14.6 C
Yerevan

Այց ԱՄՆ․ Հայ-Ամե­րիկյան Հարա­բե­րություննե­րի Նոր Փուլ

Հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րին նոր որակ է պետք, առա­վել ևս, որ ԱՄՆ նախա­գահն անկանխա­տե­սե­լի մարդ է։ Նախ մեզ պետք է ամե­րի­կա­ցի­նե­րի հետ հարա­բե­րություննե­րը հասցնել կայուն մակարդա­կի, որ Թրամփի էքսցենտրիկ բնա­վո­րությունը դրանց վրա չազդի, միա­ժա­մա­նակ Հայաստա­նը պետք է այլընտրանքի հնա­րա­վո­րություն ունե­նա, որպեսզի փաստի առաջ չկանգնի կամ մեկուսացման մեջ չհայտնվի։ Եթե Թրամփի հետ աշխա­տանքն ինչ որ հատվա­ծում չստացվի կամ նախա­տեսված օգտա­կա­րությունը չտա, ապա պետք է համարժեք այլընտրանք ունե­նալ՝ հանձինս ԵՄ‑ի։

Բագրատ Առա­քելյան

1inTV‑ը զրուցել է տնտե­սա­գետ Բագրատ Առա­քելյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Նիկոլ Փաշինյա­նի՝ ԱՄՆ կատա­րած այցը, ինչպես նաև ԱՄՆ արտա­քին քաղա­քա­կա­նության որոշ դրվագներ։
Տնտե­սա­գե­տը, մեկնա­բա­նե­լով վարչա­պե­տի այցը ԱՄՆ և հանդի­պումը փոխարտգործնա­խա­րա­րի հետ, նշել է, որ հանդիպման ֆորմա­տը նախա­գա­հի հետ հանդի­պում չի ենթադրել, պետք չէ թերագնա­հա­տել այս այցը և ասել, որ եթե Թրամփի հետ չի հանդի­պել, ապա այցն անի­մաստ է։ Փաշինյա­նը ԱՄՆ-ում հանդի­պել է բավա­կան կարև­որ գերա­տեսչության ղեկա­վա­րության հետ ու այս այցը կարե­լի է հաջողված ու դրա­կան համա­րել։ Սա միայն քաղա­քա­կան այց չէ ու ինքն իրե­նով նաև հարա­բե­րություննե­րի հետա­գա ընթացք որո­շող երև­ույթ է, այս այցը հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի ապա­գա­յի համար հաջող ընթացք էր։ ԱՄՆ կողմից ևս մինչև հիմա Հայաստա­նի հանդեպ դրսև­որված արտա­քին քաղա­քա­կա­նությունը, մեկնա­բա­նություննե­րը բավա­կան դրա­կան ենթա­տեքստով են ասվել, առայժմ այդ հարա­բե­րություննե­րը բավա­կան լավ վիճա­կում են գտնվում։
Բագրատ Առա­քելյանն ասաց, որ Թրամփի պարա­գա­յում շատ դժվար է ինչ որ կանխա­տե­սումներ անել։ Տեսնում ենք, որ նա բավա­կան անսպա­սե­լի և խիստ որո­շումներ է ընդունում, փակում է ինչ որ գրա­սենյակներ, սառեցնում կամ հրա­ժարվում ԱՄՆ անդա­մակցությունից ինչ որ միա­վորնե­րի։ Թրամփն անկանխա­տե­սե­լի է, նրա գործո­ղություննե­րը կտրուկ են ու միանգա­մից։ Բայց դժվար թե Թրամփը անկանխա­տե­սե­լի և նման կտրուկ քայլեր ձեռնարկի Անդրկովկա­սի ուղղությամբ։ Թրամփն առաջնա­հերթ իր «հարվածներն» ուղղում է դեպի ուկրաի­նա­կան խնդիր։ Այս պահին ուկրաի­նա­կան կոնֆլիկտը նրա համար կարև­որ է, ուստի նախ կարգա­վո­րումնե­րի ջանքե­րը կներդրվեն Ուկրաի­նա­յում, ապա՝ Անդրկովկա­սում,- կարծում է տնտե­սա­գե­տը։
Առա­քելյա­նը միա­ժա­մա­նակ հավե­լում է, որ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րին նոր որակ է պետք, առա­վել ևս, որ ԱՄՆ նախա­գահն անկանխա­տե­սե­լի մարդ է։ Նախ մեզ պետք է ամե­րի­կա­ցի­նե­րի հետ հարա­բե­րություննե­րը հասցնել կայուն մակարդա­կի, որ Թրամփի էքսցենտրիկ բնա­վո­րությունը դրանց վրա չազդեն, միա­ժա­մա­նակ Հայաստա­նը պետք է այլընտրանքի հնա­րա­վո­րություն ունե­նա, որպեսզի փաստի առաջ չկանգնի կամ մեկուսացման մեջ չհայտնվի։ Եթե Թրամփի հետ աշխա­տանքն ինչ որ հատվա­ծում չստացվի կամ նախա­տեսված օգտա­կա­րությունը չտա, ապա պետք է համարժեք այլընտրանք ունե­նալ՝ հանձինս ԵՄ‑ի։
Խոսե­լով տարա­ծաշրջա­նի մասին՝ Առա­քելյանն ասաց, որ Ադրբե­ջա­նը, ի տարբե­րություն մեզ, կարո­ղա­նում է ճիշտ ժամա­նա­կին ճարպիկ քայլեր անել, օգտա­գործել «թուրքա­կան դիվա­նա­գի­տություն» կոչվող փափուկ բարձը, եթե պետք է՝ հաճո­յա­նալ։ Օրի­նակ այն, որ Բաքուն հայտա­րա­րեց, որ «ռուսա­կան տունը» փակվում է, իսկ մենք դեռևս նստած սպա­սում ենք, որ ռուսնե­րը կգնան, որ «ռուսա­կան տունը», ՀԱՊԿ‑ը կգնա, մեզ հանգիստ կթողնի, բայց ոչ։ Նման բան չի լինե­լու, ռուսնե­րը այստե­ղից չեն գնա­լու առանց մեծ վնաս տալու։ Նրանք չեն գնա, նրանց կարե­լի է միայն քերթե­լով, կտրե­լով դուրս հանել այստե­ղից։ Ռուսնե­րը միջանցք են ուզում և նրանք ամեն ինչ անե­լու են դրա համար։ Մեր նախկին իշխա­նություննե­րը որևէ կերպ չեն փորձել հակադրրվել այդ ամե­նին, որովհետև ազգա­յին ու պետա­կան շահ չեն գիտա­ցել, սպա­սարկել են սեփա­կան շահե­րը, արել են ինչ որ մանր-մունր տակտի­կա­կան քայլեր՝ այդ պահին որևէ հարց հետաձգե­լու համար։ Ոչ ավե­լին։ Նրանք չեն մտա­հոգվել, թե ինչպի­սի աշխարհում է ապրե­լու Հայաստա­նը 30–40 տարի հետո։ Ի տարբե­րություն նրանց, այս իշխա­նություննե­րը փորձում են ինչ որ բան անել, անում են։ Բնա­կա­նա­բար ամեն ինչ իդեա­լա­կան չէ։ Ներկա­յիս իշխա­նություննե­րը բազմա­թիվ թերություններ ունեն, բազմա­թիվ հարցեր դեռևս լուծված չեն, բազմա­թիվ հարցե­րի նկատմամբ մոտե­ցումը սխալ է, ոչ պրոֆե­սիո­նալ, լուծումնե­րի տարբե­րակնե­րը՝ վատը։ Բայց ինչ էլ որ անեն, միևնույն է քարկոծվե­լու են, որովհետև քննա­դա­տողնե­րի նպա­տա­կը ոչ թե բարե­փո­խումներն են այլ սեփա­կան քաղա­քա­կան օրա­կարգը սպա­սարկե­լը։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ