13.4 C
Yerevan

Ալիև­ին «Փոխարքա» Չեն Նշա­նա­կի

Տպա­վո­րություն է, որ Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւն իր քաղա­քա­կան հաշվարկնե­րում լուրջ վրի­պում է թույլ տվել։ Ըստ երեւույթին, նա համոզված է եղել կամ ներշնչվել է, որ Միացյալ Նահանգնե­րում վարչա­կազմի փոփո­խությունից հետո Իրա­նը, զգուշա­նա­լով նոր եւ ավե­լի խիստ պատժա­մի­ջոցնե­րից, Ռուսաստա­նի հետ համա­պարփակ համա­գործակցության պայմա­նագրի ստո­րագրումը կհե­տաձգի, ինչը իրեն հնա­րա­վո­րություն կտա Սպի­տակ տան հետ հարա­բե­րություննե­րի վերբեռնման գնալ քաղա­քա­կան որո­շա­կի ռեսուրսով։

Վահրամ Աթա­նեսյան

BBC-ի ադրբե­ջա­նա­կան ծառա­յությունը դիտարկել է ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի լարվա­ծության տեղե­կատվա­կան ֆոնը եւ արձա­նագրել երկու էական երեւույթ․ վերջին օրե­րին Բաքվի պետա­կան հեռուստա­տե­սության հաղորդումնե­րից մեկում վերստին անդրա­դարձ է կատարվել 1990թ․ հունվա­րի լույս 20‑ի իրա­դարձություննե­րին, Խորհրդա­յին Միության զինված ուժե­րի գործո­ղություննե­րը որակվել են որպես «ադրբե­ջա­նա­կան ժողովրդի անկա­խության ձգտումներն արյան մեջ խեղդե­լու պետա­կան քաղա­քա­կա­նություն»։

Միա­ժա­մա­նակ հաղորդումը հիշեցրել է 1992թ․ փետրվա­րի 26-ին Խոջա­լուի դեպքե­րին ռուսա­կան 366-րդ գնդի մասնակցությունը։

Վերջին մի քանի տարի­նե­րին Ադրբե­ջա­նի պետա­կան քարոզչությունն այդ թեմա­նե­րը կամ առհա­սա­րակ շրջանցում էր, կամ դրանց անդրա­դառնում հպանցիկ։ BBC‑ն նկա­տում է, որ «ադրբե­ջա­նա­կան ժողովրդի դեմ խորհրդա­յին իշխա­նության հանցանքնե­րի» քարոզչության ակտուա­լա­ցումը վկա­յում է, որ Մոսկվա­յի եւ Բաքվի միջեւ տարա­ձայնություններն արմա­տա­կան են եւ վկա­յա­կո­չում է փաստը, որ սոցիա­լա­կան ցանցե­րի հազա­րա­վոր օգտա­տեր անցնող շաբաթվա ընթացքում նույն գրա­ռումն են կատա­րել․

«Եթե Ռուսաստա­նը ձգտում է մնալ եւ ամրապնդվել Կովկա­սում, ապա պետք է հաշվի առնի Ադրբե­ջա­նի շահե­րը»։

BBC‑ն նույնիսկ կասկա­ծում է, որ այդ գրա­ռումներն արվում են «արհեստա­կան բանա­կա­նության միջո­ցով»։

Խնդիրն, իհարկե, գրառման հեղի­նա­կի ինքնությունը չէ, այլ՝ բովանդա­կությունը, տարածման ծավա­լը եւ հասցեագրումը։ Տպա­վո­րություն է, որ Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւն իր քաղա­քա­կան հաշվարկնե­րում լուրջ վրի­պում է թույլ տվել։ Ըստ երեւույթին, նա համոզված է եղել կամ ներշնչվել է, որ Միացյալ Նահանգնե­րում վարչա­կազմի փոփո­խությունից հետո Իրա­նը, զգուշա­նա­լով նոր եւ ավե­լի խիստ պատժա­մի­ջոցնե­րից, Ռուսաստա­նի հետ համա­պարփակ համա­գործակցության պայմա­նագրի ստո­րագրումը կհե­տաձգի, ինչը իրեն հնա­րա­վո­րություն կտա Սպի­տակ տան հետ հարա­բե­րություննե­րի վերբեռնման գնալ քաղա­քա­կան որո­շա­կի ռեսուրսով։

Ռուս-ամե­րիկյան պայմա­նա­գիրն ստո­րագրվել է, Մոսկվան հայտա­րա­րել է Ադրբե­ջա­նի տարածքով դեպի Իրան գազա­տա­րի կառուցման մասին, մոտա­կա օրե­րին էլ կողմե­րը կստո­րագրեն Ռեշտ-Աստա­րա երկաթգծի կառուցման վերջնա­կան համա­ձայնա­գի­րը։ Այդ եւ մյուս պայմա­նա­վորվա­ծություննե­րը չեն կարող առանց Ադրբե­ջա­նի ներգրավման կյանքի կոչվել, բայց իրա­վա­կան առումով Բաքուն աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կության «գործարքի» կողմ չէ, ընդա­մե­նը տրանզիտ ապա­հո­վող է։ Երեւում է, այս հարցում ոչ մի պարզություն չի մտցրել նաեւ արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով Ալիեւի օգնա­կան Հաջիեւի Թեհրան կատա­րած եռօրյա աշխա­տանքա­յին այցը․ Իրա­նը պայմա­նա­գիր է կնքել Ռուսաստա­նի հետ եւ չի կարող որեւէ դրույթի իրա­կա­նա­ցումը կապել Ադրբե­ջա­նի նկա­տա­ռումնե­րի կամ վերա­պա­հումնե­րի հետ։Անցյալ օգոստո­սի 18–19-ին Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը պետա­կան այցով գտնվել է Բաքվում։ Մինչ այդ Ադրբե­ջան է այցե­լել Բելա­ռուսի նախա­գա­հը եւ հայտա­րա­րել, որ Կովկա­սի կայունության եւ համա­գործակցության երաշխա­վորն Ադրբե­ջանն է։

Փորձա­գի­տա­կան շրջա­նակնե­րում Լուկա­շենկո­յի խոսքն ընկալվեց այնպես, որ Մոսկվան Ալիեւին կարգում է Կովկա­սի «փոխարքա»։ Այդ տպա­վո­րությունը, սակայն, Վլա­դի­միր Պուտի­նի երկօրյա այցով չամրապնդվեց։ Պուտին-Ալիեւ քննարկումնե­րի «չոր արդյունքն» այն էր, որ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը կրկին ակտուա­լացրեց այսպես կոչված «Զանգե­զուրի միջանցքի» թեման, թեեւ մինչ այդ Բաքուն պաշտո­նա­պես հաստա­տել էր, որ Երեւա­նի հետ փոխա­դարձ պայմա­նա­վորվա­ծությամբ այդ հարցը թողնվել է հետա­գա բանակցություննե­րին։

Ալիեւը, կարծես, վրի­պել է նաեւ ուկրաի­նա­կան պատե­րազմի հարցում՝ հուսա­լով, որ նախա­գա­հի պաշտոնն ստանձնե­լուց կարճ ժամա­նակ անց Դոնալդ Թրամփը Վլա­դի­միր Պուտի­նին հրա­դա­դա­րի համա­ձայնություն կպարտադրի կամ կողմերն արա­գո­րեն կգտնեն «գործարքի բանա­լին»։ Ըստ երեւույթին, Դավո­սում Ուկրաի­նա­յի նախա­գա­հի հետ նրա հանդի­պումը տեղե­կացվա­ծության այլ դաշտ է բացել։ Ալիեւը, հավա­նա­բար, չի վստա­հում Թուրքիա­յի երածխքի­նե­րին եւ զգուշա­ցած է, որ Ուկրաի­նա­յում ռազմա­կան հաղթա­նա­կի դեպքում Պուտի­նը ոչ միայն իրեն Կովկա­սի «փոխարքա» չի կարգի, այլեւ կարող է գահընկեց անել։

Ադրբե­ջա­նի պետա­կան քարոզչությունը թիրա­խա­վո­րել է Դեմոկրա­տա­կան ուժե­րի ազգա­յին խորհուրդ կառույցին՝ նրան վերագրե­լով Կրեմլի գործա­կա­լի «ազգա­դավ գործունեություն»։ Այդ կառույցի առանցքա­յին ուժե­րը «Մուսա­վաթ» եւ Ժողովրդա­կան ճակատ կուսակցություններն են, որ մինչ այդ մեղադրվում էին արեւմտյան ուղղորդմամբ Ադրբե­ջա­նի ներքին կայունությունը խարխլե­լու փորձե­րի մեջ։

Առնչվող Հոդվածներ