15.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 9

Ադրբե­ջա­նում «անկա­խության հռչա­կագրի» ընդունումից երկու օր անց, 1991թ. սեպտեմբե­րի 2‑ին, սակայն, Ստե­փա­նա­կերտում գումարվեց ԼՂԻՄ մարզխորհրդի եւ Շահումյա­նի շրջա­նա­յին խորհրդի համա­տեղ նստաշրջա­նը, որին մասնակցում էին նաեւ ԼՂ-ից Հայաստա­նի Գերա­գույն խորհրդի եւ ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վորներ:

Վահրամ Աթա­նեսյան

Մոսկվա­յում պետա­կան հեղաշրջման փորձի տապա­լումից տասը օր անց, երբ այլեւս ակնհայտ դարձավ, որ խորհրդա­յին զորքե­րի միջո­ցով Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչության բռնա­տե­ղա­հանման ծրագրի իրա­կա­նա­ցումը դադա­րեցվում է, Ստե­փա­նա­կերտի ադրբե­ջա­նա­կան Կազմկո­մի­տեն կորցնում է մարզի տարածքում ուժա­յին կառույցնե­րի նկատմամբ վերահսկո­ղությունը, Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհուրդն ընդունեց «անկա­խության մասին» հռչա­կա­գիր: Ադրբե­ջա­նը չորս ամիս առաջ մասնակցել էր ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին: Բնակչության բացարձակ մեծա­մասնությունը «կողմ» էր քվեարկել Խորհրդա­յին Միության պահպանմա­նը: Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհրդի ընդունած «անկա­խության հռչա­կա­գի­րը» թե փաստա­ցի, թե իրա­վա­կան առումով հակա­սում էր նրա ժողովրդի կամարտա­հայտությա­նը:
Լեռնա­յին Ղարա­բա­ղի տարածքում ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվե չէր անցկացվել՝ հասկա­նա­լի պատճառնե­րով. Բաքվում լուրջ մտա­վա­խություն ունեին, որ այն կվե­րածվի ինքնո­րոշման իրա­վունքի հանրաքվեի: Ստե­փա­նա­կերտում Ադրբե­ջա­նի «անկա­խության հռչա­կա­գի­րը» գնա­հատվեց որպես ԽՍՀՄ կազմից դուրս գալուն նախա­պատրաստվող իրա­վա­կան քայլ: 1990թ. ապրի­լի 3‑ից ուժի մեջ էր ԽՍՀՄ կազմից միութե­նա­կան հանրա­պե­տության դուրս գալու կարգի մասին օրենքը: Այն սահմա­նում էր, որ միութե­նա­կան հանրա­պե­տությունը ԽՍՀՄ կազմից կարող է դուրս գալ միայն մի դեպքում. եթե Գերա­գույն խորհրդի որոշմամբ անցկացնում է հանրաքվե: Օրենքը միութե­նա­կան հանրա­պե­տություննե­րի կազմում գտնվող ինքնա­վա­րություննե­րին իրա­վունք էր տալիս նման դեպքում ինքնուրույն որո­շել իր կարգա­վի­ճա­կի հարցը՝ անցկացնե­լով հանրաքվե:
Ադրբե­ջա­նում «անկա­խության հռչա­կագրի» ընդունումից երկու օր անց, 1991թ. սեպտեմբե­րի 2‑ին, սակայն, Ստե­փա­նա­կերտում գումարվեց ԼՂԻՄ մարզխորհրդի եւ Շահումյա­նի շրջա­նա­յին խորհրդի համա­տեղ նստաշրջա­նը, որին մասնակցում էին նաեւ ԼՂ-ից Հայաստա­նի Գերա­գույն խորհրդի եւ ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վորներ: Նստաշրջա­նը որո­շեց ԼՂԻՄ‑ի եւ Շահումյա­նի շրջա­նի տարածքում հռչա­կել Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տություն: Այդ որո­շումը իրա­վի­ճա­կի հետա­գա փոփո­խության դեպքում քաղա­քա­կան մանեւրի տեղ էր թողնում: Հիմնա­կան ուղերձն, այնուա­մե­նայնիվ, մեկն էր. Լեռնա­յին Ղարա­բա­ղը երբեք անկախ Ադրբե­ջա­նի կազմում չի եղել եւ եթե վերջինս դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից, ապա ԼՂ‑ն մնում է Խորհրդա­յին Միության մաս:
Տասնամյակներ շարունակ ոչ մի քաղա­քա­կան գործիչ եւ վերլուծա­բան ուշադրություն չի դարձրել կամ, գուցե, միտումնա­վոր մոռա­ցության է մատնել մի շատ կարեւոր փաստ. Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության հռչակման հաջորդ օրը՝ 1991թ. սեպտեմբե­րի 3‑ին Նախի­ջեւա­նում բացվում է նորընտիր Գերա­գույն խորհրդի առա­ջին նստաշրջա­նը, որտեղ ԳԽ նախա­գահ է ընտրվում Հեյդար Ալիեւը: Նրա առա­ջարկությամբ ինքնա­վա­րության իշխա­նության բարձրա­գույն մարմի­նը վերանվանվում է «Գերա­գույն մաջլիս», իսկ առա­ջին որոշմամբ՝ կասեցվում Ադրբե­ջա­նի նախա­գա­հի ընտրություննե­րը, որ նշա­նակված էին սեպտեմբե­րի 8‑ին: Ընտրություննե­րի համար ստացված 170 հազար քվեա­թերթիկներն ինքնա­թի­ռով ետ ուղարկվում են Բաքու:
Այդ առթիվ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբե­րա­կա­նը, որի հատուկ թղթա­կի­ցը Մոսկվա­յից գործուղվել էր Նախի­ջեւան, գրել է. «Ադրբե­ջա­նի նախա­գա­հի առա­ջին համա­ժո­ղովրդա­կան ընտրությա­նը չեն մասնակցել Նախի­ջեւա­նը, ԼՂԻՄ‑ը եւ Շահումյա­նի շրջա­նը»: Լրատվա­մի­ջոցն ակնհայտո­րեն քաղա­քա­կան ընդհանրություն է արձա­նագրել ԼՂՀ հռչակման եւ Նախի­ջեւա­նում Հեյդար Ալիեւի իշխա­նության գալու միջեւ: Արդյոք Հեյդար Ալիեւը Մոսկվա­յին խոստացե՞լ էր, որ Նախի­ջեւա­նի ինքնա­վա­րությունը չի ճանա­չի Ադրբե­ջա­նի «անկա­խության հռչա­կա­գի­րը»՝ կարե­լի է միայն ենթադրություն անել: Նա «Կոմերսանտի» թղթակցին ասել է, որ Գերա­գույն մաջլի­սի նախա­գահ ընտրվե­լու կապակցությամբ միակ պաշտո­նա­կան շնորհա­վո­րանքն ստա­ցել է Հայաստա­նի Գերա­գույն խորհրդի նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նից:
Ալիեւի ներկա­յացմամբ՝ Տեր-Պետրոսյա­նը 1991թ. սեպտեմբե­րի 3‑ին հեռա­խո­սազրույց է ունե­ցել իր հետ, իրենք պայմա­նա­վորվել են «հասնել բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություննե­րի»: Ադրբե­ջա­նի նախա­գահ Մութա­լի­բո­վի հետ ծայրա­հեղ լարված, գրե­թե թշնա­մա­կան հարա­բե­րություննե­րի պայմաննե­րում Հայաստա­նի ԳԽ նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի հետ հեռա­խո­սազրույցն, անկասկած, աջակցություն էր Հեյդար Ալիեւին: Դա, անշուշտ, փոխա­դարձ էր, որովհե­տեւ Նախի­ջեւա­նի հետ սահմա­նին հարա­բե­րա­կան կայունությունն էլ Հայաստա­նի իշխա­նություննե­րին հնա­րա­վո­րություն էր տալիս ունե­ցած ռեսուրսնե­րի առյուծի բաժինն ուղղել Լեռնա­յին Ղարա­բաղ, որտեղ արդեն պատե­րազմ էր:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ