25.7 C
Yerevan

Հայրե­նա­վա­ճառք՝ Փակ Դռնե­րի Հետև­ում

Հանդի­պե­լով Թուրքիա­յի նախա­գահ Դէմի­րե­լի հետ փոխպետքարտուղար Թալբո­թը նշել է Բաքւում այս համա­ձայնութիւնից այնքան են ոգեւո­րուած, որ տպաւո­րութիւն է, թէ ինչ-որ բան կարող է ստո­րագրուել դրա­նից մի քանի շաբաթ անց Ստամբուլում կայա­նա­լիք ԵԱՀԿ գագաթնա­ժո­ղո­վում: Փոխպետքարտուղարն անգամ խնդրել էր Միա­ցեալ Նահանգնե­րի նախա­գա­հի ու պետքարտուղա­րի աշխա­տանքա­յին գրաֆի­կում (ծրա­գի­րին մէջ) տեղ պահել‘ Ալիեւ-Քոչա­րեան հնա­րաւոր համա­ձայնութեա­նը ներկայ լինե­լու համար։

Asbarez

Ըստ Ամե­րի­կա­յի Արտա­քին Գործոց Նախա­րա­րութեան Գաղտնա­զերծած Փաստա­թուղթե­րուն՝ Տեղի Ունե­ցած Են Մեղրին Արցա­խով Փոխա­նա­կե­լու՝ Քոչա­րեան-Ալիեւ Բանակցութիւններ

Միա­ցեալ Նահանգնե­րու արտա­քին գործոց նախա­րա­րութիւնը գաղտնա­զերծեց փաստա­թուղթեր, որոնք կը վկա­յեն 90ականներու աւարտին, այդ օրե­րու Հայաստա­նի եւ Ատրպէյճա­նի նախա­գահներ Ռոբերտ Քոչա­րեա­նի ու Հէյտար Ալիեւի միջեւ գումա­րուած դէմ դիմաց՝ առանց միջնորդնե­րու հանդի­պումին գոյա­ցած համա­ձայնութեան՝ Արցա­խի հարցը լուծե­լու տարածքնե­րու փոխա­նա­կումով‘ Մեղրին Արցա­խի դիմաց: Ամե­րի­կեան գաղտնի հեռա­գիրնե­րը կը բացա­յայտեն մանրա­մասնութիւններ, որոնք ցարդ երբեք չեն հրա­պա­րա­կուած:

Ստո­րեւ՝ «Ազա­տութեան» կողմէ այս մասին լոյս տեսած թարգմա­նուած յօդուա­ծը եւ փաստա­թուղթե­րը.

«Ղարա­բա­ղեան բանակցութիւննե­րում տարածքնե­րի փոխա­նակման տարբե­րա­կը յայտնի է որպէս Գոբլի պլան‘ Պետքարտուղա­րութեան նախկին աշխա­տա­կից Փօլ Գոբլի անունով: Հէնց նա էր հրա­պա­րակ հանել այդ գաղա­փա­րը 1992ին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿի յանձնա­րա­րութեամբ այցե­լել էր Ղարա­բաղ:

«Գոբլը Պետդե­պում բարձր պաշտօն չէր զբա­ղեցնում, նրա առա­ջարկն էլ պաշտօ­նա­կան չէր: Բայց, ինչպէս գաղտնա­զերծուած փաստաթղթերն են վկա­յում, այդ հարցը 90ականների սկզբին արդէն փակ դռնե­րի ետեւում սկսել էր քննարկուել ամե­նա­բարձր մակարդա­կով, ընդ որում, ոչ թէ Գոբլի, այլ‘ Թուրքիա­յի իշխա­նութիւննե­րի կողմից: Եւ այսօր դժուար է ասել‘ ով էր այն առա­ջի­նը շրջա­նա­ռել: Յստակ է, որ Թուրքիա­յի նախա­գա­հը դեռ 1992ին‘ Հայաստա­նի անկա­խա­ցումից մէկ տարի անց, այդ առա­ջարկը դրել է Ամե­րի­կա­յի նախա­գա­հի սեղա­նին: Թուրքութ Օզա­լը, ըստ Սպի­տակ տան գաղտնա­զերծած փաստաթղթի, ասել էր (տե՛ս այստեղ).

«Ես մի գաղա­փար ունեմ. Լեռնա­յին Ղարա­բա­ղի բնակչութեան 80 տոկո­սը հայեր են, 20 տոկոսը‘ադրբեջանցիներ: Նրանք կարող են տարածքնե­րի փոխա­նա­կում անել‘ Ղարա­բաղն անցնի Հայաստա­նին, իսկ Ադրբե­ջա­նը Հայաստա­նից ստա­նայ մի հատուած, որը երկու մասի է բաժա­նում Ադրբե­ջա­նը»:

«Բուշ-աւա­գի վարչա­կազմին այս առա­ջարկը կարծես չի ոգեւո­րել: Անկա­րան, սակայն, չի մոռա­ցել եւ վերստին այն շրջա­նա­ռութեան մէջ է դրել ԱՄՆ յաջորդ նախա­գա­հի‘ Բիլ Քլինթո­նի օրօք: 1997ին, ըստ Պետդե­պի գաղտնա­զերծած փաստաթղթե­րի, Թուրքիա­յի փոխարտգործնա­խա­րար Օնուր Օյմե­նը զանգա­հա­րել է փոխպետքարտուղար Սթրոբ Թալբո­թին եւ կրկին առա­ջարկել Ղարա­բա­ղեան հարցը լուծել «սահմաննե­րի փոփո­խութեան» տարբե­րա­կով (փաստա­թուղթը տե՛ս այստեղ).

«Օյմենն ասաց, որ խօսել է Թուրքիա­յի նախկին վարչա­պետ Էջեւի­թի հետ, ով մի գաղա­փար է առաջ քաշել Լեռնա­յին Ղարա­բա­ղի վերա­բե­րեալ‘ տարա­ծաշրջա­նում սահմաննե­րի փոփո­խութիւն, որի դէպքում Ադրբե­ջա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղը կը զիջի Հայաստա­նին, Հայաստանն էլ տարածքա­յին զիջումներ կ՛անի Ադրբե­ջա­նին»:

«Օյմե­նը պնդել է, թէ թուրքա­կան կողմն արդէն քննարկել է այս հարցը ռուսնե­րի հետ, եւ հարցրել‘ ո՞րն է Վաշինգտո­նի դիրքո­րո­շումը: Փոխպետքարտուղար Թալբոթն արձա­գանգել է‘ այդ տարբե­րա­կը կարող է շեղել հակա­մարտող կողմե­րին Մինսկի խմբի առա­ջարկնե­րից, եւ ոչ թէ լուծել, այլ‘ է’լ աւե­լի խճճել խնդի­րը:

«Աշխարհի տարբեր անկիւննե­րում փորձը ցոյց է տալիս, որ սահմաննե­րի փոփո­խութիւնը նման է Պանդո­րա­յի արկղ բացե­լուն. Ղարա­բա­ղի դէպքում այն լաւա­գոյն դէպքում փակուղի կը մտցնի հարցը, վատա­գոյն դէպքում‘ կը յանգեցնի բռնութիւննե­րի», ասել է նա:

«Միա­ժա­մա­նակ, Թալբո­թը պնդել է‘ եթէ ադրբե­ջանցի­նե­րը եւ հայե­րը բանակցութիւննե­րի միջո­ցով‘ առանց ուժի գործադրման, որո­շեն գնալ այդպի­սի լուծման, Մինսկի խումբն ու Ամե­րի­կան կ՛աջակցեն դրան:

«Այդ տարի­նե­րին Հայաստա­նում իշխող վարչա­կազմը, սակայն, հրա­ժա­րուել է քննարկել այդ գաղա­փա­րը, ինչի մասին նշւում է 1997ի Սեպտեմբե­րի դիւա­նա­գի­տա­կան հեռագրե­րից մէկում (փաստա­թուղթը տե՛ս այստեղ)։

«Հայաստա­նում տեղի ունե­ցած իշխա­նա­փո­խութիւնից յետոյ, սակայն, ինչպէս գաղտնա­զերծուած փաստաթղթերն են վկա­յում, տարածքնե­րի փոխա­նակման գաղա­փա­րը մտել է բանակցա­յին օրա­կարգ‘ Ռոբերտ Քոչա­րեան-Հէյդար Ալիեւ տետ ա տետ (դէմ դիմաց) հանդի­պումնե­րի շնորհիւ: Դրա­նից առաջ միջնորդնե­րի ներկա­յացրած փուլա­յին, փաթե­թա­յին, ընդհա­նուր պետութեան տարբե­րակնե­րը մերժուել էին այս կամ այն կողմից. այդ փուլում, երբ թւում էր‘ բանակցութիւննե­րը փակուղի են մտել, Քոչա­րեանն ու հայր Ալիեւը սկսել էին հանդի­պել առանց միջնորդնե­րի:

««Ազա­տութեան» տրա­մադրութեան տակ են Պետդե­պի գաղտնա­զերծած մի քանի փաստաթղթեր, որտեղ ամե­րի­կա­ցի դիւա­նա­գէտներն ու նրանց բարձրաստի­ճան զրուցա­կիցնե­րը նշում են‘ հէնց այդ հանդի­պումնե­րի արդիւնքում‘ 1999ի Սեպտեմբե­րին, Քոչա­րեա­նը սկզբունքօ­րէն համա­ձայնել է տարածքնե­րի փոխա­նակման Ալիեւի առա­ջարկին: Ըստ ամե­րի­կա­ցի դիւա­նա­գէտնե­րի, դա տեղի է ունե­ցել հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի Սադա­րա­կի հատուա­ծում:

«Դա Ալիեւ-Քոչա­րեան արդէն հինգե­րորդ հանդի­պումն էր 1999 թուա­կա­նի ընթացքում, եւ եզա­կի­նե­րից մէկը, որի աւարտին երկու նախա­գահներն էլ հրա­պա­րա­կաւ ասել էին, թէ պատրաստւում են գնալ զիջումնե­րի:

«Ռոբերտ Սեդրա­կո­վիչն ու ես մտա­ծում ենք‘ ով ինչ փոխզիջման կարող է գնալ», ասել էր Հէյդար Ալիեւը:

«Այո՛, պէտք է ասեմ, որ մենք քննարկել ենք հէնց փոխզի­ջումնե­րի, բանակցա­յին գործընթա­ցում, այսպէս ասած, միմեանց ընդա­ռաջ գնա­լու աստի­ճա­նը», արձա­գանգել էր Ռոբերտ Քոչա­րեա­նը:

«Նախա­գահնե­րը բաժա­նուել էին բարձր տրա­մադրութեամբ, քննարկել, թէ քանի ոչխար են մորթե­լու, երբ վերջնա­կան համա­ձայնութիւնը կը ստո­րագրեն, չբա­ցա­յայտե­լով‘ կոնկրետ (ճիշդ) ինչպէս են պատրաստւում հարցը լուծել:

«Մանրա­մասնե­րը պարզւում են այդ հանդի­պումից յետոյ Վաշինգտոն ուղարկուած մի դիւա­նա­գի­տա­կան հեռագրից, որ կազմել են այդ ժամա­նակ Հայաստա­նում ու Ադրբե­ջա­նում աշխա­տող ամե­րի­կա­ցի դեսպաննե­րը (փաստա­թուղթը տե՛ս այստեղ): «Հիմա խաղա­ղութեան հեռանկա­րը շատ աւե­լի տեսա­նե­լի է, քան երբեւէ հակա­մարտութեան մեկնարկից‘1988ից ի վեր‘ շնորհիւ նախա­գահներ Քոչա­րեա­նի ու Ալիեւի ջանքե­րի», գրել են ամե­րի­կա­ցի դիւա­նա­գէտնե­րը, մանրա­մասնե­լով.

«Խաղա­ղութեան հեռանկարնե­րը հիմա շատ աւե­լի յուսադրող են, քան երբեւէ հակա­մարտութեան մեկնարկից ի վեր‘ նախա­գահներ Քոչա­րեա­նի ու Ալիեւի ջանքե­րի շնորհիւ: 1999ի Ապրի­լին նախա­գահ Ալիեւը Վաշինգտո­նում‘ ՆԱՏՕի գագաթնա­ժո­ղո­վի շրջա­նակնե­րում կայա­ցած հանդիպմա­նը առա­ջարկել է տարածքնե­րի փոխա­նա­կում: Նախա­գահ Քոչա­րեա­նը սկզբունքօ­րէն համա­ձայնել է, եւ երկու նախա­գահնե­րը մտել են քննարկումնե­րի ակտիւ (աշխոյժ) փուլ‘ Ալիեւի առա­ջարկնե­րի հիման վրայ»:

«Սադա­րա­կում տեղի ունե­ցած այդ հանդի­պումից յետոյ ԱՄՆ փոխնա­խա­գահ Ալ Գորը ուղերձ էր յղել կողմե­րին‘ քաջա­լե­րե­լով «ուղիղ երկխօ­սութեան արդիւնքում ձեռք բերուած կարեւոր առա­ջընթա­ցը»: Ամե­րի­կա­յի փոխնա­խա­գա­հի ուղերձում ասւում էր․

«Հասկա­նում եմ, որ այդ բանակցութիւննե­րը նախա­տե­սում են ոչ հեշտ զիջումներ, որոնց պէտք է գնան երկու կողմե­րը, բայց ես, միա­ժա­մա­նակ, կարծում եմ, որ ձեր որո­շումը‘ օգտուել այդ բացա­ռիկ հնա­րաւո­րութիւնից, իմաստուն է ու քաջ»:

«ԱՄՆ նախա­գահն ու պետքարտուղարն էլ այդ օրե­րին տարա­ծաշրջան էին գործուղել Ղարա­բա­ղեան խնդրով զբա­ղուող փոխպետքարտուղար Սթրոբ Թալբո­թին, ով հանդի­պել էր նախ Ադրբե­ջա­նի, յետոյ‘ Հայաստա­նի ղեկա­վա­րութեան հետ, վերջում‘ մեկնել Անկա­րա:

«Հանդի­պե­լով Թուրքիա­յի նախա­գահ Դէմի­րե­լի հետ‘ փոխպետքարտուղար Թալբո­թը նշել է‘ Բաքւում այս համա­ձայնութիւնից այնքան են ոգեւո­րուած, որ տպաւո­րութիւն է, թէ ինչ-որ բան կարող է ստո­րագրուել դրա­նից մի քանի շաբաթ անց Ստամբուլում կայա­նա­լիք ԵԱՀԿ գագաթնա­ժո­ղո­վում: Փոխպետքարտուղարն անգամ խնդրել էր Միա­ցեալ Նահանգնե­րի նախա­գա­հի ու պետքարտուղա­րի աշխա­տանքա­յին գրաֆի­կում (ծրա­գի­րին մէջ) տեղ պահել‘ Ալիեւ-Քոչա­րեան հնա­րաւոր համա­ձայնութեա­նը ներկայ լինե­լու համար (փաստա­թուղթը տե՛ս այստեղ

«Սակայն, Միա­ցեալ Նահանգնե­րի փոխպետքարտուղա­րը տարա­ծաշրջա­նից չէր հեռա­ցել, երբ Հայաստա­նի խորհրդա­րա­նում սպաննուե­ցին վարչա­պետ Վազգէն Սարգսեա­նը, ԱԺ ղեկա­վար Կարէն Դեմիրճեանն ու 6 այլ պաշտօ­նեա­ներ: Մի քանի ժամում, մինչ Թալբո­թը Երեւա­նից կը հասնէր Անկա­րա, Հայաստա­նում ուժե­րի հաւա­սա­րակշռութիւնն անդառնա­լիօ­րէն փոխուեց, եւ ստեղծուեց մի իրա­վի­ճակ, որը հետա­գայ տարի­նե­րին ազդե­ցութիւն ունե­ցաւ ոչ միայն երկրի, այլեւ Մեղրիի հարցով ձեռք բերուած պայմա­նաւո­րուա­ծութիւննե­րի վրայ: Դիւա­նա­գի­տա­կան փաստաթղթե­րում նաեւ այդ մասով մանրա­մասներ կան:

«Մինսկի խմբի ամե­րի­կա­ցի համա­նա­խա­գահ Քերի Քաւա­նոն, մասնաւո­րա­պէս, գաղտնի հեռագրե­րից մէկում պնդում է, թէ Հոկտեմբե­րի 27ի կէսօ­րին Հայաստա­նի նախա­գա­հա­կա­նում վարչա­պետ Վազգէն Սարգսեա­նը կողմ է եղել Քոչա­րեա­նի ու Ալիեւի միջեւ ձեռք բերուած համա­ձայնութեա­նը: Փոխպետքարտուղար Սթրոբ Թալբո­թը, մինչդեռ, նոյն օրը‘ Հոկտեմբե­րի 27ին հասնե­լով Անկա­րա, Թուրքիա­յի նախա­գա­հին ասել է‘ Վազգէն Սարգսեա­նը Քոչա­րեա­նի ծրագրե­րից ամբողջութեամբ տեղեակ չէր (փաստա­թուղթը տե՛ս այստեղ)․

«Փոխպետքարտուղա­րը նախա­գահ Դեմի­րե­լին ասաց, որ նախա­գահ Քոչա­րեա­նի հետ իր հանդիպմա­նը վարչա­պետ Սարգսեանն առա­ջին անգամ էր լսում Քոչա­րեան-Ալիեւ քննարկումնե­րի որոշ մանրա­մասներ»:

«Թէ որոնք են եղել այդ մանրա­մասնե­րը, Պետդե­պի հեռա­գի­րը չի յստա­կեցնում: Թալբո­թը Դեմի­րե­լին միայն փոխանցել է, որ Ռոբերտ Քոչա­րեա­նը, ի տարբե­րութիւն Հէյդար Ալիեւի, առաւել զգուշաւոր էր եւ յորդո­րում էր իրեն շատ չշտա­պեցնել: Հոկտեմբե­րի 27ի ահա­բեկչութիւնից ժամեր անց Ամե­րի­կա­յի փոխպետքարտուղա­րը Թուրքիա­յի նախա­գա­հին հետեւեալն է պատմել հայկա­կան կողմի հետ իր բանակցութիւննե­րից.

«Քոչա­րեա­նի զգուշաւո­րութեան մի մասը իր մտա­հո­գութիւնն էր, որ ռուսնե­րը հնա­րաւոր է‘ ամբողջութեամբ տեղեակ չեն իր ու Ալիեւի միջեւ ձեռք բերուած առա­ջընթա­ցից: Քոչա­րեա­նը կը հանդի­պի Ելցի­նին Նոյեմբե­րի 5ին ու կը խօսի նրա հետ: Քոչա­րեանն անհանգստա­ցած էր‘ յանկարծ այնպէս չստա­ցուի, որ Մոսկուա­յին թուայ‘ ինքը կամ ամե­րի­կա­ցի­ներն աշխա­տում են ռուսնե­րի թիկունքում»:

«Յայտնե­լով այս մանրա­մասնե­րը‘ Թալբո­թը զգուշացրել է‘ թէ՛ Ալիեւը, թէ՛ Քոչա­րեա­նը խնդրում են, որ իրենց համա­ձայնութիւնը մնայ խիստ գաղտնիութեան պայմաննե­րում: Դէմի­րե­լը խոստա­ցել է‘ տեղե­կութիւնը սենեա­կից դուրս չի գայ: Փոխպետքարտուղա­րի հետ այդ հանդիպմա­նը Հայաստա­նի նախա­գա­հը հարց է բարձրացրել նաեւ Իրա­նի հետ կապե­րը պահե­լու անհրա­ժեշտութեան վերա­բե­րեալ.

«Քոչա­րեանն ասաց, թէ Հայաստա­նը ուզում է Ադրբե­ջա­նի եւ/կամ Թուրքիա­յի հետ երկխօ­սութեան միջո­ցով ինչ-որ ճանա­պարհ գտնել‘ երաշխաւո­րե­լու իր համար կարեւոր առեւտրա­յին կապերն Իրա­նի հետ: Դեմի­րե­լը համա­ձայնեց‘ Ադրբե­ջա­նը դա անե­լու համար կարող է ինչ-որ ձեւ գտնել»:

«Բաքւում, սակայն, մտա­դիր չէին նոր զիջումնե­րի գնալ: Սադա­րա­կում տեղի ունե­ցած հանդի­պումից շաբաթներ անց‘ 1999ի Նոյեմբե­րին, հայր Ալիեւը Վաշինգտոն է գործուղել ներկա­յա­ցուցչա­կան պատուի­րա­կութիւն, որի կազմում էին երկրի վարչա­պետն ու ներկա­յիս նախա­գահ Իլհամ Ալիեւը: Փոխպետքարտուղա­րի հետ նրանց հանդիպման սղագրութիւնից ակնյայտ է, որ նրանք Վաշինգտոն էին մեկնել հէնց տարածքնե­րի փոխա­նակման տարբե­րա­կը քննարկե­լու(փաստա­թուղթը տե՛ս այստեղ).

«Ալիեւն ու Ռասի­զա­դէն ասա­ցին, որ դրա­կան հանդի­պումներ են ունե­ցել Արժոյթի միջազգա­յին հիմնադրա­մում ու Համաշխարհա­յին բանկում, եւ յստակ տպաւո­րութիւն ստա­ցել, որ երկու կառոյցներն էլ պատրաստ են արա­գօ­րէն գնալ առաջ‘ աջակցե­լու Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջեւ ձեռք բերուած խաղա­ղութեան համա­ձայնագրի իրա­գործմա­նը»:

«Այդ ժամա­նակ Իլհամ Ալիեւն ամե­րի­կեան կողմին հաւաստիացրել է‘ Ադրբե­ջանն ուզում է գործը գլուխ բերել հնա­րաւո­րինս արագ, նեղսրտե­լով, թէ ընդդի­մութեան կողմից տարա­ծուող շշուկներն ու կասկածնե­րը թուլացնում են իրենց դիրքե­րը.

«Ալիեւն ասաց‘ Ադրբե­ջա­նի ժողո­վուրդը գնա­լով աւե­լի անհանգիստ է դառնում, նրանք գիտեն, որ ինչ-որ բան է կատարւում, բայց չգի­տեն մանրա­մասնե­րը: Մինչդեռ ընդդի­մութիւնը շահարկում է իրա­վի­ճա­կը»:

«Ադրբե­ջա­նա­կան կողմը ենթադրել է, թէ հայկա­կան կողմը սկսել է դանդա­ղել Մոսկուա­յի թելադրանքով: ԱՄՆ փոխպետքարտուղա­րը, սակայն, փարա­տել է այդ կասկածնե­րը, պնդե­լով, թէ պատճա­ռը հայաստա­նեան ներքա­ղա­քա­կան վիճակն է. նախա­գահ Քոչա­րեա­նին անհրա­ժեշտ է ժամա­նակ տալ‘ Հոկտեմբե­րի 27ի ահա­բեկչութիւնից յետոյ իր շուրջը աջակցութիւն կոնսո­լի­դացնե­լու (ամրացնե­լու) եւ խիզախ որո­շումներ կայացնե­լու համար: Պետդե­պի փաստաթղթի յաջորդ նախա­դա­սութիւնը գաղտնա­զերծում է‘ ինչ էր քննարկման սեղա­նին.

«Իլհամ Ալիեւը նշեց, թէ հասկա­նում է‘ որքան դժուար է ղարա­բաղցի հայի‘ Քոչա­րեա­նի համար, հրա­ժա­րուել Մեղրիի շրջա­նից»:

«Ամիսներ անց, երբ այս հարցն արդէն Միա­ցեալ Նահանգնե­րի պետքարտուղարն ու Ռուսաստա­նի արտգործնա­խա­րարն են քննարկել, Մադլէն Օլբրայթը յորդո­րել է Մոսկուա­յին համո­զել Հայաստա­նին, թէ այս գործարքը լաւ է տարա­ծաշրջա­նի անվտանգութեան համար: Ռուսաստա­նի արտգործնա­խա­րար Սերգէյ Իւա­նո­վը ի պատասխան նոյն փաստարկն է բերել‘ Քոչա­րեա­նի դիրքե­րը թուլա­ցել են Հոկտեմբե­րի 27ից յետոյ (փաստա­թուղթը տե՛ս այստեղ).

«Իւա­նովն ասաց, որ ինքը երկար զրուցել է թէ՛ Քոչա­րեա­նի, թէ՛ Ալիեւի հետ այս հարցե­րի շուրջ: Քոչա­րեանն անկեղծ էր, երբ ասում էր, թէ իրեն ներքին կայունութիւն է պէտք նման կարեւոր համա­ձայնութիւն կայացնե­լուց առաջ, նա կարծում է, որ չունի այն աջակցութիւնը, որը վայե­լում էր մինչ սպա­նութիւննե­րը: Չնա­յած այն փաստին, որ Երեւանն աւե­լի շատ տարածք է ստա­նում այս գործարքով, նրանք կարծում են, որ այն իրենց թողնում է երեք կողմից թուրքե­րով ու նրանց մերձաւոր զարմիկնե­րով շրջա­պա­տուած, մինչդեռ Վրաստանն անկա­յուն վիճա­կում է»:

«Ըստ այդ համա­ձայնութեան, հայկա­կան կողմը պէտք է դուրս գար Ղարա­բա­ղի շրջա­կայ բոլոր տարածքնե­րից‘ բացա­ռութեամբ Լաչի­նի:

«Լեռնա­յին Ղարա­բա­ղի Անվտանգութեան խորհրդի նախկին քարտուղար Սամուէլ Բաբա­յեա­նը 2019ին  հայտա­րա­րել էր‘ նման առա­ջարկ չէր կարող քննարկուել առանց իր իմա­ցութեան: «Ինձ յետոյ ոչ ոք չի բանակցել, դուրս եկո­ղը մենք պիտի լինէինք, բայց ինձ ոչ ոք ոչինչ չի ասել», պնդել էր նա:

«Պետդե­պի գաղտա­զերծած փաստաթղթե­րի համա­ձայն, սակայն, միջնորդնե­րը հոգ էին տարել նաեւ Ղարա­բա­ղին տեղեակ պահե­լու մասին: 1999ի Դեկտեմբե­րին‘ Սադա­րա­կի հանդի­պումից մօտ երկու ամիս անց, Մինսկի խումբը, Ադրբե­ջա­նի նախա­գահ Հէյդար Ալիեւի խնդրանքով, այցե­լել է Ստե­փա­նա­կերտ‘ համո­զուե­լու, որ ղարա­բա­ղեան կողմը համա­ձայն է լուծման այդ տարբե­րա­կին: Ամե­րի­կա­ցի համա­նա­խա­գահ Քերի Քաւա­նոն զրոյցի մանրա­մասներն օրեր անց հեռագրել է Վաշինգտոն (փաստա­թուղթը տե՛ս այստեղ), մանրա­մասնե­լով.

«Արկա­դի Ղուկա­սեանն անմի­ջա­պէս հաստա­տեց, որ ինքը լիո­վին աջակցում է Քոչա­րեան-Ալիեւ գործարքին, եւ ես խոստա­ցայ փոխանցել դա Ադրբե­ջա­նի նախա­գա­հին»:

«Ըստ դիւա­նա­գի­տա­կան հեռագրե­րի, այդ ժամա­նակ միջնորդնե­րը սկսել էին աշխա­տել միջազգա­յին դոնորնե­րի (նուի­րա­տունե­րու) հետ‘ համա­ձայնագրի ստո­րագրումից յետոյ տարածքնե­րի վերա­կա­ռուցման ու մարդկանց վերաբնա­կեցման համար: Ֆրանսիա­ցի համա­նա­խա­գահն անգամ հարցրել է‘ ե՞րբ է նպա­տա­կա­յարմար, որ Համաշխարհա­յին բանկը կարիքնե­րի գնա­հատման այց կատա­րի: Ղուկա­սեա­նը արձա­գանգել է‘ որքան շուտ, այնքան‘ լաւ, միա­ժա­մա­նակ խոստա­նա­լով այդ մասին տեղե­կութիւննե­րը պահել գաղտնի.

«Նա ասաց, որ կ՛որդեգրի լիա­կա­տար գաղտնա­պա­հութիւն, ինչը, նրա համոզմամբ, կենսա­կան նշա­նա­կութիւն ունի արդիւնքի հասնե­լու համար: Նա աւարտեց իր խօսքը ընդգծե­լով, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ստա­տուս քուոն (գոյա­վի­ճա­կը) ընդունե­լի չէ, ոչ էլ հնա­րաւոր է այն անժամկէտ պահել, եւ որ անհրա­ժեշտ է խաղա­ղութիւն ու զարգա­ցում»:

«Դիւա­նա­գի­տա­կան փաստաթղթե­րը, միա­ժա­մա­նակ, վկա­յում են, որ «Հոկտեմբե­րի 27»ից յետոյ Հայաստա­նի նախա­գահն առաւել յաճախ է յղում արել ներքին անկա­յունութեանն ու Իրա­նի հետ սահմա­նը պահե­լու անհրա­ժեշտութեա­նը‘ յորդո­րե­լով յաւե­լեալ ժամա­նակ տալ իրեն:

«2000 թուա­կա­նի Յունուա­րին արդէն, ըստ Պետդե­պի փաստաթղթե­րի, Ռոբերտ Քոչա­րեա­նը Դաւո­սում‘ Ալիեւի հետ առանձնազրոյցում, նոր պահանջ է դրել սեղա­նին‘ անակնկա­լի բերե­լով ոչ միայն ադրբե­ջանցի գործընկե­րո­ջը, այլեւ համա­նա­խա­գա­հող երկրնե­րին: Այդ մասին Հէյդար Ալիեւը պատմել է Ադրբե­ջա­նում Ամե­րի­կա­յի դեսպան Սթենլի Էսկուդե­րո­յին 2000ի Փետրուա­րին (փաստա­թուղթը տե՛ս այստեղ).

«Ընդգծե­լով հայ-իրա­նա­կան սահմա­նի ծայրաստի­ճան կարեւո­րութիւնը‘ Քոչա­րեանն առա­ջարկել է տալ Մեղրին եւ կորցնել այդ սահմա­նը, ինչպէս ի սկզբա­նէ պայմա­նաւո­րուել էին Նախի­ջեւա­նում, եթէ Թուրքիան համա­ձայնի քննարկել 1915–16 թուա­կաննե­րի ցեղասպա­նութիւնը»:

«Ալիեւը հակա­դարձել է‘ ցեղասպա­նութեան հարցը երբեք չի եղել հայ – ադրբե­ջա­նա­կան յարա­բե­րութիւննե­րի օրա­կարգում, եւ ինքը չի կարող նման հարց բարձրացնել թուրքա­կան կողմի առաջ: Միա­ժա­մա­նակ, սա հիմք է տուել Ալիեւին ամե­րի­կա­ցի դիւա­նա­գէ­տի մօտ պնդել‘ ստացւում է, որ Իրա­նի հետ սահմա­նի հարցն այնքան էլ կենսա­կան չէ հայկա­կան կողմի համար: «Եթէ Քոչա­րեա­նը պատրաստ է հրա­ժա­րուել դրա­նից ցեղասպա­նութիւնը ճանա­չե­լու գնով, ուրեմն Մեղրին ոչ թէ սկզբունքա­յին նշա­նա­կութիւն ունի, այլ‘ սակարկման մանրադրամ է հայկա­կան կողմի համար», պնդել է նա:

«Որ Հայաստա­նի նախա­գահն այդ փուլում նման հարց է դրել, նշել է նաեւ Մինսկի խմբի համա­նա­խա­գահ Քերի Քաւա­նոն Ղարա­բա­ղի նախա­գահ Արկա­դի Ղուկա­սեա­նի հետ հանդի­պումից յետոյ Վաշինգտոն ուղարկուած հեռագրում (փաստա­թուղթը տե՛ս այստեղ).

«Աւե­լի վաղ հեռա­խօ­սով տեղե­կութիւններ ստա­նա­լով Երեւա­նից‘ Ղուկա­սեա­նը կրկնեց Քոչա­րեա­նի փաստարկնե­րը, թէ անհրա­ժեշտ է ժամա­նակ տալ, մինչ Հայաստա­նը փորձում է ստի­պել Թուրքիա­յին ընդունել իր մտա­հո­գութիւննե­րը Հայոց Ցեղասպա­նութիւնը ճանա­չե­լու վերա­բե­րեալ»:

«Ամե­րի­կա­ցի համա­նա­խա­գա­հը, սակայն, նոյն հեռագրում նկա­տել է‘ հայկա­կան կողմի հաշուարկներն անհիմն են ու սխալ. «Թուրքերն իրենց խոստա­ցա­ծից‘ սահմաննե­րը բացե­լուց եւ յարա­բե­րութիւններ հաստա­տե­լուց հեռուն չեն գնայ: Նոյնն է պնդել նաեւ Միա­ցեալ Նահանգե­րի պետքարտուղար Մադլէն Օլբրայթը, երբ քննարկել է այս հարցը Ռուսաստա­նի արտգործնա­խա­րար Սերգէյ Իւա­նո­վի հետ 2000 թուա­կա­նի Փետրուա­րի 1ին Մոսկուա­յում տեղի ունե­ցած հանդիպման ժամա­նակ (փաստա­թուղթը տե՛ս այստեղ).

«Պետքարտուղարն ասաց‘ ինքը փոխանցել է Ալիեւին եւ Քոչա­րեա­նին, որ նրանք չպէտք է կորցնեն խաղա­ղութեան հասնե­լու հնա­րաւո­րութիւնը, որ այսօր ունեն: Թւում է‘ Անկա­րան հիմա վարում է առաւել բաց ու աջակցող քաղա­քա­կա­նութիւն, սակայն նրանք երբեք այնքան հեռուն չեն գնայ, որքան հայե­րի իդէա ֆիքսն (ամրա­ցած գաղա­փարն) է‘ Ցեղասպա­նութեան համար ներո­ղութիւն խնդրե­լը»:

«2021 թուա­կա­նի նախընտրա­կան արշաւի ժամա­նակ Ռոբերտ Քոչա­րեա­նը պնդել էր‘ ինքը Մեղրիի վերա­բե­րեալ իր գրքում գրել է «շատ պարզ‘ ինչպէս է այդ հարցը քննարկուել»:

«Երկրորդ նախա­գա­հի ինքնա­կենսագրա­կա­նում, սակայն, դռնփակ այս քննարկումնե­րի ու սակարկումնե­րի մասին որեւէ բառ չկայ: Թէ՛ 2000ականներին, թէ՛ պաշտօ­նը թողնե­լուց յետոյ Քոչա­րեանն ընդգծուած մէկ բան է շեշտում‘ նման առա­ջարկ Մինսկի խմբի կողմից չի ներկա­յա­ցուել:

«Եղել է երեք առա­ջարկ‘ Ընդհա­նուր պետութիւնը, Քիվեսթեա­նը, որից Ալիեւը հրա­ժա­րուեց, եւ Մադրի­դեան սկզբունքնե­րը», յայտա­րա­րում է նա:

«Թղթի վրայ գուցէ եղել է երեք առա­ջարկ, բայց փաստ է, որ Քոչա­րեա­նի օրօք ներկա­յա­ցուած առա­ջին տարբե­րա­կի‘ 1998ի «Ընդհա­նուր պետութեան» եւ 2001ի Քի Վեսթի միջեւ Ալիեւն ու Քոչա­րեա­նը առնուազն տասը տետ ա տետ զրոյց են ունե­ցել‘ առանց միջնորդնե­րի: Գաղտնա­զերծուած փաստաթղթե­րը նշում են, որ նրանք այդ ընթացքում հակա­մարտութեան կարգաւորման սեփա­կան‘ տարածքնե­րի փոխա­նակման տարբե­րակն ու դրա մոդիֆի­կա­ցիա­ներն (փոփո­խութիւննե­րը) էին քննարկում: Եւ եթէ գործընթա­ցի սկզբում բանակցութիւննե­րից տեղեակ է եղել միայն ամե­րի­կեան կողմը, ապա ամիսներ անց այս համա­ձայնութիւնը քննարկուել է արդէն Մինսկի խմբի համա­նա­խա­գահ երեք երկրնե­րի պաշտօ­նա­կան հանդի­պումնե­րում: 2000 թուա­կա­նի Մարտին, օրի­նակ, Միա­ցեալ Նահանգնե­րի դիւա­նա­գէտնե­րը‘ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբո­թի ղեկա­վա­րութեամբ, հանդի­պել են Ֆրանսիա­յի արտգործնա­խա­րա­րութեան քաղա­քա­կան հարցե­րով տնօ­րէն Ժերար Էրրե­րա­յի հետ եւ ի թիւս այլ թեմա­նե­րի քննարկել նաեւ այս հարցը (փաստա­թուղթը տե՛ս այստեղ).

«Յատուկ յանձնա­րա­րութիւննե­րով դեսպան Սթիւ Սեստա­նո­վի­չը յորդո­րեց Մինսկի խմբի համա­նա­խա­գահնե­րին Ապրի­լին Ժընեւում հանդի­պել համա­պա­տասխան միջազգա­յին կառոյցնե­րի հետ‘ կազմա­կերպե­լու առա­քե­լութիւն, որը կը գնա­հա­տի տարա­ծաշրջա­նում մարդկանց վերաբնա­կեցման ու վերա­կա­ռուցման կարիքնե­րը: Սեստա­նո­վի­չը նշեց, որ Քոչա­րեանն ակնյայտօ­րէն ուզում է լուծել խնդի­րը, ինչին ի պատասխան Էրրե­րան արձա­գանգեց‘ տուեալ գործարքը բխում է նրա շահե­րից, եթէ հաշուի չառնենք Իրա­նի հետ կապի խնդի­րը»:

«Տարի­ներ առաջ, խօսե­լով այս թեմա­յի մասին, Ռոբերտ Քոչա­րեա­նը նաեւ պնդել էր‘ իր օրօք Թուրքիան այս պատմութեան մէջ չկար:

«Փաստա­ցի, սակայն, հակա­ռակն է‘ Թուրքիան կար առա­ջին օրից: 1992ին հէնց Անկա­րան է փակ դռնե­րի ետեւում շրջա­նա­ռել տարածքնե­րի փոխա­նակման գաղա­փա­րը: Աւե­լին, Քոչա­րեա­նի նախա­գա­հութեան օրե­րին Անկա­րան տեղեակ է եղել ու կողքից հետեւել է նրա ու Հէյդար Ալիեւի տետ այ տետ բանակցութիւննե­րին: 1999ին, օրի­նակ, Թուրքիա­յի նախա­գա­հը բաց տեքստով ասել է Միա­ցեալ Նահանգնե­րի փոխպետքարտուղա­րին, որ կուլիսնե­րում աշխա­տում է Հէյդար Ալիեւի հետ ու խորհուրդներ տալիս (փաստա­թուղթը տե՛ս այստեղ).

«Դեմի­րելն ասաց …մտա­վա­խութիւն ունի, որ դժուար կը լինի երկու առաջնորդնե­րի համար նման համա­ձայնութիւնը վաճա­ռել իրենց մայրա­քա­ղաքնե­րում, եւ որ ինքը խորհուրդ է տուել Ալիեւին թոյլ տալ, որ Մինսկի խումբը ներկա­յացնի երկու նախա­գահնե­րի առա­ջարկը, որպէսզի երկու խորհրդա­րաններն այն դիտարկեն որպէս Մինսկի խմբի առա­ջարկ»։

«Միա­ցեալ Նահանգնե­րի յատուկ յանձնա­րա­րութիւննե­րով դեսպան Սեստա­նո­վի­չը 2000 թուա­կա­նի գարնա­նը կարծիք էր յայտնել, թէ Քոչա­րեա­նը մեծ կարեւո­րութիւն է տալիս Ռուսաստա­նում սպա­սուող նախա­գա­հա­կան ընտրութիւննե­րին եւ կը ցանկա­նայ առաջ գնալ Պուտի­նի ակնկա­լուող ընտրութիւնից յետոյ:

«Հայաստա­նի երկրորդ նախա­գա­հը, սակայն, թէ՛ այդ օրե­րին, թէ՛ դրա­նից տարի­ներ անց հաստա­տա­կա­մօ­րէն պնդում էր‘ ինքը ի սկզբա­նէ եւ աներկբայ մերժել է տարածքնե­րի փոխա­նակման գաղա­փա­րը:

«Խօսքը միայն կոմունի­կա­ցիա­նե­րի (հաղորդակցութիւննե­րու) մասին էր, երբեք չի եղել տարածքնե­րի փոխա­նակման տարբե­րակ սեղա­նին: Քննարկուել է հետեւեալ սկզբունքը, օրի­նակ‘ տարածքա­յին փոխա­նա­կումը ընդունե­լի՞ է: Ասում ես‘ ոչ, դրա­նով կորցնում ենք ռազմա­վա­րա­կան սահմա­նը Իրա­նի հետ: Վերջ, սրա­նով աւարտւում է: Հողե­րը հայկա­կան հողե­րով ես չեմ փոխում», ասել էր նա 2008 Փետրուա­րի 16ին հեռուստաընկե­րութիւննե­րին տուած հարցազրոյցում:

«Միայն թէ բաց է մնում‘ եթէ նման հարց երբեւէ սեղա­նին չէր եղել եւ չէր քննարկուել, ինչո՞ւ է հայկա­կան կողմը յետոյ պատրուակներ փնտռել‘ մերժումը հիմնաւո­րե­լու համար: Իսկ որ եղել է նման խօսակցութիւն‘ 2000 թուա­կա­նի Փետրուա­րին Ռուսաստա­նի փոխարտգործնա­խա­րար Գրի­գո­րի Բերդեննի­կովն է պատմել ամե­րի­կեան կողմին‘ Բաքու եւ Երեւան այցե­լե­լուց յետոյ (փաստա­թուղթը տե՛ս այստեղ).

«Քոչա­րեա­նը նրան ասել է‘ եթէ Դեմիրճեանն ու Սարգսեա­նը ողջ լինէին, նա կը կարո­ղա­նար առաջ տանել այդ համա­ձայնութիւնը, սակայն առանց նրանց դա անհնար է. այդ գործարքի դէմ քննա­դա­տութիւնն աճում է քաղա­քա­կան դաշտի աջ հատուա­ծից ու նախկին նախա­գահ Տէր Պետրո­սեա­նի աջա­կիցնե­րի շարքե­րից: Բերդեննի­կո­վը նաեւ ասաց‘ Քոչա­րեանն իրեն փոխանցել է, որ ինքը կը կարո­ղա­նար այս գործարքը գլուխ բերել, եթէ ինչ-որ սահմա­նա­յին կապ լինէր Իրա­նի հետ, հակա­ռակ դէպքում ինքը կորած է: Ինչ վերա­բե­րում է Թուրքիա­յին, Քոչա­րեանն ասաց, որ Թուրքիա­յի կողմից ցեղասպա­նութիւնը քննարկե­լու մերժումը կը բերի որպէս պատրուակ Բաքուի մօտ‘ համա­ձայնութիւնից հրա­ժա­րուե­լու համար»:

«Նոյն այդ օրե­րին, երբ համա­նա­խա­գահ երկրնե­րի բարձրաստի­ճան դիւա­նա­գէտնե­րը Վաշինգտո­նում, Փարի­զում ու Մոսկուա­յում քննարկում էին‘ ինչու է Քոչա­րեա­նը ետ կանգնում սկզբնա­կան պայմա­նաւո­րուա­ծութիւննե­րից, Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րը Երեւա­նում պնդում էր‘ «տարածքնե­րի փոխա­նակման առա­ջարկութիւն հնչել է, բայց Հայաստա­նի կողմից դա որեւէ կերպ չի ընդունուել կամ արձա­նագրուել որպէս սեղա­նի վրայ եղող առա­ջարկ»: Այս յայտա­րա­րութիւնից ուղիղ 25 տարի անց‘ այս տարեսկզբին, այդուա­մե­նայնիւ, Վարդան Օսկա­նեանն ընդունեց, որ հայկա­կան կողմն ինչ-ինչ նկա­տա­ռումնե­րով աշխա­տել է այդ առա­ջարկի ուղղութեամբ:

«Առա­ջարկութիւնը եղել է Ալիեւի կողմից Ժընեւի հանդիպման ժամա­նակ‘ 1999 թուա­կա­նին: Այդ օրը Քոչա­րեանն էր, ես էի, Վազգէնն էր, բայց եղել է տետ ա տետ, ես ու Վազգէ­նը չենք մասնակցել: Քոչա­րեա­նը երբ այդ հանդի­պումից դուրս եկաւ, ասաց‘ Ալիեւն այսպի­սի առա­ջարկ է անում: Մեր առա­ջին ռէակցիան (հակազդե­ցութիւնը) էր‘ Ալիեւը պատրաստ է Ղարա­բա­ղը տալ, ուշադրութիւնը դրա վրայ դրուեց: Այդ օրե­րին Քոչա­րեա­նից ու Վազգէն Սարգսեա­նից ես շատ յստակ յանձնա­րա­րութիւն ունէի որպէս ԱԳ նախա­րար‘ առանց Հայաստա­նի տարածքից որեւէ թիզ հող զիջե­լու փորձել օգտուել Ալիեւի ցանկութիւնից‘ Ղարա­բա­ղը տալու: Եւ այդ գործընթա­ցը մեզ տարաւ այնտեղ, որ մենք Քի Վեսթում ունե­ցանք արդիւնք», պնդում է Օսկա­նեա­նը:

«Քիվեսթեան տարբե­րա­կում, ըստ դիւա­նա­գէտնե­րի վկա­յութիւննե­րի, սեղա­նին եղել է արդէն Սադա­րա­կում ձեռք բերուած համա­ձայնութեան փոփո­խուած տարբե­րա­կը, որով Ադրբե­ջա­նը Նախի­ջեւա­նին կապուե­լու համար ոչ թէ Մեղրին, այլ‘ «ինքնիշխան միջանցքներ» պէտք է ստա­նար: Միջազգա­յին ճգնա­ժա­մա­յին խումբը պնդում է, թէ 2005ին Երեւա­նում Հայաստա­նի իշխա­նութիւններն իրենց ցոյց են տուել այդ համա­ձայնութեան ոչ պաշտօ­նա­կան նախա­գի­ծը, որի երկրորդ յօդուա­ծում նշւում էր‘ Ղարա­բա­ղը պէտք է տրուէր Հայաստա­նի ինքնիշխա­նութեա­նը: Սակայն գործնա­կան արդիւնք այս փաստա­թուղթը չունե­ցաւ. Հէյդար Ալիեւը մինչեւ Քի Վեսթ մեկնելն էր Ամե­րի­կա­յի դեսպա­նին ասել‘ գործարքին կը համա­ձայնի միայն մէկ դէպքում‘ եթէ Նախի­ջեւանն ամբողջութեամբ միա­նայ Ադրբե­ջա­նին (փաստա­թուղթը տե՛ս այստեղ).

«Ադրբե­ջա­նի նախա­գա­հը պատմեց, որ Քոչա­րեանն առա­ջարկել է, թէ կարող են տարբե­րակներ‘ որոշ վարիա­ցիա­ներ (տարբե­րակներ) լինել Մեղրիի փոխանցման հարցում: Ալիեւն արձա­գանգել է, թէ ինքը չի կարող դիտարկել որեւէ բան, որը չի երաշխաւո­րում Ադրբե­ջա­նի վերա­միաւո­րումը Նախի­ջեւա­նի հետ»:

«Ի դէպ, մինչ այդ‘ 1997ին, Միա­ցեալ Նահանգնե­րում պատասխա­նե­լով լրագրողնե­րից մէկի հարցին, հայր Ալիեւը պնդել էր, թէ Նախի­ջեւա­նի եւ Ադրբե­ջա­նի արեւմտեան շրջաննե­րի միջեւ ընկած‘ Սիւնի­քով անցնող 46 կիլո­մետրա­նոց հատուա­ծը վաղնջա­կան ժամա­նակնե­րից պատկա­նել է Ադրբե­ջա­նին:

«Խորհրդա­յին Միութիւնը հիմնե­լուց յետոյ Ստա­լի­նը Նախի­ջեւա­նը Ադրբե­ջա­նի հիմնա­կան տարածքից բաժա­նող այդ հատուա­ծը որպէս նուէր տուել է Հայաստա­նին: Նրանք ուզում էին երկու մասի բաժա­նել Ադրբե­ջա­նը, ուստի Հայաստա­նին տուե­ցին այդ 46 կմ.անոց հողակտո­րը», ասել էր նա:

«2000ականներին չհասնե­լով յաջո­ղութեան‘ Բաքուն‘ Թուրքիա­յի աջակցութեամբ, Հայաստա­նի տարածքով Նախի­ջեւա­նի հետ կապուե­լու պահանջը վերա­կանգնեց Ղարա­բա­ղեան երկրորդ պատե­րազմից յետոյ, երբ հայկա­կան կողմի դիրքերն ամե­նա­թոյլն էին բանակցա­յին ողջ պատմութեան մէջ:

«Ամրագրուել է , որ Նախի­ջեւա­նի Ինքնա­վար Հանրա­պե­տութիւնը պէտք է կապուի Ադրբե­ջա­նի հետ: Հաղորդակցութեան բոլոր ուղի­նե­րի ու ճանա­պարհնե­րի բացմա­նը զուգա­հեռ նշւում է, որ պէտք է ստեղծուի եւ կը ստեղծուի նոր տրանսպորտա­յին (փոխադրութեան) ենթա­կա­ռուցուածք: Այդ կէտը մտցուել է յայտա­րա­րութեան տեքստ (բնա­գի­րին մէջ) իմ պնդմամբ, քանի որ այդ դրոյթի ու Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտութեան միջեւ ուղիղ կապ չկայ: Բայց ես ուրախ եմ, որ իմ հետեւո­ղա­կան պահանջներն ընդունուե­ցին», 2020 Նոյեմբե­րի 8ին յայտա­րա­րեց Իլհամ Ալիեւը, ով մինչեւ այսօր խօսում է «Զանգե­զուրի միջանցքի» մասին:

«Թէ ինչպէս է Իլհամ Ալիեւը հիմնաւո­րել Ղարա­բա­ղեան խնդրի հետ կապ չունե­ցող այս պահանջը 44օրեայ պատե­րազմն աւարտող փաստաթղթում, եւ թէ դրա­նից առաջ ու յետոյ ինչ դռնփակ քննարկումներ են եղել այս թեմա­յով, յայտնի չէ:

«Հայաստա­նի կառա­վա­րութիւնը, թէեւ փաստա­ցի համա­ձայնել է Մինսկի խմբի լուծարմա­նը, սակայն դեռ չի գաղտնա­զերծել Ղարա­բա­ղեան խնդրի շուրջ աւե­լի քան 30 տարի տեղի ունե­ցած բանակցութիւննե­րը, միջնորդնե­րի ներկա­յացրած առա­ջարկներն ու հայկա­կան կողմի պատասխաննե­րը: 2024ի Դեկտեմբե­րին «Ազա­տութեան» հարցմանն ի պատասխան Կառա­վա­րութիւնից փոխանցել էին‘ այդ փաստաթղթե­րի գոյքագրմամբ են դեռ զբա­ղուած, առա­ջի­կա­յում էլ պէտք է քննարկեն‘ «նպատակայարմա՞ր է արդեօք դրանց գաղտնա­զերծումը, թէ՞ ոչ»: Մինչ այդ, նորանկախ Հայաստա­նի համար ճակա­տագրա­կան բանակցութիւննե­րի մասին ստի­պուած ենք տեղե­կա­նալ օտար երկրնե­րի աղբիւրնե­րից: Պետդե­պարտա­մենտը դիւա­նա­գի­տա­կան փաստաթղթե­րը գաղտնա­զերծում է Տեղե­կա­տուութեան մասին օրէնքով, ըստ որի‘ երկրի քաղա­քա­ցի­ներն իրաւունք ունեն իմա­նալ‘ ինչի շուրջ, ինչ եւ ինչպէս են իրենց պաշտօ­նեա­նե­րը բանակցել փակ դռնե­րի ետեւում»:

 Asbarez Staff January 31, 2025

Առնչվող Հոդվածներ