15.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 10

Ըստ երեւույթին, պետա­կան կառա­վա­րումից նրա օտա­րումը միայն մի հիմնա­վո­րում ուներ. Լեո­նարդ Պետրոսյա­նը գլխա­վո­րել է հուլի­սի 19-ին Բաքու մեկնած եւ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի հետ հանդի­պումներ ունե­ցած պատվի­րա­կությունը:

Վահրամ Աթա­նեսյան

1991թ. դեկտեմբե­րի 28-ին նշա­նակված էին առա­ջին գումարման ԼՂՀ Գերա­գույն խորհրդի ընտրություններ: Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհուրդը նոյեմբե­րի 25 –ին ընդունել էր ԼՂԻՄ‑ը լուծա­րե­լու մասին որո­շում: Երեք օր անց՝ նոյեմբե­րի 28-ին Խորհրդա­յին Միության Սահմա­նադրա­կան հսկո­ղության կոմի­տեն Հայաստա­նի Հանրա­պե­տության պաշտո­նա­կան հայցի հիման վրա քննության է առել ԼՂԻՄ‑ը լուծա­րե­լու մասին Ադրբե­ջա­նի ԳԽ որոշման՝ ԽՍՀՄ սահմա­նադրությա­նը համա­պա­տասխա­նության հարցը եւ որո­շել, որ այն «չի համա­պա­տասխա­նում ԽՍՀՄ սահմա­նադրությա­նը»:

Այդ վճի­ռը ոչ միայն իրա­վա­կան, այլեւ քաղա­քա­կան լուրջ կռվան էր, որպեսզի Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության հռչա­կումը, այնուհե­տեւ անկա­խության հանրաքվեի անցկա­ցումը տրա­մա­բա­նա­կան շարունա­կություն ունե­նան եւ հասնեն իշխա­նության բարձրա­գույն եւ տեղա­կան կառա­վարման մարմիննե­րի ձեւա­վորման վճռո­րոշ հանգրվա­նի:

Չունե­նա­լով ոչ օրենսդրա­կան հիմք, ոչ այդ մակարդա­կի ընտրություններ անցկացնե­լու ավանդույթ, ընդունվել է «Գերա­գույն խորհրդի ընտրություննե­րի ժամա­նա­կա­վոր կանո­նա­կարգ»: Այն նախկին ԼՂԻՄ‑ի եւ Շահումյա­նի շրջա­նի տարածքում ձեւա­վո­րել է 91 մեծա­մասնա­կան ընտրա­տա­րածք: Պատգա­մա­վո­րի թեկնա­ծուներ առա­ջադրե­լու իրա­վա­սություն ունեին հիմնարկ-ձեռնարկություննե­րը, բնակչության ներկա­յա­ցուցիչնե­րի ժողովնե­րը: Կանո­նա­կարգը նախա­տե­սում էր նաեւ ինքնաա­ռա­ջադրում: Թեկնա­ծու գրանցվե­լու համար հարկ էր ներկա­յացնել ստո­րագրա­հա­վա­քի լրացված թերթիկներ:
Ընտրություններն անցկացվե­ցին երկու փուլով, քանի որ դեկտեմբե­րի 28‑ի քվեարկության արդյունքնե­րով ոչ բոլոր ընտրա­տա­րածքնե­րում էին պատգա­մա­վորներ ընտրվել: Առա­ջին գումարման Գերա­գույն խորհրդի ընտրություննե­րում պատգա­մա­վո­րության բոլոր թեկնա­ծունե­րը նախընտրա­կան քարոզչություն են իրա­կա­նացրել իրենց անունից:

Քվեարկության առա­ջին փուլից հետո, սակայն, հայտնի դարձավ, որ ընտրված պատգա­մա­վորնե­րի մի շատ զգա­լի մասը ներկա­յացնում է Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցությունը: Ի՞նչ մեխա­նիզմներ է գործի դրել ՀՅԴ‑ն՝ գնա­հա­տա­կաննե­րը տրա­մագծո­րեն ներհակ են:
Փաստ է, որ այդ փուլից Լեռնա­յին Ղարա­բա­ղում բացա­հայտվել է քաղա­քա­կան երկու ուղղություն. մի թեւը հանդես է եկել որպես Հայաստա­նի գործող իշխա­նության համա­կիր, մյուսն՝ ընդդի­մա­դիր:

Այլ իրա­վի­ճա­կում գաղա­փա­րա-քաղա­քա­կան այդ բեւե­ռա­ցումը ոչ միայն բնա­կան, օրի­նա­չափ, այլեւ օգտա­կար կլի­ներ: Բայց շրջա­փակված եւ արդեն պատե­րազմի մեջ գտնվող Ստե­փա­նա­կերտում իշխա­նության համար բացա­հայտ եւ կուլի­սա­յին պայքա­րը բացարձա­կա­պես ժողովրդի շահե­րից չէր բխում:

ԼՂՀ պետա­կա­նության կայացման պատմության գաղտնիքնե­րից մեկն էլ այն է, թե ինչու՞, ի՞նչ անհրա­ժեշտությամբ էր պայմա­նա­վորված նախընթաց մի քանի ամիսնե­րին մարզգործկո­մի նախա­գա­հի պարտա­կա­նություննե­րը բավա­կան հաջող կատա­րած Լեո­նարդ Պետրոսյա­նի քաղա­քա­կան օտա­րումը:

Իրե­րի դրությունից եւ քաղա­քա­կան տրա­մա­բա­նությունից ելնե­լով՝ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի պաշտո­նը պետք է զբա­ղեցներ նա: Լեո­նարդ Պետրոսյա­նի նախա­գա­հությամբ է անցել մարզխորհրդի եւ Շահումյա­նի շրջա­խորհրդի համա­տեղ նստաշրջա­նը, որ հռչա­կել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի հանրա­պե­տություն: Նրա անմի­ջա­կան ղեկա­վա­րությամբ է կազմա­կերպվել անկա­խության հարցով դեկտեմբե­րի 10‑ի հանրաքվեն:

Ավե­լին, Լեո­նարդ Պետրոսյանն է սեպտեմբե­րին ընդունել Ստեա­նա­կերտ ժամա­նած՝ Ռուսաստա­նի եւ Ղազախստա­նի նախա­գահներ Բորիս Ելցի­նին եւ Նուրսուլթան Նազարբաեւին: Ըստ երեւույթին, պետա­կան կառա­վա­րումից նրա օտա­րումը միայն մի հիմնա­վո­րում ուներ. Լեո­նարդ Պետրոսյա­նը գլխա­վո­րել է հուլի­սի 19-ին Բաքու մեկնած եւ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի հետ հանդի­պումներ ունե­ցած պատվի­րա­կությունը:
Զուտ զգացմունքա­յին առումով նրա նկատմամբ վերա­պահ վերա­բերմունքը կարե­լի է հասկա­նալ: Բայց որտեղ իշխում է հույզը կամ նախա­պա­շա­րումը, քաղա­քա­կա­նությունը դադա­րում է:

ՀՅԴ‑ն 1991թ. աշնա­նը, երբ խորհրդա­յին պատժիչ մարմիննե­րը Ստե­փա­նա­կերտում գրե­թե դադա­րել էին գործե­լուց, խնդիր է դրել ձեւա­վո­րել այնպի­սի քաղա­քա­կան միջա­վայր, որ թույլ կտար ԼՂՀ-ում իշխա­նության բերել Հայաստա­նի նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նին ընդդի­մա­դիր ուժ: Եւ այդ նպա­տա­կին հասել է: Բայց որքանո՞վ էր դա արդա­րացված:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ