15.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 8

Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նության քաղա­քա­կան շարժա­ռիթներն արդա­րացնե­լով՝ Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նը հետա­գա­յում ասել է, որ եթե նա չսպանվեր, ապա «Շարժման ընթացքն իր նպա­տա­կից կշեղվեր»: Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նությունից տասը օր հետո Մոսկվա­յում կազմա­կերպվեց պետա­կան հեղաշրջման փորձ:

Վահրամ Աթա­նեսյան

Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նությունից տարի­ներ անց նրա կինը լրագրողնե­րին ասել է, որ այդ օրն առա­վոտյան ամուսնուն զանգել է մարզխորհրդի գործկո­մի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Լեո­նարդ Պետրոսյա­նը եւ ասել, որ սպա­սում է Մոսկվա­յից Հենրիկ Պողոսյա­նի հետ հեռա­խո­սազրույցի: Վալե­րի Գրի­գորյա­նի կնո­ջը հայտնի չէր՝ ամուսի­նը Հենրիկ Պողոսյա­նի հետ հեռա­խո­սազրույց ունեցե՞լ է, որովհե­տեւ նա այլեւս տուն չի վերա­դարձել:
Վալե­րի Գրի­գորյա­նը ոչ միայն ցուցադրա­կան, այլեւ դաժան սպա­նության է ենթարկվել: Նրա վրա արձակվել է տասնութ կրա­կոց: Կատարվա­ծի առթիվ հարուցվել է քրեա­կան գործ, բայց քննչա­կան գործո­ղություննե­րը վերա­պահվել են Ադրբե­ջա­նի դատա­խա­զությա­նը: Գործն արա­գո­րեն կարճվել է՝ կրա­կո­ղի ինքնությունը չբա­ցա­հայտված լինե­լու հանգա­մանքով: Շուրջ տասը տարի անց ղարա­բաղյան Շարժման մասնա­կիցնե­րից Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նը Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նությունը որա­կել է ոչ միայն «օրի­նա­չափ, այլեւ անհրա­ժեշտ»: Նա մամուլին ասել է, որ այդ օրե­րին Լեո­նարդ Պետրոսյա­նը փորձել է ընդհա­տա­կի հետ կապ հաստա­տել եւ պարզել՝ արդյո՞ք նրա անունը կա՞ «դավա­ճաննե­րի ցուցա­կում»: Մելիք-Շահնա­զարյա­նը փաստա­ցի ասել է, որ Շարժման ընդհա­տա­կի համար 1991թ. հուլի­սի 20-ին Բաքու մեկնած եւ Ադրբե­ջա­նի առաջնորդ Մութա­լի­բո­վի հետ բանակցություններ վարած պատվի­րա­կության բոլոր անդամնե­րը «դավա­ճան» էին, բայց Վալե­րի Գրի­գորյա­նը դրա­նից բացի «ձեռնարկել է նաեւ այլ քայլեր»:
Ըստ տեղե­կություննե­րի, պատվի­րա­կությունը Մութա­լի­բո­վի հետ քննարկել է ԽՍՀՄ եւ Ադր.ԽՍՀ սահմա­նադրության հիման վրա Լեռնա­յին Ղարա­բա­ղում իշխա­նության տեղա­կան մարմիննե­րի ընտրություննե­րի «անցկացման ժամա­նա­կա­ցույցը»: Կարե­լի է ենթադրել, որ այդ ընդհա­նուր մոտե­ցումը գործնա­կա­նում իրա­կա­նացնե­լու համար ծագել է Ստե­փա­նա­կերտում ադրբե­ջա­նա­կան Կազմկո­մի­տեի հետ շփումնե­րի անհրա­ժեշտություն, որ իրա­կա­նացրել է Վալե­րի Գրի­գորյա­նը: Ստեղծված իրա­վի­ճա­կի մասին շատ կտրուկ է արտա­հայտվել ԼՂ-ից Հայաստա­նի Գերա­գույն խորհրդի պատգա­մա­վոր Գեորգի Պետրոսյա­նը, որ արդեն ՀՅԴ անդամ էր: Նա ասել է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղում բարձրացվել է ոտնա­հարված իրա­վունքնե­րի քաղա­քա­կան հարց: Այդ առումով քննարկումներ ունե­նալ Ադրբե­ջա­նի հետ, նշա­նա­կում է ընդունել, որ Բաքուն «մեր ներքին գործե­րին միջամտե­լու իրա­վունք ունի»: Ղարա­բաղյան Շարժման հայտնի գործիչնե­րից Բորիս Առուշանյա­նը, որ մի շրջա­նում գլխա­վո­րել է իշխա­նության այլընտրանքա­յին՝ «Տնօ­րեննե­րի խորհուրդ» կոչվող մարմի­նը, հիշել է, որ մտա­վո­րա­կա­նության մի զգա­լի մասը կողմ էր Բաքվի հետ բանակցություննե­րին, որպեսզի «եղա­ծը փրկվի»,-բայց ինքը դեմ է եղել եւ չի ընդգրկվել Բաքու մեկնող պատվի­րա­կության կազմում:
Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նության քաղա­քա­կան շարժա­ռիթներն արդա­րացնե­լով՝ Լեւոն Մելիք-Շահնա­զարյա­նը հետա­գա­յում ասել է, որ եթե նա չսպանվեր, ապա «Շարժման ընթացքն իր նպա­տա­կից կշեղվեր»: Վալե­րի Գրի­գորյա­նի սպա­նությունից տասը օր հետո Մոսկվա­յում կազմա­կերպվեց պետա­կան հեղաշրջման փորձ: Օլեգ Եսա­յա­նը, որ զբա­ղեցնում էր մարզգործկո­մի նախա­գա­հի առա­ջին տեղա­կա­լի պաշտո­նը, տարի­ներ հետո պատմել է, որ այդ լուրն ստա­նա­լով՝ հրա­վիրվել է արտա­կարգ նիստ, որին մասնակցել են նաեւ «ընդհա­տա­կի գործիչնե­րը»: Մի քանի ժամ տեւած քննարկումնե­րի արդյունքում, ըստ Օլեգ Եսա­յա­նի, ընդունվել է կատարվա­ծին պաշտո­նա­պես չանդրա­դառնա­լու, երեք օր պաուզա պահե­լու որո­շում, որին խստո­րեն հետեւել են բոլո­րը:
Օգոստո­սի 21-ին, զինված հեղաշրջման փորձի երրորդ օրը Մոսկվան հայտա­րա­րել է խռո­վությունը կանխե­լու, կազմա­կերպիչնե­րին ձերբա­կա­լե­լու եւ սահմա­նադրա­կան իշխա­նությունը վերա­կանգնե­լու մասին: Օգոստո­սի 20-ին, աշխա­տանքա­յին այցով գտնվե­լով Թեհրա­նում՝ Ադրբե­ջա­նի առաջնորդ Մութա­լի­բո­վը լրագրողնե­րի հարցե­րին պատասխաննե­րում ողջունել է Գորբա­չո­վի դեմ զինված հեղաշրջումը, պնդել, որ Խորհրդա­յին Միությունը հնա­րա­վոր է պահել միայն ուժեղ իշխա­նությամբ: Օգոստո­սի 22-ին, Մոսկվա­յում խռո­վությունը կանխե­լու հաջորդ օրը Լեռնա­յին Ղարա­բա­ղի մարզխորհրդի գործկո­մը կիսաընդհա­տակյա գործունեությունից անցնում է հրա­պա­րա­կա­յի­նի: Մոսկվա­յում ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի հաղթա­նա­կը ծանր հարված էր Ստե­փա­նա­կերտում ադրբե­ջա­նա­կան Կազմկո­մի­տեին:
(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ