական շարժման դատապարտմամբ սկսվեց կուսակցության անկման շրջանը։ Ընդ որում, «ոչնչացումը» նշանավորվեց ամենավառ կուսակցականների և մտավորականների մերժմամբ՝ սկսած նրանցից, ովքեր զգուշանում էին խորհրդային ծառայությունների ներթափանցումից ՀՅԴ ղեկավար մարմիններ: Ըստ էության, պաշտոնական մտածողությունը հակադրվում էր «ազատ, անկախ և միացյալ Հայաստան» եռամիասնությանը՝ շրջելով այն։ Անկախությունը երրորդ տեղ մղվեց, իսկ նախնյաց հողերի վերամիավորումը՝ առաջին տեղ։
37 տարի անց՝ Երևանում կայանալիք 35-րդ Ընդհանուր Ժողովի բացման նախօրեին, միանգամայն ակնհայտ է, որ ոչինչ չի փոխվել՝ ո՛չ ռուսամետ գիծը, չնայած 2020 թվականին բացահայտված իրողություններին, ո՛չ էլ Ընդհանուր Ժողովների հակաժողովրդավարական ընթացակարգերը։ Չքննարկված բանաձևերը պատրաստվում և նույնիսկ հրապարակվում են մինչև Ընդհանուր Ժողովի բացումը։ Արդյո՞ք 2025 թվականի փետրվարին հայտարարված 35-րդ Ընդհանուր Ժողովը նորարար և առաջադեմ կլինի: Կասկածում ենք, բայց հուսով ենք, որ այն համարձակություն կունենա հայտարարելու, որ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ կարող են հաստատվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանն ընդունի իր պատասխանատվությունը Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի համար, և որ հենց 2023 թվականի 10-ամսյա շրջափակման ժամանակ նրա բացահայտ անգործությունը հանգեցրեց բնակչության ընդհանուր արտագաղթի։
Հատվածներ ՀՅԴ Բյուրոյի 2025 թ․ հունվարի 18-ի հայտարարությունից․
«Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգներն օրեցօր դառնում են առավել հրատապ և խիստ վտանգավոր։
Ադրբեջանի ղեկավարների հայատյաց, ռազմատենչ ու ծավալապաշտական ​​հայտարարություններն ու գործողությունները գնալով ավելի սանձարձակ են դառնում և վերածվում վերջնագրերի… Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին, վախեցնելով սեփական ժողովրդին մոտալուտ պատերազմի հնարավորությամբ և այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, սկսել են արդարացնել և բավարարել թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները…
Անհապաղ պետք է արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը հետևյալ առաջնահերթ ուղղություններով.
ա) համախմբել բոլոր հայկական կառույցները հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ,
բ) իրականացնել զինված ուժերի, պաշտպանական ու անվտանգային կառույցների հրատապ բարեփոխումներ՝ հայրենիքի պաշտպանությանը համազգային մասնակցություն ապահովելու համար,
գ) որդեգրել որակապես նոր արտաքին քաղաքականություն՝ ուղղված անվտանգության նոր կառույցի ստեղծմանը և դիվանագիտական ​​դիրքերի վերականգնմանը։ Սա ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում աշխարհաքաղաքական ընդհանուր նպատակներ հետապնդող երկրների ու դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը»։
Եվ որպես եզրափակում նշվում է, որ «այս մոտեցմամբ կարևորվում են Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը, Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, տարածաշրջանից և Արևմուտքից դուրս այլ ուժային կենտրոնների հետ փոխլրացնող հարաբերությունների զարգացումը»։

Առաջին վերլուծություններն ու արձագանքները․
Այս հայտարարությունը, որը սկզբունքորեն պետք է հաստատվի ՀՅԴ Բյուրոյի կողմից, անհանգստացնող է. այն կոչ է անում համախմբվել Մոսկվա-Թեհրան առանցքի շուրջ, վերադառնալ հակաարևմտյան տարաժամ դիրքորոշմանը, անուղղակիորեն խրախուսում է քաղաքացիական պատերազմը և նպաստում արտագաղթին։
Այս ոչ դիվանագիտական ​​դիրքորոշումը յուրօրինակ խաբեություն է։
Այն հակասում է ինքն իրեն, քանի որ կոչ է անում միաժամանակ և՛ ենթարկվել Կրեմլին, և՛ հզորացնել այսպես կոչված ազգային բանակը։ Բայց Ռուսաստանը երբեք չի պաշտպանի Երևանը Բաքվից։ Նա ցանկանում է բացել Զանգեզուրի միջանցքը արևելքից արևմուտք՝ այն սկզբնական շրջանում դնելով ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Նա ձգտում է նաև հյուսիս-հարավ գազամուղ կառուցել դեպի Իրան՝ Ադրբեջանի տարածքով։

  • Արևմտամետ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը 1999թ. հոկտեմբերին խորհրդարանում եղբոր՝ Վազգենի սպանությունից հետո Քոչարյանի կառավարման օրոք կարճ ժամանակով վարչապետ դարձավ, արձագանքեց. «Իհարկե, Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրված փաստաթուղթը մտահոգություններ է առաջացնում, սակայն նրանում ռազմական փոխօգնության բաղադրիչ չկա, և Իրանը չի կռվի Ուկրաինայում Արևմուտքի դեմ, ինչպես և Ռուսաստանը չի կռվի Իսրայելի դեմ։ Վստահ եմ, որ ռուս-իրանական համաձայնագիրը որևէ ազդեցություն չի ունենա տարածաշրջանի վրա։ Արևմուտքը շատ լուրջ շահեր ունի այս տարածաշրջանում, իսկ կենտրոնական միջանցքը, որն անցնելու է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհով, կշրջանցի Ռուսաստանն ու Իրանը։ Հայաստանի համար ամենամեծ վտանգը Ռուսաստանն է, և նրանից ցանկացած ակնկալիք Հայաստանին կդատապարտի Լեռնային Ղարաբաղի ճակատագրին։ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանն ու Ռուբեն Վարդանյանը նախընտրեցին հույսը դնել Ռուսաստանի վրա, իսկ Ռուսաստանի իշխանությունը նրանց բանտարկեց ու հանձնեց Ադրբեջանին»։
  • Չափավոր դաշնակցականներից մեկը զգուշացրեց. «Այս ռազմավարությամբ ՀՅԴ-ն ինքն իրեն զրկում է ներկայիս վարչակարգին վստահելի այլընտրանք դառնալու հնարավորությունից։ Ռուսաստանի և Իրանի հետ ռազմական դաշինքի տարբերակն այլևս անվտանգության երաշխիք չէ, ինչպես համոզվեցինք Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։ Ներկա ժամանակաշրջանը խորաթափանցություն և ճկունություն է պահանջում, իսկ դա այն չէ, ինչ առաջարկվում է»:
  • Նրա ընկերներից մեկն ավելացրեց. «Ինչպե՞ս կարող ենք վստահություն ներշնչել, երբ գրում ենք, որ պետք է ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ, ռազմական պայմանագիր կնքել Իրանի հետ և շարունակել ռազմավարական համագործակցությունը Արևմուտքի հետ: Կամ Մոսկվա-Թեհրան պետք է լինի, կամ՝ Արևմուտք, բայց ոչ՝ երկուսը միաժամանակ։ Սա խաբեություն է և ևս մեկ լուրջ սխալ։ 35-րդ Ընդհանուր Ժողովը դեռ չի սկսվել, իսկ այս հայտարարությամբ այն արդեն ավարտվեց»։
  • Հայաստանում գործող ֆրանս-հայկական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչն «ափսոսանք հայտնեց ինքնաքննադատության բացակայության (հիշե՛նք կոռուպցիան, բանակի վիճակը մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը…..), գործող իշխանությանը մեղադրելու, բռնապետությունների և պարտվողների հետ դաշինք կնքելու համար»։
    Ցանկալի համադրության առաջարկ․
    Ինչպես տեսնում ենք, հանգամանքներն առավել քան երբևէ պահանջում են լայնածավալ քննարկումներ անցկացնել հայերի շրջանում և առաջին հերթին ՀՅԴ շարքերում՝ նրա և սփյուռքի ու Հայաստանում գործող ուժերի միջև վստահությունն ու կարծիքների փոխանակումը վերականգնելու համար։ Քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքը մեզ կօգնի ավելի լավ կազմակերպել մեր հաստատությունների աշխատանքը, խթանել անհրաժեշտ քաղաքացիական ոգին և մեծացնել ակտիվությունը, ինչպես կոչ էր անում պատմաբան և Դաշնակցության անդամ Անահիտ Տեր-Մինասյանը։
    Հայկական հարցը բարդ է և փոփոխական։ Ներկա և ապագա գործադիր և օրենսդիր իշխանությունները պետք է հմտորեն նախանշեն նպատակները՝ հիմնվելով տարատեսակ տվյալների ու սցենարների վրա, ինչի շնորհիվ հնարավոր կլինի շրջանցել վերահաս աղետներն ու ցնցումները:
    Եվ Վանդեյի շուրջերկրյա առագաստային մրցավազքին մասնակցող միայնակ ծովագնացի նման, որն արագ կտրում-անցնում է համաշխարհային օվկիանոսը՝ նավարկելով, քանզի խնամքով է վերաբերում նավին՝ հընթացս նորոգելով այն, առանց արագությունը դանդաղեցնելու, մենք էլ պետք է վերանայենք մեր նավի՝ «ինքնիշխան հայկական պետության» կազմակերպումը՝ սկզբնական հայեցակարգից մինչև գործառնական կառավարում:
    Ռոբերտ Այդաբիրյան

Ֆրանսերեն տեքստը`

FRA: du 24è au 35ème Congrès rien n’a changé

Délégué de la région France au 24ème congrès de la FRA (aout 1988) je constate avec effroi, lors des trois premiers jours, la danse de deux dirigeants (Hrayr Marou- khian et Edig Hovannisssyan) autour de la machine à fax (pas d’internet à l’époque). En trois jours ils expédièrent vers les officines soviétiques plus d’une di- zaine de messages d’allégeance à l’URSS de Gorbatchev. Ces messages préparés par le Bureau, ne furent jamais vraiment débattu par les délégués. Ceux-ci triés sur le volet lors des congrès régionaux, votaient à mains levés, dans la foulée du ca- marade Hrayr, sans autres demandes d’explications.

C’est à l’issu de ces trois journées que le Parti entama sa période de déclin au tra- vers de «l’élimination» de ses militants et intellectuels les plus lucides, ces de France et de Suisse en priorité les plus méfiants à l’égard des manipulations enta- més dès le début des années 1970 par les services soviétiques. Le discours officiel s’opposait au triptyque de l’Arménie libre, indépendante et réunifiée, et l’avait inver- sé, considérant l’indépendance comme un objectif secondaire par rapport à celui de la réunification et de la revendication territoriale.

37 ans après, à la veille de l’ouverture du 35ème, on constate que rien n’a changé ni sur le fondamentaux pro-russe malgré les réalités révélées depuis 2020 ni sur la forme anti-démocratique, puisque les conclusions précèdent le débat et sont pu- bliées avant l’ouverture prévue pour février 2025.

Annonce du Bureau du 18 janvier 2025

«Dans le contexte des développements géopolitiques actuels, les menaces sécuritaires qui pèsent sur l!Arménie deviennent de plus en plus immédiates et extrêmement dangereuses au quotidien.

Les déclarations et actions anti-arméniennes, militaristes et expan-

Sionnistes des dirigeants azerbaïdjanais prennent une tournure de plus en plus effrénée et deviennent des ultimatums…

Les autorités arméniennes, à leur tour, en effrayant leur propre peuple avec la possibilité d!une guerre imminente – et de l!inévi- table défaite de cette guerre – se sont lancées dans la justification et la satisfaction des exigences infinies de l!axe turco-azerbaïdja- nais…

Il n!y a pas lieu de se faire d!illusions : une paix non protégée est une sécurité voilée qui dépend des caprices de l!ennemi.

La paix ne peut être irréversible et stable que dans les conditions

D!un règlement équitable des questions litigieuses et d!un équilibre militaro-politique. Sinon, ce serait une capitulation et un signe avant-coureur d!une nouvelle guerre.

Il est urgent de changer radicalement la politique du gouvernement dans les domaines prioritaires suivants :

a) Rassembler toutes les entités arméniennes autour de l!agenda de la préservation de l!identité arménienne et de l’État arménien…

b) Afin d!assurer la participation nationale à la défense de la patrie, des réformes urgentes des forces armées et de l!appareil de dé- fense et de sécurité sont nécessaires…

c) Adopter une politique étrangère avec une approche qualitative-

Ment différente, visant à la formation d!une nouvelle structure de sécurité et à la restauration des positions diplomatiques. Cela im- plique l’établissement de relations stratégiques avec des pays et des alliances poursuivant des objectifs géopolitiques communs, dont les intérêts directs sont l!existence d!un État arménien viable.

«Avec cette approche, le renforcement des relations d!alliance stra- tégique avec la Russie, la conclusion d!une alliance militaro-poli- tique avec l!Iran, le développement de relations complémentaires avec d!autres centres de pouvoir en dehors de la région et de l!Oc- cident doivent devenir des priorités.»

Premières analyses et réactions;

Ce communiqué qui devrait dans quelques semaines être validé par le congrès mondial, est très inquiétant : il appelle au ralliement à l’axe Moscou-Téhéran, à reprendre une posture anti-occidentale in- opportune, encourage à la guerre civile, et pousse à l’émigration.

Cette posture est une imposture comme c’est souvent le cas.

Elle se contredit elle-même car elle appelle à se soumettre à la fois au Kremlin et à renforcer l’armée dite nationale. Mais la Russie ne défendra pas Erevan contre Bakou, sa perfide alliée, elle ne l’a ja- mais fait Car elle aspire au contraire à ouvrir le couloir du Zangue- zour pour le placer, dans un premier temps, sous le contrôle des forces russes. Le sentiment anti-turc primaire invoqué ici ne fera qu’envenimer les relations régionales et le conflit que nous crai- gnons le plus: une guerre contre l’Iran encouragé par Netanyahu et ses alliés.

Aram Sargsyan président du parti «République», devenu un temps premier ministre de Kotcharian, après l’assassinat de son frère Vaz- guen lors de la tuerie du Parlement, nous a répondu ce matin:

« Il y a bien sûr des inquiétudes concernant le document signé entre la Russie et l’Iran, mais il ne contient pas de composante d’assistance militaire mutuelle, et l’Iran ne va pas se battre en Ukraine contre l’Occident, pas plus que la Russie ne va se battre contre Israël. L’accord Russie-Iran n’aura aucun impact sur la ré- gion, j’en suis sûr.

L’Occident a des intérêts très sérieux dans la région, et le corridor central passera par la route Azerbaïdjan-Arménie-Turquie, contour- nant la Russie et l’Iran. La plus grande menace pour l’Arménie est la Russie, et toute attente à son égard condamnerait l’Arménie au sort du Haut-Karabakh. Bako Sahakyan, Arkady Ghukasyan et Ru- ben Vardanyan ont choisi de s’appuyer sur la Russie, et le gouver- nement russe les a emprisonnés et remis à l’Azerbaïdjan.»

Un observateur et militant tachnag parisien modéré averti à son tour: «Avec cette stratégie la FRA ne se donne pas les chances d’être une alternative crédible au régime actuel. L’option de l’al- liance militaire avec la Russie et l’Iran n’est plus une garantie de sécurité comme on l’a vu en Syrie et au Haut Karabagh. L’époque actuelle nécessite de la finesse et de l’agilité, ce n est pas du tout ce qui est proposé.»

Un de ses amis, renchérit:

«Comment peut-on être crédible quand on écrit qu’il faut renforcer les liens avec la Russie, sceller un pacte militaire avec l’Iran et continuer à coopérer stratégiquement avec l’Occident ?!?! C’est soit Moscou-Teheran, soit l’Occident mais les deux en même temps c’est une supercherie et encore une fois une erreur grave. Son 35e congres n’est pas encore commencé que cette déclaration vient de le clôturer.»

Un militant d’une organisation franco-arménienne d’entre-aide très efficiente en Arménie regrette l’absence d’autocritique (corruption, état de l’armée jusque l’arrivée de NP…….). Charge contre le gou- vernement actuel. Alliance avec les dictatures et des loosers. Posi- tion manichéenne et tout le contraire de la diplomatie.

Les circonstances exigent plus que jamais d’ouvrir le débat démo- cratique entre Arméniens. Au sein de la FRA, du CCAF, des Eglises, de la société et des forces politiques du pays. Rétablir la confiance et les échanges entre celles-ci et les forces actives de la diaspora.

En échangeant nos opinions sur le Politique, nous améliorerons notre capacité à organiser et exercer notre rôle de concitoyen.

Le sujet arménien est complexe et mouvant. Il revient au pourvoir, à ses diplomates, experts et services de baliser les meilleurs trajec- toires à partir de données fiables. Mais pour naviguer constamment renforcer notre État.

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *