14.6 C
Yerevan

Թրամփի Նվերնե­րը Պուտի­նին

Բոնդիի մեկ այլ հրա­հանգ կդա­դա­րեցնի դաշնա­յին իրա­վա­պահ մարմիննե­րի ջանքե­րը՝ պայքա­րե­լու Ռուսաստա­նի և այլ հակա­ռա­կորդնե­րի, ինչպի­սիք են Չինաստա­նը, կողմից իրա­կա­նացվող գաղտնի ազդե­ցության արշավնե­րի դեմ, որոնք նպա­տակ ունեն քաոս առա­ջացնել ամե­րիկյան քաղա­քա­կա­նությունում։

Newsweek-ը գրում է այն մասին, որ Թրամփի վարչա­կազմը Պուտի­նին երեք խոշոր հաղթա­նակ է նվի­րում։
Դոնալդ Թրամփի քայլը՝ Միջազգա­յին քրեա­կան դատա­րա­նի (ՄՔԴ) նկատմամբ պատժա­մի­ջոցներ կիրա­ռե­լու վերա­բերյալ, դրա­կա­նո­րեն ընդունվեց Կրեմլում, ինչը դարձավ ԱՄՆ‑ի նոր վարչա­կազմի մի շարք միջո­ցա­ռումնե­րի առանցքա­յին պահե­րից մեկը, որոնք կարող են օգուտ բերել Վլա­դի­միր Պուտի­նին։
Թրամփի հրա­մա­նա­գի­րը ՄՔԴ‑ի դեմ պատժա­մի­ջոցնե­րի վերա­բերյալ ընդունվեց այն շաբաթ, երբ գլխա­վոր դատա­խազ Փեմ Բոնդին դադա­րեցրեց դաշնա­յին իրա­վա­պահ մարմիննե­րի աշխա­տանքը, որը պայքա­րում էր Ռուսաստա­նի և այլ հակա­ռա­կորդնե­րի կողմից իրա­կա­նացվող գաղտնի ազդե­ցության արշավնե­րի դեմ։ ԱՄՆ արդա­րա­դա­տության նախա­րա­րությունը նաև դադա­րեցնում է պատժա­մի­ջոցնե­րի կիրարկման և Կրեմլին մոտ կանգնած օլի­գարխնե­րի դեմ քրեա­կան հետապնդման ջանքե­րը։
ՄՔԴ‑ն Պուտի­նի ձերբա­կալման օրդեր է տվել՝ մեղադրե­լով նրան ռազմա­կան հանցա­գործություննե­րի մեջ, ուստի Թրամփի վարչա­կազմի պատժա­մի­ջոցնե­րը ՄՔԴ‑ի նկատմամբ՝ թուլացնում են ճնշումը Ռուսաստա­նի նախա­գա­հի վրա։ Կրեմլի քարոզչա­մի­ջոցնե­րը ողջունում են նոր ամե­րիկյան վարչա­կազմի հռե­տո­րա­բա­նությունը և որո­շումնե­րը՝ ենթադրե­լով, որ դրանք կարող են ձեռնտու լինել Մոսկվա­յին։
Թրամփի որո­շումը, որը կարող է ֆինանսա­կան և վիզա­յին սահմա­նա­փա­կումներ սահմա­նել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են ՄՔԴ‑ի՝ ԱՄՆ քաղա­քա­ցի­նե­րի կամ դաշնա­կիցնե­րի դեմ հետաքննություննե­րին, դատա­պարտվել է դատա­րա­նի և պայմա­նա­գի­րը ստո­րագրած 79 երկրնե­րի կողմից։ Նրանք հայտա­րա­րում են, որ այս քայլը կարող է հանգեցնել միջազգա­յին իրա­վունքի քայքայման։ Սակայն Մոսկվան ողջունել է այս քայլը, և, ըստ Կրեմլի բարձրաստի­ճան պաշտոնյա­յի, այն անվա­նել է «հիա­նա­լի նորություն»՝ հայտա­րա­րե­լով, որ ՄՔԴ‑ն «չափա­զանց մեծա­միտ էր դարձել, և այժմ Վաշինգտո­նը նրանց իրենց տեղը ցույց տվեց»։
Ռուսաստա­նի անա­նուն դիվա­նա­գետնե­րից մեկը հայտա­րա­րել է, որ Թրամփի այս քայլը «նվեր է Մոսկվա­յին»։
Չորեքշաբթի ԱՄՆ գլխա­վոր դատա­խազ Բոնդին հրա­պա­րա­կել է ցուցումներ, որոնք նույնպես կարող են մեծ ազդե­ցություն ունե­նալ Ռուսաստա­նի վրա։ Դրանցից մեկը լուծա­րում է KleptoCapture հատուկ խումբը, որը ստեղծվել էր Բայդե­նի վարչա­կազմի կողմից՝ Կրեմլի հետ կապ ունե­ցող օլի­գարխնե­րի նկատմամբ պատժա­մի­ջոցնե­րի և նրանց յախտա­նե­րի առգրավման համար։
Բոնդին հայտա­րա­րել է, որ Ռուսաստա­նին համաշխարհա­յին շուկա­նե­րից դուրս մղե­լու քաղա­քա­կա­նությունն այժմ կուղղվի թմրանյութա­յին կարտելնե­րի դեմ պայքա­րին։ Տեղե­կատվության համա­ձայն՝ KleptoCapture խումբը դեռ կշա­րունա­կի հետաքննություննե­րը, բայց նրա աշխա­տանքը այլևս չի կենտրո­նա­նա Արդա­րա­դա­տության նախա­րա­րության կենտրո­նա­կա­յա­նում, և ռուս գործիչնե­րի նկատմամբ հետապնդումնե­րը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կնվա­զեն։
Բոնդիի մեկ այլ հրա­հանգ կդա­դա­րեցնի դաշնա­յին իրա­վա­պահ մարմիննե­րի ջանքե­րը՝ պայքա­րե­լու Ռուսաստա­նի և այլ հակա­ռա­կորդնե­րի, ինչպի­սիք են Չինաստա­նը, կողմից իրա­կա­նացվող գաղտնի ազդե­ցության արշավնե­րի դեմ, որոնք նպա­տակ ունեն քաոս առա­ջացնել ամե­րիկյան քաղա­քա­կա­նությունում։
Սակայն Մոսկվա­յի համար հնա­րա­վոր դրա­կան նորություննե­րը կարող են չսահմա­նա­փակվել այս ամե­նով։ Թրամփի Ուկրաի­նա­յի հարցե­րով հատուկ դեսպան Քիթ Քելլո­գը հայտա­րա­րել է, որ Թրամփի վարչա­կազմը կարող է ուժե­ղացնել պատժա­մի­ջոցնե­րը Մոսկվա­յի դեմ՝ Ուկրաի­նա­յի հակա­մարտությունն ավարտին հասցնե­լու համար։
Աղբյուրը՝

Թարգմա­նեց՝ Newsweek
Արա­յիկ Մկրտումյա­նը

Առնչվող Հոդվածներ