Հրեաները, որոնց միլիոններով սպանեցին երկրորդ համաշխարհայինի ժամանակ, նրանք չընկան համեմատությունների մեջ, թե Իսրայելը մի ժամանակ շատ մեծ է եղել և այլն։ Նրանք(հայրենադարձների առաջին թիվը մոտ 300 հազար էր) իրենց 10 հազար ք/կմ պետությանը տեր կանգնեցին, չթալանեցին ու միայն բանավոր հայրենասիրությամբ չզբաղվեցին։ Հրեաները եկան սարքելու իրենց երկիրը, շենացնելու, որովհետև հրեաները հասկացան, որ իրենց գոյության միակ երաշխավորը սեփական պետությունն է, առանց դրա նրանք անընդմեջ ենթակա է տարատեսակ վտանգների ու հոլոքոստը հենց այդ պետությունը չունենալու հետևանքն էր։
Ռուբեն Բաբայան
1TV-ը զրուցել է ռեժիսոր, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայոց Ցեղասպանություն թեման, դրա ընկալումները և ստացած դասերը
Ռուբեն Բաբայանն իր խոսքում նշել է, որ Հայոց Ցեղասպանությունը կատարված փաստ է և ոչ ոք չի կարող ժխտել, նույնիսկ ժխտելու դեպքում էլ ոչինչ չի փոխվելու։ Կարևոր է հասկանալ Ցեղասանության պատճառները, դրանից իրական դասեր քաղել, ոչ թե դարձնել ազգային Բրենդ ու ինչ որ առումով «գլուխ գովել»։ Ցեղասպանությունը ոչ միայն մեր ազգային ողբերգությունն է, այլև մեծագույն խայտառակություններից մեկը։ Հայ ժողովուրդը, որ հազարամյակներով ապրել է իր հայրենիքում, տեղի ունեցածի ժամանակ կորցրել է հենց այդ նույն հայրենիքը։ Ուստի, Ցեղասպանությունից ստացած մեր ամենամեծ դասերից մեկը պիտի լինի սեփական պետության գոյության կենսական ահնրաժեշտության գիտակցումը, որովհետև երբ չկա քո պետությունը, դու կարող ես ենթարկվել ամենատարբեր աղետների, այդ թվում՝ ցեղասպանության։
Ռեժիսորը բավական լայն անդրադարձ կատարեց այն հանգամանքին, որ այսօր մեզանում կա «Ցեղասպանություն» բառի սպեկուլացիոն դրսևորումներ, երբ փորձ է արվում ներքին քաղաքական ինչ-ինչ համոզմունքների կամ պատվերների պատճառով խեղաթյուրել տեղի ունեցոածի իրական նշանակությունը և սահմանափակվել միայն բառն արտասանելով։ Մինչդեռ միայն դա ոչ միայն շատ քիչ է, այլև, գործնական հետևանք չթողնելու դեպքում մնում է պարապ խոսք, որը ոչ մի օգուտ չի տալիս։ Մենք կարիք ունենք հասկանալու խոսքի և գործի սկզբունքային տարբերությունները։ Եթե Ցեղասպանություն բառն արտասանելով շատերն իրենց ազատ են համարում մյուս պարտականություններից կարծում են, որ դա է հայրենասիրությունը, չարաչար սխալվում են։ Միայն բանավոր խոսքը չի կարող էական նշանակություն ունենալ։ Պետք է հիշել, որ դժոխքի ճանապարհը բարի ցանկություններով է հաճախ կառուցվում։
Ռուբեն Բաբայանը նաև հետաքրքիր համեմատություն արեց հայերի ու հրեաների հետ կապված։ Հրեաները, որոնց միլիոններով սպանեցին երկրորդ համաշխարհայինի ժամանակ, նրանք չընկան համեմատությունների մեջ, թե Իսրայելը մի ժամանակ շատ մեծ է եղղել և այլն։ Նրանք(հայրենադարձների առաջին թիվը մոտ 300 հազար էր) իրենց 10 հազար ք/կմ պետությանը տեր կանգնեցին, չթալանեցին ու միայն բանավոր հայրենասիրությամբ չզբաղվեցին։ Հրեաները եկան սարքելու իրենց երկիրը, շենացնելու, որովհետև հրեաները հասկացան, որ իրենց գոյության միակ երաշխավորը սեփական պետությունն է, առանց դրա նրանք անընդմեջ ենթակա է տարատեսակ վտանգների ու հոլոքոստը հենց այդ պետությունը չունենալու հետևանքն էր։ Մինչդեռ մենք ավելի շատ զբաղված են բանավոր համեմատություններով ու բանավոր հայրենասիրությամբ։ Մենք կարծես թե լրիվ ամբողջությամբ չենք հասկացել, որ հայրենասիրությունը սկսվում է սեփական պետության մասին հոգ տանելուց, այնտեղ ապրելուց։ Եթե չկա պետությունը, ոչինչ չես անում որ այն լինի, կամ լինելու դեպքում չես հզորացնում, ո՞ւմ է պետք քո բանավոր հայրենասիրությունը։
Ռեժիսորն ափսոսանքով նշեց, որ մենք մահ պաշտող հանրույթ ենք, մեր առօրյա խոսակցությունների մեջ անըդհատ մահը դրվատելու, մահվան կարևորությունն ընդգծելու սկզբունք կա։ Բայց մահ հանուն մահվան՝ անիմաստ է։ Մահը պիտի ծառայի կյանքին, ոչ թե հակառակը ու դա հենց մեր պետական օրհներգում է արտացոլվում։ Հիմա փոփոխություն են անում ,մի տունը առաջ են բերում, մյուսը տանում են հետ, միևնույն է՝ ոչինչ չի փոխվում, որովհետև սկզբունք-մոտեցումը մնում է նույնը։ Մենք առաջին հերթին մեր պետության հանդեպ կյանքով պիտի լցվենք, մենք մեր պետությանը պետք է կյանքով վերաբերվենք, ոչ թե մահով։
Ռուբեն Բաբայանը նաև խոսեց, թե ինչպես էր պատահում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ շատ սպաներ թշնամուն տեղեկատվություն էին տալիս ընդամենը մի քանի հարյուր դոլարով, որպեսզի կարողանան խաղամոլության հետևանքով առաջացած պարտքերը փակեն։ Եթե մեկ տարվա ընթացքում(2024թ․) Հայաստանում մոտ 7․13 տրլն դրամ է խաղադրույք կատարվել՝ մոտ 17․8 մլրդ դոլար, դա նշանակում է, որ այս պահին մեր հասարակությունը չունի պարտքի գիտակցման զգացում, նա չի ցանկանում սեփական աշխատանքով հարստանալ, նա ուզում է միանգամից միլիոն գտնել։ Դա հենց այն բարի ցանկությունն է, որը մարդուն դժոխք է տանում։ Պարտքով խաղացող սպան արդեն պետական դավաճանության է դիմում, մինչդեռ նա խաղալ սկսել էր բարի ցանկությամբ՝ հարստանալ արագ ու անակնկալ կերպով։ Ամեն անգամ, երբ մենք հայրենասիրությունից ենք խոսում, մեղադրում ու գովում սրան-նրան, մենք պետք է հասկանանք, թե այդ մարդու արած գործը որն է, պարզապես օդ «կրակած» խոսքը որն է։
Տեսանյութն ամբողջությամբ՝