25.8 C
Yerevan

Ցեղասպա­նությունը Որպես Քաղա­քա­կան Մտրակ

1920թ․ ռուսներն ու թուրքե­րը միմյանց մեջ կիսե­ցին Հայաստանը(խոշոր հաշվով Անդրկովկա­սը), իսկ 1921թ․ նախ Մոսկվա­յում, իսկ հետո Կարսում կնքե­ցին եղբայրության ու բարե­կա­մության մասին պայմա­նա­գի­րը։ Թուրքե­րի բարե­կա­մությունը բոլշև­իկնե­րին խիստ անհրա­ժեշտ էր տարա­ծաշրջա­նում չմե­կուսա­նա­լու և Անտա­նի դեմ պայքա­րե­լու համար, ուստի հայե­րի Ցեղասպա­նությունը շատ արագ մի կողմ դրվեց․ Մոսկվա­յի համար Անկա­րա­յի բարե­կա­մությունը շատ ավե­լի թանկ էր։

Մեր Ուղին

ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի կողմից Ցյուրի­խում հայ համայնքի հետ հանդի­ման ժամա­նակ Ցեղասպա­նության մասին խոսքե­րը զայրացնող հետև­անքներ է թողել։ Շատե­րը վարչա­պե­տին մեղադրել են Ցեղասպա­նությունը կասկա­ծի տակ դնե­լու համար։ ՀՀ վարչա­պե­տի խոսքե­րից այն է հետև­ում, որ 30-ականնե­րին ԽՍՀՄ-ում արգելված էր Ցեղասպա­նության մասին խոսե­լը, բայց դրա­նից հետո անցավ որոշ ժամա­նակ ու ԽՍՀՄ‑ը թույլատրեց հայե­րին արտա­սա­նել Ցեղասպա­նություն բառը, նույնիսկ հուշա­հա­մա­լիր կառուցվեց և այլն։ Վարչա­պե­տը նաև ասել է, որ մենք պետք է հասկա­նանք, թե ինչ է տեղի ունե­ցել և ինչու։ Շատերն այս ամե­նը համա­րել են նահանջ Ցեղասպա­նության ճանաչման փաստից։
Ընդհա­նուր առմամբ պետք է նշել, որ Ցեղսպա­նությունը տեղի է ունե­ցել, անկախ նրա­նից, թե ինչ որ մեկը կձգտի հերքել այն, թե ոչ։ Բոլո­րը գիտեն, որ դա տեղի է ունե­ցել։ Նույնիսկ թուրքե­րը, որ ամեն կերպ ձգտում են հերքել, գիտեն, որ Ցեղսպա­նություն տեղի է ունե­ցել։ Գուցե մեզնից էլ լավ գիտեն ու շատ ավե­լի մանրա­մասն, քանի որ Ցեղասպա­նությունն իրենց ձեռքե­րով է կատարվել։
Գալով նրան, որ Նիկոլ Փաշինյա­նը խոսել է ԽՍՀՄ-ում Ցեղսպա­նության մասին խոսե­լու ու այդ հարցը բարձրա­ձայնե­լու երև­ույթի մեկնա­բանման ու հասկացման կարև­ո­րության մասին, հարկա­վոր է նշել, որ դա ինչ որ անսո­վոր կամ զարմա­նա­լի հարց չէ։ Անհասկա­նա­լի է, թե ինչու է վարչա­պեը որո­շել Ցյուրի­խում հայ համայնքի հետ խոսել հենց նման թեմա­յով և նման տեսանկյունից, բայց քանի որ դա տեղի ունե­ցած երև­ույթ է, մենք կփորձենք որո­շա­կի պարզա­բա­նում տալ ԽՍՀՄ-ում՝ Հայոց Ցեղսպա­նության թեմա­յի վերա­բերմունքի մասին։
ԽՍՀՄ-ում իրոք, որ 30-ականնե­րին արգելված էր խոսել 1915‑ի մասին։ Արգելված էր գրե­թե մահվան սպառնա­լի­քով։ Նա, ով կհա­մարձակվեր նման թեմա բարձրացներ՝ կաքսորվեր կամ կգնդա­կա­հարվեր ազգայնա­մո­լության, ժողո­վուրդնե­րի միջև թշնա­մության հրահրման և ժողո­վուրդնե­րի եղբայրության միջև սեպ խրե­լու մեղադրանքով։ ԽՍՀՄ-ում շատ և շատ մարդիկ են նման մեղադրանքո­նե­րով սպանվել։ Օրի­նակ Ակսել Բակունցի «Ծիրա­նի փողը» պատմվածքը դարձավ գրո­ղին մեղադրե­լու հանդուգն նացիո­նա­լիզմի և շովի­նիզմի մեջ, որը սեպ է խրում խորհրդա-թուրքա­կան եղբայրության մեջ։ Ու նման դեպքե­րը հատկա­պես 30-ականնե­րին, որ մարդուն մեղադրեն ազգայնա­մո­լության մեջ ու սպա­նեն, տասնյակ հազա­րա­վոր են։
Բայց ո՞րն էր խնդի­րը ու ինչու էր ԽՍՀՄ-ում Հայոց Ցեղասպա­նությունը արգելված թեմա։ Բանը նրա­նումն է, որ դեռևս 1918–20 թթ․ թուրքերն ու բոլշև­իկյան Ռուսաստա­նը բավա­կան սերտ շփումներ ունեին, իսկ քեմա­լա­կաննե­րի ու բոլշև­իկնե­րի հարա­բե­րություննե­րը հատկա­պես 1919թ․ այն աստի­ճան մտե­րիմ էին, որ Լենի­նը գումար և զենք էր ուղարկում Մուստաֆա Քեմա­լին։ Հայաստա­նի Հանրա­պե­տության վրա թուրքե­րի հարձա­կումը ևս բոլշև­իկյան Ռուսաստա­նի հետ համա­ձայնեցված էր։ 1920թ․ ռուսներն ու թուրքե­րը միմյանց մեջ կիսե­ցին Հայաստանը(խոշոր հաշվով Անդրկովկա­սը), իսկ 1921թ․ նախ Մոսկվա­յում, իսկ հետո Կարսում կնքե­ցին եղբայրության ու բարե­կա­մության մասին պայմա­նա­գի­րը։ Թուրքե­րի բարե­կա­մությունը բոլշև­իկնե­րին խիստ անհրա­ժեշտ էր տարա­ծաշրջա­նում չմե­կուսա­նա­լու և Անտա­նի դեմ պայքա­րե­լու համար, ուստի հայե­րի Ցեղասպա­նությունը շատ արագ մի կողմ դրվեց․ Մոսկվա­յի համար Անկա­րա­յի բարե­կա­մությունը շատ ավե­լի թանկ էր։ Խորհրդա-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը սկսե­ցին վատա­նալ այն դեպքե­րից հետո, երբ Թուրքիան դաշինք կնքեց նացիստա­կան Գերմա­նիա­յի հետ և պատրաստվում էր հարձակվել ԽՍՀՄ‑ի վրա, ավե­լի կոնկրետ Հայաստան վրա, այնտե­ղից Բաքու շարժվե­լու նպատակով(թեև կա նաև հակա­ռակ կարծի­քը, որ գերմա­նա­կան «Գերտրուդա» օպե­րա­ցիան նախա­տեսված էր գերմա­նա­ցի­նե­րի՝ Թուրքիա­յի վրա հարձակվե­լու համար, քանի որ Հիտլե­րը թույլ չէր տա Բաքվի նավթը բաժին հասներ քեմա­լա­կաննե­րին)։ Փաստն այն է, որ խորհրդա-թուրքա­կան հարա­բե­րություննե­րը անշե­ղո­րեն վատա­նում էին։ Ստա­լի­նը նույնիսկ երկու անգամ փորձեց ռազմա­կան միջամտություն իրա­կա­նացնել ու վերցնել Արևմտյան Հայաստա­նի որոշ տարածքներ։ Շատ պատճառնե­րով այդ ամե­նը իրա­կա­նություն չդարձավ։ Թուրքիան սկսեց լրջո­րեն անհանգստա­նալ։ Նա ի վիճա­կի չէր միայնակ դիմագրա­վել Խորհրդա­յին բանա­կին, եթե հարձա­կում լիներ։ Թուրքիան շարժվեց Արևմուտք։ Այնտեղ արագ մոռա­ցան փոխա­դարձ մեղադրանքնե­րը ու 1952թ․ Թուրքիան մտավ ՆԱՏՕ և ողջ սառը պատե­րազմի ընթացքում հարում էր Արևմուտքին։ ԽՍՀՄ-ում այս քայլը գնա­հատվեց որպես «դավա­ճա­նություն» և կրկին վեր բարձրա­ցավ Հայոց Ցեղասպա­նության հարցը։ Մոսկա­յին արդեն ձեռնտու էր այն շահարկե­լը և հայե­րին հնա­րա­վո­րություն տվե­ցին ավե­լի քան կես դար հետո խոսել Ցեղասպա­նության մասին, հուշա­հա­մա­լիր կառուցել, նշել 1915‑ի կոտո­րածնե­րին զոհ գնա­ցած մարդկանց հիշա­տա­կը։ Սա է Ցեղասպա­նության «խորհրդա­յին ոդի­սա­կա­նը»։ Լավ է, թե վատ, դա է։ Ընդհանրա­պես հայե­րի հարցե­րը միշտ էլ եղել են դիվա­նա­գի­տա­կան առուծա­խի առարկա։ Հայե­րի հարցը միշտ էլ շահարկել են Ռուսաստանն ու Արևմուտքը՝ սկսած 1878թ․ Սան Ստեֆա­նո­յի պայմա­նագրից ու Բեռլի­նի կոնգրե­սից։ Իրա­վա­կան առումով ստեղծե­լով «Հայկա­կան հարցը», Ռուսաստանն ու Արևմուտքը այն թանկ գնով վերա­վա­ճա­ռում էին հայե­րին ու թուրքե­րի հետ պայմա­նա­վորվում ըստ պահանջի։ Դա նորություն չէ։ Խոշոր պետություննե­րը միշտ էլ ավե­լի փոքր ազգե­րի հարցե­րը դարձրել են առուծա­խի առարկա։ Ոչ միայն հայե­րի­նը։
Գալով նրան, որ ռուսնե­րի անունը շատ ավե­լի շատ է հոլովվում հայե­րին «գցե­լու», հայե­րի վստա­հությունը չարա­շա­հե­լուն, ինչ որ զարմա­նա­լի բան չէ։ Ռուսնե­րը դա արել են անըդհատ ու անընդմեջ, ոչ թե այն պատճա­ռով, որ նրանք եվրո­պա­ցի­նե­րից ավե­լի վատն են, այլ ռուսա­կան ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում եղել է հսկա­յա­կան համե­մատ եվրո­պա­ցի­նե­րի։ Ռուսնե­րը հայե­րին շահագրգռել ու խաբել են դեռ Պետրոս 1‑ից սկսած, ընդհուպ մինչև կայսրության կործա­նումը, երբ 1914թ․ համաշխարհա­յի­նի ժամա­նակ հայե­րին ինքնա­վա­րություն էին խոստա­ցել Արևմտյան Հայաստա­նում, բայց Անգլիա­յի ու Ֆրանսիա­յի հետ գաղտնի համա­ձայնություն էին կնքել, թե Օսմանյան կայսրության որ տարածքը ում է հասնե­լու։ Այնպես չէ, որ Անգլիան ու Ֆրանսիան չգի­տեին հայոց Ցեղասպա­նության մասին, բայց նրանք ևս դեմ չէին հայե­րի արյունը շահարկե­լու ու դա վաճա­ռե­լուց։ Այդպես են արել բոլո­րը ու Հայոց Ցեղասպա­նության վերա­բերյալ հետա­գա գրա­կա­նության մեծ մասը ստեղծված է ռուսա­կան ու արևմտյան քաղա­քա­կան մոտիվնե­րով՝ իրենց իսկ շահե­րին համա­պա­տասխան։
Փոքր ինչ անհասկա­նա­լի է մնում այն, թե վարչա­պետ Փաշինյա­նը ինչու է հենց ԽՍՀՄ-ում տեղի ունե­ցած դեպքե­րից խոսել Ցյուրի­խում։ Արդյո՞ք դա ներկա­յիս հայ-ռուսա­կան ոչ այնքան բարենպաստ հարա­բե­րություննե­րի ու Հայաստա­նի «Եվրո­պա­կա­կա­նացման» ընթացքից է, թե՞ Փաշինյա­նը համա­րել է, որ այդ հարցի բարձրա­ցումը էական նշա­նա­կություն ունի Ցեղասպա­նության հասկացման ու ավե­լի պարզ ըմբռնե­լու համար։ Բայց Փաշինյա­նը լավ կանի ավե­լի պարզո­րոշ խոսե­լու և ավե­լի հստակ նախա­դա­սություններ արտա­բե­րե­լու, որ դրա­նից եհոտ իր քաղա­քա­կան թիմը չզբա­ղի դրանք հերքե­լով կամ պարզա­բա­նե­լով։
Առա­ջին անգա­մը չէ, որ վարչա­պետ Փաշինյա­նը խոսում է ոչ միանշա­նակ, երբեմն անհասկա­նա­լի ձևա­չա­փով ու տեղիք է տալիս խիստ քննա­դա­տության։ Մյուս կողմից էլ նկա­տե­լի է Հայաստա­նի քաղա­քա­կան ընդդի­մության այն կեցվածքը, որ նրանք սպա­սում են Փաշինյա­նի որևէ խոսքի, որից կկա­րո­ղա­նան կառչել ու Ռուսաստա­նին պաշտպա­նե­լով՝ «պաշտպա­նել» նաև ազգա­յին հարցե­րը։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հայաստանյան ներքին քաղա­քա­կան կյանքի ողջ անհե­թե­թությունը, չկա­յացվա­ծությունը։ Նաև ցույց է տալիս, որ որպես հասա­սա­րա­կություն, մենք դեռևս ի վիճա­կի չենք որևէ հարցի քննարկում անել՝ առանց այդ հարցից հեռա­նա­լու ու սպե­կուլյա­տիվ հնարքնե­րի դիմե­լու։
Գալով հայոց Ցեղասպա­նության հարցին, կարող ենք նշել հետևյա­լը՝
Այն հայերի(ու նաև ողջ մարդկության) դեմ գործված ամե­նա­զարհուրե­լի հանցա­գործություննե­րից մեկն է։ Դրան նպաստել են նաև ռուսա­կան ու արևմտյան քաղա­քա­կան որո­շումնե­րը, որոնք ի հաշիվ հայե­րի, թուրքե­րի հետ հարա­բե­րություն են լավացրել ու վատացրել։ Ցեղասպա­նության հարցի հետա­գա քննարկումը եղել է տարբեր պետություննե­րի քաղա­քա­կան առաջնա­հերթությամբ պայմա­նա­վորված քաղա­քա­կան գործիք, որով նրանք հայե­րին սիրա­շա­հել են՝ հարմար գնով թուրքե­րի կամ միմյանց հետ հարցեր պարզե­լու համար։ Մնա­ցած ամեն ինչը պարզա­պես խոսքեր են։
Հայոց Ցեղասպա­նություը հայ ժողովրդի ողբերգությունն է ու դրա միակ շահա­ռուն և անկեղծ մտա­հոգվո­ղը միայն ու միայն հայ ժողո­վուրդն է։ Պետք է այնքան խոհեմ լինել, որ այդ հարցի քննարկումը չդառնա քաղա­քա­կան տարբեր խմբե­րի սպե­կույլա­տիվ մտրակ, որով փորձե­լու են միմյանցից քաղա­քա­կան բոնուսներ ստա­նալ։

Առնչվող Հոդվածներ