14.6 C
Yerevan

Պուտի­նը Խանդում Է Թրամփին

Թրամփը ավե­լի եռանդուն, թարմ և նոր է, քան Պուտի­նը, որի կրկնություննե­րից հոգնել են նույնիսկ նրա համա­խոհնե­րը։ Եվ որքան շատ է ռուսաստանյան էլի­տան իր պաշտո­նով պարտա­վոր սիրել իրենց առաջնորդին, այնքան ավե­լի անկեղծ ու սրտա­ցավ է նրանց համակրանքը դեպի մեկ ուրի­շը։

Newsweek-ը գրում է այն մասին, որ Դոնալդ Թրամփի ժողովրդա­կա­նությունը Պուտի­նին անսպա­սե­լի երկընտրանքի առաջ է կանգնեցրել։

ԱՄՆ նախա­գահ Դոնալդ Թրամփը որո­շա­կի ժողովրդա­կա­նություն է վայե­լում Ռուսաստա­նում, և Կրեմլը ստիպված է գլուխ կոտրել, թե ինչպես հակազդել ռուսաստանցի­նե­րի սիրուն այնպի­սի առաջնորդի նկատմամբ, որը Վլա­դի­միր Պուտի­նը չէ, հայտնում են լրատվա­մի­ջոցնե­րը։

Պուտինն արդեն երկար տարի­ներ փորձում է Արևմուտքը, հատկա­պես ԱՄՆ‑ը, ներկա­յացնել որպես թշնա­մի։ 2022 թվա­կա­նին Ռուսաստա­նի նախա­գա­հը ԱՄՆ-ին և նրանց դաշնա­կիցնե­րին մեղադրեց «դեսպո­տիզմի» և «սատա­նիզմի» մեջ։ Սակայն Թրամփի՝ երկրորդ ժամկե­տով վերա­դարձի դեպքում նրա ժողովրդա­կա­նությունը չի թողնում, որ ռուսաստանյան առաջնորդը կարո­ղա­նա դև դարձնել ԱՄՆ-ին և Արևմուտքին ու նրանց մեղադրել ռուսաստանցի­նե­րի խնդիրնե­րի համար։

Չորեքշաբթի ՎՉԿ-ՕԳՊՈՒ լրատվա­կան պարբե­րա­կա­նը, որը պնդում է, որ տեղե­կություններ ունի Ռուսաստա­նի ուժա­յին կառույցնե­րից, Telegram-ում գրել է, որ իր հավաստի տվյալնե­րով՝ Կրեմլը ուսումնա­սի­րում է Թրամփի ժողովրդա­կա­նությա­նը հակազդե­լու հնա­րա­վոր տարբե­րակնե­րը։

ՎՉԿ-ՕԳՊՈՒ‑ն, հղում անե­լով անա­նուն աղբյուրի, հայտնել է, որ ռուսաստանյան լրատվա­մի­ջոցնե­րին տրվել է «խիստ հրա­հանգ»՝ դադա­րեցնել հրա­պա­րա­կումնե­րը, որոնք ներկա­յացնում են Թրամփի ներքին քաղա­քա­կա­նության «դրա­կան կողմե­րը»։

«ԱՄՆ‑ի ներքին քաղա­քա­կա­նությունը հիմա լիո­վին համընկնում է այն արժեքնե­րի հետ, որոնք նախկի­նում Կրեմլը ներկա­յացնում էր որպես «ռուսաստանցի­նե­րի համար յուրա­հա­տուկ»… Եթե ԱՄՆ նախորդ վարչա­կազմի օրոք միջին ռուսաստանցու համար հեշտ էր հակա­ռա­կորդի կերպար ձևա­վո­րել արժե­քա­յին կողմնո­րո­շումնե­րի հիման վրա, ապա այժմ Թրամփն իր նախա­գա­հությամբ ավե­լի շատ համա­պա­տասխա­նում է Ռուսաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի պահանջնե­րին, քան հենց Պուտի­նը», – ասել է աղբյուրը։

Թրամփը Ռուսաստա­նում ժողովրդա­կա­նություն է վայե­լում, քանի որ նա «ընտա­նե­կան մարդ է՝ մեծ ու բաց ընտա­նի­քով», և նրա ընտա­նի­քի անդամնե­րի մասին տեղե­կատվությունը հատուկ ծառա­յություննե­րի կողմից գաղտնիացված չէ, ի տարբե­րություն Պուտի­նի, ասում է աղբյուրը։

Բացի այդ, ԱՄՆ նախա­գա­հը «հաստա­տա­կա­մո­րեն պաշտպա­նում է ամե­րի­կա­ցի քաղա­քա­ցի­նե­րի շահե­րը ներգաղթյալնե­րի հանցա­վո­րության և նրանց ծագման երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րի հարցե­րում» և «նվա­զեցնում է հարկե­րը իր քաղա­քա­ցի­նե­րի և բիզնե­սի համար՝ բարձրացնե­լով սակագներն ու մաքսա­տուրքե­րը այլ երկրնե­րի նկատմամբ»։

«Մինչդեռ Ռուսաստա­նում տեղի է ունե­նում հարկե­րի (շահույթի հարկ, ԱԱՀ, եկամտա­յին հարկ, վերամշակման վճար, պետա­կան մոնո­պո­լիա­նե­րի սակագներ բնա­կա­րա­նա­յին կոմունալ ոլորտում) բարձրա­ցում սեփա­կան քաղա­քա­ցի­նե­րի և բիզնե­սի համար, ինչպես նաև մշտա­կան զիջումներ, պարտքե­րի ներմա­նում, ռեսուրսնե­րի մատա­կա­րարման գնանկում այլ երկրնե­րի համար», – նշել է աղբյուրը։

«Կրեմլի համար ակնհայտ է, որ Մոսկվան այլևս չի կարող մրցակցել Վաշինգտո­նի հետ ավանդա­կան արժեքնե­րի ոլորտում», – հավե­լել է նա։

Carnegie.ru‑ի գլխա­վոր խմբա­գիր և Բեռլի­նի Քարնե­գի կենտրո­նի՝ Ռուսաստա­նի և Եվրա­սիա­յի հետա­զո­տություննե­րի ավագ գիտաշխա­տող Ալեքսանդր Բաունո­վը իր հունվա­րի 31-ին հրա­պա­րա­կած վերլուծության մեջ նշել է, որ Ռուսաստա­նում Թրամփը նոր «հակաէ­լի­տար նախա­գահ» է, որը՝ «ինչպես սիրե­լի հոլի­վուդյան մենա­կա­տա­րը, ավե­լի հասկա­նա­լի և մոտ է ռուսաստանյան այն սերնդին, որը կամ ապրել է 1990-ականնե­րը, կամ մեծա­ցել ամե­րիկյան ֆիլմե­րով, քան Պուտի­նը՝ հատուկ ծառա­յություննե­րի իր լուռ կարիե­րա­յով»։

Նա հավե­լել է, որ ռուս պաշտոնյա­նե­րի և պատգա­մա­վորնե­րի սոցիա­լա­կան մեդիա­յի էջե­րը, որոնք բաց են մեկնա­բա­նություննե­րի համար, «լցված են պահանջնե­րով»՝ դուրս գալ Առողջա­պա­հության համաշխարհա­յին կազմա­կերպությունից (ԱՀԿ), խստացնել միգրա­ցիոն քաղա­քա­կա­նությունը, սահմա­նել վիզա­յին ռեժիմ Կենտրո­նա­կան Ասիա­յի երկրնե­րի հետ, սփյուռքնե­րին և նրանց առաջնորդնե­րին «օտա­րերկրյա գործա­կալներ» հայտա­րա­րել և համա­րել էթնիկ հանցա­գործությունը ահա­բեկչության համարժեք։

«Այլ կերպ ասած, անել այն, ինչ անում է Թրամփը», — գրում է Բաունո­վը։

«Թրամփը ավե­լի եռանդուն, թարմ և նոր է, քան Պուտի­նը, որի կրկնություննե­րից հոգնել են նույնիսկ նրա համա­խոհնե­րը։ Եվ որքան շատ է ռուսաստանյան էլի­տան իր պաշտո­նով պարտա­վոր սիրել իրենց առաջնորդին, այնքան ավե­լի անկեղծ ու սրտա­ցավ է նրանց համակրանքը դեպի մեկ ուրի­շը», — շարունա­կում է նա։

Աղբյուրը‘

https://www.newsweek.com/donald-trump-popularity-russia-putin-2027314

Թարգմա­նեց‘
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ