19.6 C
Yerevan

ԱՄՆ Քաղա­քա­կա­նության Նոր Մարտահրա­վերնե­րը

Զեկույցի հեղի­նակնե­րը նաև ընդգծում են, որ Ռուսաստա­նի ռեսուրսնե­րը սպառվում են, ինչը սահմա­նա­փա­կում է նրա գլո­բալ ազդե­ցության հնա­րա­վո­րություննե­րը։

Արման Բաբա­ջանյան

Զեկույցի հեղի­նակնե­րը նաև ընդգծում են, որ Ռուսաստա­նի ռեսուրսնե­րը սպառվում են, ինչը սահմա­նա­փա­կում է նրա գլո­բալ ազդե­ցության հնա­րա­վո­րություննե­րը

Մյունխե­նի անվտանգության համա­ժո­ղո­վից մի քանի օր առաջ, ինչպես արդեն ավանդույթ է դարձել, կազմա­կերպիչնե­րը հրա­պա­րա­կել են զեկույց, որը գնա­հա­տում է աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի ուղղությունը։ Այս տարի դրա առանցքա­յին դրույթը վերա­բե­րում է գլո­բալ կարգի փոփո­խությա­նը, որը բնութագրվում է «բազմաբև­ե­ռացված աշխարհի» հասկա­ցությամբ։ Այս եզրույթը միա­վո­րում է բազմաբև­ե­ռության և բևե­ռացվա­ծության տարրե­րը՝ նկա­րագրե­լով, թե ինչպես է ԱՄՆ աստի­ճա­նա­բար հեռա­նում համաշխարհա­յին գերիշխա­նության դերից, ինչը հանգեցնում է նոր ուժա­յին կենտրոննե­րի առա­ջացման, սակայն միևնույն ժամա­նակ՝ խորացնում է հակա­սություննե­րը և բարդացնում գլո­բալ ճգնա­ժա­մե­րի լուծումը։

Զեկույցի հեղի­նակնե­րը նշում են, որ ԱՄՆ նախկին նախա­գահ Դոնալդ Թրամփի հաղթա­նա­կը 2016 թվա­կա­նի ընտրություննե­րում կոտրեց սառը պատե­րազմից հետո ձևա­վորված արտա­քին քաղա­քա­կան կոնսենսուսը, որը սահմա­նում էր Վաշինգտո­նի առաջնա­յին դերը միջազգա­յին անվտանգության ապա­հովման հարցում։ Թրամփի վարչա­կազմը դիտարկում էր այդ դերը որպես «վատ գործարք», քանի որ ԱՄՆ, ըստ Թրամփի, «հարստացրել է մյուս երկրնե­րին», մինչդեռ իր իսկ տնտե­սա­կան և քաղա­քա­կան ուժը թուլա­ցել է։ Նրա դիրքո­րո­շումը ենթադրում էր ավե­լի ընտրո­ղա­կան մոտե­ցում դաշնա­կիցնե­րի հետ հարա­բե­րություննե­րում՝ առաջնա­հերթություն տալով միայն ազգա­յին շահե­րին։

Զեկույցում առանձնա­հա­տուկ ընդգծվում է, որ Վաշինգտո­նի արտա­քին քաղա­քա­կա­նության վերա­կողմնո­րո­շումը հիմնա­կա­նում միտված կլի­նի Չինաստա­նի զսպմա­նը։ ԱՄՆ‑ի և Չինաստա­նի միջև շարունակվող առևտրա­յին պատե­րազմը կարող է խորացնել երկկողմ լարվա­ծությունը և ավե­լի բարդացնել Վաշինգտո­նի համա­գործակցությունը եվրո­պա­կան երկրնե­րի հետ։ Ավե­լի կարև­որ է այն, որ Թրամփի վարչա­կազմը կարող է սահմա­նա­փա­կել ԱՄՆ‑ի դերա­կա­տա­րությունը Եվրո­պա­յի անվտանգության ապա­հովման հարցում՝ պարտա­վո­րություննե­րի մի մասը փոխանցե­լով իր եվրո­պա­ցի դաշնա­կիցնե­րին։ Սակայն, հաշվի առնե­լով, որ Եվրո­պա­յի վերա­զինման գործընթա­ցը դանդաղ է ընթա­նում, իսկ նրա պաշտպա­նա­կան կարո­ղություննե­րը դեռևս մեծա­պես կախված են ԱՄՆ-ից, նման մոտե­ցումը կարող է հանգեցնել «անվտանգության վակուումի»։ Այս իրա­վի­ճա­կը հատկա­պես վտանգա­վոր կլի­նի Ուկրաի­նա­յի համար, որի ապա­գան մեծա­պես կախված է Արևմուտքի ռազմա­կան և քաղա­քա­կան աջակցությունից։

Չինաստանն այս փոփո­խություննե­րի համա­տեքստում դիտարկվում է որպես ԱՄՆ‑ի հիմնա­կան ռազմա­վա­րա­կան մրցա­կի­ցը՝ տնտե­սա­կան և ռազմա­կան հզո­րության աճի շնորհիվ։ Պեկի­նը պնդում է, որ ձևա­վորվում է նոր բազմաբև­եռ աշխարհա­կարգ, սակայն, ըստ զեկույցի հեղի­նակնե­րի, այս հայտա­րա­րություննե­րը չեն արտա­ցո­լում այն պետություննե­րի իրա­կան շահե­րը, որոնց անունից հանդես է գալիս Չինաստա­նը։ Փոխա­րե­նը, դրանք ծառա­յում են որպես քողարկում՝ Պեկի­նի ուժա­յին քաղա­քա­կա­նությունն առաջ մղե­լու համար։ Չնա­յած Չինաստա­նի հզո­րությա­նը, երկրի ներքին խնդիրնե­րը և միջազգա­յին դիմա­կա­յության աճը կարող են սահմա­նա­փա­կել նրա ազդե­ցությունը։ Այնուա­մե­նայնիվ, եթե Թրամփի վարչա­կազմը հեռա­նա միջազգա­յին կոա­լի­ցիա­նե­րից, Չինաստանն ավե­լի մեծ հնա­րա­վո­րություն կունե­նա ամրապնդե­լու իր դիրքե­րը՝ ներկա­յացնե­լով ԱՄՆ‑ը որպես աշխարհում ապա­կա­յունացնող գործոն։

Ռուսաստա­նի դերն այս գործընթացնե­րում առանձնա­հա­տուկ է՝ պայմա­նա­վորված նրա պատմա­կան հավակնություննե­րով և ռեսուրսնե­րի խիստ սահմա­նա­փա­կությամբ։ Զեկույցի հեղի­նակնե­րը նշում են, որ Մոսկվան փորձում է առաջ մղել սեփա­կան «բազմաբև­եռ» աշխարհի պատկե­րա­ցումը, որտեղ առանցքա­յին դեր են խաղում ոչ թե առանձին պետություննե­րը, այլ «քաղա­քակրթա­կան բևեռնե­րը»՝ տարա­ծաշրջա­նա­յին ազդե­ցության խոշոր կենտրոննե­րը։ Այս մոտեցման տրա­մա­բա­նությամբ, ինքնիշխա­նությունը պատկա­նում է միայն հզոր «քաղա­քակրթա­կան պետություննե­րին», մինչդեռ ավե­լի փոքր երկրնե­րը ենթա­կա են դրանց։ Զեկույցում նշվում է, որ Ռուսաստա­նը դիտարկում է Ուկրաի­նան և նախկին ԽՍՀՄ տարածքի այլ երկրնե­րը որպես իր ազդե­ցության գոտի, ինչը ավե­լի շատ հիշեցնում է 19-րդ դարի եվրո­պա­կան քաղա­քա­կա­նությունը, քան ժամա­նա­կա­կից բազմա­կենտրոն աշխարհա­կարգը։

Չնա­յած Ռուսաստա­նի կողմից իրեն որպես գլո­բալ գերտե­րություն ներկա­յացնե­լու փորձե­րին, զեկույցի հեղի­նակնե­րը նշում են, որ նրա հնա­րա­վո­րություննե­րը սահմա­նա­փակված են։ Սակայն Մոսկվան հաջո­ղությամբ օգտա­գործել է իր ունե­ցած ռեսուրսնե­րը՝ 2024 թվա­կա­նին փոխե­լով ռազմա­կան գործո­ղություննե­րի դինա­մի­կան Ուկրաի­նա­յում, ընդլայնե­լով իր վերահսկո­ղությունը նոր տարածքնե­րի նկատմամբ և զարգացնե­լով ռազմա­կան արդյունա­բե­րությունը։ Միևնույն ժամա­նակ, Ռուսաստա­նը կարո­ղա­ցել է խուսա­փել դիվա­նա­գի­տա­կան և տնտե­սա­կան մեկուսա­ցումից՝ պահպա­նե­լով կապե­րը բազմա­թիվ երկրնե­րի հետ։ Սա նպաստել է նրան, որ միջազգա­յին ասպա­րե­զում այն ընկալվում է որպես ուժեղ տերություն, որն ընդունակ է մարտահրա­վեր նետե­լու ավե­լի հզոր հակա­ռա­կորդնե­րին։

Այնուա­մե­նայնիվ, զեկույցի հեղի­նակնե­րը նաև ընդգծում են, որ Ռուսաստա­նի ռեսուրսնե­րը սպառվում են, ինչը սահմա­նա­փա­կում է նրա գլո­բալ ազդե­ցության հնա­րա­վո­րություննե­րը։ Մոսկվան չկա­րո­ղա­ցավ կանխել Սիրիա­յում Բաշար Ասա­դի վարչա­կարգի անկումը, ինչպես նաև չկա­րո­ղա­ցավ ռազմա­կան կամ դիվա­նա­գի­տա­կան աջակցություն ցուցա­բե­րել Հայաստա­նին՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հակա­մարտության ընթացքում։ Այս իրա­դարձություննե­րը վկա­յում են, որ Մոսկվան բախվում է «գերլարվա­ծության» խնդրին, ինչը կարող է դժվա­րացնել նրա երկա­րա­ժամկետ ազդե­ցության պահպա­նումը։

Ռուսաստա­նը, այնուա­մե­նայնիվ, ունի հնա­րա­վո­րություն ավարտե­լու ուկրաի­նա­կան պատե­րազմը իրեն ձեռնտու պայմաննե­րով, եթե Ուկրաի­նա­յի դաշնա­կիցնե­րը ձգտեն խաղա­ղության՝ ռազմա­կան գործո­ղություննե­րը դադա­րեցնե­լու նպա­տա­կով։ Այդ դեպքում Մոսկվան կկա­րո­ղա­նար պահպա­նել գրավված տարածքնե­րը, կանխել Ուկրաի­նա­յի անդա­մակցությունը ՆԱՏՕ-ին և արգե­լա­կել Կիևի անվտանգության երաշխիքնե­րի տրա­մադրումը։ Սակայն, ինչպես նշվում է զեկույցում, Վաշինգտո­նի դիրքո­րո­շումը Ռուսաստա­նի նկատմամբ մնում է անո­րոշ։ Եթե Թրամփի վարչա­կազմը որո­շի ավե­լի կոշտ մոտե­ցում ցուցա­բե­րել, քան ակնկալվում էր, Ռուսաստա­նի հեռանկարնե­րը կարող են խիստ վատթա­րա­նալ։

????????

A few days before the scheduled opening of the Munich Security Conference on February 14, the organizers, as per tradition, published a report assessing global geopolitical trends. This year’s key theme revolves around the concept of a “multipolarized world,” a term that blends multipolarity and polarization. According to the report, the gradual retreat of the United States from its role as the global hegemon is leading to the emergence of new centers of power. However, this shift is also deepening divisions and making it increasingly difficult to coordinate responses to global crises.

The authors argue that Donald Trump’s victory in the 2016 U.S. presidential election shattered the post-Cold War foreign policy consensus that positioned Washington as the primary guarantor of international stability. The Trump administration viewed this role as a “bad deal,” believing that the U.S. had enriched other nations while its own economic and political power had declined. This perspective led to a more selective approach to alliances, prioritizing only those relationships that served direct national interests.

The report highlights that U.S. foreign policy under Trump will likely be centered on containing China. The ongoing trade war between the two nations is expected to intensify, worsening bilateral tensions and complicating Washington’s coordination with European allies. More significantly, the Trump administration may reduce America’s role in ensuring Europe’s security, shifting more defense responsibilities onto its European partners. Given the slow pace of European rearmament and its continued dependence on U.S. military capabilities, such a shift could create a “security vacuum” with potentially severe consequences for Ukraine, whose survival as a sovereign state depends heavily on Western military and political support.

China is identified as the primary strategic competitor to the United States, leveraging its growing economic and military strength to challenge U.S. dominance. While Beijing promotes the narrative of an emerging multipolar world, the report’s authors argue that these claims primarily serve China’s geopolitical ambitions rather than the interests of the countries it claims to support. Despite China’s increasing influence, internal challenges and mounting resistance from global powers may limit its expansion. However, if Trump distances the U.S. from traditional alliances, China may find it easier to solidify its position by framing Washington as a destabilizing force in global affairs.

Russia plays a distinct role in these geopolitical shifts, driven by historical ambitions and constrained by limited resources. According to the report, Moscow seeks to redefine multipolarity by promoting a vision in which global order is shaped not by individual states but by “civilizational poles”—large regional entities with deep historical and cultural ties. This framework implies that only powerful “civilizational states” can exercise full sovereignty, while smaller nations are relegated to their spheres of influence. The report notes that Russia perceives Ukraine and other post-Soviet countries as part of its geopolitical domain, a stance reminiscent of 19th-century European power politics rather than a truly inclusive multipolar world order.

While Russia projects itself as a global power, the report underscores the gap between its ambitions and actual capabilities. Nevertheless, Moscow has effectively leveraged its available resources, shifting the dynamics of the war in Ukraine in 2024 by expanding territorial control and significantly increasing defense production. At the same time, Russia has managed to avoid full diplomatic and economic isolation, maintaining strategic partnerships worldwide. This has reinforced its image as a resilient power willing to challenge stronger adversaries.

However, the report also highlights Russia’s growing constraints. The ongoing war in Ukraine is straining its resources, limiting its ability to project influence elsewhere. Moscow was unable to prevent the collapse of Bashar al-Assad’s regime in Syria or provide military or diplomatic support to Armenia in its conflict with Azerbaijan over Nagorno-Karabakh. These setbacks indicate that Russia is facing “imperial overstretch,” which could weaken its ability to sustain its long-term geopolitical ambitions.

Despite these challenges, Russia may still have an opportunity to end the war in Ukraine on terms favorable to itself if Kyiv’s Western allies prioritize ending the conflict over achieving a decisive Ukrainian victory. Under such circumstances, Moscow could retain control over occupied territories, block Ukraine’s NATO accession, and prevent Kyiv from securing meaningful security guarantees. However, the report notes that Washington’s stance on Russia remains uncertain. If a second Trump administration adopts a tougher approach than anticipated, Russia’s outlook could darken considerably.

Առնչվող Հոդվածներ