25.7 C
Yerevan

ՀՅԴ‑ը Կյանքի Ու Մահվան Սահմա­նագծին

ՀՅԴ-ական մի շարք գործիչներ, ինչպես օրի­նակ Ռուսաստա­նը, Մանուկյա­նը և այլն չեն հասկա­նում նույնիսկ սեփա­կան կուսակցա­կան անցյա­լը, թեև հպարտա­նում են դրա­նով։ Եթե հասկա­նա­յին, ապա այսօր նման անմիտ կեցվածք չէին որդեգրի։ Կպաշտպա­նեին Հայաստան պետությունը, որը ունի սահմաններ, ոչ թե Հայաստան հայրե­նի­քը, որ սահմա­նի փոխա­րեն դատա­պարտված է միայն շփման գիծ ունե­նա­լու։ Այսօր, երբ հակադրվում են իրա­կան ու առասպե­լա­կան Հայաստաննե­րը, հենց այդտեղ է կայա­նում խորա­մուխ լիե­նե­լու բարդ լրջությունը, երբ կուսակցա­կան գործիչնե­րը գերա­դա­սում են ունե­նալ անձև մի հայրե­նիք, ոչ թե հստակ սահմաննե­րով պետություն։

Կայծ Մինասյան

1inTV‑ը զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րը, ինչպես նաև հայաստանյան ընդդի­մության, մասնա­վո­րա­պես ՀՅԴ վերա­բերմունքը իշխա­նություննե­րին։

ԵՄ կողմից որո­շում է կայացվել երկու տարով երկա­րաձգել Հայաստան-Ադրբե­ջան սահմա­նագծում եվրա­միության քաղա­քա­ցիա­կան դիտորդնե­րի առա­քե­լությունը, ինչպես նաև նրանց թիվը մեծացնել՝ հասցնե­լով 220‑ի։ Քաղա­քա­գե­տը նշեց, որ դա բավա­կան լավ ցուցա­նիշ է, քանի որ ոչ միայն իրա­վա­կան մակարդա­կում են հարա­բե­րություննե­րը ավե­լի կայունա­նում, այլև ամրա­նում են «հողի վրա», գործնա­կան մակարդա­կում։

Կայծ Մինասյա­նը նաև լայն անդրա­դարձ կատա­րեց՝ համե­մա­տե­լով Հայաստա­նի ներկա­յիս ու 1918–20թթ․-երը։ Քաղա­քա­գե­տը հիշեցրեց, թե ինչ խորա­թա­փանց ու լրջմիտ մարդիկ էին այն ժամա­նակ կանգնած իշխա­նության գլուխ և ի պատիվ իրենց, նրանք կարո­ղա­ցան հուզմունքի շերտը դնել մի կողմ ու մտա­ծել սթափ, չոր ու պրագմա­տիկ։ Այն ժամա­նակվա իշխա­նություննե­րը, որոնք ի դեպ մեծա­մա­սամբ դաշնակցա­կաններ էին, հասկա­նում էին պետա­կան լրջության կարև­ո­րությունը։ Օրի­նակ Արամ Մանուկյա­նը, որ արդա­րա­ցիո­րեն համարվում է հանրա­պե­տության հիմնա­դիր, արդյո՞ք դավա­ճան էր, երբ Երև­ա­նում հյուրընկա­լում էր հայա­կեր Խալիլբե­յին, ով 250 հազար հայե­րի ոչնչացման ղեկա­վարն էր։ Արդյո՞ք դավա­ճան էր Արամ Մանուկյա­նը, ով նաև թիկնա­պահներ տրա­մադրեց, որ Խալիլ բեյը կարո­ղա­նա առանց որևէ արկա­ծի վերա­դառնալ Թուրքիա։ Բնա­կա­նա­բար ոչ։ Արամ Մանուկյա­նը հաճույքի համար չէ, որ հյուրընկա­լել էր հայա­կեր Խալի­լին, այլ որովհետև այդ պահին Խալիլ բեյը Թուրքիա­յի ներկա­յա­ցուցիչն էր։ Ի՞նչ աներ Արամ Մանուկյա­նը։ Հայտա­րա­րեր, որ Խալի­լը հայասպան է, հրա­ժարվեր ցանկա­ցած բանակցությունից ու մահվան դատա­պարտեր նաև մնացյա՞լ հայությա­նը։ Կամ երբ Սիմոն Վրացյա­նը, Հովհաննես Քաջազնունին բանակցում էին Թուրքիա­յի ղեկա­վարնե­րի հետ, նրանք դավաճաննե՞ր էին։ Ի դեպ այն ժամա­նակվա Թուրքիա­յի ղեկա­վարնե­րը հենց նույն Թալեաթ, Ջեմալ, Էնվերն էին, որոնց ձեռքե­րը թաթախված էին հայե­րի արյան մեջ, բայց Հայաստա­նի պետա­կան այրե­րը այնքան լրջություն ու հասկա­ցո­ղություն ունեին, որ հասկա­նում էին, որ կոչե­րով ու հայհո­յանքնե­րով հնա­րա­վոր չէ պետա­կան հարցեր լուծել և պատրաստ էին անգամ թշնա­մու ձեռքը սեղմել, եթե դա կնպաստեր ազգա­յին շահե­րին։ Մինչդեռ այսօր, երբ ՀՀ ներկա­յիս իշխա­նություննե­րը փորձում են ընդհա­նուր լեզու գտնել Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի հետ՝ ազգա­յին շահե­րի սպա­սարկման տեսանկյունից, փորձում են պետա­կան լրջությամբ առաջնորդվել, ոչ թե մոլո­րություննե­րով կամ այլ, երրորդ երկրին ձեռնտու գործո­ղություննե­րով, դավա­ճան են կոչվում։

Քաղա­քա­գե­տը բավա­կան լայն անդրա­դարձ արեց այն հանգա­մանքին, թե ինչ սկզբունքնե­րով էր ստեղծվել ՀՅԴ‑ը 1890թ․։ Նա նշեց, որ ի սկզբա­նե այն նախա­տեսված էր լինե­լու ոչ թե կուսակցություն, այլ ազգա­յին դաշնակցություն, միա­վո­րում ազգա­յին խնդիրնե­րով մտա­հոգ խմբե­րի։ Բայց Քրիստա­փոր Միքա­յելյա­նի մահվա­նից հետո Դաշնակցությունը վերածվեց կուսակցության, դարձավ, ինչպես հենց դաշնակցա­կաններն են նշում «քաղա­քա­կան եկե­ղե­ցի»։ Այսօր պետք չէ անընդհատ ու անվերջ կրկնել, թե ՀՅԴ‑ը 138 տարե­կան է կամ 140 տարե­կան է, որովհետև դա ոչ մի գրամ չի փոխում այն անլրջությունը, որ ունեն շատ կուսակցա­կան գործիչներ, ովքեր զբաղվում են քաղա­քա­կա­նությամբ, բայց ոչ հայոց պատմություն գիտեն, ոչ էլ սեփա­կան կուսակցության պատմությունը։ 

Կայծ Մինասյա­նը նշեց, որ ՀՅԴ-ական մի շարք գործիչներ, ինչպես օրի­նակ Ռուստամյա­նը, Մանուկյա­նը և այլն չեն հասկա­նում նույնիսկ սեփա­կան կուսակցա­կան անցյա­լը, թեև հպարտա­նում են դրա­նով։ Եթե հասկա­նա­յին, ապա այսօր նման անմիտ կեցվածք չէին որդեգրի։ Կպաշտպա­նեին Հայաստան պետությունը, որը ունի սահմաններ, ոչ թե Հայաստան հայրե­նի­քը, որ սահմա­նի փոխա­րեն դատա­պարտված է միայն շփման գիծ ունե­նա­լու։ Այսօր, երբ հակադրվում են իրա­կան ու առասպե­լա­կան Հայաստաննե­րը, հենց այդտեղ է կայա­նում խորա­մուխ լիե­նե­լու բարդ լրջությունը, երբ կուսակցա­կան գործիչնե­րը գերա­դա­սում են ունե­նալ անձև մի հայրե­նիք, ոչ թե հստակ սահմաննե­րով պետություն։ 

Քաղա­քա­գե­տը նաև խոսեց այն մասին, որ հակա­դաշնակցա­կա­նության երկու տեսակ կա՝ մեկը դրսից եկող, այսինքն արտա­քին հակա­դաշնակցա­կա­նությունն է, ինչպես օրի­նակ բոլշև­իկյան հակա­դաշնակցա­կա­նությունը և մյուսը՝ ներքին, կուսակցա­կան վերա­նա­խա­վի կողմից իրա­գործվո­ղը։ Այսօր Դաշնակցության ամե­նա­մեծ թշնա­մին հենց կուսակցա­կան վերնա­խավն է, որ կուսակցությունը սպա­նում է ներսից, թույլ չի տալիս որևէ անհա­տի կայա­ցում, որևէ ազատ ու տարբերվող խոսք, այլ ուզուրպացրել է կուսակցությունն ու իր հետ անդունդ է քարշ տալիս։ Այսօր ՀՅԴ‑ը երկու տարբե­րակ ունի՝ առա­ջի­նը, մեղա է գալիս, բայց դա լինում է քաղա­քա­կան ինքնասպա­նություն, որովհետև ՀՅԴ մեղքե­րը շատ են, իսկ դա նշա­նա­կում է, որ այդ մեղքե­րի ծանրությունը մաքրե­լու ու քավե­լու համար ՀՅԴ‑ը ստիպված մի կողմ պետք է քաշվի քաղա­քա­կա­նությունից, մյուսը՝ շարունա­կել ինչպես որ կա ու հասնել մի այնպի­սի մեռյալ դրության, որը կուսակցությունը կդարձնի ուրվա­կա­նի նման մի բան։ Նրան ոչ ոք այլևս հաշվի չի առնի ոչ մի պարա­գա­յում։ Կուսակցությունը կշա­րունա­կի գրել, ժողովներ անել, տպել հոդվածներ, բայց միայն ինքն իր համար, նա պարզա­պես միանգա­մայն ավե­լորդ ու անի­մաստ կդարձնի իր գոյության հնա­րա­վոր բոլոր տարբե­րակնե­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ