15.1 C
Yerevan

ՀՅԴ Արցախյան Անա­բա­սի­սը


Մաս 1

Ներքին իրա­վի­ճա­կի եւ ընտրություննե­րի կազմա­կերպման «ավանդույթնե­րի» նկա­տառմամբ դա ակնհայտ լուրջ հաջո­ղություն էր: Դաշնակցությունը խորհրդա­րա­նում ստա­ցավ մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի երկու պաշտոն, եւս երկու պատգա­մա­վոր ընտրվեց հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի տեղա­կալ: Եթե քվո­տա­յի օրի­նա­չա­փությունը լիո­վին գործեր, ապա ՀՅԴ‑ն պետք է ստա­նար նաեւ ԱԺ փոխնա­խա­գա­հի պաշտո­նը, բայց գործա­դիր իշխա­նությունը մնաց անդրդվե­լի: ՀՅԴ‑ն պաշտոններ ստա­ցավ նաեւ կառա­վա­րությունում:

Վահրամ Աթա­նեսյան

2000 թվա­կա­նի մարտի 22-ին Ստե­փա­նա­կերտը ցնցված էր նախա­գահ Արկա­դի Ղուկասյա­նի դեմ մահա­փորձի լուրից: Նրա ծառա­յո­ղա­կան ավտո­մե­քե­նան գնդա­կոծվել էր նստա­վայրից մի քանի հարյուր մետր հեռա­վո­րության վրա, ապա բախվել ծառին: Սպասվում էին Ազգա­յին ժողո­վի հերթա­կան ընտրություններ: Պաշտպա­նության բանա­կի հրա­մա­նա­տա­րի պաշտո­նից հեռացված Սամվել Բաբա­յա­նը ստեղծել էր շատ ազդե­ցիկ թիմ, որ, անկասկած, լուրջ մրցա­կից կլի­ներ, եթե Ղուկասյա­նի դեմ մահա­փորձի գործով չձերբա­կալվեր՝ որպես հիմնա­կան կասկածյալ: Նույն գիշե­րը ձերբա­կալվեց նաեւ նրա եղբայր Կարեն Բաբա­յա­նը: Նա մի քանի ամիս առաջ հաղթել էր Ստե­փա­նա­կերտի քաղա­քա­պե­տի ընտրություննե­րում՝ մրցա­կից ունե­նա­լով Գերա­գույն խորհրդի նախա­գա­հի նախկին պաշտո­նա­կա­տար, ՀՅԴ առանցքա­յին գործիչ Գեորգի Պետրոսյա­նին:

Գործող իշխա­նությունն իր հերթին ստեղծել էր «Ժողովրդա­վա­րա­կան Արցախ միություն» շարժում՝ իր շուրջը համախմբե­լով մտա­վո­րա­կա­նության, առա­ջին պատե­րազմի մասնա­կիցնե­րի, գործա­րար շրջա­նակնե­րի ներկա­յա­ցուցիչներ: Ինչպիսի՞ն կլի­նեին ԱԺ ընտրության արդյունքնե­րը, եթե Սամվել Բաբա­յա­նը, նրա եղբայրը եւ մոտ երկու տասնյակ հեղի­նա­կություն վայե­լող համա­կիրներ չձերբա­կալվեին՝ այս հարցը հրա­տա­պությունը չի կորցրել անգամ այսօր: Խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում, բնա­կա­նա­բար, Ազգա­յին ժողո­վի մեծա­մասնություն կազմեց իշխա­նությունը: Արկա­դի Ղուկասյանն այդ ամիսնե­րին բուժում էր անցնում Երեւա­նում: Նախա­պատրաստա­կան աշխա­տանքնե­րը գլխա­վո­րում էր վարչա­պետ Անուշա­վան Դանիելյա­նը, որ այդ պաշտո­նին նշա­նակվել էր մեկ տարի առաջ:

Ընտրություննե­րին որպես առանձին քաղա­քա­կան ուժ մասնակցեց ՀՅԴ‑ն՝ ներգրա­վե­լով հանրա­յին հեղի­նա­կություն վայե­լող թեկնա­ծունե­րի: Բայց թեեւ մրցակցությունը սուր էր, իշխա­նությունը դաշնակցա­կան թեկնա­ծունե­րի նկատմամբ ակնհայտ ճնշումներ չգործադրեց: Ակնհայտ էր, որ առկա է ներքին պայմա­նա­վորվա­ծություն, եւ իշխա­նությունն ամեն ինչ անում է, որպեսզի Սամվել Բաբա­յա­նի աջա­կիցնե­րից ոչ ոք Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վոր չընտրվի: Ի վերջո ՀՅԴ‑ն Ազգա­յին ժողո­վում ստա­ցավ ինը մանդատ: Ներքին իրա­վի­ճա­կի եւ ընտրություննե­րի կազմա­կերպման «ավանդույթնե­րի» նկա­տառմամբ դա ակնհայտ լուրջ հաջո­ղություն էր: Դաշնակցությունը խորհրդա­րա­նում ստա­ցավ մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի երկու պաշտոն, եւս երկու պատգա­մա­վոր ընտրվեց հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի տեղա­կալ: Եթե քվո­տա­յի օրի­նա­չա­փությունը լիո­վին գործեր, ապա ՀՅԴ‑ն պետք է ստա­նար նաեւ ԱԺ փոխնա­խա­գա­հի պաշտո­նը, բայց գործա­դիր իշխա­նությունը մնաց անդրդվե­լի: ՀՅԴ‑ն պաշտոններ ստա­ցավ նաեւ կառա­վա­րությունում: Այդ փուլում կառա­վա­րությունը հռչա­կել էր առա­ջի­կա տասնամյա­կում ԼՂՀ բնակչությունը 200 հազա­րի հասցնե­լու ծրա­գիր, որ լիո­վին համա­հունչ էր ազա­տագրված տարածքնե­րի վերաբնա­կեցման մասին ՀՅԴ պատկե­րա­ցումնե­րին:
Քաղա­քա­կան այդ համա­ձայնությամբ կազմա­վորվեց Վերաբնա­կեցման վարչություն, որի նախա­գահ նշա­նակվեց դաշնակցա­կան Սերժ Ամիրխանյա­նը: Ծրա­գի­րը՝ ծրա­գիր, իշխա­նություն-ՀՅԴ համա­ձայնությունը՝ համա­ձայնություն, բայց վերաբնա­կե­ցումը պահանջում էր ֆինանսա­կան ահռե­լի ներդրումներ: Կառա­վա­րությունը, ոչ առանց ՀՅԴ աջակցության, բարձրացրեց Քաշա­թա­ղի վարչա-ֆինանսա­կան ենթա­կա­յության վերա­նայման հարց: Որպես վերաբնա­կեցված շրջան՝ Քաշա­թա­ղը մինչ այդ Հայաստա­նի պետա­կան բյուջեից ֆինանսա­վորվում էր առանձին «փակ» տողով: Քննա­դա­տության թիրախ ընտրվեց Քաշա­թա­ղի «մարզպետ» Ալեքսան Հակոբյա­նը: «Ղարա­բաղ» կոմի­տեի անդամ, մասնա­գի­տությամբ պատմա­բան Հակոբյա­նը կառա­վարման համա­կարգում առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի համա­խոհնե­րից միակն էր: Մի քանի ամիս տեւած տեղե­կատվա-քարոզչա­կան արշա­վից հետո Ալեքսան Հակոբյանն ազատվեց «մարզպե­տի» պաշտո­նից:
ԼՂՀ կառա­վա­րությա­նը հաջողվեց Հայաստա­նի իշխա­նություննե­րին համո­զել, որ Քաշա­թա­ղի ֆինանսա­վո­րումն արվի «միջպե­տա­կան վարկի» ընդհա­նուր կարգով: Այդ որո­շումը կտրուկ բարձրացրեց Վերաբնա­կեցման վարչության թե քաղա­քա­կան, թե կազմա­կերպչա­կան, թե, մանա­վանդ, ֆինանսա­կան հնա­րա­վո­րություննե­րը եւ, բնա­կա­նա­բար, գրավչությունը: Ըստ երեւույթին, ՀՅԴ-ԼՂՀ իշխա­նություններ սկզբունքա­յին համա­ձայնությունը ենթադրում էր նաեւ Քաշա­թա­ղում եւ Քարվա­ճա­ռում ձեռնարկա­տի­րա­կան գործունեության որո­շա­կի քվո­տա­վո­րում: Դաշնակցությունը ԼՂՀ կառա­վա­րության կողմից գնա­հատվում էր որպես Սփյուռքի հնա­րա­վո­րություննե­րը ներգրա­վող ուժ: Դա, բնա­կա­նա­բար, պետք է արտա­ցոլվեր ՀՅԴ-ական ձեռնե­րեցնե­րի նկատմամբ արտոնյալ վերա­բերմունքի մեջ: Այդպես է սկսվել ԼՂՀ-ում ՀՅԴ-ական ձեռնարկա­տի­րությունը:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ