15.1 C
Yerevan

«Գաղտնիք Ղարա­բա­ղի»

Մաս 12

Սկզբունքո­րեն անհայտ է մնում, թե 1998 թվա­կա­նին ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յանն ի՞նչ մոտի­վա­ցիա­յով էր առա­ջադրել վարչա­պե­տի պաշտո­նից Լեո­նարդ Պետրոսյա­նին հեռացնե­լու եւ սոցիալ-տնտե­սա­կան նոր ուղե­գիծ ընտրե­լու հարցը:

Վահրամ Աթա­նեսյան

Մենք կասենք՝ «կեցցե՜ Դաշնակցությունը, հայ Դաշնակցությունը իսկա­կան»
Հայաստա­նում 1998թ. «իշխա­նա­փո­խությունից» երկու-երեք ամիս անց Ստե­փա­նա­կերտում ներքա­ղա­քա­կան «ամպրոպ պայթեց». Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նը մամուլի ասուլիս հրա­վի­րեց եւ հայտա­րա­րեց, որ ԼՂՀ կառա­վա­րությունը գործունակ չէ, չունի սոցիալ-տնտե­սա­կան զարգացման հայե­ցա­կարգ:

Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի քննա­դա­տության հիմնա­կան թիրա­խը ԼՂՀ վարչա­պետ Լեո­նարդ Պետրոսյանն էր: Նա 1992 թվա­կա­նին ԼՂՀ Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի պաշտո­նի համար մրցակցության մեջ ՀՅԴ հետ քաղա­քա­կան դիմա­կա­յությունը տանուլ տալուց հետո տեղա­փոխվել էր Երեւան եւ Հատուկ ծրագրե­րի պետա­կան կոմի­տեի նախա­գա­հի տեղա­կալ, ապա եւ նախա­գահ պաշտո­նա­վա­րել:

Լեւո­նարդ Պետրոսյա­նը Ստե­փա­նա­կերտ էր վերա­դարձել 1995թ. հունվա­րին եւ նշա­նակվել ԼՂՀ վարչա­պետ, երբ Ռոբերտ Քոչարյա­նը Գերա­գույն խորհրդի կողմից լիա­զո­րություննե­րի երկամյա ժամկե­տով ընտրվել էր Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տության նախա­գահ:
Մինչ այդ նա զբա­ղեցնում էր ԼՂՀ Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի նախա­գա­հի պաշտո­նը: Պետա­կան կառա­վարման այդ մարմինն ստեղծվել էր Լեռնա­յին Ղարա­բա­ղի համար ծայրա­հեղ ծանր իրա­վի­ճա­կում, երբ Ադրբե­ջա­նը գրա­վել էր Շահումյա­նի շրջա­նը, Մարտա­կերտի շրջա­նի գրե­թե իննսուն տոկո­սը, մարտա­կան գործո­ղություններն ընթա­նում էին տառա­ցիո­րեն Ստե­փա­նա­կերտի մատույցնե­րում:

Այդ օրե­րին եւ ավե­լի քան երե­սուն տարի անց էլ պատմա­գի­տա­կան տեսա­կետ կա, որ Շահումյա­նի եւ Մարտա­կերտի անկումը «ծրագրված էր, որպեսզի Ստե­փա­նա­կերտում իշխա­նությունն անցնի ՀՀՇ աջակցությունը վայե­լող Ռոբերտ Քոչարյա­նին»:
Այս գնա­հա­տա­կա­նը հերքող անա­ռարկե­լի ապա­ցույցներ չկան: Փաստ է, սակայն, որ Ստե­փա­նա­կերտում Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեի կազմա­վո­րումից կարճ ժամա­նակ անց զորքե­րի շփման գծում իրա­վի­ճա­կը կայունա­ցել է, իսկ 1993թ. փետրվա­րի առա­ջին օրե­րին Պաշտպա­նության բանակն անցել է ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության հակա­հարձակման եւ սկսել Մարտա­կերտի օկուպացված տարածքնե­րի ազա­տագրումը:
Պատե­րազմի այդ փուլում ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յա­նի շնորհիվ հաջողվել է հաղթա­հա­րել ռազմա­կան խմբա­վո­րումնե­րի կուսակցա­կա­նության բարդույթը:

Այդուհանդերձ, քաղա­քա­կան ընկա­լումնե­րում ամուր էր նստած դժգո­հությունը, որ ԼՂՀ Գերա­գույն խորհուրդը զրկվել է իշխա­նության բարձրա­գույն մարմնի օրի­նա­կան լիա­զո­րություննե­րից, իսկ իրա­կան քաղա­քա­կա­նությունը որո­շում է Ռոբերտ Քոչարյա­նի գլխա­վո­րած Պաշտպա­նության պետա­կան կոմի­տեն։
Սկզբունքո­րեն անհայտ է մնում, թե 1998 թվա­կա­նին ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յանն ի՞նչ մոտի­վա­ցիա­յով էր առա­ջադրել վարչա­պե­տի պաշտո­նից Լեո­նարդ Պետրոսյա­նին հեռացնե­լու եւ սոցիալ-տնտե­սա­կան նոր ուղե­գիծ ընտրե­լու հարցը: Դա մի շրջան էր, երբ ԼՂ-ում սպասվում էին տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման մարմիննե­րի առա­ջին ընտրություննե­րը:
Մինչ այդ ներքին գործե­րի նախա­րա­րի պաշտո­նից անսպա­սե­լի հրա­ժա­րա­կան էր ներկա­յացրել Կարեն Բաբա­յա­նը՝ Սամվել Բաբա­յա­նի ավագ եղբայրը: Նա ղարա­բաղյան պատե­րազմի հայտնի զորա­միա­վո­րումնե­րից մեկի հրա­մա­նա­տարն էր, խարիզմա­տիկ անձնա­վո­րություն եւ արդեն իսկ տեղե­կություններ կային, որ առա­ջադրվե­լու է Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տի թեկնա­ծու:
ՊԲ հրա­մա­նա­տար Սամվել Բաբա­յանն, իհարկե, հասավ իր հռչա­կած նպա­տա­կին. Արկա­դի Ղուկասյանն ստո­րագրեց Լեո­նարդ Պետրոսյա­նին վարչա­պե­տի պաշտո­նից ազա­տե­լու հրա­մա­նա­գիր: Ձեւա­վորվեց նոր կառա­վա­րություն՝ Ժիրայր Պողոսյա­նի գլխա­վո­րությամբ: Կարեն Բաբա­յա­նը, ինչպես եւ սպասվում էր, առա­ջադրվեց Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տի թեկնա­ծու:

Միակ քաղա­քա­կան ուժը, որ նրան մրցա­կից առա­ջադրեց, ՀՅԴ‑ն էր: Ընդ որում, Դաշնակցությունը «մենա­մարտի» նետեց իր ամե­նա­հե­ղի­նա­կա­վոր անդամնե­րից մեկին՝ ԼՂՀ ԳԽ նախա­գա­հի նախկին պաշտո­նա­կա­տար Գեորգի Պետրոսյա­նին:
Դաշնակցությունը, կարե­լի է չկասկա­ծել, համոզված էր, որ առկա իրա­վի­ճա­կում իր թեկնա­ծուն հաղթե­լու ոչ մի, նույնիսկ տեսա­կան շանս չունի: Ի՞նչ նպա­տակ էր հետապնդում Գերո­գի Պետրոսյա­նի քաղա­քա­կան «մսխումը»: ՀՅԴ‑ն Գերո­գի Պետրոսյա­նի միջո­ցով փորձում էր Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տի այլընտրանքա­յին-ժողովրդա­վա­րա­կան ընտրության պատրանք ստեղծե՞լ, թե իրա­կա­նում մարտահրա­վեր էր նետում ամբողջա­տի­րա­կան քաղաքականությա՞նը:

(շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ